Արմատներ ու ճյուղեր
Մեր օրերում ընտանեկան պատմության ու տաճարային աշխատանքն արագացնելը կարևոր է ընտանիքների փրկության ու վեհացման համար:
Քաղցկեղի հետևանքով մահացած հակասական գրող Վիլյամ Սարոյանը մահվանից առաջ 1981թ.-ին ասել է մամուլին. «Բոլորը պետք է մեռնեն, բայց ես միշտ հավատացել եմ, որ իմ դեպքում բացառություն է տեղի ունենալու: Հիմա ի՞նչ է լինելու»:1
«Հիմա ի՞նչ է լինելու» արտահայտությունն այս կյանքում մահվանը դեմ առ դեմ կանգնած լինելու և մահից հետո կյանքի մասին մտորելու դեպքում գտնվում է հոգուն վերաբերող հարցերի կենտրոնում, որին Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանն այնքա՜ն գեղեցիկ կերպով է պատասխանում Հոր երջանկության ծրագրում:
Այս կյանքում մենք ծիծաղում ենք, լալիս ենք, աշխատում ենք, խաղում ենք, ապրում ենք ու այնուհետև մահանում ենք: Հոբը տալիս է այս հակիրճ հարցը. «Եթէ մարդս մեռավ, մի՞թե կկենդանանայ»:2 Պատասխանն է՛ հստակ այո՛ Փրկչի քավիչ զոհաբերության շնորհիվ: Հոբի՛ այդ հարցին վերաբերող տարամետ նախաբանի մի մասը հետաքրքիր է. «Կնկանից ծնուած մարդը կարճ կեանք ունի: … Ծաղկի պէս ծլում է և թօթափում է: … Ծառն էլ տակաւին յոյս ունի, եթէ կտրուի, դարձեալ կծլի, և նորա ճիւղերը չեն պակասիլ … և ճիւղեր կարձակէ նոր տնկուածի պէս»:3
Մեր Հոր ծրագիրն ընտանիքների համար է: Մեր սուրբ գրությունների ամենահուզական հատվածներից մի քանիսը որպես այլաբանություն օգտագործում են ծառի գաղափարն իր արմատներով ու ճյուղերով:
Հին Կտակարանի վերջին գլխում Մաղաքիան, Փրկչի Երկրորդ Գալուստը նկարագրելիս, վառ կերպով կիրառում է այս այլաբանությունը: Հպարտների ու ամբարիշտների մասին խոսելիս՛ նա նշում է, որ նրանք այրվելու են հարդի պես, և «նորանց համար արմատ և ոստ պիտի չթողէ»:4 Մաղաքիան ավարտում է այս գլուխը Տիրոջ հավաստի խոստումով.
«Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարէն, Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ.
Եւ նա պիտի դարձնէ հայրերի սիրտը դէպի որդիքը և որդկանց սիրտը՛ դէպի իրանց հայրերը. որ միգուցէ ես գամ և երկիրը զարկեմ անէծքով»:5
Վերականգնման սկզբում Մորոնին 1923թ.-ին երիտասարդ Ջոզեֆ Սմիթին ուղղված իր առաջին հորդորում կրկին ընդգծեց այս ուղերձը:6
Ողջ աշխարհի քրիստոնյաներն ու հրեաներն ընդունում են Հին Կտակարանում Եղիայի պատմությունը: 7 Նա վերջին մարգարեն էր, ով կրում էր Մելքիսեդեկյան Քահանայության կնքման զորությունը նախքան Հիսուս Քրիստոսի ժամանակները:8
Եղիան վերականգնում է բանալիները
Եղիայի վերադարձը տեղի ունեցավ Կիրթլենդի տաճարում 1836թ.-ի ապրիլի 3-ին: Նա հայտնեց, որ իրականացնում է Մաղաքիայի խոստումը: Նա հանձնեց քահանայության բանալիները, որպեսզի ընտանիքները կնքվեն այս տնտեսությունում:9 Եղիայի առաքելությանը նպաստում է այն, ինչը երբեմն անվանում են Եղիայի ոգի, որը, ինչպես ուսուցանել է Երեց Ռասսել Մ. Նելսոնը, «Սուրբ Հոգու դրսևորումն է ընտանիքի աստվածային էության մասին վկայելիս»:10
