Նոյեմբեր 2019 189-րդ կիսամյա գերագույն համաժողովի ամփոփումՀիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 189-րդ կիսամյա գերագույն համաժողովի ընթացքում Նախագահ Նելսոնն ընդգծեց մեր մերձավորին սիրելու և տաճարային աշխատանքին մասնակցելու անհրաժեշտությունը, ներկայացրեց երիտասարդների կազմակերպությունների փոփոխությունները և հայտարարեց ութ նոր տաճարների մասին։ Շաբաթ առավոտյան նիստ Ջեֆրի Ռ. ՀոլլանդՈւղերձը, նշանակությունը և բազմությունըԵրեց Հոլանդը հիշեցնում է մեզ, որ միշտ կենտրոնանանք Փրկիչի վրա՝ որպես մեր կյանքի, մեր հավատքի և մեր ծառայության կենտրոն: Տերենս Մ. ՎինսոնՓրկիչի ճշմարիտ աշակերտներըԵրեց Վինսոնն ուսուցանում է Հիսուս Քրիստոսի աշակերտը լինելու պարտավորության կարևորության մասին։ Սթեֆեն Վ. ՕուենԵղեք հավատով, այլ ոչ անհավատԵղբայր Օուենն ուսուցանում է, թե մենք ինչպես կարող ենք հոգևորապես սնուցվել տնակենտրոն, Եկեղեցու կողմից աջակցվող ավետարանի ուսուցումով և ապրելակերպով: Դ. Թոդ ՔրիստոֆերսոնՍրբերի ուրախությունըԵրեց Քրիստոֆերսոնն ուսուցանում է այն ուրախության մասին, որը գալիս է պատվիրանները պահելու, դժվարությունները հաղթահարելու և Հիսուսի նման ծառայելու արդյունքում: Միշել ՔրեյգՀոգևոր կարողությունՔույր Քրեյգն ուսուցանում է, թե մենք ինչպես կարող ենք մեծացնել հայտնություն ստանալու մեր հոգևոր կարողությունը: Դեյլ Գ. ՌենլանդԱնսասան նվիրվածություն առ Հիսուս ՔրիստոսԵրեց Ռենլանդն ուսուցանում է, որ Աստված հրավիրում է մեզ հասանելիությունից լիովին դուրս նետել մեր հին ուղիները և նոր կյանք սկսել Քրիստոսում` ցույց տալով մեր նվիրվածությունը՝ ուխտեր կապելով և պահելով: Դալլին Հ. ՕուքսՏիրոջն ապավինիրՆախագահ Օուքսը ուսուցանում է, որ Տիրոջն ապավինելը լավագույն սկզբունքն է, որ կարող ենք օգտագործել, երբ հարցեր ունենք դեռևս չբացահայտված հարցերի վերաբերյալ։ Շաբաթ ցերեկային նիստ Հենրի Բ. ԱյրինգԵկեղեցու Բարձրագույն Իշխանավորների, Տարածքային Յոթանասունականների և բարձրագույն պաշտոնյաների հաստատումըՆախագահ Այրինգը ներկայացնում է Եկեղեցու ղեկավարներին հաստատման համար։ Դեյվիդ Ա. ԲեդնարՇարունակ արթուն լինեք աղոթքումՕգտագործելով վագրակատուներին որպես գիշատիչների օրինակ, Երեց Բեդնարն ուսուցանում է երեք ուղիներ դևի մարտավարությունից զգուշանալու համար: Ռուբեն Վ․ ԱլիոԳտնվել է Մորմոնի Գրքի զորությամբԵրեց Ալիոն ուսուցանում է, թե դարձը ինչպես կարող է տեղի ունենալ Մորմոնի Գրքի հզոր ճշմարտությունների միջոցով: Ռասսել Մ. ՆելսոնՎկաներ, Ահարոնյան Քահանայության քվորումներ, Երիտասարդ Կանանց դասարաններՆախագահ Նելսոնը հայտարարում է քաղաքականության փոփոխություն վկաների վերաբերյալ, ինչպես նաև փոփոխություններ Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների վերաբերյալ։ Քվենթին Լ. ՔուքՓոփոխություններ երիտասարդներին զորացնելու համարԵրեց Քուքը հայտարարում է կազմակերպչական փոփոխությունների մասին, որոնք նախատեսված են` օգնելու եպիսկոպոսություններին կենտրոնանալ երիտասարդների մասին հոգ տանելու իրենց պարտականության վրա: Մարկ Լ. ՓեյսԵկ, հետևիր ինձ. Տիրոջ հակառազմավարությունը