Դաս 11
Տիրոջ ձայնը Վարդապետություն և Ուխտերում
Նախաբան
Վարդապետություն և Ուխտերը ապացույց են հանդիսանում, որ Աստված վերջին օրերում խոսում է մարգարեների հետ և Նա պատրաստում է աշխարհին Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին: Երբ մենք կարդում ենք Վարդապետություն և Ուխտերում գտնվող հայտնությունները, մենք կարող ենք լսել Հիսուս Քրիստոսի ձայնը։ Երբ մենք սկսենք հասկանալ Վարդապետություն և Ուխտերի կարևորությունը, մենք կգնահատենք այդ ուսմունքները աշխարհի ամեն բարիքից առավել։
Ընթերցանության օժանդակ նյութեր
-
Ezra Taft Benson, “The Book of Mormon and the Doctrine and Covenants,” Ensign, Jan. 2005, 24–28.
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտերի նախաբանը
Տիրոջ ձայնը Վարդապետություն և Ուխտերում
Ցուցադրեք Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի (1899–1994) հետևյալ խոսքերը։ Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն և դասարանին խնդրեք հետևել նրան:
«Մորմոնի Գիրքը մարդկանց մոտեցնում է Քրիստոսին։ Վարդապետություն և Ուխտերը մարդկանց մոտեցնում է Քրիստոսի թագավորությանը, նույնիսկ՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն՝ «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցուն ողջ երկրի երեսին» [ՎևՈւ 1.30]: Ես գիտեմ դա։
Մորմոնի Գիրքը մեր կրոնի «պորտաքարն» է, իսկ Վարդապետություն և Ուխտերը գագաթի քարը՝ վերջին օրերի շարունակվող հայտնությամբ: Տերը դրել է Իր հավանության կնիքն ինչպես պորտաքարի, այնպես էլ գագաթի քարի վրա» (“The Book of Mormon and the Doctrine and Covenants,” Ensign, Jan. 2005, 26)։
-
Ի՞նչ եք գտել Վարդապետություն և Ուխտերում, որը ցույց է տալիս գրքի կարևորությունը Եկեղեցու և անհատ անդամների համար։
Դասարանին խնդրեք իրենց սուրբ գրություններում բացել Վարդապետություն և Ուխտերի նախաբանը, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտերի սկզբում։ Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ առաջին և երրորդ պարբերությունները և խնդրեք դասարանին հետևել նրանց: Խնդրեք դասարանին փնտրել, թե ինչով է Վարդապետություն և Ուխտերը տարբերվում մնացած սուրբ գրքերից և նշեք նախաբանի կարևորումը Տիրոջ ձայնը ունկնդրելիս։ Այնուհետև հարցրեք.
-
Ինչո՞վ է Վարդապետություն և Ուխտերը տարբերվում մյուս օրինակելի աշխատություններից։
-
Ի՞նչ է ասվում նախաբանում «Տեր Հիսուս Քրիստոսի ձայնի» մասին։ (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ երբ մենք ուսումնասիրում ենք Վարդապետություն և Ուխտերը, մենք կարող ենք սովորել ճանաչել Տեր Հիսուս Քրիստոսի ձայնը։ Բացատրեք, որ «Տիրոջ ձայնը» արտահայտությանը կամ դրա այլ տարբերակի Վարդապետություն և Ուխտերում հանդիպում ենք ավելի քան 40 անգամ [օրինակ, տես ՎևՈւ 1․2, 18․35–36, 76․30], «Այսպես է ասում Տերը» արտահայտությանը Վարդապետություն և Ուխտերում հանդիպում ենք ավելի քան 60 անգամ [օրինակ, տես ՎևՈւ 36․1, 56․14]։) Տիրոջ ձայնը լսելը Վարդապետություն և Ուխտերում կարևոր թեմա է։
Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելի (1926–2004) հետևյալ խոսքերը: Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն և դասարանին խնդրեք հետևել նրան:
«Եթե հարցնեն, թե որ սուրբ գրքում հնարավորություն ունենք ավելի հաճախ «լսել» Տիրոջ խոսքերը, շատերն առաջինը կմտածեն Նոր Կտակարանի մասին։ Նոր Կտակարանը Մեսիայի գործերի և բազմաթիվ վարդապետությունների հրաշալի հավաքածու է։ Սակայն Վարդապետություն և Ուխտերում մենք լսում ենք Տիրոջ ձայնը ճիշտ այնպես, ինչպես Տիրոջ խոսքերը։ Մենք գրեթե կարող ենք «լսել» նրան խոսելիս» (“The Doctrine and Covenants: The Voice of the Lord,” Ensign, Dec. 1978, 4)։
-
Ինչպե՞ս կարող է Վարդապետություն և Ուխտերի ուսումնասիրության միջոցով Տիրոջ ձայնը լսել և ճանաչել սովորելը փոխել ձեր կյանքը։
Ուսանողներին տվեք մի քանի րոպե, որպեսզի ուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտերի նախաբանի ութերորդ պարբերությունը։ Խնդրեք նրանց ներկայացնել վարդապետություններ, որոնք տրված են Վարդապետություն և Ուխտերում։ Բավակարար ժամանակ տրամադրելուց հետո, հարցրեք.
-
Ի՞նչն է Վարդապետություն և Ուխտերը դարձնում «աշխարհի ողջ հարստություններից ավելի արժեքավոր Եկեղեցու համար»։
Կիսվեք, թե ինչ է ասել Յոթանասունի Քվորումից Երեց Սթիվեն Ե․ Սնոուն վարդապետությունների մասին, որոնք գտնվում են Վարդապետություն և Ուխտերում։
«Այս ոգեշնչող և շենացնող հայտնությունների միջոցով Վարդապետություն և Ուխտերը ուսուցանում և կրկնում է կարևոր վարդապետություն։ … Երեց Ջոն Ա․ Վիդթսոուն (1872–1952) գրել է․ «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից ուսուցանված յուրաքանչյուր վարդապետություն կամ դրա վերաբերյալ որևէ բան կարելի է գտնել Վարդապետություն և Ուխտեր գրքում։ Որքանով ես գիտեմ, չկա որևէ վարդապետություն, որն ուսուցանվում է Եկեղեցու կողմից, որն ինչ-որ կերպ տրված չլինի այս գրքում»։ Նա ավելացրել է, որ Վարդապետություն և Ուխտերը շատ կարևոր է, քանի որ «մեր սուրբ գրքերից ոչ մեկը չի կարող նման կերպ պատասխանել Եկեղեցու բոլոր վարդապետությունների հարցումներին» [The Message of the Doctrine and Covenants (1969), 117]” (“Treasuring the Doctrine and Covenants,” Ensign, Jan. 2009, 52)։
Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչպես է Վարդապետություն և Ուխտերի ուսումնասիրումը օրհնել իրենց կյանքը։
Վարդապետություն և Ուխտեր 1․1-17, 5․10
Պատմական տեղեկություններ Վարդապետություն և Ուխտերի վերաբերյալ
Բացատրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտեր 1 բաժնում տրված հայտնությունը ի սկզբանե տրվել էր Տիրոջ կողմից որպես Պատվիրանների Գրքի տիտղոսաթերթ, որը Ջոզեֆ Սմիթի հայտնությունների առաջին բանաքաղությունն էր։ Հայտնությունների այս հավաքածուն, Մարգարեի շատ այլ հայտնությունների և Հավատքի վերաբերյալ քարոզների հետ միասին հետագայում հրատարակվեց որպես Վարդապետություն և Ուխտեր։ Բաժին 1-ը անդրադառնում է մեր օրերում այս սուրբ գրքի անհրաժեշտությանը։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1 բաժնի նախաբանը: Օգնեք ուսանողներին քննարկել բաժնի նախաբանը` տալով հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ որոշման շուրջ համաձայնության եկան երեցների հատուկ համաժողովի ժամանակ։ (Մինչ այդ պահը Ջոզեֆ Սմիթի ստացած հայտնությունները կհրատարակվեին գրքում։ Հիշեցրեք ուսանողներին, որ չնայած այս գիրքն ի սկզբանե կոչվել էր Պատվիրանների Գիրք, այն հետագայում կոչվելու էր Վարդապետություն և Ուխտեր:)
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1․1-5: Այնուհետև հարցրեք դասարանին.
