2010–2019 թթ․
Փոփոխություններ երիտասարդներին զորացնելու համար
2019 հոկտեմբերի գերագույն համաժողով


NaN:NaN

Փոփոխություններ երիտասարդներին զորացնելու համար

Ավելի շատ երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք կարձագանքեն կոչին և կմնան ուխտի արահետում մեր երիտասարդների վրա այդպիսի լազերանման կիզակետի շնորհիվ:

Շնորհակալություն, սիրելի Նախագահ Նելսոն, այդ ուրախալի հայտնությամբ առաջնորդելու համար, որը վերաբերում է մկրտություններին մասնակցող վկաներին, և ուղղորդման համար, որով խնդրել եք մեզ կիսվել, որ օգնենք զորացնել երիտասարդներին և զարգացնենք նրանց սրբազան ներուժը:

Նախքան այդ փոփոխություններով կիսվելը, մենք մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում այն բացառիկ ուղու համար, որով անդամներն արձագանքեցին ավետարանի շարունակվող Վերականգնման զարգացումներին: Ինչպես Նախագահ Նելսոնն առաջարկեց անցյալ տարի, դուք խմել եք ձեր վիտամինները:

Դուք ուրախությամբ ուսումնասիրում եք Եկ, հետևիր ինձ ձեռնարկը տանը: Դուք նաև արձագանքեցիք եկեղեցում կատարվող փոփոխություններին: Երեցների քվորումի անդամները և Սփոփող Միության քույրերը միասնաբար կատարում են փրկության աշխատանքը:

Մեր երախտագիտությունն անսահման է: Մենք հատկապես երախտապարտ ենք, որ մեր երիտասարդությունը շարունակում է մնալ ուժեղ և հավատարիմ:

Մեր երիտասարդությունն ապրում է հուզիչ, բայց նաև դժվարին ժամանակներում: Հասանելի ընտրությունները երբեք ավելի ցնցող չեն եղել: Մեկ օրինակ. ժամանակակից սմարթֆոնները հասանելիություն են ապահովում աներևակայելի կարևոր և վեհացնող տեղեկատվության համար, ներառյալ՝ ընտանեկան պատմությունը և սուրբ գրությունները: Մյուս կողմից, այն պարունակում է հիմարություն, անբարոյականություն և չարիք, որը հեշտությամբ մատչելի չէր անցյալում:

Տնակենտրոն ծրագիր
Երիտասարդների միջոցառում

Որպեսզի օգնենք մեր երիտասարդներին կողմնորոշվել ընտրությունների այդ լաբիրինթոսում, Եկեղեցին պատրաստել է երեք խորը և բազմակողմանի նախաձեռնություններ: Առաջինը, ուսումնական ծրագիրը ուժեղացվել է և տարածվել է դեպի տուն: Երկրորդը երեխաների և երիտասարդների մի ծրագիր է, որը ներառում է հետաքրքիր միջոցառումներ և անհատական զարգացում, և ներկայացվեց անցյալ կիրակի Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի, Նախագահ Մ. Ռասսել Բալլարդի և Բարձրագույն Պաշտոնյաների կողմից: Երրորդ նախաձեռնությունը կազմակերպչական փոփոխություններ են` երիտասարդությանը եպիսկոպոսների և մյուս ղեկավարների ավելի նշանակալի կիզակետը դարձնելու համար: Այդ կիզակետը պետք է լինի հոգևորապես հզոր և օգնի մեր երիտասարդներին դառնալ այն երիտասարդական գումարտակը, որը Նախագահ Նելսոնը խնդրել է նրանց դառնալ:

Փոխկապակցված ձևաչափեր

Այս նախաձեռնությունները, վերջին մի քանի տարիների ընթացքում հայտարարվածների հետ միասին, մեկուսացած փոփոխություններ չեն: Փոփոխություններից յուրաքանչյուրը հանդիսանում է փոխկապակցված ձևաչափի անբաժանելի մասը` օրհնելու Սրբերին և նախապատրաստելու նրանց հանդիպել Աստծուն:

Ձևաչափի մի մասը կապված է աճող սերնդի հետ: Մեր երիտասարդությանը խնդրում ենք ավելի շատ անձնական պատասխանատվություն վերցնել փոքր տարիքում. ծնողները և ղեկավարները չստանձնեն այն, ինչ երիտասարդները կարող են ինքնուրույն անել իրենց համար:

