Քահանայություն կրող տղամարդը
Դուք կարող եք մեծ օրինակ լինել, միջին կամ վատ օրինակ: Դուք գուցե կարծում եք, որ դա նշանակություն չունի, բայց դա նշանակություն ունի Տիրոջ համար:
Մենք բոլորս ունենք հերոսներ, հատկապես, երբ մենք երիտասարդ ենք: Ես ծնվել եմ և մեծացել Պրինստոնում, Նյու Ջերսի, Միացյալ Նահանգներում: Ամենահայտնի մոտակա սպորտային թիմերը, որտեղ մենք էինք ապրում, տեղակայված էին Նյու Յորք Սիթիում: Դա երեք մասնագիտացված թիմերի հայրենիքն էր այն հեռավոր օրերին՝ Բրուքլին Դոջերս, Նյու Յորք Ջայնթս և Նյու Յորք Յանկիզ: Ֆիլադելֆիան նույնիսկ ավելի մոտիկ էր մեր տանը և Աթլետիկսի և Ֆիլլիզ բեյսբոլ թիմերի հայրենիքն էր: Այդ թիմերում բեյսբոլի բազմաթիվ հնարավոր հերոսներ կային ինձ համար:
Ջո ԴիՄաջիոն, որը խաղում էր Նյու Յորք Յանկիզի համար, դարձավ բեյսբոլի իմ հերոսը: Երբ եղբայրներս և ընկերներս ֆուտբոլ էին խաղում դպրոցի բակում, մեր տան մոտ, ես փորձում էի գնդակաթիակով այնպես հարվածել ինչպես կարծում էի Ջո ԴիՄաջիոն էր անում: Դա հեռուստացույցի օրերից առաջ էր (սա հին պատմություն է), այսպիսով ես միայն լրագրերից նկարներ ունեի՝ օգտագործելու նրա հարվածը կրկնօրինակելու համար:
Երբ ես մեծացա հայրս մեքենայով տարավ ինձ Յանկիի մարզադաշտը: Դա միակ անգամն էր, երբ ես տեսա Ջո ԴիՄաջիոյին խաղալիս: Կարծես ես դեռ այնտեղ եմ, մտքումս կարող եմ տեսնել նրան գնդակաթակով հարվածելը և տեսնում եմ սպիտակ բեյսբոլի գնդակը թռչելիս դեպի դաշտի կենտրոնական տեղերը:
Դեհ, իմ բեյսբոլի հմտությունները երբեք չմոտեցան իմ մանկության հերոսի հմտություններին: Բայց այն մի քանի անգամը, որ ես լավ հարվածեցի բեյսբոլի գնդակին, ես կրկնօրինակեցի նրա հզոր հարվածի մակարդակը, այնքան ճշգրիտ, որքան կարող էի:
Երբ մենք ընտրում ենք հերոսներ, մենք սկսում ենք ընդօրինակել, գիտակցորեն թե անգիտակցորեն, նրանով ինչով հիանում ենք նրանց մեջ:
Բարեբախտաբար, իմ իմաստուն ծնողները մեծ հերոսներ դրեցին իմ ճանապարհին, երբ ես տղա էի: Հայրս ինձ տարավ Յանկիի մարզադաշտը միայն մեկ անգամ հետևելու իմ բեյսբոլի հերոսին խաղալիս, բայց ամեն կիրակի նա թույլ էր տալիս, որ ես հետևեի քահանայություն կրող մի մարդու, ով դարձավ հերոս: Այդ հերոսը ձևավորեց իմ կյանքը: Հայրս մի փոքրիկ ճյուղի նախագահն էր, որը հավաքվում էր մեր տանը: Ի միջի այլոց երբ իջնում էիք ներքև առաջին հարկ կիրակի օրը, դուք եկեղեցում էիք: Մեր ճյուղը երբեք չէր ունենում ավելի քան 30 մարդուց ավելի հաճախում:
Կար մի երիտասարդ տղա, որը մեքենայով բերում էր իր մայրիկին մեր տուն ժողովների համար, բայց նա երբեք տուն չէր մտնում: Նա անդամ չէր: Հայրս էր, որին հաջողվեց դուրս գալ նրա մոտ, որտեղ նա կայանում էր մեքենան, և նրան մեր տուն հրավիրել: Նա մկրտվեց և դարձավ իմ առաջին և միակ Ահարոնյան քահանայության ղեկավարը: Նա դարձավ քահանայության իմ հերոսը: Ես դեռ հիշում եմ փայտյա արձանիկը, որը նա տվեց ինձ որպես պարգև, երբ մենք ավարտեցինք մի այրու համար վառելու փայտ կտրելու մի նախագիծ: Ես փորձում եմ նմանվել նրան, երբ արդարացված գովասանք եմ տալիս Աստծո որևէ ծառայի:
Եկեղեցու այդ փոքրիկ ճյուղում ես ընտրեցի մեկ այլ հերոսի: Նա Միացյալ Նահանգների ծովային էր, որը գալիս էր մեր ժողովներին իր ծովայինի կանաչ համազգեստը հագած: Պատերազմական ժամանակ էր, այսպիսով հենց միայն դա նրան հերոս դարձրեց: Նա ծովայինների կողմից ուղարկվել էր Պրինստոնի համալսարանը՝ շարունակելու իր կրթությունը: Բայց շատ ավելի քան հիանալով նրա զինվորական համազգեստով, ես դիտում էի նրան Փալմեր մարզադաշտում որպես Պրինստոնի համալսարանի ֆուտբոլային թիմի կապիտան խաղալիս և նաև նայում էի նրան որպես իրենց բեյսբոլի թիմի Starcatcher:
Բայց ավելի շատ, նա գալիս էր մեր տուն, շաբաթվա ընթացքում՝ ինձ ցույց տալու, թե ինչպես նետեի գնդակը բասկետբոլի ցանցի մեջ՝ ինչպես իմ ձախ ձեռքով այնպես էլ աջ ձեռքով: Նա ասաց ինձ, որ ես այդ հմտության կարիքը կունենամ, որովհետև մի օր ես բասկետբոլ եմ խաղալու լավ թիմերում: Ես դա դեռ չէի գիտակցում, բայց տարիներ շարունակ նա ինձ համար քահանայություն կրող ճշմարիտ մարդ էր:
Ձեզանից յուրաքանչյուրը կլինի քահանայություն կրող տղամարդու օրինակ, անկախ նրանից դուք ուզում եք, թե ոչ: Դուք դարձել եք լույս տվող ճրագ, երբ ընդունեցիք քահանայություն: Տերը դրել է ձեզ որպես ճրագակալ՝ լույս տալու ճանապարհին բոլորի համար, ովքեր ձեր շրջապատում են: Դա հատկապես ճշմարիտ է նրանց քահանայության քվորումների համար: Դուք կարող եք լինել մեծ օրինակ, միջակ, կամ վատ օրինակ: Դուք գուցե կարծեք դա նշանակություն չունի ձեզ համար, բայց դա ունի Տիրոջ համար: Նա ասել է այս ձևով.
