2015
Երեց Դեյլ Գ. Ռենլանդ
Նոյեմբեր 2015


Երեց Դեյլ Գ. Ռենլանդ

Տասներկու Առաքյալների Քվորում

Տասներկու Առաքյալների Քվորում կանչվելու սկզբնական զարմանքից հետո, Երեց Դեյլ Գ. Ռենլանդը ծնկի իջավ աղոթքով իր կնոջ՝ Ռութի հետ, փնտրելով վկայություն այն մասին, որ «Աստված է ուղղորդում այս ընթացքը»:

Երեց Ռենլանդը որոնել է այդ ուղղուրդումը շատ անգամներ որպես Յոթանասունի Գերագույն Իշխանավոր, որպես սրտաբան և որպես ամուսին և հայր: Օրինակ, երբ նա աշխատում էր որպես բժշկական ծրագրի ղեկավար Մերիլենդում, ԱՄՆ, նրա կնոջ մոտ հայտնաբերվեց ձվարաննեերի քաղցկեղ: Նրանց դուստրը՝ Էշլին ընդամենը 16 ամսեկան էր: Այդ դժվարին օրերում Տիրոջ մոտիկության Երեց Ռենլանդի զգացողությունը վերականգվեց, երբ Ռութը շնորհակալություն հայտնեց Տիրոջը աղոթքով՝ իրենց տաճարային կնքման համար:

Երեց Ռենլանդը անցկացրեց իր կարիերան որպես սրտաբան, բժշկելով սրտի խնդիր ունեցող հիվանդներին: Նա տեսել է շատ հիվանդների մահը: Բայց երբ Չադ անունով մի հիվանդ մահացավ, զգացմունքային տարածությունը, որը նա պահպանում էր ճգնաժամի պահերին որպես բժիշկ, խախտվեց, երբ Չադի ծնողները միացան իրեն շտապ օգնության սենյակում: Այդ պահին նա տեսավ Չադին նրանց աչքերով:

Այս փորձառության մասին Երեց Ռենլանդն ասել է. «Ես այժմ հասկանում եմ, որ Եկեղեցում ուրիշներին արդյունավետորեն ծառայելու համար մենք պետք է տեսնենք նրանց ծնողի աչքերով՝ Երկնային Հոր աչքերով: Միայն այդ ժամանակ մենք կարող ենք հասկանալ հոգու ճշմարիտ արժեքը» (էջ 94):

Երեց Ռենլանդի մանկությունը և Եկեղեցու ծառայությունը նույնպես օգնել են նրան պատրաստվել տեսնելու ուրիշներին Տիրոջ աչքերի միջոցով և հասկանալ Եկեղեցու անդամակցության զանազանությունը:

Դեյլ Ռենլանդը ծնվել է 1952 թվականի նոյեմբերի 13-ին, շվեդական էմիգրանտների ընտանիքում, ովքեր եկել էին Յուտա, որպեսզի կնքվեին տաճարում։ Երբ Դեյլը տղա էր, ընտանիքը տեղափոխվեց Ֆինլանդիա, իսկ հետո Շվեդիա: Նա վերադարձավ Յուտա իր ընտանիքի հետ երեք տարի անց: Երբ 19 տարեկան էր, նա կանչվեց ծառայելու լիաժամկետ միսիա Շվեդիայում։

2009թ․ Երեց Ռենլանդը կանչվեց որպես Յոթանասունի Բարձրագույն Իշխանավոր: Նրա առաջին հանձնարարությունը Աֆրիկայի Հարավարևելյան Տարածաշրջանի Նախագահությունում էր: Երեց Ռենլանդն ավարտեց իր կարիերան որպես բժիշկ և դասախոս, բայց նրա կինը, ասում է նա, «ավելի մեծ զոհաբերություն կատարեց»: Ռութը իր իրավաբանական ֆիրմայի նախագահն էր, երբ Երեց Ռենլանդը կանչվեց, և նա նույնպես թողեց իր աշխատանքը: Բայց այն ժամանակից սկսած, ինչ նրանք ամուսնացան 1977թ․, ասում է նա, նա միշտ եղել է «ներկա ամենի մեջ» և նրա համար մեծ ուժի աղբյուր:

Երբ Աֆրիկայում էին, Երեց և Քույր Ռենլանդներն «ուսուցանվեցին Սրբերի կողմից, թե ինչն էր, որ իսկապես նշանակություն ուներ»: Մի անգամ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Երեց Ռենլանդը հարցրեց անդամներին, թե որոնք էին իրենց մարտահրավերները: Նա վերհիշում է, որ մի քիչ մտածելուց հետո,«մի տարեց ջենտլմեն կանգնեց և ասաց. «Երեց Ռենլանդ, ինչպե՞ս կարող ենք մենք մարտահրավերներ ունենալ: Մենք ունենք Հիսուս Քրիստոսի ավետարանը»: Երեց Ռենլանդը վկայում է. «Կինս և ես կամենում ենք նման լինել Կանանգայի այդ Սրբերին: … Նրանք, թվում է, ոչինչ չունեն, բայց նրանք ունեն ամեն ինչ»:

Եզրափակելով իր առաջին ելույթը որպես Առաքյալ, Երեց Ռենլանդը վկայեց. «Իմ ողջ սրտով ես կամենում եմ լինել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդը: Ես սիրում եմ Նրան: Ես հիանում եմ Նրանով: Ես վկայում եմ Նրա կենդանի իրականության մասին: Ես վկայում եմ, որ Նա է Օծյալը՝ Մեսիան» (էջ 94):