2022
Կենտրոնացեք տաճարի վրա
Նոյեմբեր 2022


«Կենտրոնացեք տաճարի վրա», Ընկեր, Նոյեմբեր 2022, 2-3։

Համաժողովի ուղերձ մարգարեից

Կենտրոնացեք տաճարի վրա

Վերցված է «Կենտրոնացեք տաճարի վրա» ելույթից, Լիահոնա, նոյեմբեր 2022։

Նկար
ուղերձ տաճարի մասին

Տաճարի նկարը՝ Բեյլի Ռիսի, ներկելու էջը՝ Բրայան Բիչի

Վերջերս ես և քույր Նելսոնը հնարավորություն ունեցանք դիտելու Մորմոնի Գրքի նոր տեսանյութերը։ Դրանցից մեկում ցուցադրվում էր Փրկչի հայտնվելը նեփիացիներին։ Նա ասել է․ «Ահա, ես եմ Հիսուս Քրիստոսը ․․․ Ես եմ լույսն ու կյանքն աշխարհի» (3 Նեփի 11․10-11)։

Հատկանշական է, որ Փրկիչը հայտնվեց տաճարի մոտ գտնվող մարդկանց։ Դա Նրա տունն է։ Այն լցված է Նրա զորությամբ։

Տերը արագացնում է տաճարների կառուցումը։ Եվ դա արվում է այն նպատակով, որ ավելի շատ մարդիկ կարողանան գնալ այնտեղ։ Ես խոստանում եմ, որ ավելի հաճախ տաճար գնալը կօրհնի մարդկանց այնպես, ինչպես ուրիշ ոչինչ չի կարող։

Համաժողովի ժամանակ ես հայտարարեցի 18 նոր տաճարների մասին։ Որոշ շատ մեծ քաղաքներում երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի մարդիկ հասնեն իրենց քաղաքի տաճարը։ Ուստի, մենք կկառուցենք մի քանի տաճարներ այդ մեծ քաղաքներից մի քանիսում։ Նոր տաճարներից չորսը կկառուցվեն Մեխիկո Սիթիի մոտ։

Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, կենտրոնացեք տաճարի վրա այնպես, ինչպես երբեք դա չեք արել։ Ես օրհնում եմ ձեզ, որ ամեն օր ավելի շատ մոտենաք Աստծուն և Հիսուս Քրիստոսին։ Ես սիրում եմ ձեզ: Թող Աստված ձեզ հետ լինի, մինչև նոր հանդիպում։

Հիսուսը այցելեց նեփիացիներին

Նկար
ներկելու էջ․ Հիսուսը հայտնվում է նեփիացիներին

Փրկիչը հայտնվեց նեփիացիներին տաճարի մոտ, քանի որ դա Նրա տունն է։ Աստված մեզ օրհնում է ավելի շատ տաճարներով, որպեսզի ամրացնի և պաշտպանի մեզ։

Տպել