Ասել ոչ, լսել ոչ
Երկնային Հայրը սիրում է մեզ և ուզում է, որ ապահով լինենք։ Անհրաժեշտության դեպքում ոչ ասելը և ուրիշներին հարգելը, երբ նրանք մեզ ոչ են ասում, ուղիներ են, որոնց օգնությամբ մենք կարող ենք երաշխավորել մեր և ուրիշների ապահովությունը։
Երբեմն դուք պետք է հաճելի ձևով ասեք ոչ։
«Ոչ, շնորհակալություն։ Խնդրում եմ, ինձ ջուր տվեք դրա փոխարեն»։
Այժմ ձե՛ր հերթն է։ Պատկերացրեք, որ դուք պետք է հաճելի ձևով ասեք ոչ։ Ի՞նչ կարող եք ասել։
Երբեմն դուք պետք է ավելի խստությամբ ասեք ոչ։
«Ես չե՛մ ուզում դա տեսնել։ Մենք չպետք է նայենք նման բաներ»։
Այժմ ձեր հերթն է։ Պատկերացրեք, որ դուք պետք է ավելի խստությամբ ասեք ոչ։ Ի՞նչ կարող եք ասել։
Երբեմն մարդիկ մեզ ասում են ոչ՝ օգնելու մեզ լինել ապահով և առողջ։
«Կներեք, դուք չեք կարող գնալ։ Դա ապահով չէ»։
Այժմ ձեր հերթն է։ Պատկերացրեք, որ չափահասը ձեզ ասում է ոչ, և դա ձեզ դուր չի գալիս։ Դուք ի՞նչ պետք է անեք։
Երբեմն մարդիկ մեզ ոչ են ասում, երբ անհարմար են զգում։
«Վերջ։ Ինձ դուր չի գալիս այս խաղը»։
Այժմ ձեր հերթն է։ Պատկերացրեք, որ մեկը խնդրում է ձեզ այլևս չանել ինչ-որ բան։ Դուք ի՞նչ պետք է անեք։
Ի՞նչ անել, եթե մարդիկ չեն լսում, երբ դուք ասում եք ոչ։ Ի՞նչ անել, եթե նրանք ձեզ ցավ են պատճառում կամ վիրավորում։
-
Հեռացեք, եթե կարող եք։
-
Պատահածի մասին պատմեք մի չափահասի, ում վստահում եք։
-
Հիշեք, որ դա ձեր սխալը չէ։
-
Անկախ ամեն բանից, իմացեք, որ ձեր Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը միշտ սիրում են ձեզ։