Մտածեք այն ժամանակի մասին, երբ դուք հիվանդ էիք: Ինչ-որ մեկը օգնե՞լ է, որ դուք ավելի լավ զգաք ձեզ:
Նոր Կտակարանում մենք կարդում ենք, թե ինչպես էր Հիսուսը բարյացակամորեն վերաբերվում հիվանդ մարդկանց: Մի օր բորոտություն կոչվող մաշկի ծանր հիվանդությամբ մի մարդ գնաց Հիսուսի մոտ: Նա գիտեր, որ Հիսուսը բոլոր հիվանդներին բուժելու ուժ ուներ: Նա հավատում էր, որ Հիսուսը նրան կբժկեր: Հիսուսը դիպավ բորոտին և ասաց. «Սրբուիր» (Մարկոս 1.41 ): Դա ասելուն պես այդ մարդը բժշկվեց:
Մենք կարող ենք հետևել Հիսուսին և լինել բարի ու սիրալիր այն մարդկանց հանդեպ, ովքեր հիվանդ կամ տխուր են:
Նոր Կտակարանը ունի չորս հատուկ գիրք. դրանք կոչվում են Ավետարաններ, որոնք գրվել են Հիսուսի որոշ աշակերտների կողմից: Ավետարանները պատմում են երկրի վրա Հիսուս Քրիստոսի կյանքի մասին: Բորոտին բժշկելու պատմությունը տրված է երեք Ավետարանի մեջ: Այն զետեղված է հետևյալ հատվածներում՝ Մարկոս1.40–42, նաև տես Մատթեոս 8.2–4 և Ղուկաս 5.12–14 :
Կարող եք օգտագործել էջ 74-ի սուրբ գրքյան կերպարները՝ Մարկոս1.40–42 -ի պատմությունը պատմելու համար: Այնուհետև կարդացեք Հուդա 1.22 -ը և ծրագրեք որպես ընտանիք՝ ինչպես կարող եք տարբերություն բերել ինչ-որ մեկի կյանք: Միգուցե կարող եք որևէ մեկի համար գաղտնի ծառայություն մատուցել:
Երգ. «Պատմիր ինձ Հիսուսի մասին» (Children’s Songbook, 57)
Սուրբ գրություններ. Մարկոս 1.40–42
Տեսանյութեր. Այցելեք Biblevideos.org և դիտեք “Jesus Heals a Lame Man on the Sabbath” («Հիսուսը բժշկում է կաղին շաբաթ օրը») և “Jesus Heals a Man Born Blind” («Հիսուսը բժշկում է ի ծնե կույրին»):
Ձեր ընտանիքով դերերով ներկայացրեք, թե ինչպես դուք նման իրավիճակներում սեր կցուցաբերեիք ուրիշների հանդեպ: Ինքներդ մտածեք որոշ իրավիճակներ:
Մի նոր ընտանիք է տեղափոխվել ձեր հարևանությամբ:
Դպրոցում որոշ երեխաներ վատ են վերաբերվում մի երեխայի:
Մի այցելու, որը ոչ մեկին չի ճանաչում Եկեղեցում, գալիս է Երեխաների խումբ:
Ձեզ կրտսեր եղբայրը կամ քույրը ոչ ոքի չունի, որ իր հետ խաղա:
Երեխան լաց է լինում, իսկ ձեր մայրը ընթրիք է պատրաստում:
Ձեր ծխից կամ ճյուղից մեկը հիվանդ է և չի կարողանում տնից դուրս գալ:
Մարկոս 1.41 -ում օգտագործվում է գթալ բառը: Երբեմն Աստվածաշնչում կհանդիպեն բառեր, որոնք դուք չեք հասկանա: Երբ հանդիպում եք ձեզ համար անծանոթ բառի, կարող եք որպես օգնություն օգտագործել Սուրբ գրքերի ուղեցույցը: Օրինակ, կարող եք գտնել «Գթալ» բառը, որպեսզի պարզեք, թե ինչ է դա նշանակում, և գտնեք այդ բառը կիրառող այլ սուրբ գրություններ: Ուրիշ ինչ բառերի բացատրություններ կարող եք գտնել այս պատմության մեջ, որտեղ Հիսուսը բժշկում է բորոտին: