Զորացիր և քաջ եղիր
Եկեք բոլորս ունենանք քաջություն՛ չենթարկվելու տարածված կարծիքին, քաջություն՝ համարձակորեն պաշտպանելու մեր սկզբունքները։
Իմ սիրելի՛ եղբայրներ, որքան լավ է կրկին լինելու ձեզ հետ։ Ես աղոթում եմ, որ ունենամ աստվածային օգնություն, մինչ ես օգտագործում եմ ձեզ հետ խոսելու իմ հնարավորությունը։
Բացի այս Համաժողովի կենտրոնից հազարավոր այլ քահանայության կրողներ ողջ աշխարհով մեկ հավաքվել են ժողովատներում և այլ վայրերում։ Մի ընդհանուր բան բոլորիս կապում է իրար հետ, քանի որ մեզ վստահված է կրելու Աստծո քահանայությունը։
Մենք այստեղ երկրի վրա ենք իր պատմության մի ուշագրավ ժամանակաշրջանում։ Մեր հնարավորությունները գրեթե անսահման են, սակայն մենք դեռևս բախվում ենք բազմաթիվ դժվարությունների, որոնցից ոմանք եզակի են մեր ժամանակաշրջանի համար։
Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ մեծ հաշվով բարոյական արժեքները մի կողմ են գցված, որտեղ մեղքը գարշելիորեն ցուցադրվում է և որտեղ մեզ շրջապատող գայթակղությունները հեռու են տանում մեզ պատվիրաններից։ Մենք բախվում ենք համառ ճնշումների և ստոր ազդեցությունների, որոնք կործանում են ամեն պարկեշտ բան և փորձում փոխարինել դրանք աշխարհիկ հասարակության մակերեսային փիլիսոփայությամբ և գործելակերպով։
Այս և այլ մարտահրավերների պատճառով մենք մշտապես առնչվում ենք այնպիսի որոշումների հետ, որոնք կարող են որոշել մեր ճակատագիրը։ Որպեսզի մենք ճիշտ որոշումներ կայացնենք անհրաժեշտ է քաջություն, քաջություն որ ասենք ոչ, երբ պետք է ասենք դա, քաջություն, որ ասենք այո, երբ այն պատշաճ է, քաջություն անելու ճիշտ բաներ, քանի որ դա ճիշտ է։
Քանի որ այսօր հասարակության չափանիշները արագորեն հեռանում են մեզ տրված Տիրոջ արժեքներից և սկզբունքներից, մենք գրեթե միշտ պետք է պաշտպանենք այն, ինչին մենք հավատում ենք։ Արդյո՞ք մենք քաջություն կունենանք անելու դա։
Նախագահ Ջ․ Ռուբեն Կլարկը , ով երկար տարիներ եղել է առաջին նախագահության անդամ, ասել է․ «Հայտնի են դեպքեր, երբ հավատքի համարում ունեցող մարդիկ. … զգացել են, որ քանի որ իրենց լիարժեք հավատքի դրսևորումը ծիծաղի առարկա կդառնա իրենց անհավատ աշխատակիցների մոտ, նրանք պետք է կա՛մ փոփոխեն իրենց հավատքը, կա՛մ հարմարեցնեն այն, կա՛մ նվազեցնեն կարևորությունը, կա՛մ էլ ձևացնեն, որ մերժում են այն: Նման մարդիկ կեղծավոր են»։1 Մեզանից ոչ ոք չի ցանկանում նման պիտակ կրել և, այնուամենայնիվ, մենք հոժա՞ր ենք մեր հավատքը արտահայտել բոլոր իրավիճակներում։
Մենք կարող ենք օգնել ինքներս մեզ անելու այն, ինչը ճիշտ է, եթե մենք գնանք այնպիս վայրեր և մասնակցենք այնպիսի միջոցառումների, որտեղ մեր մտքերը լավ են ներգործվում և որտեղ Տիրոջ Հոգին իրեն հանգիստ կզգա։
Հիշում եմ, որ վերջերս կարդում էի այն մասին, որ հայրը որդուն դպրոց ճանապարհելիս տվեց այսպիսի մի խորհուրդ․ «Եթե դու երբևէ ինքդ քեզ տեսնես մի այնպիսի տեղում, որտեղ չպետք է լինես, դուրս արի անմիջապես»։ Ես ձեզ բոլորիդ նույն խորհուրդն եմ տալիս․ «Եթե դու երբևէ ինքդ քեզ տեսնես մի այնպիսի տեղում, որտեղ չպետք է լինես, դուրս արի անմիջապես»։
