Ինչպես լինել իմաստուն
2009թ. ապրիլի 10-ին Բրիգամ Յանգ Համալսարանում կայացած հավաքի ելույթից:
Այսօրվա տեղեկատվության մակընթացության ալիքի մեջ, մենք սուր կարիք ունենք իմաստության, իմաստություն՝ տեսակավորելու և զանազանելու, թե ինչպես կիրառել այն, ինչ մենք սովորում ենք:
Եկեք հիշենք
-
Մենք պետք է ձգտենք իմաստության:
-
Իմաստությունը բազմակողմանի է և գալիս է տարբեր չափերով և գույներով:
-
Վաղ ձեռք բերված իմաստությունը բերում է վիթխարի օրհնություններ:
-
Իմաստությունը մի ոլորտից չի կարող փոխանցվել մեկ այլ ոլորտ:
-
Աշխարհի իմաստությունը, չնայած շատ դեպքերում լինելով խիստ արժեքավոր, ամենաարժեքավորն է, երբ համեստորեն խոնարհվում է Աստծո իմաստության առջև:
Սուրբ գրությունները նկարագրում են երկու տեսակի իմաստություն՝ աշխարհի իմաստությունը և Աստծո իմաստությունը: Աշխարհի իմաստությունն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական բաղադրիչներ: Նկարագրելով ամենահոռետեսական գույներով, այն կարելի է բնորոշել որպես մասնակի ճշմարտություն՝ խառնված բանականության և շահարկման հետ, հասնելու եսասիրական կամ չար նպատակների:
Կա մեկ այլ տեսակի աշխարհիկ իմաստություն, որն այնքան էլ չարաղետ չէ: Իրականում, այն շատ դրական է: Այս իմաստությունը գիտակցաբար ձեռք է բերվում ուսումնասիրության, խորհրդածման, դիտարկման և տքնաջան աշխատանքի միջոցով: Այն արժեքավոր է և շատ օգտակար այն բաներում, որ մենք անում ենք: Բարի և օրինավոր մարդկանց այն գալիս է, երբ մենք անցնում ենք մեր մահականացու կյանքի փորձով:
Ավելի կարևոր է, որ իմաստությունը, որը բերում է հաջողություն աշխարհում, պետք է հոժար լինի ետ քաշվել Աստծո իմաստության առջև և չմտածել, որ այն կարող է փոխարինվել:
Ոչ բոլոր իմաստությունն է հավասար ստեղծվում: Մենք պետք է սովորենք, որ երբ հակասություն կա աշխարհի իմաստության և Աստծո իմստության միջև, մենք պետք է ենթարկենք մեր կամքը Աստծո իմաստությանը:
Առաջարկում եմ անդրադառնալ ձեր դեմ ծառացած որոշ խնդիրներին: Թղթի մեջտեղի մասով մի գիծ գծեք: Գրեք աշխարհի իմաստությունը ձախ կողմում, իսկ Աստծո իմաստությունը՝ աջ կողմում: Գրեք միմյանց հակասող խնդիրները:
Ի՞նչ ընտրություններ եք դուք կատարում:
Վարդապետություն և Ուխտեր 45 բաժնում, որում խոսվում է այն իրադարձությունների մասին, որոնք տանում են դեպի Փրկչի Երկրորդ Գալուստը, Տերը կրկին պատմում է տասը կույսերի պատմությունը և ապա թողնում է մեզ այս խոսքերը. «Քանզի նրանք, ովքեր իմաստուն են և ընդունել են ճշմարտությունը, և վերցրել են Սուրբ Հոգին որպես իրենց ուղեկից, և չեն խաբվել,– ճշմարիտ ասում եմ ձեզ, նրանք չպիտի կտրվեն և կրակի մեջ գցվեն, այլ պիտի մնան այդ օրը» (տես ՎևՈւ 45.57):
Եկեք որոնենք Աստծո իմաստությունը: Հենց այժմ շատ բան կա սովորելու իմաստության մասին: Ես խոստանում եմ ձեզ, որ Տիրոջ օրհնությունները կայցելեն ձեզ, երբ դուք որոնեք իմաստություն՝ Աստծո իմաստությունը: Նա այնքան շատ է փափագում, որպեսզի կիսվի մեզ հետ իր իմաստությամբ: Եվ եթե մենք հնազանդ լինենք և աղոթքով լի և որոնենք այն, դա կգա: