Դաս 28
Արագացնել փրկության աշխատանքը
Նախաբան
Վերջին տարիներին Եկեղեցու ղեկավարները շեշտում են Տիրոջ մարգարեությունը, որ Նա «կարագացնի Իր աշխատանքը» (ՎևՈւ 88.73): Փրկության աշխատանքը ներառում է անդամների միսիոներական աշխատանքը, նորադարձների պահպանումը, քիչ ակտիվ անդամների ակտիվացումը, տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքները և ավետարանի ուսուցումը: Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ այս աշխատանքին մասնակցելու իրենց պարտականությունը` որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ։
Ընթերցանության օժանդակ նյութեր
-
Դիտեր Ֆ․ Ուխդորֆ, «Դուք քնա՞ծ եք Վերականգնման ընթացքում» Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 58-62:
-
«Արագացնել փրկության աշխատանքը», Ensign, հոկտեմբեր 2013, 36–39։
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 138․53-56
Տերն արագացնում է Իր աշխատանքը
Ասացեք ուսանողներին, որ իր մահից կարճ ժամանակ առաջ Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը տեսիլք տեսավ հոգիների աշխարհի վերաբերյալ, որն այժմ գրված է Վարդապետություն և Ուխտեր 138-ում: Նա իմացավ, որ վերջին տնտեսության ղեկավարները և «ուրիշ շատերը» նախաերկրային աշխարհում նախապատրաստվել են այս աշխարհում իրենց տրվող պարտականություններին։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 138․53-56 հատվածները, մինչ դասարանը կհետևի նրան, փնտրելով պարտականությունները, որոնք տրվել էին այս ղեկավարներին նախաերկրային աշխարհում։
-
Ի՞նչ պարտականություններ էին տրվել այս ղեկավարներին նախաերկրային աշխարհում։ Նրանք ի՞նչ նախապատրաստություն ստացան այնտեղ:
-
Ի՞նչ պարտականություններ կարող էին ձեզ տրված լինել նախաերկրային աշխարհում։ Դուք ի՞նչ հնարավոր նախապատրաստություն եք ստացել: (Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, օգնեք նրանց ներկայացնել այս սկզբունքը․ Նախաերկրային կյանքում մենք նախապատրաստվել ենք գալու երկիր ժամանակների լրության տնտեսությունում՝ աշխատելու մարդկանց հոգիների փրկության համար։)
Ցուցադրեք Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.
«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ վերականգնված Եկեղեցին 98 տարեկան էր, երբ ուներ 100 ցից: Բայց ավելի քան 30 տարի անց, Եկեղեցին կազմավորեց իր երկրորդ 100 ցցերը: Եվ դրանից ընդամենը ութ տարի անց Եկեղեցին ուներ ավելի քան 300 ցից: Այսօր [2014] մենք ունենք ավելի քան 3000 ամուր ցից:
Ինչո՞ւ է այս աճը տեղի ունենում արագացված տեմպերով: Արդյո՞ք այն պատճառով, որ մեզ ավելի լավ են ճանաչում: Այն պատճառով, որ մենք ունենք հրաշալի հավաքատնե՞ր:
Այս բաները կարևոր են, բայց պատճառը, որ Եկեղեցին այսօր գնալով աճում է, այն է, որ Տերը նշել է այդ մասին: Վարդապետություն և Ուխտերում Նա ասել է. «Ահա, ես կարագացնեմ իմ աշխտանքն իր ժամանակին» [ՎևՈւ 88․73]:
Մենք՝ որպես մեր Երկնային Հոր հոգևոր զավակներ, ուղարկվել ենք երկիր այս ժամանակահատվածում, որպեսզի մասնակցենք այս հիանալի աշխատանքի արագացմանը» («Արագացնել աշխատանքը» Ensign, հունիս 2014, 4):
-
Համաձայն Նախագահ Մոնսոնի խոսքերի, մենք ինչո՞ւ ենք երկիր ուղարկվել այս ժամանակներում։ (Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, օգնեք նրանց հասկանալ այս սկզբունքը․ Մենք պարտավորություն ունենք մասնակցելու Երկնային Հոր աշխատանքի արագացմանը։)
-
Ի՞նչ եղանակներով եք դուք ականատես եղել Աստծո աշխատանքի «արագացմանը»: (Այս հարցն ունի շատ պատասխաններ, ներառյալ միսիոներական ծառայության տարիքի փոփոխությունը, միսիոներների թվի աճը, տաճարների թվի աճը և գործիքների զարգացումը, որոնք ավելի են հեշտացնում ընտանեկան պատմության աշխատանքները:)
Նշեք, որ այս պատասխանները փաստում են այն մասին, որ վարագույրի երկու կողմերում էլ Տերն արագացնում է Իր աշխատանքը։ Բացատրեք, որ Եկեղեցու ղեկավարները փրկության աշխատանքի հետ կապված շեշտադրում են հինգ ոլորտներ և խնդրում են, որ մեզանից յուրաքանչյուրը մասնակցություն ցուցաբերի այս ոլորտներում, որպեսզի արագացնի Աստծո աշխատանքը այս վերջին օրերում։ Ցուցադրեք Յոթանասունի Նախագահությունից Երեց Լ․ Ուիթնի Քլեյթոնի հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն: Թող դասարանը ներկայացնի հինգ ոլորտները, որոնք փրկության աշխատանքի մի մասն են կազմում․
«Ապրող մարգարեները և առաքյալներն ուսուցանում են մեզ, որ «Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներն առաջ են ուղարկվում «աշխատելու նրա այգում՝ մարդկանց հոգիների փրկության համար» (ՎևՈւ 138.56): Փրկության այս աշխատանքը ներառում է անդամների միսիոներական աշխատանքը, նորադարձին պահպանելը, քիչ ակտիվ անդամների ակտիվացումը, տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքները և ավետարանի ուսուցումը» [Handbook 2: Administering the Church (2010), 5.0]” (“The Work of Salvation: Then and Now,” Ensign, Sept. 2014, 63):
Երբ ուսանողները ներկայացնեն հինգ ոլորտները, գրատախտակին գրեք հետևյալը.
