2015
Բրայըն Ք․ Էշթոն
Նոյեմբեր 2015


Բրայըն Ք․ Էշթոն

Կիրակնօրյա Դպրոցի Գերագույն Նախագահություն Երկրորդ Խորհրդական

Եղբայր Բրայըն Ք. Էշթոնը կանչվել էր ծառայելու Կիրակնօրյա դպրոցի գերագույն նախագահությունում, հենց այն ժամանակ, երբ ավարտում էր իր ծառայությունը Տեխասի Հյուստոնի Հարավային Միսիայում որպես նախագահ: Կոչումը հայտարարվեց հունիսին և նա հաստատվեց 2015 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովում:

Եղբայր Թեդ Ռ. Քալիսթերը կշարունակի ծառայել որպես գերագույն նախագահ, և Եղբայր Դեվին Գ. Դյուրանը, որ նախկինում ծառայում էր որպես երկրորդ խորհրդական, 2014թվականի ապրիլից սկսած դարձավ առաջին խորհրդական:

Նախագահությունում թափուր տեղը առաջացել էր Ջոն Ս. Թանների նշանակման հետ կապված՝ ծառայելու որպես Հավայան կղզիների Բիգամ Յանգի Համալսարանի նախագահ:

Բրայըն Քենթ Էշթոնը ծնվել է Պրովոյում, Յուտա, ԱՄՆ, 1969 թվականին Քենթ և Վիկի Բրաուն Էշթոնների ընտանիքում: Նա ինը երեխաներից ամենամեծն է: Նա հիշում է իր ծնողներին որպես ավետարանի հետևողական ուսուցիչներ տանը:

Եղբայր Էշթոնը ծառայել է լիաժամկետ միսիա Պերուի Լիմա Հարավային Միսիայում: Նրա ծառայելու որոշումը ընդունվել էր մի լավ ընկերոջ ազդեցությամբ, ով հուշում էր զգացել ասելու նրան, որ նա պետք է միսիա ծառայեր: Երբ նրա ընկերը արտահայտեց իր զգացումները, Բրայընը զգաց Հոգու հաստատումը: Իր միսիայում նա մաքառում էր որոշ կարևոր առողջական մարտահրավերներից, երբ նա կանչվեց ծառայելու որպես մի մեծ ճյուղի նախագահ: Այդ ժամանակաընթացքում նա ջերմեռանդորեն և անընդհատ աղոթում էր Երկնային Հորը՝ օգնության համար: «Ես սովորեցի ապավինել Նրան և Նա եկավ ինձ օգնության»,-ասաց նա: «Սովորելը Նրան վստահել առաջացրեց ողջ այդ տարբերությունը»:

Իր միսիայից հետո նա հաճախեց Բրիգամ Յանգի Համալսարանը, որտեղ նա ծանոթացավ իր ապագա կնոջը՝ Մելինդա Ըրլին: Նախքան իրենց ամուսնանալը, այնուամենայիվ, նա ծառայեց Իսպանիայի Մալագայի Միսիայում, մինչ Եղբայր Էշթոնը աշխատում էր Միացյալ Նահանգների միջին արևմուտքում: Նրա միսիայից հետո նրանք ամուսնացան Յուտայի,Սբ. Ջորջի Տաճարում: Նրանք ունեն յոթ երեխա:

Եղբայր Էշթոնը ստացավ բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Հարվարդի Համալսարանից, մինչդեռ Քույր Աշթոնը հաճախում էր բժշկական համալսարան: Եղբայր Էշթոնը ձեռներեց է և հիմնել է մի քանի ընկերություններ:

Եղբայր Էշթոնը նախկինում ծառայել է որպես եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական, երեցների քվորումի նախագահ և Ավետարանի վարդապետության ուսուցիչ:

Տպել