և կանխարգելող ծրագիրըՆախագահ Փեյսն ուսուցանում է, որ Եկ, հետևիր ինձ ծրագիրը պայքարում է հակառակորդի հարձակումների դեմ և անդամներին մոտեցնում է Աստծուն և սեփական ընտանիքներին: Լ․ Թոդ ԲադջՀաստատուն և անվհատ վստահությունԵրեց Բադջն ուսուցանում է Տիրոջը վստահելու մասին, երբ նա համեմատում է Հարեդացիների ճամփորդությունը մահկանացու կյանքում մեր ճամփորդության հետ: Խորխե Մ․ ԱլվարադոՄեր հավատքի փորձությունից հետոԵրեց Ալվարադոն կիսվում է այն մարդկանց օրինակներով, ովքեր հրաշքներ են տեսել իրենց հավատքի փորձությունից հետո: Ռոնալդ Ա. ՌասբենդԿանգնել մեր խոստումների և ուխտերի կողքինԵրեց Ռասբենդը հիշեցնում է մեզ, թե որքան կարևոր է պահել ուխտերը և խոստումները, որ կապում ենք Տիրոջ և ուրիշների հետ։ Կանանց գերագույն նիստ Ռեյնա Ի. ԸբարթոԱմպերի և արևի շողերի միջով, Տեր մնա ինձ հետ:Քույր Ըբարթոն վկայում է, որ Փրկիչը կարող է օգնել Աստծո բոլոր զավակներին դիմակայել մտավոր և ֆիզիկական թուլությունները: Լիզա Լ․ ՀարկնեսՊատվելով Նրա անունըՔույր Հարկնեսն ուսուցանում է, թե ինչ է նշանակում մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը և միշտ հիշել Նրան: Բոննի Հ․ ՔորդոնՍիրելի դուստրերՔույր Քորդոնը հայտարարում է փոփոխությունների մասին Երիտասարդ Կանանց կազմակերպությունում և ուսուցանում է, որ այդ փոփոխությունները կօգնեն երիտասարդ կանանց ավելի մոտենալ Փրկիչին: Հենրի Բ. ԱյրինգՈւխտի կանայք Աստծո հետ գործընկերության մեջՆախագահ Այրինգն ուսուցանում է, որ կանայք, ովքեր Աստծո հետ գործընկերության ուխտ են կապել՝ ծառայելու Նրա զավակներին, այդպիսով պատրաստվում են վերադառնալ Նրա մոտ: Դալլին Հ. ՕուքսԵրկու մեծ պատվիրաններըՆախագահ Օուքսը բացատրում է, թե Աստծուն և մեր ընկերին սիրելու պատվիրաններն ինչպես են վերաբերում՝ իրենց ԼԳԲՏ կոչող մարդկանց հետ մեր շփմանը։ Ռասսել Մ. ՆելսոնՀոգևոր գանձերՆախագահ Նելսոնն ուսուցանում է, որ այն կանայք, ովքեր տաճարում օժտում են ստացել քահանայության զորությամբ, իրենց կյանքում կարող են ստանալ Աստծո զորությունը։ Կիրակի առավոտյան նիստ Ջերիթ Վ. ԳոնգՊատկանելություն ուխտինԵրեց Գոնգը նկարագրում է Աստծո հետ և միմյանց հետ ուխտի փոխհարաբերության մեջ մտնելու օրհնությունները: Քրիստինա Բ. ՖրանկոՈւրախություն գտնել ավետարանով կիսվելիսՔույր Ֆրանկոն ուսուցանում է մեր շրջապատում ավետարանով կիսվելու կարևորությունը։ Դիտեր Ֆ. ՈւխդորֆՁեր մեծ արկածըԵրեց Ուխդորֆն ուսուցանում է մեր աշակերտության ճամփորդության մասին և քաջալերում է մեզ փնտրել Աստծուն, ծառայել մարդկանց և մեր փորձով կիսվել ուրիշների հետ: Վոլթեր Ֆ. ԳոնզալեսՓրկիչի հպումըԵրեց Գոնզալեսն ուսուցանում է, որ Փրկիչը ցանկանում է բուժել մեզ, և եթե մենք գանք Նրա մոտ և փնտրենք Նրա կամքը, Նա կա՛մ կբուժի մեզ, կա՛մ դիմանալու ուժ կտա: Գարի Ի. ՍթիվենսոնԻնձ մի խաբիրԵրեց Սթիվենսոնը նախազգուշացնում է մեզ հակառակորդի խորամանկությունների և խաբեությունների մասին և հրավիրում է մեզ ամուր կանգնել և հետևել Տիրոջ պատվիրաններին։ Ռասսել Մ. ՆելսոնԵրկրորդ մեծ պատվիրանըՆախագահ Նելսոնն օրինակներ է բերում, թե ինչպես են Եկեղեցին