2020
Նոր երիտասարդ
Հոկտեմբեր 2020


Երիտասարդներ

Նկար
Garret W hugging someone

Երբ ես ձեռնադրվեցի ծառայելու Կալիֆորնիա Սան Բերնարդինո Միսիայում որպես լիաժամկետ միսիոներ, ընտանիքս կողքիս էր։ Սյս նկարում ես գրկել եմ եղբայրներիցս մեկին ձեռնադրվելուց անմիջապես հետո։ Այդ պահին հասնելու համար ես երկար ճանապարհ էի անցել, սակայն ես անչափ երախտապարտ եմ փոփոխությունների համար, որ տեսել եմ իմ մեջ և իմ ընտանիքում։

Ավագ դպրոցի նախավերջին տարում ես լուրջ ավտովթարի ենթարկվեցի։ Դրանից առաջ ես պարզապես չէի անում այն ամենը, ինչ պետք է անեի։ Սակայն վթարից հետո իմ կիզակետն իսկապես փոխվեց։ Իմ կյանքը կարող էր ավարտվել հենց այդ պահին և այդտեղ, իսկ ես չէի ցանկանա նման ավարտ ունենալ։ Իմ եպիսկոպոսն օգնեց ինձ վերադառնալ ճիշտ ճանապարհի վրա՝ ամեն օր կարդալ Մորմոնի Գիրքը և նախապատրաստվել միսիա ծառայելու։

Վազքն իմ սպորտաձևն է, իմ կիրքը։ Վթարից հետո ես մի սեզոն բացակայեցի, և սկսեցի խորհել, թե նույնիսկ ինչն եմ ես թողել։ Սակայն ես դիմեցի Տիրոջը, և երբ արեցի դա, ես չտեսնված ժամանակաշրջան ունեցա հաջորդ տարի։ Ես շարունակում էի դժվարությունների հանդիպել, սակայն փոխվել էր այն, որ իմ համար անելու փոխարեն, ես դա անում էի Տիրոջ համար։

Ինձ փոխեց այն, որ ես պարզապես տեսա, թե որքան օրհնություններ կարող են բխել ավետարանի լրիվությունից։ Ստանալով այդ ողջ երջանկությունը և ուրախությունը, ես ուզում եմ տարածել այն ամբողջ աշխարհում։ Ես փափագում եմ, որ մարդիկ ունենան այն ուրախությունը, որն ունեմ ամեն օր ավետարանի շնորհիվ։ Ահա թե ինչու եմ ես միսիա ծառայում․ օգնելու «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1․39

Գերեթ Վ., 18 տարեկան, Հյուսիային Կարոլինա, ԱՄՆ

Տպել