Փրկիչը հաստատուն էր մկրտության անհրաժեշտության մասին: Նա ուսուցանել է. «Եթէ մէկը ջրից և Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայութիւնը մտնել»:11 Փրկիչն անձամբ մկրտվեց, որպեսզի օրինակ սահմաներ: Ի՞նչ կասեք մահացած մարդկանց մասին, ովքեր չեն մկրտվել:
Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի վարդապետություն
1840թ.-ի հոկտեմբերի 11-ին Նավույում Վայլեյթ Քիմբալը մի նամակ գրեց իր ամուսնուն՛ Երեց Հեբեր Չ. Քիմբալին, ով Տասներկուսի մյուս անդամների հետ մեկտեղ միսիա էր ծառայում Մեծ Բրիտանիայում: Մի քանի օր առաջ տեղի էր ունեցել հոկտեմբեր ամսվա գերագույն համաժողովը:
Ես մեջբերում կանեմ Վայլեյթի անձնական նամակի որոշ հատվածներից. «Մենք վայելեցինք ամենամեծ ու ամենահետաքրքիր համաժողովը Եկեղեցու կազմավորումից ի վեր: … Նախագահ [Ջոզեֆ] Սմիթը խոսեց մի նոր ու հիանալի թեմայի շուրջ: … Դա մահացածների համար մկրտվելու մասին էր: Պողոսը խոսում է այդ մասին Ա Կորնթացիս 15-րդ գլխի 29-րդ հատվածում: Ջոզեֆը հայտնության միջոցով ավելի լիարժեք բացատրություն է ստացել այդ մասին: Նա ասում է, որ այս Եկեղեցու անդամների արտոնությունն է մկրտվել իրենց բոլոր նախնիների համար, ովքեր մահացել են նախքան այս ավետարանի առաջ գալը: … Այսպես անելով մենք հանդես ենք գալիս որպես գործակալներ նրանց համար և Առաջին Հարության մեջ առաջ գալու արտոնություն ենք տալիս նրանց: Նա ասում է, որ ավետարանը բանտում քարոզվելու է նրանց»:
Վայլեյթն ավելացրել էր. «Ես ուզում եմ մկրտվել մայրիկիս համար: … Մի՞թե սա հիանալի վարդապետություն չէ»:12
Ընտանիքներ միավորող կարևոր վարդապետությունը հայտնի դարձավ տող առ տող և ցուցում առ ցուցում: Փոխարինող արարողությունները գտնվում են հավերժական ընտանիքները միասին կապելու՛ ճյուղերը արմատներին միացնելու կենտրոնում:
Ընտանիքի վարդապետությունն ընտանեկան պատմության ու տաճարային աշխատանքի հարցում հստակ է: Տերն իր տված նախնական հայտնությունում նշել է «ձեր մահացածների [մկրտություն]»13 արտահայտությունը: Մեր վարդապետական պարտավորվածությունը մեր սեփական նախնիների նկատմամբ է: Պատճառն այն է, որ երկնքի սելեստիալ կազմակերպությունը ընտանիքակենտրոն է:14 Առաջին Նախագահությունը խրախուսել է անդամներին, հատկապես երիտասարդներին ու երիտասարդ ամուրիներին, հատուկ նշանակություն տալ ընտանեկան պատմության աշխատանքին ու արարողություններին իրենց սեփական ընտանիքի անդամների համար կամ իրենց ծխի ու ցցի անդամների նախնիների համար:15 Մենք պետք է կապված լինենք և՛ մեր արմատների, և՛ մեր ճյուղերի հետ: Հավերժական արքայության հետ առնչություն ունենալու միտքն իսկապես փառահեղ է:
Տաճարներ
Վիլֆորդ Վուդրուֆը նշել է, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ապրել է բավականաչափ, որպեսզի դներ տաճարային աշխատանքի հիմքը: Վերջին անգամ, երբ նա՛ Ջոզեֆ Սմիթը, հանդիպեց Տասներկու Առաքյալների Քվորումի հետ, նրանց տվեց իրենց օժտումները:16
Մարգարեի նահատակությունից հետո սրբերն ավարտին հասցրեցին Նավույի տաճարի կառուցումը, և կնքման զորության շնորհիվ, նախքան դեպի լեռները մասսայական տեղափոխումը, հազարավոր հավատարիմ անդամներ օրհնվեցին կնքման զորությամբ: Երեսուն տարի անց, Սենթ Ջորջի Տաճարի կառուցման ավարտին, Նախագահ Բրիգամ Յանգը բացատրեց փրկության արարողությունների հավերժական նշանակությունը, որը վերջապես հասանելի էր և՛ ողջերին, և՛ մահացածներին:17
Այս մասին Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը պարզ կերպով ասել է. «Տիրոջ կողմից հայտնի դարձված սկզբունքներից չկա որևէ այլ սկզբունք, որի համար ավելի շատ ուրախություն զգայի, քան մեր մահացածների փրկագնման սկզբունքի համար. որ մեր հայրերը, մեր մայրերը, մեր կանայք ու մեր երեխաներն առաջին հարության առավոտյան և Սելեստիալ Արքայությունում մեզ հետ կլինեն մեր ընտանեկան միությունում: Սրանք հրաշալի սկզբունքներ են: Արժեն ցանկացած զոհաբերության»:18
Ինչպիսի՜ հրաշալի ժամանակահատված է երկրի վրա ապրելու համար: Սա վերջին տնտեսությունն է, և մենք կարող ենք զգալ փրկության աշխատանքի արագացումն ամեն ոլորում, որն իր մեջ ներառում է փրկության արարողություն:19 Մենք այժմ տաճարներ ունենք աշխարհի մեծ մասում, որպեսզի ապահովենք այդ փրկության արարողությունները: Հոգեպես նորացման, խաղաղության, ապահովության ու մեր կյանքում առաջնորդության համար տաճար հաճախելը նույնպես մեծ օրհնություն է:20
Որպես Առաքյալ կանչվելուց հետո, ավելի քիչ, քան մեկ տարի անց, Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը նվիրագործեց Լոս Անջելեսի տաճարի ծագումնաբանական գրադարանը: Նա խոսեց մահացած նախնիների մասին, ովքեր «սպասում են այն օրվան, երբ դուք և ես կկատարենք այն ուսումնասիրությունը, որն անհրաժեշտ է փրկության իրականացման համար, … [և] նաև կգնանք Աստծո տուն և կկատարենք այդ աշխատանքը … որը նրանք չեն կարող կատարել»:21
Երբ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, ում այդ ժամանակ կոչում էին Երեց Մոնսոն, 1964թ.-ի հունիսի 20-ին ասաց նվիրագործման այս խոսքերը, ընդամենը 12 գործող տաճար կար: Այն ժամանակահատվածում, երբ Նախագահ Մոնսոնը ծառայել է Եկեղեցու բարձրագույն խորհուրդներում, մեր 142 գործող տաճարներից 130-ը ստացել են իրենց նախնական նվիրագործումը: Հրաշք է տեսնել փրկության աշխատանքի արագացումը մեր օրերում: Հայտարարվել են ևս քսանութ տաճար, որոնք գտնվում են ավարտման տարբեր փուլերում: Եկեղեցու անդամների ութսունհինգ տոկոսն այժմ ապրում է տաճարից 200 մղոն (320 կմ) հեռավորության սահմաններում:
Ընտանեկան պատմության տեխնոլոգիան
Ընտանեկան պատմության տեխնոլոգիան նույնպես կտրուկ առաջընթաց է ապրել: Նախագահ Հովարդ Վ. Հանթերը 1994թ.-ի նոյեմբերին ասել է. «Մենք սկսել ենք օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաներ, որպեսզի արագացնենք մահացածների համար արարողություններ կատարելու սրբազան աշխատանքը: Տեխնոլոգիայի դերը … Տերն ինքն է արագացրել: … Այնուամենայնիվ, մենք կանգնած ենք միայն այն ամենի սկզբում, ինչ կարող ենք անել այդ գործիքների միջոցով»:22
