Համաժողովի պատմությունների ցուցիչ
Ստորև տրվում է գերագույն համաժողովի ելույթներից ընտրված փորձառությունների մի ցանկ, որը կարելի է օգտագործել անձնական ուսումնասիրության, ընտանեկան երեկոների և ուսուցանման այլ առիթների ժամանակ: Համարը ցույց է տալիս ելույթի առաջին էջը:
Խոսնակ |
Պատմություն |
Նիլ Լ. Անդերսեն |
(65) Իրենց մոր վախճանվելուց հետո երիտասարդը և իր եղբայրներն ու քույրերն օրհնվեցին ֆինանսական միջոցներով, երբ այդ երիտասարդը ընդունեց լիաժամկետ միսիա ծառայելու կանչը: Առ Հիսուս Քրիստոս հավատքի շնորհիվ երկու եղբայրներն առաջ գնալու ուժ են գտնում, երբ իրենց ծնողներն ու ընտանիքի մյուս անդամները զոհվում են օդանավի վթարից: |
Կոիչի Աոյագի |
(126) Եկեղեցու ղեկավարի հետ զրուցելով Կոիչի Աոյագին Սուրբ Հոգու միջոցով ավելի հստակ հասկացողություն է ձեռք բերում փրկության ծրագրում ունեցած փորձության դերի մասին: |
Դեյվիդ Ա. Բեդնար |
(128) Երեց Ռոբերտ Դ. Հեյլսից Դեյվիդ Ա. Բեդնարը սովորում է, որ երբ չեք կարողանում անել այն, ինչ միշտ արել եք, դուք անում եք միայն այն, ինչ առավել կարևոր է: |
Ռանդալ Կ. Բենեթ |
(69) Ռանդալ Կ. Բենեթի ամենափոքր թոռնիկը քայլել սովորելիս սայթաքում է, սակայն ծնողների խրախուսանքով փորձում է կրկին քայլել: Ազգությամբ ռուս Վերջին Օրերի երկու Սրբեր, ովքեր միմյանց հետ ավետարանով կիսվելու հուշում են ստանում, ի վերջո ամուսնանում են տաճարում: |
Քիմ Բ. Քլարկ |
(124) Քիմ Բ. Քլարկի ծնողներն Հոգու ձայնով քաջալերված՝ ընդունում են Ֆիլիպիններում ծառայելու միսիայի կանչը: |
Քվենթին Լ. Քուք |
(39) Քվենթին Լ. Քուքը լինելով երիտասարդ միսիոներ սովորում է, թե ինչ է նշանակում լինել «կարգին և Բրիստոլի ձևով»: Քվենթին Լ. Քուքը մասնակցում է Հրեական հանգստության օրվան: |
Հենրի Բ. Այրինգ |
(80) Տարեց քույրը շնորհակալություն է հայտնում սարկավագին հաղորդությունն իրեն մատուցելու համար: Երեցների քվորումի նախագահի ջանքերի շնորհիվ Տերը դիպչում է մի քանի ոչ ակտիվ ապագա երեցների սրտերին: Հենրի Բ. Այրինգի նախա-նախա-պապիկն ուրախություն է ապրում, որ Տերը պահպանել և ոգեշնչել է իրեն դժվար միսիայի ընթացքում: (104) Ավստրալիայում Հենրի Բ. Այրինգի հայրը Սուրբ Հոգով առաջնորդվելով գտնում է վայրը, որտեղ անցկացվում էր հաղորդության ժողովը: Իր կնոջ մահից հետո, Հենրի Բ. Այրինգի հայրը սփոփվում է Սուրբ Հոգու կողմից: |
Բրեդլի Դ. Ֆոսթեր |
(50) Էնն Սուլիվանն օգնում է կույր ու համր Հելեն Քելլերին կարդալ սովորել: Բրեդլի Դ. Ֆոսթերը արժանավոր ապագա միսիոների հետ հարցազրույց անցկացնելուց հետո զգում է, որ անհապաղ պետք է իր երեխաներին և թոռներին օգնի հասկանալ ավետարանի ճշմարտությունները: |
Ալլեն Դ. Հեյնի |
(121) Մանուկ հասակում ցեխաջրում խաղալուց հետո Ալլեն Դ. Հեյնիին թույլ չէին տալիս տուն մտնել, մինչև որ տատիկը նրան չէր լողացնում խողովակից հոսող ջրով: |
Ջեֆրի Ռ. Հոլլանդ |
(47) Եկեղեցու ոչ ակտիվ մահամերձ անդամը վախենում է, որ հաջորդ կյանքում իր մոր առաջ պիտի կանգնի: Մի անձնվեր մայր օգնում է իր որդուն Եկեղեցի վերադառնալ: Լիզա Թաթլ Փիփերն օգնում է իր դստերը մասնակցել Ովսաննա բացականչությանը: |
Վոն Գ. Քիչ |
(115) Սերֆինգիստները, որ տխրել էին տեսնելով Ավստրալիայի ծովածոցի երկայնքով կառուցված արգելքը, իմանում են, որ այդ արգելքը պաշտպանում է իրենց շնաձկներից: |
Լարի Ռ. Լորենս |
(33) Լարի Ռ. Լորենսը մի քանի օրինակ է բերում, թե ինչպես է Սուրբ Հոգին «անհատականացված խորհուրդ» տալիս, որպեսզի օգնի մարդկանց բարելավել: |
