Եկ, հետևիր ինձ. Մորմոնի Գիրքը
Ինչպե՞ս կարող եմ աղոթել Փրկիչի ուսուցանած ձևով
(Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 11-ը)
Երբ Փրկիչն այցելեց նեփիացիներին, Նա աղոթեց նրանց հետ 11 անգամ։ Իր խոսքերով ու օրինակով Նա ուսուցանեց նրանց, թե ինչպես պետք է աղոթեն։ Վերջին Օրերի մարգարեները, տեսանողները և հայտնողները շարունակել են ուսուցանել այն, ինչ Փրկիչն է ուսուցանել աղոթքի մասին։ Ահա մի քանի օրինակներ․
Ինչ է ուսուցանել Փրկիչը |
Ինչ են ուսուցանում Վերջին Օրերի մարգարեները, տեսանողները և հայտնողները |
Աղոթեք ուրիշների համար (տես 3 Նեփի 17․14, 17, 21, տես նաև 3 Նեփի 18․23) |
«Մեր հոգու ողջ եռանդով ուրիշների համար աղոթելը մեծացնում է Տիրոջ ձայնը լսելու և դրան ուշք դարձնելու մեր ունակությունը»։1 |
«Դուք պետք է արթուն լինեք և միշտ աղոթեք» (3 Նեփի 18․15) |
«Լուրջ և սրտառուչ աղոթքի միջոցով է, որ մենք կարող ենք ստանալ անհրաժեշտ օրհնությունները և աջակցությունը, որը պահանջվում է մահկանացու կոչվող այս դժվար ճամփորդության ժամանակ մեր ուղին հարթելու համար»։2 |
«Աղոթեք ձեր ընտանիքներում» (3 Նեփի 18․21, տես նաև 3 Նեփի 17․3) |
«Եթե դուք … [մասնակցեք] ամենօրյա ընտանեկան աղոթքին, …դուք կստանաք Տիրոջ խոստացած օրհնությունները՝ արդար ժառանգներ մեծացնելիս»։3 |
Մի գործածեք բազմաթիվ խոսքեր (տես 3 Նեփի 18․21, տես նաև 3 Նեփի 13․3) |
«Մեր աղոթքները պետք է լինեն պարզ, հստակ և անկեղծ»։4 |
«Շարունակե՛ք աղոթել» (3 Նեփի 19․26) |
«Հաճախ աղոթեք։ Աղոթեք ձեր մտքում, ձեր սրտում։ Աղոթեք ձեր ծնկների վրա։ Աղոթքը երկնքի ձեր անձնական բանալին է։ Կողպեքը վարագույրի ձեր կողմում է գտնվում»։5 |