2015
Երեց Ջերիթ Վ. Գոնգ
Նոյեմբեր 2015


Երեց Ջերիթ Վ. Գոնգ

Յոթանասունի Նախագահություն

Երեց Ջերիթ Վ. Գոնգը, որը վերջերս է կանչվել ծառայելու Յոթանասունի Նախագահությունում, հիշում է մի հուշման մասին, որը եկել էր նրան, երբ նա ծառայում էր որպես միսիոներ Տայվանում:

Մի ունկնդիր եկավ հաղորդության ժողովին: «Ես ինձ ոգեշնչված զգացի նրան գրել մի կարճ երկտող Մորզեի այբուբենով, որը մոտավորապես ասում էր. «Բարի գալուստ հաղորդության ժողով: Ուրախ եմ ձեզ տեսնել այստեղ:»

Ունկնդիրը պարզվեց որ ռադիո օպերատոր էր և հրճվանքով ընդունեց ուղերձը: «Ես ապշեցի, որ տարիներ առաջ իմ սովորած ինչ որ բան կարողացավ օգնել ինձ … հասնելու որոշակի անձի մի առանձնահատուկ ձևով», -ասաց Երեց Գոնգը

Սովորելը և օգնության հասնելը ուրիշներին եղել է Երեց Գոնգի կյանքի ուղին մանկությունից սկսած, երբ նա սովորել է Մորզեի այբուբենը, երբ Բոյ Սքաութ էր: 1977 թվականին նա ստացավ արվեստի թեկնածուի աստիճան Ասիայի հետազոտությունների և Համալսարանի հետազոտություններում Բրիգամ Յանգի Համալսարանից 1979 թվականին նա ստացավ փիլիսոփայության մագիստրոսի աստիճան, իսկ 1981 թվականին նա ստացավ դոկտորի աստիճան միջազգային հարաբերությունների գծով Օքսֆորդի Համալսարանից:

Երեց Գոնգը ծառայել է բազմաթիվ եկեղեցական կոչումներում, ներառյալ՝ բարձրագույն խորհրդական, քահանայապետերի խմբի ղեկավար, Ցցի Կիրակնօրյա դպրոցի նախագահ, սեմինարիայի ուսուցիչ, եպիսկոպոս, ցցի միսիայի նախագահ, ցցի նախագահ և Տարածքային Յոթանասունական: Իր կանչի ժամանակ որպես Յոթանասունի գերագույն իշխանավոր 2010 թվականին, նա ծառայում էր որպես Յոթանասունի Հինգերորդ Քվորումի անդամ Յուտայի Հարավային Տարածաշրջանում:

1985թվականին Երեց Գոնգը ծառայել է որպես Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտում պետքարտուղարի հատուկ օգնական, իսկ 1987 թվականին նա աշխատել է որպես հատուկ օգնական Միացյալ Նահանգների դեսպանին Պեկինում, Չինաստան: 1989 թվականից մինչև 2001 թվականը նա ծառայել է մի քանի պաշտոններում Ռազմավարական և Միջազգային հետազոտությունների Կենտրոնում Վաշինգտոնում, Կոլումբիայի շրջան:

Ջերիթ Վ. Գոնգը ծնվել է Ռեդվուդ Սիթիում, Կալիֆորնիա, ԱՄՆ, 1953 թվականին: Նա և նրա կինը՝ Սյուզան Լինդսեյ Գոնգը, չորս երեխաների ծնողներ են և ունեն երեք թոռ: Երեց Գոնգի պապն ու տատը ներգաղթել են Միացյալ Նահանգներ Չինաստանից: Նա հայտնաբերել է իր նախնիներին 33 սերունդ ետ գնալով մինչև Առաջին Դրագոն Գոնգը, ով ծնվել է մ.թ 837 թվականին Չինաստանի հարավային մասում վերջին Թանգ դինաստիայի օրոք: