2022
Սուրբ գրությունների հերոսների քարտեր
Նոյեմբեր 2022


Սուրբ գրությունների հերոսների քարտեր

Կտրեք հանեք քարտերը, ծալեք կետագծով և ամրացրեք կպչուն ժապավենով:

Եսթեր

Նկար
Esther standing before King Ahasuerus.

«Գուցէ մի այսպիսի ժամանակի համար ես … դու եկել»:

  • Նա քաջ թագուհի էր և իսրայելացի էր:

  • Նոր օրենքն ասում էր, որ բոլոր իսրայելացիները պետք է սպանվեին: Նա ծոմ պահեց ու աղոթեց: Նա վտանգի ենթարկեց իր կյանքը՝ թագավորի հետ խոսելու համար:

  • Թագավորը լսեց նրան: Նա փրկեց իր ժողովրդին:

Հոբ

Նկար
Illustration of Job kneeling in prayer with his home destroyed behind him.

«Ես գիտեմ, որ փրկիչս կենդանի է»:

  • Նա արդար էր: Բայց նա շատ փորձություններ ունեցավ: Նրա երեխաները և կենդանիները մահացան: Նա շատ ծանր հիվանդացավ:

  • Նա չգիտեր, թե ինչու էին վատ բաներ պատահում իրեն: Բայց նա վստահեց Աստծուն։

  • Ժամանակի ընթացքում նա բժշկվեց: Աստված նրա հետ էր՝ ինչպես լավ, այնպես էլ վատ ժամանակներում:

Նկար
cut-out scripture cards

Նկարները` Ալոնա Միլգրամի

Տպել