Եկ, հետևիր ինձ. Մորմոնի Գիրքը
Ի՞նչ է նշանակում իսկապես դարձի գալ
(Հոկտեմբերի 19-25-ը)
Փրկիչի հայտնությունից հետո նեփիացիները գրեթե 200 տարի ապրեցին միասնաբար և խաղաղ պայմաններում, քանի որ «ամբողջ ժողովուրդը դարձի էր եկել դեպի Տերը» (4 Նեփի 1․2)։
Երջանկություն և միություն
Նեփիացիները երջանիկ էին և միասնական՝ իրենց արդար գործերի միջոցով (տես 4 Նեփի 1․2-15)։
-
Նրանք արդար և բարյացակամ էին միմյանց հանդեպ։
-
Նրանք հետևում էին Քրիստոսի պատվիրաններին։
-
Նրանք խոնարհ էին ծոմապահության և աղոթքի միջոցով։
Նեփիացիների արդար արարքների ուրիշ ի՞նչ օրինակներ գիտեք։ Դուք կարող եք կարդալ 4 Նեփի 1․2-15 հատվածները և լրացնել ձեր գտած օրինակները․
-
_______________________________________________________________
-
_______________________________________________________________
Վիշտ և երկպառակություն
Ցավոք սրտի, միասնականության և երջանկության այդ տարիները երկար չտևեցին։ Որոշ ժամանակ անց նեփիացիները դադարեցին հնազանդվել Աստծո պատվիրաններին (տես 4 Նեփի 1․24-31)։ Հետևանքներ․
-
Նրանք դարձան եսասեր և հպարտ։
-
Նրանք կառուցեցին իրենց իսկ եկեղեցիները՝ ֆինանսական շահի համար։
-
Նրանք մերժեցին Քրիստոսի Եկեղեցին։