Վարդապետություն և Ուխտեր 88․73
Մեզանից յուրաքանչյուրը կարող է աջակցել Տիրոջ աշխատանքի արագացմանը
Հանձնարարեք ուսանողներից մեկին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88․73 հատվածը և խնդրեք դասարանին հետևել նրան։ Ապա բացատրեք ուսանողներին, որ մեզանից յուրաքանչյուրը պիտի ձգտի մեծացնել Տիրոջ աշխատանքի արագացմանն ուղղված մեր աջակցությունը։ Դասի վերջում ուսանողներին բաժանեք թերթիկներ և բացատրեք, որ այդ թերթիկը կօգնի նրանց մտածել այն մասին, թե ինչպես կարող են մեծացնել իրենց աջակցությունը։ Հրավիրեք ուսանողներին ընտրել և մտքում կարդալ թերթիկում տրված նյութերից մեկը կամ մի քանիսը և պատրաստվել պատասխանելու թերթիկի վրա տրված հարցերին։
Երբ ուսանողները բավարար ժամանակ ունենան կարդալու և նախապատրաստվելու համար, ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ առաջին հարցը: Ապա խնդրեք մի քանի ուսանողների պատասխանել թերթիկի երեք հարցերին՝ կենտրոնանալով անդամների միսիոներական աշխատանքի վրա։ Այդ վարժությունը կրկնեք բոլոր հինգ հարցերի համար։
Օգնեք ուսանողներին զգալ ճշմարտությունը և փրկության աշխատանքին մասնակցելու կարևորությունը` տալով հետևյալ հարցերը.
-
Դուք ի՞նչ օրհնություններ եք ստացել, երբ մասնակցել եք փրկության աշխատանքի այս ոլորտներից մեկին կամ մի քանիսին։ Ի՞նչ փորձառություն եք ունեցել այս ոլորտներից մեկին մասնակցելու ընթացքում, որը ձեզ համար հատուկ նշանակություն է ունեցել։
Ցուցադրեք Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ միտքը և որևէ ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ այն.
«Երբ ավարտվի մահկանացու կյանքի մեր ժամանակը, մենք ի՞նչ փորձառություններով կկարողանանք կիսվել մեր կյանքի այս կարևոր ժամանակահատվածում մեր իսկ կատարած աջակցության և Տիրոջ աշխատանքը առաջ տանելու մասին: Մենք կկարողանա՞նք ասել, որ ծալել ենք մեր թևքերը և աշխատել մեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով: Թե՞ մենք պետք է խոստովանենք, որ հիմնականում դիտողի դերում ենք եղել: («Դուք քնա՞ծ եք Վերականգնման ընթացքում» Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 59):
Հրավիրեք ուսանողներին ծրագրել, թե ինչ են անելու, որպեսզի ավելի լիարժեք մասնակցեն փրկության աշխատանքին՝ հարցնելով.
-
Ի՞նչ եղանակներ եք տեսել, որոնց միջոցով ուրիշներն օգնել են արագացնել Տիրոջ աշխատանքը։
-
Դուք ի՞նչ եղանակներով եք ծրագրում աջակցել Տիրոջ աշխատանքի արագացմանը։
-
Ինչպե՞ս է Վերականգնման վերաբերյալ մեր գիտելիքը և վկայությունը մղում մեզ ավելի լիարժեք մասնակցել փրկության աշխատանքին։
Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել և վկայել մի բանի մասին, ինչը նրանք սովորել են ավետարանի Վերականգնման վերաբերյալ այս դասընթացի ուսումնասիրության միջոցով։ Վերջում վկայեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով ավետարանի Վերականգնման ճշմարտացիության մասին:
Ուսանողի ընթերցարան
-
Դիտեր Ֆ․ Ուխդորֆ, «Դուք քնա՞ծ եք Վերականգնման ընթացքում» Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 58-62: