Սեմինարիա
Ալմա 59–61․ Ընտրեք չվիրավորվել


«Ալմա 59–61․ Ընտրեք չվիրավորվել», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 59–61», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 59–61

Ընտրեք չվիրավորվել

երկու երիտասարդ կին գրկախառնվում են

Երբևէ եղե՞լ է, որ սխալ ընկալեք ինչ-որ մեկի գործողությունները։ Ուրիշները վիրավորե՞լ են ձեզ իրենց սխալներով։ Պաորանը՝ նեփիացիների գլխավոր դատավորը, բախվել էր այս խնդրին և պետք է որոշեր՝ ինչպես արձագանքել։ Այս դասը կարող է ոգեշնչել ձեզ ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին՝ ուրիշների սխալներին ավելի մեծ սիրով ու համբերությամբ արձագանքելով։

Ե՞րբ եք վիրավորվելու գայթակղություն ունեցել

Երբեմն մենք կարող ենք վիրավորվելու գայթակղություն ունենալ։ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը թվել է անդամների նշած մի քանի պատճառ, որոնց համար նրանք վիրավորվել են․

«Կիրակնօրյա դպրոցից մի մարդ ինձ մի բան ասաց, որը վիրավորեց ինձ»։ …

«Այս ճյուղում ոչ ոք չողջունեց կամ չմոտեցավ ինձ։ Ես կարծես կողմնակի անձ լինեի»։ …

«Ես համաձայն չէի այն խորհրդի հետ, որը եպիսկոպոսը տվել էր ինձ»։ …

Վիրավորանքի բազմաթիվ պատճառներ են նշվել՝ սկսած մեծահասակների շրջանում վարդապետական տարբերություններից մինչև երիտասարդության կողմից ծաղրի ու հեգնանքի ենթարկվելը, և չընդունելը: (Դեյվիդ Ա. Բեդնար, «Եվ ոչ մի բան չպետք է վիրավորի նրանց», Լիահոնա, նոյեմբեր 2006 թ․, 89)։

  • Վիրավորանք զգալու գայթակղության ի՞նչ այլ պատճառներ կան։

  • Վիրավորված զգալն ինչպե՞ս կարող է ազդել մեզ վրա։

  • Ե՞րբ եք վիրավորվելու գայթակղություն ունեցել։ Ինչպե՞ս արձագանքեցիք: Ինչո՞ւ։

  • Ձեր զգացածն ու գործողությունները ինչպե՞ս են ազդել ուրիշների և Տիրոջ հետ ձեր հարաբերությունների վրա։

Ուսումնասիրությունը շարունակելիս փնտրեք ոգեշնչում՝ գտնելու գաղափարներ և ճշմարտություն, որը կարող է օգնել ձեզ այս իրավիճակներում։

Մորոնիի նամակները

Իմանալով, որ նեփիացիներին լամանացիների մեծաթիվ բանակից պաշտպանելու համար Հելամանի բանակում տղամարդկանց և պաշարի պակաս կա, զորավար Մորոնին մի նամակ ուղարկեց Պաորանին՝ նեփիացիների գլխավոր դատավորին։ Նա Պաորանին խնդրեց համալրում ուղարկել Հելամանի բանակին։ Օգնություն չեկավ, իսկ Հելամանի բանակը շարունակում էր տառապել։ Այդ ընթացքում լամանացիների բանակը զավթեց Նեփիան՝ մեկ այլ քաղաք, որի համար Մորոնին օգնություն և ամրացում էր սպասում (տես Ալմա 59.9

Փորձեք պատկերացնել, թե Մորոնին ինչ պետք է զգացած լիներ, երբ տառապելով պաշտպանում էր նեփիացիներին՝ չունենալով կառավարության կողմից անհրաժեշտ աջակցությունն իր զորքերի համար։

Մորոնին բարկացած էր և մի ուրիշ նամակ գրեց Պաորանին։ Կարդացեք Ալմա 60.5–11, 30 հատվածները՝ Մորոնիի ուղերձի մի մասը տեսնելու համար։

  • Ի՞նչ եք տեսնում Մորոնիի նամակում, որը կարող էր վիրավորած լինել Պաորանին։

Պաորանի ընտրությունը

Մորոնին չգիտեր, որ լամանացիներին միացած մի խումբ ամբարիշտ նեփիացիներ ապստամբել էին Պաորանի դեմ՝ ստիպելով նրան կյանքը փրկելու համար փախուստի դիմել։ Ապստամբները հսկողության տակ էին վերցրել Զարահեմլայի մայրաքաղաքը։ Պաորանը արդարակյաց մարդ էր, որը փորձում էր ուժեր հավաքել՝ Զարահեմլան հետ վերցնելու համար (տես Ալմա 61.1–8

  • Եթե լինեիք Պաորանի փոխարեն, ինչպե՞ս կարող էիք գայթակղվել՝ պատասխանելու Մորոնիի նամակին։

  • Պաորանի արձագանքն ինչպե՞ս կարող էր ազդել իրավիճակի վրա։

Ալմա 61 գլխում ներկայացված է Պաորանի պատասխանը Մորոնիին։ Կարդացեք Ալմա 61.9, 17–21 հատվածները՝ տեսնելու նրա պատասխանը։

  • Ի՞նչն է տպավորում ձեզ Պաորանի պատասխանի մեջ։

  • Ի՞նչ հատկանիշներ եք նկատում Պաորանի մեջ, որոնք ձեզ Հիսուս Քրիստոսի մասին են հիշեցնում։

Երեց Բեդնարը կիսվել է մի կարևոր ճշմարտությամբ, որը կարող ենք սովորել այս պատմությունից: (Այս խոսքերի մի մասը կարող եք գրել ձեր սուրբ գրություններում՝ Ալմա 61.9 հատվածի կողքին:)

Վիրավորված լինելը ընտրություն է, որը մենք ենք կատարում, այն վիճակ չէ, որում մեզ դնում կամ հարկադրում է ինչ-որ մեկը։ …

… Ինչ-որ բան՝ իրադարձություն կամ արտահայտություն կարող է վիրավորական լինել, բայց ես և դուք կարող ենք որոշել չվիրավորվել և Պաորանի հետ ասել՝ «դա նշանակություն չունի»: (Դեյվիդ Ա. Բեդնար, «Եվ ոչ մի բան չպետք է վիրավորի նրանց», Լիահոնա, նոյեմբեր 2006 թ․, 90–91)

պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Հետևյալ ճշմարտությունն ինչպե՞ս կբացատրեք ինչ-որ մեկին։ Մենք կարող ենք որոշել չվիրավորվել ուրիշների բառերից ու խոսքերից։

    • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում, որ հասկանանք այս ճշմարտությունը։

Հիսուս Քրիստոսի ուսմունքները և օրինակը

Փրկիչն այս ճշմարտության կատարյալ օրինակն է։

  1. Կատարեք Ա և Բ վարժությունները, որոնք կօգնեն ձեզ խորհել Նրա ուսմունքների և օրինակի շուրջ։

    1. 3 Նեփի 11.29–30 և Մատթեոս 5.43–48 հատվածներում կարդացեք Հիսուս Քրիստոսի ուսմունքները։ Ի՞նչ սովորեցիք Նրա ուսմունքներից։

    2. Մտածեք մի օրինակ, որում Փրկիչը համբերությամբ և սիրով է արձագանքում ուրիշների սխալներին ու թուլություններին։ Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր իմանալ, որ Փրկիչը համբերատար է, սիրող և հեշտությամբ չի վիրավորվում։

  • Պաորանի և Փրկչի օրինակներն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ այնպիսի իրավիճակում, երբ ինչ-որ մեկն ասել կամ արել է մի բան, որը վիրավորել է ձեզ կամ ձեր հարազատին։

Տիրոջ օգնությունը

Գուցե դժվար լինի հետևել Փրկչի օրինակին և չվիրավորվել: Երեց Բեդնարը բացատրել է, թե ինչ օգնություն կա մեզ համար, երբ այնքան ուժեղ չենք զգում մեզ, որպեսզի հաղթահարենք վիրավորանքի զգացումը։

Հիսուս Քրիստոսի Քավության ուժեղացնող զորությամբ ես և դուք կարող ենք օրհնվել՝ խուսափելով վիրավորանքից և հաղթահարելով վիրավորանքի զգացումը։ …

Գուցե թվա, թե վիրավորանքը հաղթահարելու կարողությունը մեզ հասանելի չէ։ … Քավիչի քավության բուն իմաստը և վերականգնված Եկեղեցու նպատակն այն է, որ օգնեն մեզ հենց այսպիսի հոգևոր ուժ ստանալ: (Դեյվիդ Ա. Բեդնար, «Եվ ոչ մի բան չպետք է վիրավորի նրանց», Լիահոնա, նոյեմբեր 2006 թ․, 90–91)

  • Ի՞նչ սովորեցիք երեց Բեդնարի մեկնաբանություններից։

  • Ի՞նչ կարելի է անել Փրկչի օգնությանը դիմելու համար, երբ վիրավորանք զգալու գայթակղություն կա։

Մի քանի րոպե տրամադրեք և նամակ գրեք ձեր ապագա «ես»-ին։ Ի՞նչ խորհուրդ կտայիք ինքներդ ձեզ, թե ինչպես պատասխանել, երբ ինչ-որ մեկը որևէ ցավեցնող կամ վիրավորող բան է ասում կամ անում։ Ներառեք Փրկչից և Պաորանից սովորածը, որը կարող եք կիրառել այդ իրավիճակում։ Ներառեք նաև, թե ինչպես կարող եք Տիրոջ օգնությունը փնտրել։