189-րդ կիսամյա գերագույն համաժողովի ամփոփում
Եկեղեցու ղեկավարները, ովքեր ելույթ ունեցան գերագույն համաժողովին, կրկին ու կրկին հրավիրեցին մեզ դառնալ ավելի երջանիկ, ավելի սուրբ, ավելի նմանվել Փրկիչին և օգնել ուրիշներին անել նույնը:
Դեռ ավելին, նրանք այդ փոփոխությունը հասանելի դարձրին մեզանից յուրաքանչյուրի համար:
«Տերը ցանկանում է, որ Իր զավակները ճաշակեն հավերժական օրհնությունները, որոնք հասանելի են Նրա տաճարներում»,- ուսուցանեց Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը: «… Տիրոջ տունը մտնելու անհատական արժանավորությունը պահանջում է մեծ հոգևոր պատրաստվածություն: Բայց Աստծո օգնությամբ ոչ մի բան անհնարին չէ»:
Գտնել երջանկություն և սրբություն
Նախագահ Նելսոնը հրավիրեց մեզանից յուրաքանչյուրին արժանանալ տաճարի օրհնություններին (տես էջ 120):
Նախագահ Հենրի Բ. Այրինգը բացատրեց կապը աճող սրբության և աճող երջանկության միջև (տես էջ 100):
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը ուսուցանեց մեզ՝ ինչպես գտնել «սրբերի ուրախությունը» (տես էջ 15):
Սիրելու և կիսվելու հրավեր
Նախագահ Նելսոնը ուսուցանեց մեր մերձավորին սիրելու մասին և մանրամասնեց Եկեղեցու հեռանկարային մարդասիրական աշխատանքը (տես էջ 96):
Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը բացատրեց այն զորությունը, որը գալիս է, երբ ուրիշներին հրավիրում ենք «գալ և տեսնել» (տես էջ 86):
Քույր Քրիստինա Բ. Ֆռանկոն նկարագրեց ավետարանով կիսվելու ուրախությունը (տես էջ 83):
Զորացնել երիտասարդներին
Մարգարեն ներկայացրեց երիտասարդների կազմակերպությունների փոփոխությունները, որոնք կխրախուսեն քվորումների և դասարանի նախագահության երիտասարդներին աճել և ղեկավարել (տես էջ 38):
Երեց Քվենտին Լ. Քուքը ներկայացրեց, թե ինչպես կգործի Ահարոնյան ղեկավարությունը (տես էջ 40):
Քույր Բոննի Հ․ Քորդոնը կիսվեց Երիտասարդ Կանանց կազմակերպության փոփոխություններով (տես էջ 67):
Կառուցել տաճարները, կառուցել մեզ
Կանանց նիստի ժամանակ Նախագահ Նելսոնը հայտարարեց ութ նոր տաճարների մասին (տես էջ 120):
Կիրակի ցերեկային նիստին նա ուսուցանեց տաճար մտնելու արժանավորության մասին և ներկայացրեց տաճարային երաշխավորագրի վերանայված հարցերը (տես էջ 120):