Այս մարգարեական խոսքից ի վեր 19 տարվա ընթացքում տեխնոլոգիայի արագացումը գրեթե անհավատալի է: Փոքր երեխաների 36 տարեկան մայրը վերջերս ոգևորված ձայնով ասաց ինձ. «Պարզապես մտածեք – նվիրագործված ընտանեկան պատմության կենտրոնների միկրոֆիլմ ընթերցող սարքերից անցում եմ կատարել դեպի իմ խոհանոցի սեղանի մոտ նստած իմ համակարգչով ընտանեկան պատմության աշխատանք կատարելը, երբ երեխաներս վերջապես քնած են լինում»: Եղբայրներ և քույրեր, ընտանեկան պատմության կենտրոններն այժմ մեր տներում են:
Տաճարային ու ընտանեկան պատմության աշխատանքը միայն մեզ համար չէ: Մտածեք այն մարդկանց մասին, ովքեր գտնվում են վարագույրի այն կողմում՛ սպասելով փրկության արարողություններին, որոնք կազատեն նրանց հոգևոր բանտի կապանքներից: Բանտ բառը սահմանվում է որպես «ազատազրկման կամ գերության վիճակ»:23 Գերության մեջ գտնվողները կարող են տալ Վիլյամ Սարոյանի հարցը. «Հիմա ի՞նչ է լինելու»:
Մի հավատարիմ քույր կիսվեց Սոլթ Լեյք Սիթիի տաճարում ունեցած մի հատուկ հոգևոր փորձառությամբ: Հաստատման սենյակում, մահացածի համար հաստատման արարողությունն արտասանելուց հետո, նա լսել է. «Եվ բանտարկյալն ազատվում է»: Նա ունեցել է հրատապության մեծ զգացում նրանց համար, ովքեր սպասել են իրենց մկրտության ու հաստատման աշխատանքին: Տուն վերադառնալիս նա փնտրել է իր լսած արտահայտությունը սուրբ գրություններում: Նա գտել է Ջոզեֆ Սմիթի հայտարարությունը Վարդապետություն և Ուխտերի 128-րդ բաժնում. «Թող ձեր սրտերը ցնծան և մեծապես ուրախանան։ Թող երկիրը երգով բռնկվի։ Թող մահացածները հավերժական գովքի օրհներգ ասեն Էմմանուել Թագավորին, որը, նախքան աշխարհի լինելը, կարգել է այն, ինչը մեզ հնարավորություն կտա բանտից փրկագնելու նրանց. քանզի բանտարկյալները պիտի ազատվեն»:24
Հարցը կայանում է նրանում, թե մենք ի՞նչ պետք է անենք: Մարգարե Ջոզեֆի խորհուրդն էր տաճարում ներկայացնել «մեր մահացածների գրանցումները, որն արժանի կլինի ամեն ընդունելության»:25
Եկեղեցու ղեկավարությունը պարզ կերպով կոչ է արել աճող սերնդին ունենալ իրենց նախաձեռնությունը տեխնոլոգիայի կիրառման մեջ Եղիայի ոգին զգալու, իրենց նախնիներին փնտրելու և նրանց համար տաճարային արարողություններ կատարելու համար:26 Ողջերի ու մահացածների փրկության աշխատանքն արագացնելու դժվար մասը կատարվելու է ձե՛ր միջոցով, երիտասարդնե՛ր:27
Եթե բոլոր ծխերում երիտասարդները տաճար գնալու և իրենց մահացածների համար մկրտություններ կատարելու հետ մեկտեղ աշխատեն իրենց ընտանիքների և ծխի այլ անդամների հետ, որպեսզի իրենց կատարած արարողության համար ապահովեն ընտանիքի անդամների անուններ, և՛ իրենք, և՛ Եկեղեցին մեծապես կօրհվեն: Մի՛ թերագնահատեք, թե որքան կարող են աջակցել մահացածները ձեր ջանքերին, և այն ուրախությունը, որը կզգաք, երբ վերջիվերջո հանդիպեք նրանց, ում ծառայում եք: Մեր սեփական ընտանիքները միավորելու հավերժորեն կարևոր օրհնությունը գրեթե ըմբռնումից վեր է:28