-
Ո՞ւմ հետ է Հիսուս Քրիստոսը խոսում այս հատվածներում:
-
Ինչպե՞ս կամփոփեիք այդ հատվածներում տրված Տիրոջ հիմնական ուղերձը։
-
Համաձայն Տիրոջ խոսքերի, ինչպե՞ս Նա հայտնի կդարձնի իր նախազգուշացումները բոլոր ժողովուրդներին։ (Ուսանողները պետք է արտահայտեն հետևյալ վարդապետությունը․ Տերն Իր նախազգուշացումները հայտնում է բոլոր ժողովուրդներին Իր ընտրյալ աշակերտների միջոցով։
Ուսանողներից որևէ մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1․12 հատվածը: Այնուհետև հարցրեք.
-
Համաձայն տողատակի ծանոթագրություն 12բ-ի, ինչ իրադարձություն է Տերն ուզում, որին աշխարհը նախապատրաստվի։ (Ուսանողների պատասխաններից հետո դուք կարող եք խրախուսել նրանց մշտապես անդրադառնալ տողատակի ծանոթագրություններին, որպեսզի պարզաբանեն և ավելի խորացնեն սուրբ գրության տեքստի վերաբերյալ իրենց հասկացողությունը։)
Խնդրեք դասարանին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1․14–16 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Տերը նկարագրում աշխարհը, որում մենք ապրում ենք: Երբ ուսանողները պատմեն, թե ինչ են գտել, խնդրեք նրանց կարդալ 17 հատվածը և բացատրել, թե ինչ արեց Տերը 14–16 հատվածներում նկարագրված խնդրին անդրադառնալու համար:
Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 5․10 հատվածը, մինչ դասարանը կհետևի նրան։ Այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ ենք սովորում այս հատվածից Ջոզեֆ Սմիթի եզակի կոչման մասին։ (Ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալ ճշմարտությունը․ Տերը կանչել է Ջոզեֆ Սմիթին, որպեսզի Իր խոսքերը հայտնի աշխարհին։)
Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը.
«Ի լրումն այն ամենի, ինչ նա արել է … Ջոզեֆ [Սմիթը] բացի այդ ամենից մեզ թողեց աստվածային հայտնության վճռական նշանակություն ունեցող ժառանգություն և ոչ թե մեկ առանձին հայտնություն՝ առանց փաստերի և հետևանքների, ոչ թե «մեղմ մի ոգեշնչում, որ հոսում է դեպի բոլոր բարի մարդկանց միտքը» ամենուրեք, այլ հատուկ, փաստագրված, շարունակվող հրահանգներ Աստծուց։ Ինչպես հակիրճ շարադրել է մի լավ ընկեր և հավատարիմ ՎՕՍ գիտնական, «Երբ Քրիստոնեության սկզբնական գաղափարները կատաղի հարձակման էին ենթարկվում Լուսավոր բանականության կողմից, Ջոզեֆ Սմիթը [հստակ և մեն-մենակ] վերադարձրեց ժամանակակից Քրիստոնեությունը իր սկզբնական վիճակին հայտնության միջոցով» [Richard L. Bushman, “A Joseph Smith for the Twenty-First Century,” in Believing History (2004), 274]» (“Prophets, Seers, and Revelators,” Ensign or Liahona, Nov. 2004, 8)։
-
Ինչպե՞ս է այս դասը խորացրել Վարդապետություն և Ուխտերի նպատակի և կարևորության ձեր ըմբռնումը։
-
Ինչպե՞ս է Վարդապետություն և Ուխտերը ամրացրել ձեր վկայությունը որպես Աստծո մարգարե Ջոզեֆ Սմիթի աստվածային կոչման վերաբերյալ։
Դասն ավարտեք հարցնելով, թե ուսանողներից ով կցանկանար կիսվել Վարդապետություն և Ուխտերում տրված վարդապետությունների, սկզբունքների և ճշմարտությունների վերաբերյալ իր վկայությամբ:
Ուսանողի ընթերցարան
-
Վարդապետություն և Ուխտերի նախաբանը, Վարդապետություն և Ուխտեր 1․1–39, 5․10։
-
Ezra Taft Benson, “The Book of Mormon and the Doctrine and Covenants,” Ensign, Jan. 2005, 24–28.