2023
Կոկոսներ և տասանորդ
Նոյեմբեր 2023


«Կոկոսներ և տասանորդ», Ընկեր, նոյ. 2023, 8–9:

Գրված է ձեր կողմից

Կոկոսներ և տասանորդ

Նկար
alt text

Ողջույն։ Իմ անունը Ավեհեյ է։ Ապրում եմ Թաիթիում։ Կղզում ինձ դուր է գալիս լինել դրսում: Ես արշավի եմ գնում և լողում գետում կամ օվկիանոսում: Հաճույք եմ ստանում նաև ընտանիքիս հետ որոշ գործեր անելուց: Ես սիրում եմ ճաշ պատրաստել, թղթախաղ խաղալ և արշավի գնալ: Ես սիրում եմ խաղալ գնդակով և մագլցել ծառերը իմ եղբոր ու զարմիկների հետ:

Ամառային արձակուրդներին եղբորս հետ աշխատում եմ կոկոսի այգում։ Մենք կոկոս ենք հավաքում և մի մեծ կույտ դիզում: Մենք նաև հավաքում ենք թափված տերևները, որպեսզի այգին մաքուր մնա:

Նկար
alt text

Մեր մեծ պապը վճարում է մեզ, երբ մենք աշխատում ենք այգում: Ես միշտ տասանորդ եմ վճարում իմ ստացած գումարից: Ես իմ ընտանիքից և Երեխաների միության ուսուցիչներից եմ սովորել, թե ինչպես տասանորդ վճարել:

Ես տասանորդ եմ վճարում, որովհետև գիտեմ, որ ես և ընտանիքս օրհնվում ենք, երբ ես հնազանդվում եմ: Ես օրհնված եմ իմ ընտանիքով, տնով և ինձ շրջապատող գեղեցիկ աշխարհով:

Ես գիտեմ, որ Աստված ապրում է, և Նա սիրում է ինձ: Շնորհակալ եմ Երկնային Հորից ընտանիքիս համար, որ տվել է ինձ:

Նկար
alt text
Նկար
alt text here

Տպել