2023
Հիսուս Քրիստոսը բժշկեց մի մարդու
Նոյեմբեր 2023


«Հիսուս Քրիստոսը բժշկեց մի մարդու», Ընկեր, նոյ. 2023, 24–25.

Պատմություններ Հիսուսի մասին

Հիսուս Քրիստոսը բժշկեց մի մարդու

Հեռացրեք այս էջը և ծալեք այն կիսով չափ: Ապա բարձր պահեք նկարը` մինչ կպատմեք պատմությունը:

Նկար
alt text here

Նկարները` Սէմ Լոլորի

Մի օր Հիսուս Քրիստոսը տեսավ մի մարդու, որը կույր էր: Որոշ մարդիկ մտածեցին, որ Աստված էր մարդուն կուրացրել` նրան պատժելու համար: «Արդյոք այդ մա՞րդն էր մեղանչել: Թե՞ նրա ծնողներն էին մեղանչել»,- հարցրեցին նրանք:

Հիսուսն ասաց, որ մարդու կուրությունը պատիժ չէր: «Ոչ այս մարդն է մեղանչել, ոչ նրա ծնողները»,- ասաց Նա:

Հիսուսը մի քիչ ցեխ դրեց մարդու աչքերի վրա. Հետո մարդուն ասաց, որ լվացվի ավազանի ջրով: Երբ մարդը արեց այն, ինչ ասել էր Հիսուսը, նա բժշկվեց։ Այդ մարդը կարողացավ տեսնել:

Երբեմն դժվարին խնդիրներ են ծագում մեր կյանքում: Հիսուս Քրիստոսն ու Երկնային Հայրը կարող են օգնել մեզ սովորել, աճել և ունենալ խաղաղություն: Նրանք սիրում են մեզ և ուզում են օրհնել մեզ:

Տպել