Նիլ Ֆ. Մերիոթ |
(30) 10 տարի աղոթելուց և Աստծուն փնտրելուց հետո, Նիլ Ֆ. Մերիոթը գտնում և միանում է Եկեղեցուն: Քույր Մերիոթի ընտանիքը հավատքով ընդունում է, որ իրենք հավիտյան կապրեն իրենց դստեր հետ, ով մահացել էր հեծանվով վթարի ենթարկվելուց հետո: |
Ջեյմս Բ. Մարտինո |
(58) Ջեյմս Բ. Մարտինոն որոշում է մկրտվել Մորմոնի Գիրքը սրտանց ուսումնասիրելուց և դրա համար աղոթելուց հետո: |
Ռիչարդ Ջ. Մեյնզ |
(27) Երեց Տաիչի Աոբան ուսուցանում է երիտասարդներին՝ իրենց կավը կենտրոնացնել բրուտի անվի վրա: Նենսի Մեյնզը բացահայտում է Հիսուս Քրիստոսի ավետարանը գտնելու և դրանով ապրելու իրական ուրախությունը: |
Քերոլ Ֆ. Մակքոնկի |
(12) 102 տարեկան քույրը ասում է, որ իր Երիտասարդ Կանանց ճանաչումը ստացել էր՝ ամեն օր ապաշխարելով: |
Թոմաս Ս. Մոնսոն |
(83) Ապաշխարելուց և Եկեղեցի վերադառնալուց հետո կինը և իր ամուսինը խաղաղություն և հույս գտան Հիսուս Քրիստոսի ավետարանի միջոցով: (86) Իսրայելցի մի պաշտոնյա հարցնում է՝ իսկ ի՞նչ ենք անելու ԲՅՀ Երուսաղեմի Կենտրոն հաճախող Վերջին Օրերի Սրբերի աչքերում արտացոլված լույսի հետ: |
Հյուգո Մոնտոյա |
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ժպիտը խաղաղություն է պարգևում Հյուգո Մոնտոյային Յոթանասունական կանչվելուց հետո: |
Ռասսել Մ. Նելսոն |
(95) Երիտասարդ հուսահատված բաց սրտի ոլորտում մասնագիտացող վիրաբույժ Ռասսել Մ. Նելսոնը վերադառնում է աշխատանքի՝ ի շնորհիվ իր կնոջ կանխատեսության, սիրո և քաջալերանքի: Ցցի Երեխաների Միության նախագահի ոգեշնչված կարծիքը փոխում է ցցի խորհրդի ժողովի ողջ ընթացքը: |
Լինդա Շ. Ռիվս |
(9) Լինդա Շ. Ռիվսը իր ընկերուհու խնդիրների պատմությունը լսելով, ցավ է ապրում նրանց համար, ովքեր տուժել են մյուսների պատճառով: |
Դեյլ Գ. Ռենլանդ |
(93) Երբ Դեյլ Գ. Ռենլանդը կանչվում է որպես եպիսկոպոս, նրա եղբայրն ասում է, որ Տերը նրան կանչել է, որպեսզի իրագործեր այն, ինչն Ինքը ուզում էր անել նրա միջոցով: Սրտի կաթվածից մահացած երիտասարդի ծնողները հանգստացնում են Դեյլ Գ. Ռենլանդին: |
Գրեգորի Ա. Շվիցեր |
(98) Գրեգորի Ա. Շվիցերն օգնում է իր թոռնիկին զգալ մեղեդին և ուղերձն այն օրհներգի, որը նա պարապում էր դաշնամուրի վրա: |
Վերն Փ. Սթենֆիլ |
(55) Վերն Փ. Սթենֆիլը մութ թունելով անցնելիս հաղթահարում է իր անհանգստությունը՝ հույսը դնելով միասին ճամփորդող հեծանվորդների խմբի հավաքական լույսի վրա: |
Քերոլ Մ. Սթեֆենս |
(118) Քերոլ Մ. Սթեֆանսը իր թոռնիկին սիրով համոզում է նստել մեքենայի մանկական նստատեղի վրա: |
Գարի Ի. Սթիվենսոն |
(91) Առաքյալ կանչվելուց հետո Գարի Է. Սթիվենսոնն ու իր կինը, Լեսան, ուժ ստացան իրենց հույսը դնելով առ Հիսուս Քրիստոս հավատքի և փրկության ծրագրի մասին գիտելիքի վրա: |
Դիտեր Ֆ. Ուխդորֆ |
(15) 11-ամյա աղջնակը սովորում է իր մեծ մորաքրոջից, որ Աստծուն և Նրա զավակներին սիրելը երջանկություն ձեռք բերելու կարևոր նախապայմանն է: (20) Սփոփող Միության ուսուցիչն ամբողջ գիշեր արթուն է մնում, որպեսզի վերմակ կարեր աշխատանքի ուսուցման դասի համար: (76) Դիտեր Ֆ. Ուխդորֆը զարմանում և տխրում է լսելով, որ Ահարոնյան Քահանայության կրողը հեռացել էր Աստծուց: |
Ռոզմարի Մ. Վիքսոմ |
(6) Երկնային Հայրը պատասխանում է երիտասարդ կնոջ աղոթքին հաստատելով Իր սերը նրա հանդեպ: Եթովպիայում սովահար մարդը կարեկցանք է ցուցաբերում որբ մանկան բարօրության համար: |