«Դուք աշխարհի լոյսնեք. մի քաղաք, որ կենում է սարի վերայ, կարող չէ թագչուիլ:
Եւ ճրագը չեն վառիլ եւ դնիլ գրուանի տակ, այլ ճրագակալի վերայ, և նա լոյս կտայ ամենին՝ որ տան մէջ են:
Այսպէս լուսավորէ ձեր լոյսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, և փառաւորեն ձեր Հորը որ երկնքումն է»:1
Ես օրհնվել եմ քահանյություն կրողների մեծ օրինակներով, այն քվորումներում, որտեղ ես բախտ եմ ունեցել ծառայելու: Դուք կարող եք անել այն, ինչ նրանք արեցին ինձ՝ ուրիշների համար հետևելու օրինակ լինելով:
Ես նկատել եմ քահանյություն կրողների երեք ընդհանուր հատկանիշներ, ովքեր իմ հերոսներն են: Մեկը աղոթքի օրինակն է, երկրորդը ծառայելու սովորությունն է և երրորդը ապառաժի պես ամուր՝ ազնիվ լինելու որոշումն է:
Մենք բոլորս աղոթում ենք, բայց քահանայության այնպիսի կրող, որ դուք եք կամենում լինել հաճախ է աղոթում և անկեղծ միտումով: Երեկոյան դուք ծնկի կգաք և շնորհակալություն կհայտնեք Աստծուն օրվա օրհնությունների համար: Դուք շնորհակալություն կհայտնեք Նրա ծնողների, ուսուցիչների և հետևելու մեծ օրինակների համար: Դուք կնկարագրեք հատկապես ձեր աղոթքներում, թե ով է օրհնել ձեր կյանքը այդ օրվա ընթացքում և ինչպես: Դա ձեզանից կխլի ընդամենը մի քանի րոպե և ավելի քան մի փոքրիկ միտք: Դա կզարմացնի ձեզ և կփոխի ձեզ:
Երբ աղոթեք ներման համար, դուք կգտնեք ձեզ ներելիս ուրիշներին: Երբ շնորհակալություն հայտնեք Աստծուն Նրա բարության համար, դուք կմտածեք ուրիշների մասին, անունով, ովքեր ունեն ձեր բարության կարիքը: Կրկին այդ փորձառությունը կզարմացնի ձեզ ամեն օր և ժամանակի ընթացքում այն կփոխի ձեզ:
Ուղիներից մեկը, որով դուք կփոխվեք այդպիսի ջերմ աղոթքի միջոցով ես խոստանում եմ ձեզ, այն է, որ դուք կզգաք, որ դուք իսկապես Աստծո զավակն եք: Երբ դուք իմանաք, որ դուք Աստծո զավակն եք, դուք նաև կիմանաք, որ Նա ձեզանից շատ բան է սպասում: Որպես Իր զավակ նա կակնկալի ձեզանից, որ դուք հետևեք Նրա ուսմունքներին և Իր սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի ուսմունքներին: Քանի որ դուք Նրա զավակն եք, Նա կակնկալի ձեզանից, որ դուք առատաձեռն ու բարի լինեք ուրիշների հանդեպ: Նա կհիասթափվի, երբ դուք հպարտ լինեք և եսակենտրոն: Նա կօրհնի ձեզ ցանկությամբ՝ ուրիշների շահերը ձեր սեփական շահերից վեր դնել:
Ձեզանից ոմանք արդեն անեսասեր քահանայական ծառայության օրինակներ եք: Ողջ աշխարհով մեկ տաճարներում, քահանայություն կրողները ժամանում են նախքան արևածագը: Իսկ ոմանք ծառայում են երկար արևամուտից հետո:Չկա ճանաչում կամ հասարակական ծափահարություններ այս աշխարհում ժամանակի և ջանքի այդ զոհաբերության համար: Ես գնացել եմ երիտասարդ մարդկանց հետ, երբ նրանք ծառայում են նրանց, ովքեր հոգևոր աշխարհում են, ովքեր չեն կարող պահանջել տաճարային օրհնություններ իրենց համար:
