2022
Հենց ճիշտ չափսի
Նոյեմբեր 2022


Հենց ճիշտ չափսի

Թրինան չէր սիրում տարբերվել մյուսներից:

Նկար
A girl named Trina stands in a space that is a textured yellow panel and a textured floor. This represents that she feels like she is small. Her friend, Josie, invites her to join the other kids in the primary class.

«Դու այնքան պստլիկ ես»,- ասաց Սաշան: «Մենք պետք է ասենք քեզ պստլիկ Թրինա»:

Թրինան փորձեց ժպտալ։ Դպրոցում մյուս երեխաները շատ էին ծաղրում նրան փոքրակազմ լինելու համար: Նա փոքրիկ էր ծնվել և այնքան արագ չէր մեծացել, որքան մյուս երեխաները: Բայց նա չէր սիրում պստլիկ Թրինա անունը: Նա չէր սիրում տարբերվել մյուսներից:

«Դու այնքան փոքր ես, որ գուցե երբեք չմեծանաս», - ասաց Մաքսը, երբ նրանք դուրս եկան դասամիջոցի:

«Գիտեմ, որ ես փոքրակազմ եմ», - ասաց Թրինան: «Բայց ես ոչինչ չեմ կարող անել դրա հետ: Եկեք գնանք խաղալու»:

Թրինան վազեց ֆուտբոլ խաղալու մյուս երեխաների հետ: Նրանք հարվածում էին գնդակին և հետ ու առաջ տանում: Նրանք բոլորով միասին զվարճանում էին:

Բայց շուտով Թրինան իսկապես հոգնեց: Նա դանդաղ հեռացավ խաղից և նստեց խոտի վրա:

Շուտով նրա ընկերուհին`Ջոզին մոտեցավ նրան: Ջոզին ևս Երեխաների միության նրա խմբում էր եկեղեցում:

«Լա՞վ ես»,- հարցրեց Ջոզին։

«Այո»,- ասաց Թրինան: «Ես ուղղակի պիտի հանգստանամ: Թոքերս հոգնում են, երբ շատ եմ վազում: Դրանք շատ ուժեղ չեն»:

Ջոզին նստեց Թրինայի կողքին: Նրանք խոտ էին քաղում և փոքրիկ մատանիներ ու ապարանջաններ սարքում: Նրանք խոսում էին դպրոցի, ընկերների ու տնային աշխատանքի մասին:

«Ես լսեցի, թե ինչ ասաց Սաշան»,- ասաց Ջոզին: «Ցավում եմ, որ նա քեզ կոչեց պստլիկ Թրինա»:

Թրինան ուղղակի գլխով արեց:

«Բայց կարծում եմ, որ դու հենց ճիշտ չափսի ես»,- ասաց Ջոզին:

Թրինան ժպտաց։ Նա Ջոզիին տվեց խոտից սարքած իր ապարանջանը:

Հաջորդ կիրակի Թրինան պատրաստվում էր եկեղեցու համար: Նա հագավ իր զգեստը և սանրեց մազերը: Հետո նա խոժոռվեց՝ նայելով պահարանում դրված իր փոքրիկ կոշիկներին: Նա համոզված էր, որ ուրիշ ոչ ոք Երեխաների միության իր խմբում այդպիսի փոքրիկ կոշիկներ չէր հագնում:

Թրինան քարշ էր տալիս ոտքերը, երբ քայլում էր եկեղեցու միջանցքով: Երբ նա հասավ Երեխաների միության իր դասարանը, Ջոզին նրան էր սպասում դրսում:

«Մենք անակնկալ ունենք քեզ համար»,- ասաց Ջոզին: «Արի տե՛ս»:

Երբ Թրինան դասասենյակ մտավ, երեխաները և իրենց ուսուցիչը` Քույր Բոթը մատնացույց էին անում վառ զարդարված գրատախտակը: Դրա վրա ամբողջովին սրտեր էին փակցված: Սրտերի վրա գրառումներ կային, որոնք ասում էին,- «Թրինան լայն ժպիտ ունի: Թրինան մեծ սիրտ ունի»:

Նկար
A girl named Trina stands in a space that is a textured yellow panel and a textured floor. This represents that she feels like she is small. Her friend, Josie, invites her to join the other kids in the primary class.

«Հավանո՞ւմ ես»,- հարցրեց Ջոզին: «Քույր Բոթն օգնեց մեզ պատրաստել դա»:

«Ինձ դո՞ւր է գալիս»,- ասաց Թրինան: «Շնորհակալություն»:

«Մենք ցանկանում էինք հիշեցնել քեզ մի մեծ ճշմարտության մասին»,- ասաց Քույր Բոթը: Երկնային Հայրը սիրում է մեզանից յուրաքանչյուրին: Կարճահասակ: Բարձրահասակ: Խոշորակազմ: Փոքրակազմ: Դա նշանակություն չունի Նրա համար: Մենք բոլորս Նրա զավակներն ենք, և Նա սիրում է մեզանից յուրաքանչյուրին։

Թրինան նայեց գրատախտակի սրտիկներին և լայն ժպտաց:

Նկար
story PDF

Նկարը` Օլգա Լիի

Տպել