Մենք այժմ պետք է տաճար գնանք
Մարի Հոլմզ Յուեն, Կալիֆորնիա, ԱՄՆ
Մի կիրակի առավոտ նոր մկրտված մի անդամ ներրկայացվեց ծխին: Նրա անունը Լիդիա էր: Նա անմիջապես գրավեց մեր սրտերը:
Լիդիան տարեց էր և կույր՝ տարիներ շարունակ պայքարելով շաքարախտի դեմ: Նա արագ սկսեց ճանաչել ծխի անդամներին նրանց ձայներից և քայլվածքից: Նա սովորաբար ասում էր մեր անունները և սեղմում մեր ձեռքը, և մենք երբեք չէինք ակնարկում այն փաստը, որ նա կույր էր:
Անհրաժեշտ մեկ տարվա սպասումից հետո, Լիդիան հանդիպեց եպիսկոպոսին և ցցի նախագահին՝ ստանալու իր տաճարային երաշխավորագիրը: Մի կիրակի Սփոփող Միությունում, նա ինձ նստացրեց իր կողքին և բացականչեց. «Ցցի նախագահն ասաց ինձ, որ ես պետք է որքան հնարավոր է շուտ տաճար գնամ: Դուք ինձ կտանե՞ք»:
Դա դեկտեմբերի առաջին շաբաթն էր՝ զբաղված ժամանակ մեզ բոլորիս համար: Ես փորձեցի սովորական արդարացումներ գտնել և ասացի.«Չե՞նք կարող սպասել մինչև հունվար»:
«Ոչ, մենք այժմ պետք է տաճար գնանք»
Կանանց մի խումբ տաճար էր գնում ամեն ամիս, այսպիսով ես մոտեցա նրանց, որպեսզի պայմանավորվեի Լիդիայի ուղևորության համար: Նրանք նույնպես շատ զբաղված էին: Բայց Լիդիան արցունքն աչքերին նորից ասաց, որ ցցի նախագահն ասել էր իրեն, որ որքան հնարավոր է շուտ գնար:
Այդ ժամանակ մենք բոլորս համաձայնվեցինք կատարել այդ 241 կիլոմետրանոց ուղևորությունը հաջորդ շաբաթ: Ճանապարհին մենք լցրեցինք երթուղային ավտոբուսը ութ կանանց շատախոսությամբ և ընկերասիրությամբ: Լիդիան բավականություն զգաց իր տաճարային փորձառությունից և իր օժտումը ստանալու օրհնությունից:
Հունվարի առաջին շաբաթվա ընթացքում Լիդիայի վիճակը վատթարացավ և նա հիվանդանոց ընդունվեց շտապ օգնության համար: Մեկ շաբաթ անց նա հեռացավ կյանքից: Բայց Լիդիան գնաց հավերժական օրհնություններով, որոնք նա ստացել էր տաճարում՝ հենց մի քանի շաբաթ առաջ:
Հետագայում, ես պատմեցի ցցի նախագահին մեր ուղևորության պատմությունը և ասացի նրան, թե որքան տպավորված էի, որ նա զգացել էր հուշում՝ ասելով Լիդիային, որ նա պետք է անմիջապես տաճար գնար:
«Ես իրականում ի նկատի չունեի, որ նա պետք է այժմ գնար», պատասխանեց նա: Ես միշը ասում եմ նոր երաշխավորագիր կրողներին, որ նրանք շուտ գնան տաճար: Հոգին խոսել է Լիդիայի և ոչ թե ինձ հետ»:
Լիդիան սովորեցրեց մեզ բոլորիս լսել Հոգուն և անմիջապես անել դա: Ես շնորհակալ եմ ցածր ու հանդարտ ձայնին լսելու նրա հիշեցման համար: