Եկ, հետևիր ինձ. Մորմոնի Գիրքը
Ինչպե՞ս կարող ենք զգալ Քրիստոսի բժշկող զորությունը
(Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 11-ը)
Երբ Հիսուս Քրիստոսը սպասավորեց նեփիացիներին, Նա ցույց տվեց Իր մեծ սերն ու բժշկող զորությունը բոլորի հանդեպ, ովքեր եկան Նրա մոտ։ Ի՞նչ կարող ենք սովորել Փրկիչի հետ նեփիացիների ունեցած փորձառությունից։
Նեփիացիների փորձությունները
Հիսուսի գալուստին նախորդող տասնամյակները դժվարին են եղել։ Նեփիացիները տարել են․
-
Քաղաքացիական խռովություններ(տես 3 Նեփի 7․1-4)։
-
Ամբարշտություն և պղծություններ (տես 3 Նեփի 2․3, 7․7)։
-
Դասային խտրականություն (տես 3 Նեփի 6․10-14)։
-
Կրոնական հալածանքներ (տես 3 Նեփի 1․9)։
-
Պատերազմ (տես 3 Նեփի 2․17)։
-
Բնական աղետներ խավարման երեք օրերի ընթացքում (տես 3 Նեփի 8)։
Քրիստոսը սպասավորում է նեփիացիներին
Երբ Փրկիչը հայտնվեց նեփիացիներին, Նա հրավիրեց բոլորին, ովքեր «չարչարված են ինչ-որ ձևով» (3 Նեփի 17․7), առաջ գալ և բժշկվել։ Նրա հրավերը չէր վերաբերում նեփիացիների միայն այդ պահի փորձություններին։ Այն վերաբերում էր տեսանելի և անտեսանելի վերքերին, որ նեփիացիները գուցե կրել էին իրենց ողջ կյանքում։ Հիսուս Քրիստոսը բժշկեց «ամեն մեկին» (3 Նեփի 17․9) և սպասավորեց նրանց «մեկ առ մեկ» (3 Նեփի 17․21)։