2023
Երկնային Հոր մեծ ծրագիրը
Նոյեմբեր 2023


«Երկնային Հոր մեծ ծրագիրը», Ընկեր, նոյ. 2023, 2-2:

Համաժողովի ուղերձ Մարգարեից

Երկնային Հոր մեծ ծրագիրը

Հատվածներ «Ունեցեք սելեստիալ մտածելակերպ» ուղերձից Լիահոնա, նոյեմբեր 2023, 115-17:

Նկար
Հիսուս Քրիստոսն այցելում է Ամերիկա մայրցամաք

Երկնային Հայրը մեծ ծրագիր ունի մեզ համար: Այն, ինչ մենք անում ենք այս կյանքում, իսկապես կարևոր է: Փրկչի Քավությունը հնարավոր է դարձնում Երկնային Հոր ծրագիրը:

Փրկիչը տառապեց, որպեսզի Նա կարողանա մխիթարել մեզ, բժշկել ու փրկել մեզ կարիքի ժամին: Հիսուս Քրիստոսի անսահման Քավության շնորհիվ մեր Երկնային Հոր ծրագիրը կատարյալ ծրագիր է: Այն թույլ է տալիս մեզանից յուրաքանչյուրին ընտրել, թե ինչպես ենք մենք ապրելու։

Ես ձեզ հրավիրում եմ զարգացնել «սելեստիալ մտածելակերպ»: Երբ խնդիր ունեք, ունեցեք սելեստիալ մտածելակերպ: Երբ փորձվում եք գայթակղությամբ, ունեցեք սելեստիալ մտածելակերպ: Երբ կյանքը կամ սիրելիները ձեզ հուսահատեցնում են, ունեցեք երկնային մտածելակերպ։

Երբ ունեք սելեստիալ մտածելակերպ, դուք կցանկանաք ավելի հաճախ և ավելի անկեղծ աղոթել։ Դուք փորձությունները կդիտարկեք նոր լույսի ներքո: Սելեստիալ մտածելակերպ ունենալու արդյունքում ձեր հավատքը կմեծանա։

Աստված ապրում է: Հիսուսը Քրիստոսն է։ Նրա Եկեղեցին վերականգնվել է Աստծո բոլոր զավակներին օրհնելու համար:

Ունեցեք սելեստիալ մտածելակերպ

Նախագահ Նելսոնն ուսուցանել է, որ սելեստիալ մտածելակերպը կարող է օգնել մեզ լավ ընտրություններ կատարել: Յուրաքանչյուր արևի տակ նկարեք կամ գրեք, թե ինչ կարող եք անել՝ Փրկչի օրինակին հետևելու համար:

Նկար
Պատմություն PDF

Եկեք Հիսուսի մոտ, Մայքլ Մալմ

Տպել