Երգեք ձեր սիրելի օրհներգը
Անջելա Օլսեն Սենթր, Օհայո, ԱՄՆ
Ես հենց նոր էի ծննդաբերել մեր դստերը՝ Ռեբեկային: Իմ ծննդաբերության ցավերն ուժեղ էին և ես ուժասպառ էի եղել:
Երբ Ռեբեկային դրեցին իմ ձեռքերի մեջ, ինձ պարուրեց մի անհաղթահարելի զգացում, որ պետք է երգեի «Աստծո զավակն եմ» իմ սիրելի օրհներգը (Հիմներ և մանկական երգե, ր էջ 58): Իմ առաջին արձագանքն էր. «Ոչ ես շատ եմ հոգնած: Ես հետո կերգեմ այն»: Բայց հետո այդ միտքը կրկին եկավ: Այսպիսով, չնայած ես ուժասպառ էի, ես սկսեցի երգել առաջին տողը: Ամուսինս և մայրս միացան ինձ:
Երբ ես ավարտեցի երգը, զգացի մի հատուկ զգացում սենյակում: Նույնիսկ բժիշկը, ով մինչև այդ պահը պրոֆեսիոնալ էր և բավականին զուսպ, նրա դեմքի վրայով արցունքներ սկսեցին հոսել: Նա շնորհակալություն հայտնեց մեզ այդպիսի գեղեցիկ երգ երգելու համար: Նա ասաց, որ բոլոր այն տարիների ընթացքում, որ նա երեխաներ էր ազատել, նա երբեք չէր զգացել այնպես, ինչպես նա զգաց այդ պահին:
Ես մտորում էի այդ փորձառության մասին և մտածեցի, որ գտնեմ այդ հիմնի մի ձայնագրություն և տամ նրան: Դժբախտաբար ես զբաղվեցի կյանքի գործերով և մոռացա այդ մասին:
Ապա եկավ հետծննդաբերական ստուգման ժամանակը: Երբ բժիշկը ներս մտավ սենյակ, նրա դեմքը պայծառացավ և նա ինձ գրկեց: Նա ասաց, որ չէր կարողացել այդ երգը հանել իր մտքից և նույնիսկ փորձել էր գտնել երաժշտությւոնը ինտերնետում, որպեսզի երգեր այն իր ընտանիքի համար: Հենց այդ ժամանակ Սուրբ Հոգին հիշեցրեց ինձ, որ ես պետք է այդ երաժշտության մի օրինակ գտնեի նրա համար: Ես խոստացա, որ շաբաթվա ընթացքում կվերադառնայի այդ երգի հետ:
Այդ երեկո ես աղոթեցի օգնության համար, որպեսզի գտնեի այդ երգի մի կատարում, որը լավագույնը կլիներ նրա համար: Հաջորդ օրը կեսօրին ես պատվիրեցի այդ երգի ձայնասկավառակը: Երբ այն տեղ հասավ փոստով մի քանի օր հետո, ես չէի կարողանում համբերել այն նրան տալու համար:
Նա հուզված էր այն ստանալու առթիվ և շնորհակալություն հայտնեց նվերի համար: Նա ինձ ասաց, որ համոզված չէր, թե ինչու, բայց այդ երգը շատ կարևոր էր իր համար, որ տար իր ընտանիքին: Երբ մենք շարունակում էինք խոսել, ես կիսվեցի ոչ միայն իմ սիրով այդ երգի հանդեպ, այլ նաև իմ վկայությամբ այն պարզ ճշմարտությունների վերաբերյալ, որոնք այն ուսուցանում է:
Երբ ես մեքենայով տուն էի վերադառնում, ես զգացի Երկնային Հոր սերն Իր դուստրերից մեկի ՝ իմ բժշկի հանդեպ: Նա գիտի և սիրում է նրան, և Նա կամենում է, որ նա հասկանա, որ կարող է նա ևս վերադառնալ՝ կրկին ապրելու Իր հետ: