2015
Եպիսկոպոս Դին Մ. Դեյվիս
Նոյեմբեր 2015


Եպիսկոպոս Դին Մ. Դեյվիս

Նախագահող եպիսկոպոսության առաջին խորհրդական

«Դեռահաս տարիքում, - ասում է Եպիսկոպոս Դին Մ Դեյվիսը, - լավագույն կտրված խոտածածկ ունենալը մեր հարևանության մեջ ուրախություն էր ինձ պատճառում, և ես մի կարևոր դաս սովորեցի․ մի փոքր լրացուցիչ ջանք կարող է մեծ փոփոխություն կատարել գրեթե ամեն ինչում, որ անում եք»։ Մի փոքր ավել տալը չափանիշ դարձավ, որը օգտակար կլինի նրան նաև որպես Նախագահող Եպիսկոպոսության Առաջին Խորհրդական։

Եպիսկոպոս Դեյվիսը ծառայել է որպես Եպիսկոպոս Գարի Ի. Սթիվենսոնի Երկրորդ Խորհրդական, ով հաստատվեց 2015 թվականի հոկտեմբերի 3-ին որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ:

Դին Մայրոն Դեյվիսը ծնվել է Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, ԱՄՆ, 1951 թվականին: Նա ութ երեխաներից մեկն էր: Նա երախտագիտություն է հայտնում իր ծնողների համար, ովքեր ոչ միայն սիրել և մեծացրել են իրենց երեխաներին, այլ նաև օգնել են նրանց գնահատել աշխատանքի օրհնությունները։ Նա ամուսնացել է Դարլա Ջեյմսի հետ 1973թ․-ին Սոլթ Լեյքի տաճարում: Նրանք ունեն 5 երեխա և 14 թոռ:

Եպիսկոպոս Դեյվիսը մեկ այլ կարևոր դաս սովորեց, երբ ապրում էր Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆորնիա, ԱՄՆ, 1989թ․-ին։ Երկրաշարժի ժամանակ նա տեսավ, ինչպես են վնասվում առանց ամուր հիմքի տները։ «Այդ օրվա իրադարձությունների մասին խորհելը իմ մտքում և սրտում հաստատեցին այն գաղափարը, որ աղետներին, երկրաժարժերին և կյանքի փոթորիկներին հաջողությամբ դիմակայելու համար, մենք պետք է կառուցենք հաստատուն հիմքի վրա՝ … Հիսուս Քրիստոսի հիմքի վրա» («Հաստատուն հիմք», Լիահոնա, մայիս 2013, 9)։

Եպիսկոպոս Դեյվիսը աշխատում է Եկեղեցում 1995թ․ հուլիսից։ Վերջերս նա Եկեղեցու հատուկ նախագծերի բաժնի գործադիր տնօրենն էր, հատուկ նպատակներով անշարժ գույքի, տաճարային դիզայնի և տաճարների շինարարության համար պատասխանատվությամբ:

Եկեղեցու աշխատանքից առաջ Եպիսկոպոս Դեյվիսը աշխատում էր Հայ Ինդաստրիս ընկերությունում, Լանքասթեր, Պենսիլվանիա, և Բեթչել Ինվեսթմենթ ընկերությունում, Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆորնիա։ Նա ստացել է բակալավրի կոչում գյուղատնտեսության գծով Բրիգամ Յանգ Համալսարան և ավարտել է առաջատար գործադիր ծրագիր Սթենֆորդի և Նորթվեսթերն համալսարաններում։

Եպիսկոպոս Դեյվիսը ծառայել է որպես Պուերտո Ռիկո Սան Խուան միսիայի նախագահ, միսիայի նախագահի խորհրդական, ցցի նախագահ, ցցի նախագահի խորհրդական, ցցի գործադիր քարտուղար, քահանայապետ, մի քանի եպիսկոպոսություններում, և լիաժամկետ միսիոներ Ուրուգվայ/Պարագվայ միսիայում։

Տպել