2022
Ծանոթացեք Լիբանանից Կարմենի հետ
Նոյեմբեր 2022


Օգնող ձեռքերը ամբողջ աշխարհում

Ծանոթացեք Լիբանանից Կարմենի հետ

Ծանոթացեք Երեխաների միության երեխաների հետ, որոնք Հիսուսի օրինակով օգնում են ուրիշներին:

Նկար
A young girl named Carmen Ahmad stands outside and smiles.

Ամեն ինչ Կարմենի մասին

Նկար
Carmen Ahmad with her three older siblings.

Տարիքը՝ 8 տարեկան

Սիրիայից. Բայց այժմ ապրում է Լիբանանում

Լեզուները՝ արաբերեն, անգլերեն

Նպատակներն ու երազանքները. 1) Այցելել տաճար: 2) Դառնալ նկարիչ: 3) Ծառայել միսիայում:

Ընտանիք. Կարմենը ունի երկու ավագ քույր և մի ավագ եղբայր:

Կարմենի օգնող ձեռքերը

Նկար
Carmen Ahmad smiles with a box full of supplies.

Կարմենը և նրա մայրը ապրում են Լիբանանում, բայց նրանք մի ժամանակ ապրում էին Սիրիայում: Նրանց հարևանները նույնպես Սիրիայից են: Անցած դեկտեմբերին Կարմենը ցանկանում էր որևէ բարի գործ անել նրանց համար: Ամեն օր՝ մինչև Սուրբ ծնունդը, Կարմենը խանութից մի փոքրիկ բան էր գնում: Նա այդ իրերը դնում էր արկղի մեջ: 25 oր հետո արկղը լցվեց: Սուրբ ծննդյան օրը Կարմենը վերցրեց արկղը և տարավ իր հարևաններին: Նրանք այնքան երախտապարտ էին: Կարմենն ասում է, որ իր ծառայությունն օգնեց իրեն հիշել Հիսուս Քրիստոսի մատուցած ծառայությունը: «Երբ մենք սեր ենք ցույց տալիս ուրիշների հանդեպ,- ասում է Կարմենը, - մենք զգում ենք Աստծո սերը»:

Ինչ է սիրում Կարմենը

Վայրը՝ ծովափը

Պատմություն Հիսուսի մասին. Երբ Հիսուսը քայլեց ջրի վրայով

Երեխաների միության երգ. «Իմ Երկնային Հայրը սիրում է ինձ» (Մանկական երգարան, 228–29)

Ուտելիք. արիշտա, մրգային պաղպաղակ

Գույնը. Բաց մանուշակագույն

Դպրոցական առարկան՝ բնագիտություն

Նկար
story PDF

Նկարները՝ Սվետլա Ռադիվոեվա

Տպել