2019
Կազմակերպչական փոփոխությունները կենտրոնանում են երիտասարդներին զորացնելու վրա
Նոյեմբեր 2019


Կազմակերպչական փոփոխությունները կենտրոնանում են երիտասարդներին զորացնելու վրա

Որպեսզի Եկեղեցու երիտասարդներին հետագայում հնարավորություն տրվի հասնել իրենց աստվածային ներուժին, 2019թ. հոկտեմբերի գերագույն համաժողովին Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարեց Երիտասարդ Տղամարդկանց և Երիտասարդ Կանանց կազմակերպություններում կատարվող փոփոխությունների մասին (տես էջ 38): Այդ մասին բացատրեց Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Քվենթին Լ. Քուքը (տես էջ 40) և Երիտասարդ Կանանց Գերագույն նախագահ Քույր Բոնի Հ. Քորդոնը (տես էջ 67):

Այս փոփոխությունները շեշտում են, որ եպիսկոպոսի «առաջին և ամենակարևոր պարտականությունն է՝ հոգ տանել իր ծխի երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց մասին»,- ասաց Նախագահ Նելսոնը: Փոփոխություններն ընդգրկում են ծխի Երիտասարդ Տղամարդկանց նախագահությունների գործունեության դադարեցումը: Եպիսկոպոսությունը, որպես Ահարոնյան Քահանայության նախագահություն, կաջակցվի խորհրդատուների քվորումի, իսկ որոշ դեպքերում՝ մասնագետների կողմից: Ծխի Երիտասարդ Կանանց նախագահը հաշվետվություն կտա ուղիղ եպիսկոպոսին:

Քվորումի և դասարանների նախագահությունները կկենտրոնանան փրկության աշխատանքի վրա, ներառյալ՝ անդամների միսիոներական աշխատանքի, նորադարձին Եկեղեցում պահելու, ոչ ակտիվ անդամների ակտիվացման, տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքների և ավետարանի ուսուցման վրա: Երիտասարդների քվորումը և դասարանի նախագահները ծրագրում և անցկացնում են կիրակնօրյա ժողովներ, ծառայության ծրագրեր և այլ միջոցառումներ:

Երիտասարդների «Համատեղ միջոցառումներ»-ը այսուհետ կկոչվեն «Երիտասարդ Կանանց միջոցառումներ», «Ահարոնյան Քահանայության քվորումի միջոցառումներ» կամ «երիտասարդների միջոցառումներ»: Բյուջեի հատկացումները երիտասարդների միջոցառումների համար պետք է հավասար բաժանվի յուրաքանչյուր կազմակերպության երիտասարդների թվաքանակի համաձայն:

Երիտասարդ կանանց թեման ևս վերանայվել է, իսկ Երիտասարդ Կանանց դասարանների թիվը պետք է կազմակերպվի երիտասարդ կանանց թվի և կարիքների համաձայն: Դասարանները կկոչվեն «Երիտասարդ կանայք», որին կհետևի դասարանի անդամների տարիքը, օրինակ՝ «Երիտասարդ կանայք 12-14» կամ պարզապես «Երիտասարդ կանայք», երբ բոլորը միասին են, մեկ դասարանում: «Փեթակ», «Համաստեղություն» և «Դափնի» անունները այլևս չեն օգտագործվելու:

Ցցի բարձրագույն խորհրդի անդամը կծառայի որպես ցցի Երիտասարդ Տղամարդկանց նախագահ, իսկ ցցի Երիտասարդ Տղամարդկանց նախագահությունը կծառայի ցցի Ահարոնյան Քահանայություն-Երիտասարդ Կանայք հանձնաժողովում՝ ցցի Երիտասարդ Կանանց նախագահության հետ, բարձրագույն խորհրդականի հետ, ով կցված է Երիտասարդ Կանանց և բարձրագույն խորհրդականի հետ, ով կցված է Երեխաների Միությանը:

Այլ փոփոխություններով Սփոփող Միությունը, Երիտասարդ Կանայք, Երիտասարդ Տղամարդիկ, Երեխաների Միությունը և Կիրակնօրյա դպրոցը կկոչվեն «կազմակերպություններ»՝ «օժանդակ կազմակերպությունների» փոխարեն, իսկ ղեկավարները Եկեղեցու մակարդակում կկոչվեն «Բարձրագույն պաշտոնյաներ» և «ցցի պաշտոնյաներ»՝ տեղական մակարդակում: