Երեց Գարի Ե. Սթիվենսոն
Տասներկու Առաքյալների Քվորում
Խորհելով Տասներկու Առաքյալների Քվորում իր կանչվելու մասին, Երեց Գարի Ի. Սթիվենսոնը մտածում էր, որ իր ծառայությունը Տիրոջ արքայությունում և հատկապես որպես Առաքյալ ավելի շատ նման կլինի ծառայելու միջոցով ղեկավարելուն, քան ղեկավարելու միջոցով ծառայելուն:
«Հիսուս Քրիստոսը համարեց իրեն ծառա», -ասաց Երեց Սթիվենսոնը մամլո ասուլիսում իր հաստատվելուց հետո: Մենք ևս համարում ենք մեզ ծառաներ» (տես Մարկոս 10.44):
Երեց Սթիվենսոնի կանչը Տասներկու Առաքյալների Քվորում եկավ անսպասելիորեն: Սակայն նա զգում է, որ Եկեղեցում իր ծառայությունը, հատկապես որպես Յոթանասունի Բարձրագույն Իշխանավոր 2008-ից մինչև 2012 թվականը և որպես Նախագահող Եպիսկոպոս սկսած 2012թ․ մարտից, օգնել է իրեն պատրաստվել իր նոր պարտականությունների համար:
Ամենակարևոր բաներից մեկը, որ նա սովորել է Տիրոջը ծառայելու ընթացքում, Երկնային Հոր զավակների մեծ արժեքն է: Երեց Սթիվենսոնը անհամբեր սպասում է մեծացող հնարավորություններին, որ նա կունենա որպես Առաքյալ՝ հաղորդակցվելուԱստծո զավակների հետ և վկայելու ողջ աշխարհում:
Նա նաև անհամբեր սպասում է անընդհատ հաղորդակցություն ունենալուն նրանց հետ, ովքեր առաջնորդում են Տիրոջ Եկեղեցին: «Այն, որ նստելու ենք խորհրդի և կարողանալու ենք սովորել [նրանցից], ուսուցանվելու [նրանց] կողմից, և զգալու նրանց ուժը և նրանց վկայությունները Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին, ես համոզված եմ, գեղեցիկ փորձառություն կլինի»:
Գարի Ի. Սթիվենսոնը ծնվել է 1955 թվականի, օգոստոսի 6-ին, Իվան Ն. և Վերա Ջին Սթիվենսոնների ընտանիքում: Նրա ընտանեկան արմատները տանում են դեպի Յուտայի Վերջին Օրերի վաղ ռահվիրա Սրբերը: Նա մեծացել է հյուսիսային Յուտայի Քեշ Վելիում ավետարանակենտրոն մի տան մեջ, որտեղ նա սովորել է ծանր աշխատանքի արժեքը և ծառայության կարևորությունը: Նրա հայրը՝ «իր պատանեկության եպիսկոպոսը» հաճախ էր հրավիրում նրան իր հետ այցելությունների բազմաթիվ այրիների, ովքեր ապրում էին իրենց ծխում: Դասերը, որոնք սովորեց պատանի Գարին իր հորից Քրիստոսանման հոգացողության և ծառայության մասին, թողեց անջնջելի տպավորություն նրա վրա և նրան լավ օգնեց որպես Նախագահող Եպիսկոպոս:
«Եկեղեցու Եպիսկոպոսները, -ասել է նա,- իսկապես իմ հերոսներն են»:
Երեց Սթիվենսոնի ծառայությունը Եկեղեցում լուրջ ընթացք ստացավ, երբ նա կանչվեց որպես լիաժամկետ միսիոներ Ճապոնիայի Ֆուկուոկա միսիայում, որտեղ նա զարգացրեց տևական սեր ճապոնացի ժողովրդի և նրանց լեզվի հանդեպ, որով նա դեռևս սահուն խոսում է: Իր միսիայից հետո նա հաճախեց Յուտայի Պետական Համալսարանը, որտեղ նա ծանոթացավ Լեսա Ջին Հիգլեյի հետ: Նրանք ամուսնացան 1979թ. Այդահո Ֆոլս Այդահո տաճարում, և այժմ չորս որդիների ծնողներ են: Երեց Սթիվենսոնն ունի բիզնեսի կառավարման աստիճան, մարկետինգ մասնագիտացումով: Հետագայում նա համատեղ հիմնադրեց սպորտային սարքավորումների աշխարհի առաջատար արտադրողների ու վաճառողների ձեռնակություն և աշխատեց այնտեղ որպես նախագահ և գլխավոր տնօրեն:
Սթիվենսոնների ընտանիքը մի քանի տարի ապրել է Ճապոնիայում: 2004թ․ Երեց Սթիվենսոնը կանչվեց որպես Ճապոնիայի Նագոյա Միսիայի նախագահ: 2008թ․ Յոթանասունական կանչվելուց հետո, նա ծառայեց որպես խորհրդական և նախագահ Ասիայի հյուսիսային տարածաջրջանում: Նա ծառայում էր տարածաշրջանի նախագահ 2011թ., երբ ուժգին երկրաշարժը հարվածեց Ճապոնիայի հյուսիսային ափին, առաջացնելով լայնածավալ ցունամի, որը հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: Այդ փորձառությունը դարձավ վճռորոշ պահ նրա կյանքում:
Երեց Սթիվենսոնն օգնեց ձևակերպել Եկեղեցու արձագանքը, որն ապահովեց սնունդ, պաշարներ, աջակցություն և երկարժամկետ օգնություն:
«Դա Հիսուս Քրիստոսի Եկեղեցու աստվածայնորեն նշանակված՝ աղքատներին և կարիքավորներին հոգ տանելու պատականությունների կատարման դրսևորումն էր», - հիշում է նա: Նա ասել է, որ սրբազան արտոնություն է՝ «ծառայել, օրհնել և կազմակերպել օգնություն»: