Հին Կտակարան 2022
Մայիսի 2-8-ը Ելից 35–40, Ղևտացոց 1, 16, 19․ «Սրբություն Տիրոջը»


Մայիսի 2-8-ը Ելից 35–40, Ղևտացոց 1, 16, 19․ «Սրբություն Տիրոջը», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Մայիսի 2-8-ը Ելից 35–40, Ղևտացոց 1, 16, 19, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
Սան Պաոլոյի Տաճարը (Բրազիլիա)

Մայիսի 2-8-ը

Ելից 35–40, Ղևտացոց 1, 16, 19

«Սրբություն Տիրոջը»

Սուրբ գրություններն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք այն հոգևոր տպավորություններին, որոնք ձեզ կօգնեն ավելի նմանվել մեր Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Գրի առեք ձեր տպավորությունները

Եգիպտոսից հեռանալը, որքան էլ դա կարևոր էր և հրաշք էր, Իսրայելի զավակների համար լիովին չիրականացրեց Աստծո նպատակները: Նույնիսկ խոստումի երկրում հետագա բարեկեցությունն Աստծո վերջնական նպատակը չէր նրանց համար: Դրանք ընդամենը քայլեր էին դեպի այն, ինչ Աստված իսկապես ուզում էր Իր ժողովրդի համար. «Դուք սուրբ եղեք, որովհետև ես ձեր Եհովա Աստվածը սուրբ եմ» (Ղևտացոց 19․2)։ Ինչպե՞ս Աստված ձգտեց սրբացնել Իր ժողովրդին, երբ սերունդներ շարունակ գերությունից բացի նրանք ոչինչ չգիտեին: Նա պատվիրեց, որ նրանք սուրբ վայր ստեղծեն Տիրոջ համար՝ մի խորան անապատում: Նա տվեց ուխտեր և օրենքներ՝ առաջնորդելու նրանց գործողությունները և, ի վերջո, փոխելու նրանց սրտերը: Եվ երբ նրանք թերացան այդ օրենքները պահելու իրենց ջանքերում, Նա պատվիրեց նրանց կենդանիների զոհեր մատուցել՝ իրենց մեղքերի քավությունը խորհրդանշելու համար: Այս ամենի նպատակն էր՝ նրանց միտքը, սրտերը և նրանց կյանքը ուղղել դեպի Փրկիչը և Նրա առաջարկած փրկագնումը: Նա իսրայելացիների և մեզ համար սրբության իրական ճանապարհն է: Մենք բոլորս որոշ ժամանակ անցկացրել ենք մեղքի գերության մեջ, և բոլորս էլ հրավիրված ենք ապաշխարելու՝ թողնելու մեղքը և հետևելու Հիսուս Քրիստոսին, ով խոստացել է. «Ես կարող եմ ձեզ սուրբ դարձնել» (Վարդապետություն և Ուխտեր 60․7

Ղևտացոց գիրքը վերանայելու համար տես «Ղևտացոց» վերնագիրը Սուրբ Գրքերի բառարանում:

Նկար
Learn More image
Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ելից 35–40, Ղևտացոց 19

Տերը ցանկանում է, որ ես Իր նման սուրբ լինեմ

Ելից 25–31 գլուխներում գրված է իսրայելացիներին տված Տիրոջ հրահանգները, թե ինչպես խորան կառուցել, որտեղ սուրբ արարողությունները կօգնեն նրանց դառնալ սուրբ ժողովուրդ: Ելից 35–40-ը նկարագրում է այս հրահանգներին հնազանդվելու իսրայելացիների ջանքերը: Երբ կարդաք 35–40 գլուխները, ուշադրություն դարձրեք, թե Տերն ինչ խնդրեց Իր ժողովրդին տեղադրել խորանում, և խորհեք, թե ինչ կարող են ներկայացնել այդ իրերը, և ինչ են դրանք ձեզ հուշում ավելի սուրբ դառնալու մասին։ Հատկապես, մտածեք, թե ինչպես են այդ իրերը ձեր միտքը դարձնում դեպի Փրկիչը: Նմանատիպ աղյուսակը կարող է օգնել․

Ի՞նչ առարկա գտաք։

Ի՞նչ կարող է այն խորհրդանշել:

Ի՞նչ առարկա գտաք։

Ուխտի տապանակը (Ելից 37․1–9, 40․20–21)

Ի՞նչ կարող է այն խորհրդանշել:

Աստծո ներկայությունը, Նրա ուխտերն ու պատվիրանները

Ի՞նչ առարկա գտաք։

Խունկի զոհասեղանը (Ելից 40․26–27, տես նաև Ելից 30․1, 6–8)

Ի՞նչ կարող է այն խորհրդանշել:

Տիրոջը հասնող աղոթքները

Ի՞նչ առարկա գտաք։

Աշտանակը կամ մոմակալը (Ելից 37․17–24)

Ի՞նչ առարկա գտաք։

Ողջակեզի զոհասեղանը (Ելից 38․1–7, տես նաև Ելից 27․1, 29․10–14)

Ի՞նչ առարկա գտաք։

Լվացարան (ջրով ավազան) (Ելից 30․17–21)

Եթե դուք մասնակցել եք տաճարային արարողություններին, Ելից 35–40-ից ի՞նչ եք սովորում խորանի մասին, որը ձեզ հիշեցնում է տաճարում ունեցած փորձառության մասին (տես նաև «Մտքեր հիշելու համար. Խորանը և զոհաբերությունը»)։ Մտածեք, թե ինչպե՞ս կարող են տաճարային ուխտերն օգնել ձեզ դառնալ Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի նման ավելի սուրբ:

Իհարկե, միայն սուրբ տեղերում գտնվելը մեզ սուրբ չի դարձնում: Ղևտացոց 19-ը նկարագրում է օրենքներն ու պատվիրանները, որոնք Տերը տվեց, որպեսզի օգնի իսրայելացիներին սրբություն ավելացնել: Ի՞նչ եք գտնում այս պատվիրաններում, որը կարող է օգնել ձեզ ավելի սուրբ դառնալ: Ի՞նչ եք ոգեշնչվում անել այս սկզբունքներն ավելի լիարժեք կիրառելու համար:

Տես նաև Քերոլ Ֆ. Մակքոնկի, «Սուրբ զարդարանք», Լիահոնա, մայիս 2017, 9–12, «Խորանը» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org, Սուրբ գրքերի ուղեցույց, «Սրբություն», temples.ChurchofJesusChrist.org։

Ելից 35․436․7

Տերը խնդրում է ինձ պատրաստակամ սրտով կատարել իմ նվիրատվությունները

Եգիպտոսը լքելուց մեկ տարի անց Իսրայելի զավակների հարաբերությունները Եհովայի հետ կարելի է նկարագրել որպես անկայուն: Եվ սակայն, կարդալով Ելից 35․436․7-ը, նկատում ենք, թե իսրայելացիներն ինչպես արձագանքեցին խորանը կառուցելու պատվիրանին: Ի՞նչ եք սովորում իսրայելացիներից, որը կարող է օգնել ձեզ ավելի լավ ծառայել Տիրոջը:

Նախագահ Բոննի Լ. Օսկարսոնն ուսուցանել է․ «Յուրաքանչյուր անդամ պետք է իմանա, թե որքան է զգացվում իր կարիքը։ Յուրաքանչյուր անձնավորություն որևէ կարևոր բան ունի ներդնելու և ունի յուրահատուկ տաղանդներ ու ունակություններ, որոնք օգնում են առաջ տանել այս կարևոր աշխատանքը» («Երիտասարդ Կանայք աշխատանքում», Լիահոնա, մայիս 2018, 37)։ Երբ կարդաք Ելից 36․1–4-ը, խորհեք այն մասին, թե ինչ է Տերը «դրել» ձեր մեջ: Կարող եք Երկնային Հորը հարցնել, թե Նա ինչ է տվել ձեզ, որ դուք կարողանաք մասնակցել Նրա աշխատանքին:

Նկար
մարդիկ հնում խորան կառուցելու համար ընծաներ էին բերում

Իսրայելի զավակները խորանի համար ընծաներ էին մատուցում «պատրաստակամ սրտով» (Ելից 35․5)։ Կորբերտ Գոթիեի նկարը, © Lifeway Collection/արտոնագրված է goodsalt.com կայքից։

Ղևտացոց 1․1–9, 16

Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ ես կարող եմ ներվել

Ղևտացոց գրքի մեծ մասը մեզ կարող է տարօրինակ թվալ՝ կենդանիների զոհաբերություններ, արյան ու ջրի հետ կապված ծեսեր և կյանքի մանրուքները կարգավորող օրենքներ: Բայց այս ծեսերն ու օրենքները նախատեսված էին ծանոթ սկզբունքներ ուսուցանելու համար՝ ապաշխարությունը, սրբությունը և Փրկիչի Քավությունը: Այդ սկզբունքները գտնելու համար, երբ կարդաք Ղևտացոց 1․1–9-ը, 16-ը, մտածեք հետևյալ հարցերի շուրջ․ Կենդանիների այդ զոհաբերություններից ի՞նչ կարող եմ սովորել Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զոհաբերության մասին։ Ինչո՞վ եմ ես նման այդ զոհեր մատուցողներին։ Կարող եք վերանայել «Մտքեր հիշելու համար. Խորանը և զոհաբերությունը» բաժինը այս նյութի մեջ և «Զոհաբերություն» եզրույթը Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ելից 36․1-7Ելից 36․1–7-ում ի՞նչ ենք սովորում այն մասին, թե իսրայելացիներն ինչպես արձագանքեցին խորանի կառուցման պատվիրանին։ Ընտանիքով կարող եք մտածել, թե ինչպես է Տերը մեզ հրավիրել մասնակցելու Իր աշխատանքին: Ինչպե՞ս կարող ենք հետևել իսրայելացիների օրինակին:

Ելից 40Երբ միասին կարդաք Ելից 40-ը, հրավիրեք ընտանիքի անդամներին բարձրացնել իրենց ձեռքերն ամեն անգամ, երբ լսեն «ինչպես որ Եհովան պատվիրել էր» արտահայտությունը։ Այս գլխից մենք ի՞նչ ենք սովորում Տիրոջը հնազանդվելու մասին։

Ելից 40․1-34:Երբ Ելից 40-ում կարդաք խորանի կառուցման մասին, կարող եք միասին աշխատել և հայտնաբերել խորանի տարբեր մասերը՝ օգտագործելով այս համառոտ շարադրանքին ուղեկցող նկարը: Այս քննարկումը մեր օրերում տաճարային երկրպագության հետ կապելու համար կարող եք միասին վերանայել «Ւնչո՞ւ են Վերջին օրերի Սրբերը տաճարներ կառուցում» (temples.ChurchofJesusChrist.org) կամ դիտել «Տաճարներ» տեսանյութը (ChurchofJesusChrist.org

Ղևտացոց 19Ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է մի հատված գտնել այդ գլխում, որը նրանց կարծիքով, կօգնի իրենց «սուրբ լինել» (Ղևտացոց 19․2), և կիսվել դրանով ընտանիքի հետ։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար ձեռնարկից:

Առաջարկվող երգ․ More Holiness Give Me, Hymns, no. 131։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Փնտրեք Հիսուս Քրիստոսին: Բոլոր սուրբ գրությունները, անգամ Հին Կտակարանը, վկայում են Հիսուս Քրիստոսի մասին: Հին Կտակարանը կարդալիս հաշվի առեք, թե խորհրդանիշները, մարդիկ և իրադարձությունները ի՞նչ կարող են ձեզ սովորեցնել Փրկիչի մասին:

Նկար
խորան

Հնադարյան խորանը, Բրեդլի Քլարկ

Տպել