Մենք բոլորս էլ պետք է մշտապես քաջություն դրսևորենքքաջու։ Մեր ամենօրյա կյանքում քաջությունըքաջու պարտադիր է, ոչ թե նշանակալից իրադարձությունների համար, այլ շատ հաճախ որոշումներ կայացնելիս կամ մեզ շրջապատող իրավիճակներին պատասխանելիս։ Շոտլանդացի բանաստեղծ ու արձակագիր Ռոբերտ Լուիս Ստիվենսոնը ասել է․ «քաջուքաջու Առօրյա քաջության վկաները շատ չեն: Սակայն, այն փաստը, որ ձեր պատվին թմբուկներ չեն խփում և բազմությունը ձեր անունը չի բացականչում, չի նշանակում, որ ձեր քաջությունը պակաս վսեմ է»։2
ՔաջությունըՔաջ տարբեր եղանակներով է դրսևորվում։ Քրիստոնյա հեղինակ Չարլզ Սվինդոլը գրել է․ «ՔաջՔաջությունը չի սահմանափակվում ռազմի դաշտով … կամ ձեր տանը խիզախորեն գող բռնելով։ Քաջության իրական ստուգարքն ավելի անաղմուկ է։ Դա ներքին ստուգարքն է, ինչպես օրինակ՝ հավատարիմ մնալը, երբ ոչ ոք չի տեսնում. … կամ կանգուն մնալը, երբ քեզ սխալ են հասկանում»։3 Ես միայն կավելացնեմ, որ այդ ներքին քաջությունը նաև ներառում է ճիշտ բաներ անելը, նույնիսկ երբ ծիծաղի առարկա դառնալու վտանգի տակ հնարավոր է վախենանք պաշտպանել մեր համոզմունքները, և պահպանել այդ համոզմունքները նույնիսկ այն ժամանակ, երբ այն սպառնում է ընկերների կամ սոցիալական կարգավիճակի կորստով։ Նա, ով հաստատակամորեն կանգնած է հանուն ճիշտ բանի, պետք է երբեմն համարձակություն դրսևորի մնալու առանց համակրանքի կամ հավանության։
Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմում Երկրորդ Համաշխարային Պատերազմի ժամանակ ծառայելիս ես սովորեցի խիզախ գործերի, հերոսությունների և քաջության օրինակների մասին։ Ամենից շատ հիշում եմ մի տասնութամյա նավաստու քաջությունը, ով մեր հավատքից չէր, ում հպարտությունը չէր խանգարում աղոթել։ 250 հոգանոց թիմում նա միակն էր, ով ամեն երեկո ծնկի էր իջնում իր մահճակալի մոտ, երբեմն հետաքրքասերների ծաղրանքի և անհավատների կատակների ներքո։ Գլուխը կախ նա աղոթում էր Աստծուն։ Նա երբեք չերկնչեց։ Նա երբեք չերերաց։ Նա քաջության տեր էր։
Վերջերս ես լսեցի մի մարդու օրինակի մասին, ում մոտ այդ ներքին քաջության պակաս էր նկատվում։ Ընկերներից մեկը պատմեց մի հոգևոր և հավատքով լի հաղորդության ժողովի մասին, որին նա և իր ամուսինը իրենց ծխում ներկա էին եղել։ Ահարոնյան Քահանայության քահանայի կոչում ունեցող մի երիտասարդ դիպչել էր նրանց և ողջ հավաքվածների սրտերին, երբ նա ելույթ էր ունեցել ավետարանի ճշմարտությունների և պատվիրանները պահելու ուրախության մասին։ Բեմում կանգնած նա բերեց իր ջերմեռանդ և հուզիչ վկայությունը, որտեղ նա մաքուր ու կոկիկ էր երևում իր սպիտակ վերնաշապիկով ու փողկապով։
Ավելի ուշ՝ այդ նույն օրը, այդ կինն ու իր ամուսինը հարևանությամբ մեքենան վարելիս տեսան այդ նույն երիտասարդ տղային, ով մի քանի ժամ առաջ ոգեշնչել էր իրենց։ Այնուհանդերձ, այժմ նա ներկայացնում էր լիովին ուրիշ պատկեր՝ մաշված շորերով ճամփեզրով քայլելիս և ծխախոտ ծխելիս։ Ընկերս և նրա ամուսինը ոչ միայն մեծապես հիասթափվեցին և վշտացան, այլ նաև շփոթվեցին, թե ինչպես նա կարող էր այդպես համոզիչ անձնավորություն լինել հաղորդության ժողովին, և ապա նույնքան արագ լինել լիովին ուրիշ անձնավորություն։
Եղբայրներ, արդյոք դուք նույն անձնավորությո՞ւնն եք, ուր էլ որ լինեք և ինչ էլ որ անեք՝ այն անձնավորությունը, որ մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ լինեք և այն անձնավորությունը, որ դուք գիտեք պետք է լինեք։
Ազգային ամսագրում հրապարակված իր հարցազրույցում ամերիկյան հայտնի բասկետբոլի խաղացող Ջաբարի Պարկերին, ով Եկեղեցու անդամ է, խնդրեցին կիսվել իր հորից ստացած ամենալավ խորհրդով։ Ջաբարին պատասխանեց․ «[Հայրս] ասել է. Եղիր այն նույն անձնավորությունը՝ թե մենության մեջ, թե՛ հասարակության մեջ»։4 Եղբայրներ, կարևոր խորհուրդ է բոլորիս համար։
Մեր սուրբ գրությունները լի են այն քաջության օրինակներով, որոնք մեզանից յուրաքանչյուրին այսօր անհրաժեշտ են։ Դանիել մարգարեն ցուցադրեց մեծ քաջություն, պաշտպանելով այն, ինչ նրա կարծիքով ճիշտ էր և ցույց տվեց աղոթելու քաջություն, թեև նրան սպառնացին մահով, եթե նա աղոթեր։5
Քաջությունը բնութագրում է Աբինադիի կյանքը, ինչպես ցույց է տրված նրա պատրաստակամության մեջ, որ ավելի լավ է մեռնել, քան մերժել ճշմարտությունը։6
Մի՞թե բոլորս չենք ոգեշնչվում Հելամանի 2000 պատանի որդիների օրինակից, ովքեր ուսուցանեցին և ցույց տվեցին ծնողների ուսմունքներին հետևելու քաջության անհրաժեշտություն՝ մնալով մաքուր և մաքրաբարո։7
Թերևս սուրբ գրությունների այս յուրաքանչյուր պատմությունները պսակված են Մորոնիի օրինակով, ով քաջություն ունեցավ համառորեն արդարակեցության մեջ շարունակել մինչև իր կյանքի վերջ։8
Իր կյանքի ընթացքում Մարգարե Ջոզեֆ Սմիթը ցույց է տվել քաջության անհամար օրինակներ։ Ամենահիշարժաններից մեկն այն է, երբ նա մյուս եղբայրների հետ գամված էին իրար, պատկերացրեք՝ իրար կապված, պահվում էին Ռիչմոնդի, Միսսուրի նահանգի դատարանին կից մի անավարտ տնակում։ Փարլի Փ․ Պրատը, ով այդ գերիների թվում էր, գրել է մի երեկոյի մասին․ «Մենք պառկել էինք իբրև թե քնած, մինչև որ կեսգիշերն անցավ և մեր ականջներն ու սրտերը ցավում էին, մինչ մենք ժամերով լսում էինք մեր պահակների անպարկեշտ կատակները, տհաճ հայհոյանքները, սարսափելի անարգանքը և լկտի բառապաշարը»։
Երեց Պրատը շարունակում է․
«Ես լսեցի այնքան ժամանակ, մինչև որ այնքան զզվեցի, ցնցվեցի, սարսափեցի և այնքան լցվեցի վրդովված արդարադատության ոգով, որ հազիվ էի զսպում ոտքի կանգնելուց և պահակներին սաստելուց։ Սակայն, ես ոչինչ չասեցի Ջոզեֆին կամ մյուսներին, չնայած որ պառկած էի նրա կողքին և գիտեի, որ նա արթուն էր։ Հանկարծ, նա ոտքի կանգնեց և որոտի կամ մռնչացող առյուծի ձայնով արտասանեց հետևյալ խոսքերն այնքան մոտ, որքանով ես կարող էի հիշել․
ԼՌՈՒԹՅՈ՛ՒՆ. … Հիսուս Քրիստոսի անունով ես սաստում եմ ձեզ և հրամայում ձեզ, որ հանդարտվեք։ Ես այլևս ոչ մի րոպե չեմ հանդուրժի նմանխոսակցություն։ Դադարե՛ք այդ խոսակցությունը, այլապես կա՛մ դուք, կա՛մ ես ԱՅՍ ՎԱՅՐԿՅԱՆԻՆ կմահանանք»։