և նրա անդամները կատարում մեր մերձավորին սիրելու Տիրոջ երկրորդ մեծ պատվիրանը մարդասիրական ջանքերի շնորհիվ։ Կիրակի ցերեկային նիստ Հենրի Բ. ԱյրինգՍրբությունը և երջանկության ծրագիրըՆախագահ Այրինգը ուսուցանում է, որ անձնական սրբության մեծացմանը զուգահեռ, ինչը ձեռք է բերվում Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի, ապաշխարության և ձախորդությունների միջով անցնելու շնորհիվ, մեծանում է նաև մեր երջանկությունը: Հանս Թ․ ԲումԻմանալ, սիրել և աճելԵրեց Բումը ուսուցանում է, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է աճել Աստծո աշխատանքում իր դերի մեջ՝ հասկանալով, թե ով ենք մենք, ապա սպասավորելով ուրիշներին Քրիստոսանման սիրով: Մ. Ռասսել ԲալլարդՄեր մարմինների վերահսկողությունը հանձնելով մեր հոգիներինՆախագահ Բալլարդն ուսուցանում է, որ ճիշտ ապրելու համար պետք է հաղթահարել բնական մարդուն և առաջնահերթություն տալ մեր հոգևոր բնույթին։ Պիտեր Մ․ ՋոնսոնՀակառակորդին հաղթելու զորությունըԵրեց Ջոնսոնը ուսուցանում է, որ մենք կարող ենք հաղթահարել սատանայի մոլորությունները, խաբեությունները և հուսահատությունը աղոթքի, Մորմոնի Գրքի ուսումնասիրության և հաղորդությունը ճաշակելու միջոցով։ Ուլիսես ՍոարեսՎերցնենք մեր խաչըԵրեց Սոարեսը հրավիրում է մեզ վերցնել մեր խաչը՝ հետևելով Փրկիչի կատարյալ օրինակին, ինչպես նաև Նրա ուսմունքներին և պատվիրաններին: Նիլ Լ. ԱնդերսենՊտուղԵրեց Անդերսենն ուսուցանում է, որ երբ մենք կենտրոնանում ենք Հիսուս Քրիստոսի վրա և հավատարմորեն դիմանում ենք ընդդիմությանը, կենաց ծառի պտուղը (Քավության օրհնությունները) կարող է մերը լինել: Ռասսել Մ. ՆելսոնԱմփոփիչ ելույթՆախագահ Նելսոնը խրախուսում է անդամներին դառնալ ավելի սուրբ, պատրաստվել հաջորդ գերագույն համաժողովին և ուսումնասիրել Մորմոնի Գիրքը։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Բարձրագույն Իշխանավորները և Բարձրագույն Պաշտոնյաները Եկեղեցու նորությունները Երաշխավորագրի նորացված հարցեր և այլ տաճարային նորություններՆորություններ վերանայված տաճարային երաշխավորագրի հարցերի, տաճարային հայտարարությունների, նվիրագործումների և վերանորոգումների մասին: Եկեղեցին փոխում է քաղաքականությունը արարողությունների վկաների վերաբերյալՄկրտությունների և կնքումների վկաների քաղաքականության փոփոխման բացատրությունը: Ղեկավարները ներկայացնում են երեխաների և երիտասարդների նոր նախաձեռնությունըԵրեխաների և երիտասարդների նախաձեռնության նորացումը մեկնարկում է 2020 թվականին: ԵԶՀ-ի համաժողովներ՝ Երեխաների և երիտասարդների ծրագրին աջակցելու համարՄանրամասներ Միացյալ Նահանգներում և Կանադայում ԵԶՀ-ի իրականացման վերաբերյալ Կազմակերպչական փոփոխությունները կենտրոնանում են երիտասարդներին զորացնելու վրաՀայտարարվում են փոփոխություններ Երիտասարդ Տղամարդկանց և Երիտասարդ Կանանց կազմակերպություններում: 2020թ. ապրիլին պատրաստվելու չորս եղանակՆախագահ Ռասսել Մ․ Նելսոնն առաջարկեց չորս եղանակ, որոնցով անդամները կարող են պատրաստվել 2020թ. ապրիլի գերագույն համաժողովին: Սովորել գերագույն համաժողովի ելույթներից