Առաջին Նախագահություն
Հաղորդությունը և ես
Վերցված է «Հաղորդության ժողովը և Հաղորդությունը» ելույթից, Լիահոնա, նոյեմբեր 2008, 1720։
Հաղորդությունը հաղորդության ժողովի ամենակարևոր մասն է։ Երբ մենք ընդունում ենք հաղորդությունը, մենք խոստանում ենք միշտ հիշել Փրկիչին։ Հաղորդությունը հատուկ դարձնելու համար մենք
-
Հագուստով մեր ցույց ենք տալիս, որ պատվում ենք հաղորդությունը։
-
Լուռ նստում ենք մինչև ժողովի սկսվելը։
-
Երգում ենք հաղորդության օրհներգը։
-
Մտածում ենք Հիսուսի մասին և խոստանում միշտ հիշել Նրան։
Հաղորդությունն օգնում է զգալ Սուրբ Հոգին։ Այն օգնում է մեզ մնալ արահետի վրա, որով կվերադառնանք մեր երկնային տուն։ ●
Սեր ցուցաբերել Հիսուսի հանդեպ
Մենք ցույց ենք տալիս մեր սերը Հիսուսի հանդեպ՝ ակնածալից լինելով հաղորդության ընթացքում։ Դուք ի՞նչ եք անում հաղորդության ընթացքում։
-
Լուռ նստում եմ։
-
Մտածում եմ հաղորդության իմ սիրելի օրհներգի մասին։
-
Մտաբերում եմ Հիսուսի վերաբերյալ որևէ պատմություն։
-
Աղոթում եմ Երկնային Հորը։