2022
Համաժողովի նշումներ
Նոյեմբեր 2022


«Համաժողովի նշումներ», Ընկեր, Նոյեմբեր 2022, 5։

Համաժողովի նշումներ

Յուրաքանչյուր ոք կարող է ծառայել

Նկար
Դալլին Հ. Օուքս

Նախագահ Օուքսը կիսվել է պարոն Գաբրիել անունով մի մարդու պատմությունով, ով օգնել է հազարավոր փախստական երեխաների։ Նա կազմակերպեց «Ծառի դպրոցներ», որտեղ դասերի համար երեխաներին հավաքում էին ծառի ստվերի տակ։ Երբ նա տեսավ կարիք, նա օգնեց։ Աստված ոգեշնչում է պարոն Գաբրիելի նման շատ մարդկանց բարիք գործել։

Սա սովորեցնում է ինձ․

Կիսվել Մորմոնի Գրքով

Նկար
Ռոնալդ Ա. Ռասբանդ

Երեց Ռասբենդը պատմեց, թե ինչպես է մարգարեն Մորմոնի Գրքի մի օրինակ տվել Գանայի թագավորին: Նախագահ Նելսոնը և թագավորը միասին կարդացել են Հիսուս Քրիստոսի մասին 3 Նեփի 11-ում։ Թագավորն ասել է, որ գիրքն ավելի արժեքավոր է, քան ադամանդները կամ սուտակները, քանի որ այն իրեն ավելի շատ բան է սովորեցնում Հիսուսի մասին։

Սա սովորեցնում է ինձ․

Պատասխանն է՝ Հիսուս։

Նկար
Երեց Ռայըն Կ․ Օլսեն

Երեց Օլսենը խոսեց իր զարմիկ Նեշի մասին։ Նրանք միասին աշխատում էին, երբ Նեշը խնդիրը լուծելու հիանալի գաղափար առաջարկեց։ Երեց Օլսենը հարցրեց, թե ով էր օգնում Նաշին այդքան խելացի լինել։ Նաշը պատասխանեց՝ «Հիսուս»։ Հիսուս Քրիստոսն է մեր բոլոր խնդիրների պատասխանը։

Սա սովորեցնում է ինձ․

Ակնոցներ տեսնելու համար

Նկար
Քույր Թրեյսի Յ․ Բրաունինգ

Քույր Բրաունինգն ասում է, որ տեսնելու համար նա ունի ակնոցների կարիքը։ Նա ամեն առավոտ նախ դնում է իր ակնոցները։ Նա խոսում է այն մասին, թե որքան նա ունի Հիսուս Քրիստոսի կարիքն ամեն օր ճիշտ այնպես, ինչպես իր ակնոցների կարիքը։ Փրկիչը խոստանում է առաջնորդել մեզ, եթե մենք ժամանակ տրամադրենք Իրեն։

Սա սովորեցնում է ինձ․

Տպել