Եկեղեցու ամբողջ աշխարհով մեկ տարածված անդամակցության մեջ չափահաս անդամների հիսունմեկ տոկոսն իրենց երկու ծնողների անունները չունեն Եկեղեցու FamilySearch ինտերնետային կայքի Տոհմածառի բաժնում: Չափահաս անդամների վաթսունհինգ տոկոսի մոտ չորս տատիկ պապիկները նշված չեն:29 Հիշեք, առանց մեր արմատների ու ճյուղերի մենք չենք կարող փրկվել: Եկեղեցու անդամները պետք է ձեռք բերեն ու տեղադրեն այս կարևոր տեղեկությունը:
Մենք վերջապես ունենք վարդապետություն, տաճարներ և տեխնոլոգիա, որպեսզի ընտանիքները կատարեն փրկության այս փառավոր աշխատանքը: Ես առաջարկում եմ մի եղանակ, որի միջոցով դա կարելի է անել: Ընտանիքները կարող են կազմակերպել «Տոհմածառի հանդիպում»: Սա պետք է լինի կրկնվող միջոցառում: Յուրաքանչյուր ոք պետք է բերի առկա ընտանեկան պատմություններ, պատմվածքներ, լուսանկարներ, ներառյալ տատիկ պապիկների ու ծնողների նվիրական իրեր: Մեր երիտասարդները ոգևորվում են իմանալով իրենց ընտանիքի անդամների կյանքի մասին – որտեղից են եկել և ինչպես են ապրել: Շատերն իրենց սրտերը դարձրել են դեպի իրենց հայրերը: Նրանց դուր են գալիս պատմություններն ու լուսանկարները, և նրանք ունեն տեխնոլոգիական հմտություններ, որ այդ պատմություններն ու լուսանկարները սկանավորեն ու Տոհմածառի մեջ վերբեռնեն և աղբյուր հանդիսացող փաստաթղթերը նախնիներին կցեն, որպեսզի միշտ պահպանեն դրանք: Իհարկե, հիմնական նպատակն է պարզել, թե ինչ արարողություններ դեռ պետք է կատարվեն և նշել անհրաժեշտ տաճարային աշխատանքը: Կարող եք օգտագործել Իմ ընտանիքը գրքույկը, որպեսզի գրառեք ընտանեկան տեղեկությունները, պատմություններն ու լուսանկարները, որոնք այնուհետև կարող են վերբեռնվել ու կցվել Տոհմածառին:
Ընտանիքի նկատմամբ նվիրվածությունն ու ակնկալիքները պետք է լինեն մեր հիմնական առաջնահերթությունները, որպեսզի պաշտպանեն մեր աստվածային ճակատագիրը: Նրանք, ովքեր ձգտում են ավելի արդյունավետ անցկացնել կիրակի օրը որպես ամբողջական ընտանիք, այս աշխատանքն արագացնելն արգասավոր հիմք է: Մի մայր ուրախությամբ ասում է, թե ինչպես է իր 17-ամյա որդին կիրակի օրերը եկեղեցուց հետո համակարգչով ընտանեկան պատմությամբ զբաղվում, իսկ իր 10-ամյա որդին սիրում է լսել իր նախնիների մասին պատմություններն ու դիտել նրանց նկարները: Սա օրհնել է իրենց ողջ ընտանիքին, որպեսզի զգան Եղիայի ոգին: Մեր թանկագին արմատներն ու ճյուղերը պետք է սնուցվեն:
Հիսուս Քրիստոսը տվեց Իր կյանքը որպես փոխարինող քավություն: Նա պատասխանեց Հոբի բարձրացրած հարցին: Նա հաղթհարեց մահը ողջ մարդկության համար, որը մենք ինքներս մեզ համար չէինք կարողանա անել: Այնուամենայնիվ, մենք կարող ենք կատարել փոխարինող արարողություններ մահացածների համար և իսկապես դառնալ ազատիչներ Սիոն լեռան վրա30 մեր սեփական ընտանիքների համար, որպեսզի մենք նրանց հետ կարողանանք վեհացում ստանալ, ինչպես նաև փրկվել:
Ես վկայում եմ Փրկչի քավիչ զոհաբերության մասին և մեր ու մեր ընտանիքների համար Հոր ունեցած ծրագրի իսկության մասին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: