2023
Ողջույն Ինդոնեզիայից
Նոյեմբեր 2023


«Ողջույն Ինդոնեզիայից»: Ընկեր, հունիս 2023, 18-19:

Ողջույն Ինդոնեզիայից

Իմացեք Երկնային Հոր զավակների մասին, որոնք ապրում են ամբողջ աշխարհում:

Նկար
alt text here

Ինդոնեզիան պետություն է Հարավարևելյան Ասիայում։ Այն ունի ավելի քան 17000 կղզի։ Այնտեղ բնակվում է շուրջ 280 միլիոն մարդ։

Աճող Եկեղեցի

Նկար
alt text here

2019 թ.-ին նախագահ Ռասսել Մ. Նելսոնն այցելեց անդամներին մայրաքաղաք Ջակարտայում: 2023 թվականի ապրիլի գերագույն համաժողովում նա հայտարարեց, որ այնտեղ տաճար է կառուցվելու:

Երկրպագության վայրեր

Նկար
alt text here

Ինդոնեզիան ունի ամենամեծ իսլամական մզկիթը Հարավարևելյան Ասիայում: Այնտեղ է գտնվում նաև ամենամեծ Բուդդայական տաճարն աշխարհում։

Կապույտ հրաբուխ

Նկար
alt text here

Ինդոնեզիան ունի ավելի շատ գործող հրաբուխներ, քան որևէ այլ երկիր: Կավահ Այջեն հրաբուխը կապույտ բոցեր ունի, որոնք կարելի է տեսնել գիշերը:

Դուք խոսո՞ւմ եք իմ լեզվով

Նկար
alt text here

Ինդոնեզերենը պաշտոնական լեզուն է։ Բայց Ինդոնեզիայում խոսում են ավելի քան 700 լեզուներով: Նրանց երկրի կարգախոսը նշանակում է՝ «Շատ, սակայն մեկ»՝ ցույց տալու համար, որ նրանք միասնական են։

Վիշապների հայրենիքը

Նկար
alt text here

Կոմոդո վիշապները ամենամեծ մողեսներն են աշխարհում: Նրանք կարող են աճել ու հասնել 3 մ երկարության

Նկար
alt text here

Նկարները` Քոներ Ժիլետի

Տպել