Եկ, հետևիր ինձ. Մորմոնի Գիրքը
Ինչպե՞ս ենք մենք մասնակցում Տիրոջ «զարմանալի գործին»։
(Հոկտեմբերի 12-18-ը)
Այլ բաների շարքում Փրկիչը նեփիացիներին սովորեցրեց նաև Իսրայելի հավաքման մասին և պատվիրեց նրանց ուսումնասիրել սուրբ գրությունները և պահել իրենց իսկ արձանագրությունները։ Ինչպե՞ս կարող ենք հետևել այդ ուսմունքներին այսօր։
Միացեք գործին
Հիսուս Քրիստոսը մարգարեացավ վերջին օրերում «զարմանալի գործի» վերաբերյալ (տես 3 Նեփի 21․9)։ Այդ գործը Իսրայելի հավաքումն է։ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը կոչել է այն «ամենակարևոր բանը, որ այսօր տեղի է ունենում երկրի վրա» և ասել․ «Եթե դուք ընտրեք, եթե դուք կամենաք, դուք կարող եք լինել դրա մեծ մասը»։1
-
Ինչպե՞ս կարող եք դուք և ձեր ընտանիքը ավելին սովորել և մասնակցել Իսրայելի հավաքմանը։
Խորաքննեք մարգարեներին
Փրկիչը պատվիրեց նեփիացիներին՝ «Խորաքննեք մարգարեներին» (3 Նեփի 23․5)։ Մենք հնարավորություն ունենք լսելու ապրող մարգարեի և Եկեղեցու այլ ղեկավարների խոսքերը գերագույն համաժողովի ժամանակ։
-
Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելին քաղեք գերագույն համաժողովից։
-
Մարգարեներին խորաքննելն ինչպե՞ս է մեզ օգնում հավաքել Իսրայելը։
Գրեք օրագրերում
Հիսուսը պատվիրեց Իր նեփիացի աշակերտներին գրի առնել Իր ուսմունքները և Սամուել Լամանացու մարգարեությունները (տես 3 Նեփի 23․4, 6-13)։ Նմանապես, մենք կարող ենք գրի առնել մեր կյանքի փորձառությունները, որոնք կօգնեն մեզ և կուսուցանեն ուրիշներին։
-
Դուք ունեցե՞լ եք հոգևոր փորձառություններ, որոնք գրի չեք առել։
-
Ինչպե՞ս կարող եք գրի առնել այն ամենը, ինչ Աստված ուսուցանում է ձեզ։