Հայտարարություն

Այսօր մենք հայտարարում ենք կազմակերպչական փոփոխություններ երիտասադների համար ծխի և ցցի մակարդակով: Ինչպես Նախագահ Նելսոնը բացատրեց, Քույր Բոննի Հ. Քորդոնը կքննարկի փոփոխությունները Երիտասարդ Կանանց համար այս երեկո: Փոփոխությունների նպատակներից մեկը, որը ես կքննարկեմ այժմ, Ահարոնյան Քահանյություն կրողների, քվորումների և քվորումի նախագահությունների ուժեղացումն է: Այդ փոփոխությունները համահունչ են Վարդապետություն և Ուխտեր 107․15-ում նշված մեր գործելակերպին, որտեղ ասվում է․ «Եպիսկոպոսությունն այս [Ահարոնյան] քահանայության նախագահությունն է, և կրում է նույնի բանալիներն ու իշխանությունը»։

Եպիսկոպոսի սուրբգրային պարտականություններից մեկը քահանաներին նախագահելն է և նրանց հետ խորհրդի նստելը՝ սովորեցնելով նրանց իրենց պաշտոնի պարտականությունները: Բացի այդ, առաջին խորհրդականը եպիսկոպոսությունում կունենա հատուկ պատասխանատվություն ուսուցիչների համար, իսկ երկրորդ խորհրդականը` սարկավագների համար:

Հետևաբար, որպեսզի համահունչ լինենք Վարդապետություն և Ուխտերի այդ հայտնության հետ, Երիտասարդ տղամարդկանց նախագահությունները ծխի մակարդակում կդադարեցվեն: Այդ հավատարիմ եղբայրները շատ բարիք են արել և մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց:

Մենք հուսով ենք, որ եպիսկոպոսությունները մեծ շեշտ կդնեն և կկենտրոնանան երիտասարդ տղամարդկանց քահանայության պարտականությունների վրա և կօգնեն նրանց իրենց քվորումի պարտականություններում: Չափահաս Երիտասարդ ընդունակ տղամարդիկ կկանչվեն խորհրդատուներ, որպեսզի օգնեն Ահարոնյան Քահանայության քվորումի նախագահություններին և եպիսկոպոսությանը իրենց պարտականություններում: Մենք վստահ ենք, որ ավելի շատ երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք կարձագանքեն կոչին և կմնան ուխտի արահետում մեր երիտասարդների վրա այդպիսի լազերանման կիզակետի շնորհիվ:

Տիրոջ ոգեշնչված օրինակով եպիսկոպոսը ծխում պատասխանատվություն է կրում ամենքի համար: Նա օրհնում է երիտասարդների ծնողներին ինչպես նաև երիտասարդներին: Մի եպիսկոպոս պարզեց, որ երբ ինքը խորհրդակցում էր մի երիտասարդ տղամարդու հետ, ով մաքառում էր պոռնոգրաֆիայի դեմ, կարողացավ օգնել երիտասարդին իր ապաշխարության գործընթացում միայն այն ժամանակ,երբ նա օգնեց ծնողներին սիրով և հասկացողությամբ արձագանքել խնդրին: Երիտասարդ տղամարդու բժշկումը բժշկում էր իր ընտանիքի համար և հնարավոր եղավ եպիսկոպոսի միջոցով, ով աշխատում էր ողջ ընտանիքի անունից: Երիտասարդ տղամարդն այժմ դարձել է արժանի Մելքիսեդեկյան Քահանայություն կրող և լիաժամկետ միսիոներ:

Ինչպես այս պատմությունն է հուշում, այս ճշգրտումները պետք է.

  • Օգնեն եպիսկոպոսներին և նրանց խորհրդականներին՝ կենտրոնանալ երիտասարդների և Երեխաների միության հանդեպ իրենց հիմնական պարտականությունների վրա:

  • Ահարոնյան Քահանայության զորությունն ու պարտականությունները դնեն յուրաքանչյուր երիտասարդ տղամարդու անձնական կյանքի և նպատակների կենտրոնում:

Այս փոփոխությունները նաև.

  • Շեշտադրում են Ահարոնյան քահանայության քվորումի նախագահությունների պարտականությունները և նրանց ուղիղ գծով հաշվետվությունը եպիսկոպոսությանը:

  • Խրախուսեք չափահաս ղեկավարներին աջակցել և ուսուցանել Ահարոնյան Քահանայության քվորումի նախագահություններին` բարձրացնելով նրանց պաշտոնի զորությունն ու ազդեցությունը:

Ինչպես նշվեց, այս ճշգրտումները չեն նվազեցնում երիտասարդ կանանց համարեպիսկոպոսության պատասխանատվությունը: Ինչպես Նախագահ Նելսոնը հենց նոր ուսուցանեց. «[Եպիսկոպոսի] առաջին և ամենակարևոր պարտականությունն է հոգ տանել իր ծխի երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց մասին»:

Ինչպե՞ս են մեր սիրելի և աշխատասեր եպիսկոպոսները կատարում այդ պարտականությունը: Ինչպես հիշում եք 2018 թվականին Մելքիսեդեկյան Քահանայության քվորումները հարմարեցվեցին նույնիսկ ավելի սերտորեն աշխատելու Սփոփող Միությունների հետ, որպեսզի երեցների քվորումները և Սփոփող Միությունները եպիսկոպոսի ղեկավարությամբ կարողանան օգնել կատարել կարևոր պարտականությունները, որոնք նախկինում խլում էին նրա ժամանակի մեծ մասը: Այդ պարտականությունները ներառում են` միսիոներական աշխատանքը և տաճարային ու ընտանեկան պատմության աշխատանքը ծխում,ինչպես նաև ծխի անդամների սպասավորման մեծ մասը:

Եպիսկոպոսի պարտականությունները

Եպիսկոպոսը չի կարող լիազորել որոշ պարտականություններ, ինչպես օրինակ՝ զորացնել երիտասարդներին, լինել ընդհանուր դատավոր, հոգ տանել կարիքավորների մասին, վերահսկել ֆինանսները և աշխարհիկ գործերը: Սակայն սրանք, ավելի քիչ են, քան մենք կարող էինք հասկանալ նախկինում: Ինչպես Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրեց անցյալ տարի, երբ Մելքիսեդեկյան Քահանայության քվորումների փոփոխությունները հայտարարվեցին. «Եպիսկոպոսը անշուշտ մնում է ծխում նախագահող քահանայապետը: [Երեցների քվորումների և Սփոփող Միությունների] այս նոր համաձայնեցումը նրան թույլ կտա նախագահել Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության աշխատանքի վրա՝ առանց պահանջելու, որ նա կատարի այդ երկու մարմիններից որևէ մեկի աշխատանքը։»

Օրինակ, Սփոփող Միության նախագահը և երեցների քվորումի նախագահը, ինչպես հանձնարաված է, կարող են ավելի մեծ դեր ստանձնել չափահասների հետ խորհրդատվություն իրականացնելիս,ինչպես կարող է Երիտասարդ Կանանց նախագահը երիտասարդ կանանց հետ խորհրդատվություն իրականացնել: Թեև միայն եպիսկոպոսը կարող է ծառայել որպես ընդհանուր դատավոր, այս մյուս առաջնորդները նույնպես իրավունք ունեն երկնքից հայտնություն ստանալ` օգնելու այն մարտահրավերների դեպքում, որոնք չեն պահանջում ընդհանուր դատավոր կամ կապված չեն որևէ տեսակի չարաշահումների հետ:

Դա չի նշանակում, որ երիտասարդ կինը չի կարող կամ չպետք է խոսի եպիսկոպոսի կամ իր ծնողների հետ: Նրանց կիզակենտրոնը երիտասարդությունն է: Բայց դա իրոք նշանակում է, որ երիտասարդ կանանց ղեկավարը լավագույնս կարող է օգնել երիտասարդ կնոջը անձնական կարիքները լուծելու հարցում: Եպիսկոպոսությունը նույնքան մտահոգված է երիտասարդ կանանց համար, որքան երիտասարդ տղամարդկանց համար, բայց մենք ընդունում ենք այն ուժը, որը գալիս է ուժեղ, մտահոգ և կենտրոնացած Երիտասարդ Կանանց ղեկավարներից, ովքեր սիրում են և սովորեցնում` իրենց վրա չվերցնելով դասարանի նախագահությունների դերը, այլ օգնում են երիտասարդներին հաջողության հասնել այդ դերերում:

Քույր Քորդոնը կկիսվի երիտասարդ կանանց համար լրացուցիչ հետաքրքիր փոփոխություններով: Ես, համենայն դեպս, հայտարարում եմ, որ ծխի Երիտասարդ Կանանց նախագահները այժմ հաշվետու են և խորհրդակցում են ուղիղ ծխի նախագահի հետ: Անցյալում այդ հանձնարարությունը կարող էր լիազորվել որևէ խորհրդականի, բայց առաջ գնալով, երիտասարդ կանայք կլինեն այն մեկի անմիջական պարտականությունը, ով կրում է ծխի համար նախագահելու բանալիները: Սփոփող Միության նախագահը կշարունակի հաշվետվություն տալ ուղիղ եպիսկոպոսին:

Գերագույն և ցցի մակարդակներում մենք կշարունակենք ունենալ Երիտասարդ տղամարդկանց նախագահություններ: Ցցի մակարդակում մի բարձրագույն խորհրդական կլինի Երիտասարդ տղամարդկանց նախագահը, և բարձրագույն խորհրդականների հետ, ովքեր նշանակված են Երիտասարդ Կանանց և Երեխաների Միությանը, կընդգրկվեն ցցի Ահարոնյան Քահանայության և Երիտասարդ Կանանց հանձնաժողովում: Այդ եղբայրները կաշխատեն ցցի Երիտասարդ Կանանց նախագահության հետ այդ հանձնաժողովում: Ցցի նախագահի որևէ խորհրդականի մասնակցությամբ որպես նախագահող, այս հանձնաժողովը ձեռք կբերի ավելի մեծ կարևորություն, որովհետև «Երեխաներ և երիտասարդներ» նոր նախաձեռնության շատ ծրագրեր և միջոցառումներ կլինեն ցցի մակարդակով:

Այս բարձրագույն խորհրդականները ցցի նախագահության ղեկավարությամբ, կարող են ծառայել, որպես ռեսուրս եպիսկոպոսի և Ահարոնյան Քահանայության քվորումների համար, նույն ձևով ինչպես բարձրագույն խորհրդականները ծառայություն են մատուցում ծխի երեցների քվորումներին:

Որպես սրա հետ կապված հարց, մեկ այլ բարձրագույն խորհրդական կծառայի որպես ցցի կիրակնօրյա դպրոցի նախագահ և, ըստ անհրաժեշտության, կարող է ծառայել ցցի Ահարոնյան Քահանայության և Երիտասարդ Կանանց հանձնաժողովում:

Լրացուցիչ կազմակերպչական փոփոխությունները հետագայում կբացատրվեն ղեկավարներին ուղարկվող տեղեկություններում: Այդ փոփոխությունները ներառում են.

  • Եպիսկոպոսության երիտասարդների հանձնաժողովի ժողովը կփոխարինվի «ծխի երիտասարդների խորհուրդ»-ով:

  • «Միացյալ միջոցառումներ» եզրույթը կհանվի և կփոխարինվի «Երիտասարդ կանանց միջոցառումներ», «Ահարոնյան Քահանայության քվորումի միջոցառումներ» կամ «երիտասարդների միջոցառումներ» եզրույթներով և, հնարավորության դեպքում, տեղի կունենան ամեն շաբաթ:

  • Ծխի բյուջեն երիտասարդների միջոցառումների համար պետք է բաժանվի Երիտասարդ տղամարդկանց և Երիտասարդ կանանց կազմակերպությունների միջև՝ յուրաքանչյուր կազմակերպությունում երիտասարդների թվաքանակի համաձայն: Բավականաչափ գումար կտրվի Երեխաների Միության միջոցառումների համար։

  • Բոլոր մակարդակներում` ծխի, ցցի, և գերագույնի, մենք կօգտագործենք «կազմակերպություն» եզրույթը «օժանդակ» բառի փոխարեն: Նրանք, ովքեր ղեկավարում են Գերագույն Սփոփող Միությունը, Երիտասարդ Կանանց, Երիտասարդ Տղամարդկանց, Երեխաների Միությունը և Կիրակնօրյա Դպրոցի կազմակերպությունները, կկոչվեն որպես «Բարձրագույն պաշտոնյաներ»: Նրանք, ովքեր ղեկավարում են կազմակերպությունները ծխի և ցցի մակարդակներում, կկոչվեն «ծխի պաշտոնյաներ» և «ցցի պաշտոնյաներ»:

Փոփոխությունները, որոնք հայտարարվեցին այսօր, կսկսվեն հենց որ ծխերը, շրջանները և ցցերը պատրաստ լինեն, բայց պետք է ավարտին հասցվեն մինչև 2020թ.-ի հունվարի 1-ը: Երբ այս փոփոխությունները միացվեն և համատեղվեն նախորդ փոփոխությունների հետ, կներկայացնեն հոգևոր և կազմակերպչական նախաձեռնություն՝` վարդապետության համաձայն օրհնելով և զորացնելով ամեն տղամարդու, կնոջ, երիտասարդի և երեխայի, օգնելով յուրաքանչյուրին հետևել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի օրինակին, մինչ առաջադիմում ենք ուխտի արահետում:

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես խոստանում եմ և վկայում, որ այս բազմակողմանի փոփոխությունները, Ռասսել Մ․ Նելսոնի` ոգեշնչված նախագահի և մարգարեի առաջնորդությամբ, արտոնություն կտա և կզորացնի Եկեղեցու յուրաքանչյուր անդամի: Մեր երիտասարդները կզարգացնեն ավելի մեծ հավատք Փրկիչի հանդեպ, պաշտպանված կլինեն հակառակորդի գայթակղություններից, կկանգնեն պատրաստ` հանդիպելու կյանքի մարտահրավերներին: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Վերջին Օրերի Սրբերի մարգարեն, կինը և առաքյալը կիսվում են գլոբալ սպասավորման գաղափարներով», Newsroom, Oct. 30, 2018, newsroom.ChurchofJesusChrist.org:

  2. Բացի այդ, դուք հատուկ ջանքեր եք գործադրել՝ օգտագործելու Եկեղեցու ճիշտ անունը, ինչպես ուսուցանվել է Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի կողմից և ամեն անգամ հիշել եք մեր Փրկիչին սիրով և ակնածանքով:

  3. «Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներն առաջ են ուղարկվում «աշխատելու նրա այգում՝ մարդկանց հոգիների փրկության համար» (Վարդապետություն և Ուխտեր 138.56): Փրկության աշխատանքը ներառում է՝ անդամների միսիոներական աշխատանքը, նորադարձների պահպանումը, քիչ ակտիվ անդամների ակտիվացումը, տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքները և ավետարանի ուսուցումը: Եպիսկոպոսությունը ուղղորդում է ծխում այս աշխատանքը՝ աջակցվելով ծխի խորհրդի մյուս անդամների կողմից» (Handbook 2: Administering the Church, 5.0, ChurchofJesusChrist.org):

  4. Որպես ղեկավարներ, մենք սիրում ենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներին ձեր բարության և ձեր աշակերտության համար: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անհատներին, մայրերին, հայրերին, երիտասարդներին և երեխաներին, ովքեր քայլում են ուխտի արահետով և այդ անում են նվիրվածությամբ և ուրախությամբ:

  5. 2019թ.-ին 11 տարեկան սարկավագները սկսեցին բաժանել հաղորդությունը, իսկ 11 տարեկան երիտասարդ կանայք և երիտասարդ տղամարդիկ ստացան սահմանափակ օգտագործման տաճարային երաշխավորագրեր: Անցյալ տարի Նախագահ Նելսոնը կոչ արեց մեր երիտասարդ տղամարդկանց և կանանց ընդգրկվել երիտասարդական գումարտակում` վարագույրի երկու կողմում հավաքելու ցրված Իսրայելը (տես «Իսրայելի հույսը» [համաշխարհային հոգևոր երեկույթ, հունիսի 3, 2018], HopeofIsrael.ChurchofJesusChrist.org): Արձագանքը ցնցող էր:

    Լիաժամկետ միսիոներներն այժմ ծառայում են բացառիկ ձևով ավելի երիտասարդ տարիքում: Սկսած 2012 թ.-ի հոկտեմբերի 6-ից երիտասարդ տղամարդիկ իրավունք ունեն ծառայել 18 տարեկանից, իսկ երիտասարդ կանայք՝ 19 տարեկանից:

  6. Նաև Ահարոնի Քահանայության վրա նախագահողի պարտականությունն է՝ նախագահել [այդ] քահանաների վրա և խորհրդի նստել նրանց հետ՝ նրանց ուսուցանելու իրենց պաշտոնի պարտականությունները: … Այս նախագահը պիտի լինի եպիսկոպոս. քանզի սա այդ քահանայության պարտականություններից մեկն է (Վարդապետություն և Ուխտեր 107.87–88):

