2023
Փորձարկումները
Նոյեմբեր 2023


«Փորձարկումները», Ընկեր, նոյ. 2023, 30–31:

Փորձարկումները

Հարեդը գիտեր, որ Հիսուս Քրիստոսն իր կողմից էր:

Այս պատմությունը տեղի է ունեցել Ֆրանսիայում։

Նկար
alt text

Հարեդը գլորեց գնդակը դաշտի երկայնքով: Խաղացողները վազեցին նրա շուրջը, նրանց կոշիկները ճռռում էին հատակին:

«Ես կարող եմ ընդունել գնդակը»։ Կանչեց Գաբրիելը։

Հարեդը փոխանցեց գնդակը Գաբրիելին և շարունակեց վազել: Հետո Գաբրիելը հետ փոխանցեց գնդակը։ Հարեդը նետեց գնդակը դեպի օղակը:

ՇԸՐԸԽԿ:

Մտավ ներս:

«Գերազանց գործ էր»,- ասաց մարզիչը խաղից հետո: «Դու գիտես, փորձերը տարածաշրջանի հավաքականի համար երկու շաբաթից սկսվում են»:

Հարեդը քմծիծաղ տվեց: Միայն մի քանի խաղացողներ են հրավիրված այդ հավաքականի փորձերին։

«Փորձերը կլինեն կիրակի օրը»,- ասաց մարզիչը: Ի՞նչ ես կարծում, կարո՞ղ ես հասցնել»:

Հարեդի հուզմունքն անհետացավ նույնքան արագ, որքան եկել էր:

«Կիրակի օ՞րը»: Հարցրեց Հարեդը:

«Այո։ Դա խնդիր է՞ առաջացնում»:

Հարեդը մտածեց այդ մասին։ Սա նրա հնարավորությունն էր խաղալ իսկապես լավ թիմում: Բայց կիրակի օրերին նա գնում էր եկեղեցի և կենտրոնանում Փրկչի վրա։

«Բայց կիրակին հատուկ օր է ինձ համար»,- ասաց Հարեդը: «Բայց ես կխոսեմ ծնողներիս հետ այդ մասին»:

Այդ գիշեր Հարեդը նստած էր իր մահճակալին իր ծնողների հետ : Մինչ մտածում էր, նա վեր ու վար էր գցում բասկետբոլի գնդակը: «Ես իսկապես ուզում եմ փորձել այդ հավաքականի համար»,- ասաց նա մայրիկին ու հայրիկին: Բայց ես չեմ ցանկանում անել դա կիրակի օրը»։ Ես գիտեմ Աստված ավելի կարևոր է, քան բասկետբոլը:

«Մենք ի՞նչ կարող ենք անել օգնելու համար»։ հարցրեց մայրիկը։

Հարեդը շուռումուռ էր տալիս գնդակը իր ձեռքերում։ «Կարո՞ղ ենք միասին աղոթել»:

Նա մի կողմ դրեց իր բասկետբոլի գնդակը և ծնկի իջավ մայրիկի և հայրիկի հետ: «Սիրելի Երկնային Հայր»,- ասաց նա,- «Ես իսկապես, իսկապես ցանկանում եմ փորձերի գնալ այս բասկետբոլի հավաքականի համար: Բայց փորձարկումները կիրակի օրն են: Ես գիտեմ կիրակին այն օրն է, որ ես տալիս եմ Քեզ: Ի՞նչ կարող եմ անել»:

Աղոթքից հետո Հարեդը հանգստացնող զգացում ունեցավ:

«Ինչպե՞ս ես», - հարցրեց մայրիկը։

Ես չեմ պատրաստվում գնալ փորձարկման, եթե այն կիրակի օրն է», - ասաց նա: «Բայց այնպիսի զգացում ունեմ, որ ամեն ինչ կարգին է լինելու»:

Նկար
alt text

Երկու օր հետո Հարեդի մայրիկը է-փոստով մի նամակ ստացավ: Այն հաղորդում էր, որ փորձարկումներն այժմ տեղի կունենան շաբաթ օրը:

Հարեդը կարող էր փորձարկել և կիրակին սուրբ պահել: Նա գիտեր, որ Երկնային Հայրը լսել էր իր աղոթքը։

Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում Հարեդը որքան կարող էր շատ բասկետբոլ պարապեց: Երբ այդ մեծ օրը եկավ, Հարեդն արեց այն ամենը ինչ կարող էր: Նա արագ վազում էր խաղերի միջև, կատարում էր իր նետումների մեծ մասը և ծափահարում իր թիմակիցներին:

«Հետևյալ խաղացողները կշարունակեն փորձարկումները հավաքականի համար», - ասաց մարզիչը առաջին խաղակեսից հետո» «Խնդրում ենք ուշադիր եղեք, որպեսզի լսեք ձեր անունը»:

Հարեդի սիրտը բարձր բաբախեց: Մարզիչը հայտարարեց մեկ անուն: Ապա ևս մեկը: Եվ մեկ ուրիշը: Հարեդը զգաց, որ հավաքականում ընտրվելու իր հույսը սկսեց մարել:

Շուտով մարզիչն ավարտեց ցուցակը: Նա չհայտարարեց Հարեդի անունը: Հարեդը չանցավ փորձարկումների հաջորդ փուլը:

Նա նստեց մարզասրահի դրսի նստարանին և սևեռուն հայացքն ուղղեց իր կոշիկներին: Նա այնքան քրտնաջան էր աշխատել: Բայց թվում էր, թե նրա ամբողջ աշխատանքն իզուր էր անցել:

Երբ մայրիկը եկավ նրան վերցնելու, Հարեդն օրորեց գլուխը: «Ես չընտրվեցի հավաքականում»:

Մայրիկն ամուր գրկեց նրան։ «Ցավում եմ, որ չեղավ այնպես, ինչպես մենք էինք ուզում», - ասաց նա:

Հարեդը խոր շունչ քաշեց։ Հետո մի հանգստացնող միտք ծագեց նրա մոտ:

«Միշտ չէ, որ գործերը գնում են այնպես, ինչպես ես եմ կամենում», - ասաց նա: «Բայց Հիսուս Քրիստոսը ճշգրիտ գիտի, թե ես ինչ եմ զգում: Նա իմ կողքին է»:

Մայրիկը ժպտաց։ «Դու իրավացի ես։ Նա իսկապես գիտի, թե դու ինչ ես զգում»։

Հարեդն ի պատասխան ժպտաց։ Նա դեռ տխուր էր, բայց ավելի լավ էր զգում` գիտենալով, որ Փրկիչը հասկանում էր, թե ինքը ինչ էր զգում: Հարեդը գիտեր, որ Հիսուսը միշտ կսիրի և կաջակցի իրեն:

Նկար
alt text
Նկար
alt text here

Նկարները` Բրիթան Մորիսի

Տպել