Ջոզեֆը «ուղիղ կանգնել էր՝ տպավորիչ վեհության մեջ», ինչպես նկարագրում է Երեց Պրատը։ Նա շղթայված էր, առանց զենքի էր, բայց և այնպես նա հանգիստ էր և արժանավայել։ Նա նայեց ներքև վախեցած պահակներին, ովքեր անկյուն էին քաշվել կամ կուչ եկել գետնին։ Այդ թվացյալ անուղղելի մարդիկ խնդրեցին նրա ներողամտությունը և մնացին լուռ։9
Քաջության ոչ բոլոր գործողություններն են հանգեցնում նման տպավորիչ և անմիջական արդյունքների, բայց բոլորն էլ հանգեցնում են մտքի խաղաղության և այն իմացության, որ ճիշտն ու ճշմարտությունը պաշտպանվել է։
Անհնար է ուղիղ կանգնել, երբ մարդու արմատներն աճում են տարածված կարծիքի ու հավանության սողացող ավազների մեջ։ Դանիելի, Աբինադիի, Մորոնիի կամ Ջոզեֆ Սմիթի քաջությունն է մեզ անհրաժեշտ, որպեսզի ամուր ու հաստատուն կառչենք այն ամենից, ինչը մեր կարծիքով ճիշտ է։ Նրանք քաջություն ունեցան չանելու այն, ինչը հեշտ է, այլ այն ինչը ճիշտ է։
Մենք բոլորս էլ կհանդիպենք վախի, ծաղրանքի և ընդդիմության հետ։ Եկեք բոլորս ունենանք քաջություն՛ չենթարկվելու տարածված կարծիքին, քաջություն՝ համարձակորեն պաշտպանելու մեր սկզբունքները։ Փոխզիջման չգնալու քաջությունը օրհնում է մեզ Աստծո հավանությամբ։ Քաջությունը դառնում է կենդանի և գրավիչ արժանիք, երբ այն դիտվում է ոչ միայն որպես պատրաստակամություն մեռնել արժանապատվորեն, այլ նաև վճռականություն ապրել պարկեշտորեն։ Առաջ շարժվելով և ապրելով այնպես, ինչպես պետք է ապրենք, մենք անկասկած օգնություն կստանանք Տիրոջից և մխիթարություն գտնել Նրա խոսքերում։ Ես սիրում եմ Հեսուի գրքում գրված Նրա խոստումը․
«Քեզ չեմ թողիլ և քեզ անտես չեմ անիլ. …
… Զօրացիր և քաջ եղիր. մի վախենար և մի զարհուրիր. որովհետև քո Տէր Աստուածը քեզ հետ է ամէն տեղ, ուր որ գնաս»։10
Իմ սիրելի եղբայրներ, Պողոս Առաքյալի նման մեր համոզմունքների քաջությամբ կարող ենք հայտարարել․ «Որովհետեւ ես Քրիստոսի աւետարանը ամօթ չեմ համարում»։11 Եվ ապա այդ նույն քաջությամբ, թող որ մենք հետևենք Պողոսի խորհրդին․ «օրինակ եղիր հաւատացեալներին խօսքով, վարքով, սիրով, հաւատով, սրբությունով»։12
Աղետալի հակամարտությունները գալիս ու գնում են, սակայն մարդկանց հոգիների պատերազմը անդադար շարունակվում է։ Ինչպես հնչեղ կոչ՝ Տիրոջ ձայնը գալիս է ձեզ, ինձ և քահանայության կրողներին ամենուր․ «Ուստի, այժմ թող ամեն տղամարդ սովորի իր պարտականությունը և ողջ ջանասիրությամբ գործի այն պաշտոնում, որում նշանակված է»։13 Այնուհետև, ինչպես Պետրոս Առաքյալն է հայտարարել, մենք կլինենք «թագավորական քահանայություն»14, միավորված մեկ նպատակի շուրջ և վերուստ զորությամբ օժտված։15
Թող ամեն մեկն այս երեկո այստեղից դուրս գա վճռականությամբ և քաջությամբ՝ ասելու Հոբի նման «քանի որ տակաւին շունչս ինձանում է. … մինչեւ մեռնելս չեմ ձգելու ինձանից իմ ուղղութիւնը»։16 Իմ խոնարհ աղոթքն է, որ դա այդպես լինի, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։