Ես ավելի շուտ նրանց դեմքերին երջանկություն եմ տեսնում, քան հոգնածություն, ովքեր ծառայում են այնտեղ, ինչպես վաղ այնպես էլ ուշ, ես գիտեմ, որ մեծ պարգևներ կան այս կյանքում և այդպիսի անեսասեր քահանայական ծառայության համար, բայց դա միայն մի խորհրդանիշ է այն ուրախության, որը նրանք կկիսեն նրանց հետ, որոնց նրանք ծառայեցին, երբ նրանք հոգևոր աշխարհում էին:
Ես տեսել եմ այդ նույն երջանկությունը նրանց դեմքերին, ովքեր խոսում են ուրիշների հետ այն օրհնությունների մասին, որոնք գալիս են Աստծո արքայությանը պատկանողներին: Ես գիտեմ մի ճյուղի նախագահի, որը գրեթե ամեն օր մարդկանց է բերում միսիոներների համար, որ ուսուցանվեն: Հենց մի քանի ամիս առաջ նա դեռ Եկեղեցու անդամ չէր: Այժմ այնտեղ միսիոներներ կան, ովքեր ուսուցանում են և մի ճյուղ, որն աճում է թվով և ուժով: Բայց, ամենից առաջ նա լույս է ուրիշների համար, ովքեր կբացեն իրենց բերանները և այդպիսով կարագացնեն Երկնային Հոր զավակների հավաքումը:
Երբ դուք աղոթեք և ծառայեք ուրիշներին, ձեր գիտելիքը, որ դուք Աստծո զավակն եք, և ձեր զգացումները Նրա հանդեպ կաճեն: Դուք ավելի տեղյակ կդառնաք, որ Նա տխրել է, եթե դուք անազնիվ լինեք ինչ որ ձևով: Դուք ավելի վճռական կլինեք Աստծուն և ուրիշներին ձեր տված խոսքը պահել: Դուք ավելի զգույշ կլինեք որևէ բան վերցնելիս, որը ձեզ չի պատկանում: Դուք ավելի ազնիվ կլինեք ձեր գործատուների հետ: Դուք ավելի վճռական կլինեք ժամանակին գալու և ավարտելու ամեն հանձնարարություն, որ ձեզ տրվում է Տիրոջ կողմից, որը դուք ընդունել եք, որ անեք:
Եթե տնային ուսուցիչները գալու են, փոխարենը թափառելու, այն ընտանիքների երեխաները, որտեղ դուք կանչված եք ուսուցանելու, անհամբեր կսպասեն ձեր այցելությանը: Իմ երեխաները ստացել են այդ օրհնությունը: Երբ նրանք մեծացան, նրանք ունեին քահանայության հերոսներ, ովքեր օգնեցին նրանց սահմանել իրենց սեփական ուղղությունները Տիրոջը ծառայելու համար: Այդ օրհնյալ օրինակն այժմ անցնում է երրորդ սերնդին:
Իմ ուղերձը նաև շնորհակալության ուղերձ է:
Ես շնորհաակալ եմ ձեր աղոթքների համար: Ես շնորհակալ եմ ձեզ՝ ծնկի իջնելու համար, ընդունելով այն փաստը, որ դուք չունեք բոլոր պատասխանները: Դուք աղոթում եք Երկնքի Աստծուն արտահայտելու ձեր երախտագիտությունը և խնդրելու Նրա օրհնությունները ձեր և ձեր ընտանիքների կյանքի վրա: Ես շնորհակալ եմ ուրիշներին ձեր ծառայելու համար և այն դեպքերի համար, երբ դուք զգացել եք, որ կարիք չկա երախտապարտության ձեր ծառայության համար:
Մենք ընդունել ենք Տիրոջ նախազգուշացումը, որ եթե մենք պատիվ ենք որոնում այս աշխարհում մեր ծառայության համար, մենք կվտանգենք ավելի մեծ օրհնությունները: Դուք կհիշեք այս խոսքերը.
«Զգոյշ կացէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առաջին չանէք, նորանցից տեսնուելու համար, եթե ոչ վարձք չունիք ձեր Հորիցն, որ երկնքումն է:
Արդ՝ երբոր ողորմութիւն անես, փող մի հնչեցնիր քո առաջին ինչպէս կեղծաւորներն են անում ժողովարանների մէջ եւ փողոցների մէջ, որ փառավորուին մարդկանցից. Ճշմարիտն ասում եմ ձեզ. Նորանք իրանց վարձքն առած են:
Բայց դու երբոր ողորմութիւն անես, թող չիմանայ քո ձախ ձեռքը, թէ ինչ է գործում քո աջը.