  7. Չափահաս ղեկավարները ևս կկոչվեն Ահարոնյան Քահանայության քվորումի մասնագետներ, որպեսզի օգնեն ծրագրերին և միջոցառումներին և հաճախեն քվորումի ժողովներին, որպեսզի եպիսկոպոսությունը կարողանա կանոնավորապես այցելել Երիտասարդ Կանանց դասերին և միջոցառումներին, իսկ և երբեմն՝ Երեխաների Միություն: Որոշ մասնագետներ կարող են կանչվել՝ օգնելու որոշակի միջոցառման, օրինակ՝ ճամբարին, մյուսները կարող են կանչվել երկարատև ժամկետով` օգնելու քվորումի խորհրդատուներին: Յուրաքանչյուր քվորումի ժողովում, ծրագրում կամ միջոցառման մեջ կլինեն միշտ երկու չափահաս տղամարդիկ Չնայած դերերը և կոչումները կփոխվեն, մենք չենք ակնկալում չափահաս տղամարդկանց թվի նվազեցում, ովքեր ծառայում են և աջակցում Ահարոնյան Քահանայության քվորումներին:

  8. Ռասսել Մ. Նելսոն, «Վկաներ, Ահարոնյան Քահանայության քվորումներ և Երիտասարդ Կանանց դասարաններ», Լիահոնա, նոյեմբեր 2019, 39, շեշտադրումն ավելացված է, see also Ezra Taft Benson, “To the Young Women of the Church,” Ensign, Nov. 1986, 85:

  9. Մենք նաև խորհուրդ ենք տալիս եպիսկոպոսներին ավելի շատ ժամանակ անցկացնել երիտասարդ չափահաս ամուրի անդամների և նրանց ընտանիքների հետ:

  10. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, գերագույն համաժողովի ղեկավարների ժողով, ապրիլ 2018, տես նաև «Արդյունավետ սպասավորում», ministering.ChurchofJesusChrist.org: Երեց Հոլլանդն ուսուցանել է, որ պարտականությունները, որոնք եպիսկոպոսը չի կարող լիազորել, Ահարոնյան Քահանայության քվորումների և երիտասարդ կանանց վրա նախագահելն է, ընդհանուր դատավոր լինելը, ֆինանսները վերահսկելը, Եկեղեցու աշխարհիկ գործերը և աղքատների ու կարիքավորների մասին հոգ տանելը: Երեցների քվորումը և Սփոփող Միության նախագահությունները և մյուսները կարող են ստանձնել հիմնական պատասխանատվություն` միսիոներական աշխատանքի, տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի, ծխում ուսուցման որակի և Եկեղեցու անդամներին հսկելու և սպասավորելու համար:

  11. Ընդհանուր դատավորի բանալիները պահանջող հանգամանքների դեպքում` ցանկացած տեսակի չարաշահման հարցերը պետք է որոշվեն եպիսկոպոսների կողմից` համաձայն Եկեղեցու քաղաքականության:

  12. Ցցի Սփոփող Միության Նախագահը նույնպես կշարունակի հաշվետվություն ներկայացնել ուղիղ ցցի նախագահին:

  13. Ցցի Երիտասարդ Տղամարդկանց նախագահի խորհրդականները կարող են կանչվել ցցի անդամներից կամ, անհրաժեշտության դեպքում, կարող է լինել բարձրագույն խորհրդական` նշանակված Երիտասարդ Կանանց համար և բարձրագույն խորհրդական՝ նշանակված Երեխաների Միության համար:

  14. Եղբայրը, ով ծառայում է որպես Կիրակնօրյա դպրոցի նախագահ, ամեն ամիս երկու կիրակի նշանակալի պատասխանատվություն է կրում երիտասարդների ուսումնական ծրագրի համար:

  15. Սփոփող Միության, Երիտասարդ Կանանց, Երիտասարդ Տղամարդկանց,Կիրակնօրյա Դպրոցի և Երեխաների Միության նախագահությունները գերագույն և ցցի մակարդակներում Բարձրագույն Պաշտոնյաներ են կամ ցցի պաշտոնյաներ: Ծխի մակարդակում եպիսկոպոսությունը ղեկավարում է երիտասարդ տղամարդկանց, այսպիսով երիտասարդ տղամարդկանց խորհրդատուները ծխի պաշտոնյաներ չեն: