2023
Ինչպես աղջիկները օգնեցին փոքրիկ եղբորը
Նոյեմբեր 2023


«Ինչպես աղջիկները օգնեցին փոքրիկ եղբորը», Ընկեր, նոյ. 2023, 16–17:

Ինչպես աղջիկները օգնեցին փոքրիկ եղբորը

Այժմ ոչ ոք ժամանակ չուներ Լաշիայի համար:

Այս պատմությունը տեղի է ունեցել Հարավային Աֆրիկայում։

Նկար
alt text

Լաշիան նոր փոքրիկ եղբայր ունեցավ: Նրա անունը Լիամ էր: Նա ուներ մուգ մազեր և փոքրիկ ձեռքեր ու ոտքեր: Նա այնքան սիրունիկ էր:

Բայց երբեմն նոր փոքրիկ ունենալը ընտանիքում դժվարություններ է առաջացնում: Մաման և պապան այժմ միշտ զբաղված են: Իսկ Լիամը շատ էր լաց լինում:

«Մամա, կարո՞ղ ես ինձ համար մի պատմություն կարդալ», - խնդրեց Լաշիան։

«Ես պետք է տաշտակում լողացնեմ Լիամին», - ասաց մաման: «Միգուցե դու կարդաս մի պատմվածք Արիանայի հետ»։

Լաշիան նստեց հատակին իր փոքրիկ քրոջ հետ: Նրանք թերթում էին գրքի էջերը: Բայց առանց մամայի այն չէր:

«Պապա, որևէ խաղ կխաղա՞ս ինձ հետ»,- խնդրեց Լաշիան։

«Ես պետք է օգնեմ մամային երեխայի հարցում` նախքան աշխատանքի գնալը»,- ասաց պապան:

Լաշիան խոժոռվեց։ Մաման ու պապան այժմ ժամանակ չունեին իր համար: Նրանք միշտ օգնում էին Լիամին:

Շուտով պապան գնաց աշխատանքի: Մայրիկը Լիամին քնեցրեց: Ապա Լաշիայի և Արիանայի հետ նստեց բազմոցին։ Նա հոգնած տեսք ուներ:

Նկար
alt text

«Մենք շատ զբաղված ենք Լիամով»,- ասաց մայրիկը: «Դուք մի քիչ միայնակ եք զգում, այնպես չէ՞»։

Լաշիան գլխով արեց։ Նա կարծես ուզում էր լաց լինել:

Մաման գրկեց Լաշիային և Արիանային: «Լիամը հիմա շատ օգնության կարիք ունի, որովհետև նա այնքան փոքրիկ է: Նա դեռ չի կարողանում ինքնուրույն որևէ բան անել, ինչպես դուք եք կարողանում»:

«Ես գիտեմ», - ասաց Լաշիան։

«Բայց եթե ուզում եք, կարող եք օգնել ինձ հոգ տանել Լիամի մասին»: Մայրիկը ժպտաց։

«Իսկապե՞ս», - հարցրեց Լաշիան: Նրան դուր եկավ այդ միտքը։

«Ես էլ»,- ասաց Արիանան։

«Դու էլ»,- ասաց մայրիկը:

Շուտով Լիամը սկսեց լաց լինել։ Երբ մաման փոխում էր նրա բարուրը, Լաշիան բերեց անձեռոցիկները:

«Շնորհակալություն», - ասաց մայրիկը:

Հաջորդ օրը, երբ Լիամը լոգանք ընդունեց, Լաշիան և Արիանան մաքուր հագուստ ընտրեցին նրա համար: Դրա վրա գեղեցիկ փոքրիկ կենդանիներ էին: Նրանք տվեցին այն մամային, որպեսզի հագցներ Լիամին:

«Շնորհակալություն», - ասաց մայրիկը:

Լաշիան ու Արիանան մտածեցին օգնելու այլ եղանակների մասին: Նրանք ամեն առավոտ հավաքում էին իրենց անկողինը առանց որևէ մեկի խնդրանքի: Երբեմն նրանք հավաքում էին նաև մամայի ու պապայի անկողինները: Եվ երբ ճաշի ժամն էր, նրանք օգնեցին պապային խոհանոցում:

«Շնորհակալություն», - ասացին մաման ու պապան:

Երբ Լիամը լաց եղավ, Լաշիան փորձեց օգնել նրան հանգստանալ: Նա գրկեց նրան և խոսեց մեղմ ձայնով: Լիամը դեռ չի կարողանում շնորհակալություն հայտնել: Բայց մի օր նա լայն ժպտաց Լաշիային։

Ի պատասխան՝ Լաշիան ևս ժպտաց։ Նա ուրախ էր, որ կարող էր օգնել իր փոքրիկ եղբորը և իր մամային ու պապային:

Նկար
alt text here

Նկարները՝ Շոն Ջ. Ք.Թեննեյի

Տպել