Որպէս զի քո ողորմութիւնը ծածուկ լինի, և քո Հայրն, որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կհատուցանէ քեզ»:2
Նրանք, ովքեր եղել են քահանայության մեծ կրողների իմ օրինակները հեշտորեն չեն ընդունում, որ իրենք ունեն հերոսական հատկանիշներ: Փաստորեն նրանք դժվարություն ունեն տեսնելու այն բաները, որոնցով ես այնպես հիանում եմ նրանց մեջ: Ես նշեցի, որ հայրս հավատարիմ նախագահ էր Եկեղեցու Նյու Ջերսիի մի փոքրիկ ճյուղում: Հետագայում նա Եկեղեցու Կիրակնօրյա Դպրոցի գերագույն վարչության անդամ էր: Սակայն ես զգույշ եմ այսօր նրա քահանայության ծառայության մասին համեստորեն խոսելով, որովհետև նա համեստ էր:
Նույնը ճիշտ է ծովայինի համար, որը իմ մանկության հերոսն էր: Նա երբեք չէր խոսում ինձ հետ իր քահանայության ծառայության կամ իր ձեռքբերումների մասին: Նա ուղղակի ծառայություն էր կատարում: Ես ուրիշներից իմացա նրա հավատարմության մասին: Թե նա տեսնում էր այն հատկանիշներն իր մեջ, որոնցով ես էի հիանում, ես չեմ կարող ասել:
Այսպիսով իմ խորհուրդն է ձեզ, ովքեր ուզում եք օրհնել ուրիշներին ձեր քահանայությամբ, դա կապված է ձեր կյանքի հետ, որն անձնական է բոլորի համար, բացի Աստծուց:
Աղոթեք Նրան: Շնորհակալ եղեք այն ամենի համար, որ լավ է ձեր կյանքում: Հարցրեք Նրան իմանալու, թե ինչ անձանց է Նա դրել ձեր ճանապարհին, որոնց դուք պետք է ծառայեք: Աղերսեք, որ Նա օգնի ձեզ մատուցել այդ ծառայությունը: Աղոթեք, որ կարողանաք ներել և որպեսզի դուք կարողանաք ներվել: Ապա ծառայեք նրանց, սիրեք նրանց, և ներեք նրանց:
Նախևառաջ հիշեք, որ բոլոր ծառայությունից վեր, որ դուք մատուցում եք, ոչ մեկը ավելի մեծ չէ, քան մարդկանց օգնելը, որ ընտրեն որակավորվել հավերժական կյանքի համար: Աստված տվել է,այդ գերագույն ուղղությունը մեզ, թե ինչպես օգտագործենք մեր քահանայությունը: Նա դրա կատարյալ օրինակն է: Սա է այն օրինակը, որ մենք տեսնում ենք, Նրա լավագույն մահկանացու ծառաների փոքր մասի մոտ.
«Եվ Տեր Աստված խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. Երկինքները շատ են, և դրանք անհաշվելի են մարդու համար. Բայց ինձ համար դրանք հաշվելի են, քանզի դրանք իմն են:
Եվ ինչպես մի երկիրը և նրա երկինքները կանցնեն, ճիշտ այդպես մեկ ուրիշը կգա. և չկա վերջ իմ գործերին, ոչ էլ իմ խոսքերին:
Քանզի ահա, սա է իմ գործը և իմ փառքը իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»:3
Մենք պետք է օգնենք այդ աշխատանքում: Մեզանից յուրաքանչյուրը կարող է տարբեություն մտցնել: Մենք նախապատրաստված ենք սրբազան աշխատանքի մեր ժամանակի և տեղի համար վերջին օրերում: Մեզանից յուրաքանչյուրը օրհնվել է նրանց օրինակներով, ովքեր դարձրել են երկրի վրա այդ աշխատանքը իրենց ժամանակի գերակա նպատակը:
Ես աղոթում եմ, որ մենք կարողանանք օգնել միմյանց բարձրանալու դեպի այդ հնարավորությունը:
Հայր Աստված ապրում է և կպատասխանի ձեր աղոթքներին՝ ձեզ անհրաժեշտ օգնության համար, որպեսզի Իրեն լավ ծառայեք: Հիսուս Քրիստոսը հարություն առած Տերն է: Սա Նրա Եկեղեցին է: Քահանայությունը, որ դուք կրում եք Նրա անունով, գործելու զորությունն է՝ Աստծո զավակներին ծառայելու համար: Երբ դուք տալիս եք ձեր ողջ սիրտը այս աշխատանքին, Նա կմեծացնի ձեզ: Ես այսպես եմ խոստանում Հիսուս Քրիստոսի, մեր Փրկչի անունով, ամեն: