2022
Ֆելիպեն գտնում է ճանապարհը
Նոյեմբեր 2022


Ռահվիրաներ ամեն երկրում

Ֆելիպեն գտնում է ճանապարհը

«Խնդրում եմ օգնիր մեզ գտնել ճանապարհը»,- աղոթեց Ֆելիպեն:

Նկար
Spread illustration of Felipe (age 10) and his mom walking through a jungle, late in the day. Felipe is pointing to palm trees above the jungle in the distance. The jungle scene continues across the whole spread. Seven spot illustrations: 1. Map of Philippines 2. A tarsier, an animal found in the Philippines 3. An Latter-Day Saint temple illustration 4. Felipe and his wife on their wedding day. Just the figures from waist-up, no background needed 5. Felipe as he holds up a fish that he has caught 6. Simple family chart showing Felipe and his wife, four children (2 boys, 2 girls), and 10 grandchildren (5 boys, 5 girls). 7. Felipe at about age 19 as a missionary.

Ֆելիպեն գիտեր, որ մթնում է: Թռչունները դադարել էին ծլվլալ, իսկ ծղրիդները բարձր բզզում էին։ Նա և իր մայրը քայլել էին անտառում ավելի քան երկու ժամ: Բայց յուրաքանչյուր արահետ, որով գնացել էին, նույնն էին թվում, ինչպես վերջինը: Նրանք լիովին մոլորվել էին:

Ֆելիպեն իսկապես սկսեց վախենալ: Որքա՞ն կարող էին իրենք գոյատևել այդ ջունգլիում: Նա, ի վերջո, ընդամենը 10 տարեկան է: Նա այնքան էլ մեծ չէր` օձի կամ վայրի վարազի դեմ կռվելու համար: Եվ ուրիշ ի՞նչ սարսափելի արարածներ կարող էին թափառել մայրամուտից հետո: Այդ միտքը սարսուռ առաջացրեց նրա մարմնում:

Քա՛ջ եղիր, - ասաց նա մտքում: Նա գիտեր, որ ստիպված էր քաջ լինել:

Ֆելիպեն կուզենար, որ հայրն այնտեղ լիներ: Բայց նա մահացել էր վեց ամիս առաջ: Առանց նրա դժվար էր Ֆելիպեի և իր մայրիկի համար: Նրանք մնացել էին առանց փողի և ուտելիքի:

Ֆելիպեն հույս ուներ, որ նրանք շուտով կհասնեն իր քրոջ տուն, որը գտնվում էր սարի մյուս կողմում: Նա մի քիչ գումար կտար իրենց բրինձ գնելու համար:

Նա ի սրտե աղոթեց: «Երկնային Հայր, խնդրում եմ, օգնիր մեզ գտնել մեր ճանապարհը: Խնդրում եմ»:

Ապա մի միտք եկավ. Որոնիր կոկոսի ծառերը: Ֆելիպեն վերև նայեց: Այնտեղ՝ հեռվում, կոկոսի ծառերի պուրակ էր երևում: Դրանք ջունգլիի ծառերից բարձր էին: Դրանց արմավենու տերևները ծածանվում էին զեփյուռից։ Վերջին ժամերի ընթացքում Ֆելիպեն առաջին անգամ հույսի զգացում ունեցավ:

«Նայի՛ր»: Նա մատնացույց արեց ծառերը:

Նրա մայրը հասկացավ: Կոկոսի ծառերը նշանակում էին, որ գյուղը մոտ էր: Աստված պատասխանել էր Ֆելիպեի աղոթքին։ Ֆելիպեն բռնեց մայրիկի ձեռքը: Նրանք քայլեցին դեպի ապահովություն, մինչ արևը մայր էր մտնում ծառերի հետևում:

Ֆելիպեն միշտ հիշում էր, թե Աստված ինչպես պատասխանեց իր աղոթքին: Երբեմն նա ցանկանում էր, որ կարողանար ավելի լավ լսել Աստծո ձայնը, ինչպես այն երեկո՝ ջունգլիում:

Այնուհետև, ութ տարի անց, մի օր Ֆելիպեն հանդիպեց միսիոներներին: Նրանք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուց էին։ Նրանք ուսուցանեցին նրան ապրող մարգարեների մասին, որոնք հաղորդում էին Աստծո խոսքերը: Դա հենց այն էր, ինչի հույսը Ֆելիպեն ուներ:

Ֆելիպեն Եկեղեցուն միանալիս ոգևորված էր: Նա դարձավ առաջին միսիոներներից մեկը Ֆիլիպիններում, որը կիսվում էր ավետարանով: Աստված կրկին ցույց տվեց Ֆելիպեին՝ ուր գնալ, և Ֆելիպեն գիտեր, որ Աստված միշտ անելու էր այդ:

Ֆիլիպիններն ունի ավելի քան 7,600 կղզի։

Երկիրը աշխարհի բույսերի և կենդանիների տեսակների 70%-ի հայրենիքն է:

Շուտով Ֆիլիպինները կունենա ութ տաճար:

Ֆելիպեն և նրա կինը մոտ մեկ տարի փող խնայեցին, որպեսզի տաճար գնային կնքվելու:

Ֆելիպեն սիրում է ձկնորսություն:

Ֆելիպեն և նրա կինը`Կորան, ունեն 4 երեխա և 10 թոռ:

Նկար
story PDF

Նկարները՝ Դիլին Մարշի:

Տպել