Դաս 15
Ուժեղ մնալ հալածանքի մեջ
Նախաբան
1837 և 1838 թվականների ընթացքում թերություն գտնելու, հակառակության և ուրացության ոգին էր տարածվել Կիրթլենդի՝ Օհայո և հյուսիսային Միսսուրիի Եկեղեցու որոշ ղեկավարների և անդամների շրջանում։ Խնդիրներն ավելի բարդացան, երբ որոշ մարդիկ բացահայտ կերպով սկսեցին հակադրվել Մարգարե Ջոզեֆ Սմիթին։ Վաղ շրջանի Սրբերի փորձառությունից մենք կարող ենք սովորել, որ երբ հանդիպում ենք հալածանքի, մենք ստանում ենք հոգևոր ուժ, երբ արդար ենք ապրում և աջակցում ենք Տիրոջ ծառաներին։
Ընթերցանության օժանդակ նյութեր
-
«Զգուշացեք ուրացության դառը պտուղներից», գլուխ 27, Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ (2007), 337–48։
-
Jeffrey R. Holland, “Lessons from Liberty Jail” (Church Educational System fireside, Sept. 7, 2008), lds.org/broadcasts.
-
Նիլ Լ․ Անդերսեն, «Ձեր հավատքի փորձությունը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 39–42։
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 112․10-15
Ուրացությունը Կիրթլենդում՝ Օհայո
Հետևյալ բառերը գրեք գրատախտակին. բարկացած, վիրավորված, նախանձ։ Հրավիրեք ուսանողներին մտածել այնպիսի ժամանակների մասին, երբ նրանք ունեցել են այդպիսի զգացողություններ:
Ցուցադրեք հետևյալ բնորոշումը և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն: Խնդրեք ուսանողներին ներկայացնել իրավիճակը, որը Թոմաս Բ․ Մարշին ստիպեց ունենալ այն զգացողությունները, որոնք գրված են գրատախտակին:
1835 թվականին` որպես Առաքյալ կանչվելուց կարճ ժամանակ անց, Թոմաս Բ. Մարշը նշանակվեց Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ։ 1837 թվականի գարնանը Նախագահ Մարշն իմացավ, որ Տասներկու Առաքյալներից մեկը՝ Երեց Փարլի Պ․ Պրատը, պատրաստվում էր մեկնել Անգլիա` ծառայելու միսիայում` առանց Նախագահ Մարշի հրահանգի։ Նախագահ Մարշը, ով Միսսուրիում էր, գրեց Երեց Պրատին և Տասներկուսի Քվորումի մյուս անդամներին և հրավիրեց նրանց հանդիպել իր հետ 1837 թվականի հուլիսի 24-ին Կիրթլենդում՝ Օհայո, որպեսզի նրանք կարողանային միասին ծրագրեր կազմել իրենց միսիաների վերաբերյալ։ Այնուամենայնիվ, այդ հանդիպումից մեկ ամիս առաջ Տասներկուսի Քվորումի երկու այլ անդամներ՝ Երեցներ Հեբեր Ս․ Քիմբալը և Օրսոն Հայդը, մեկնեցին Անգլիա՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթից միսիայի կանչ ստանալուց հետո։ Նախագահ Մարշը հավանաբար զայրացած էր, որ Տասներկուսի անդամները շարունակում էին քարոզել ավետարանը Անգլիայում՝ առանց իր մասնակցության։
-
Այս իրավիճակում ի՞նչ կարող էր անել Նախագահ Մարշը, որպեսզի խուսափեր գրատախտակին նշված զգացողություններից։
-
Ի՞նչ վտանգներ կարող են առաջ գալ, երբ թույլ ենք տալիս, որ նման զգացողություններն իշխեն մեր մտքերի և գործողությունների վրա։ (Նշեք, որ նմանատիպ զգացողություններն անարգական են Սուրբ Հոգու համար և հաճախ տանում են դեպի ավելի լուրջ մեղքի։)
Խնդրեք որևէ ուսանողի շարունակել՝ կարդալով հետևյալը․
Նախագահ Մարշը իր մտահոգություններով կիսվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ և փնտրեց նրա խորհուրդը։ Ի պատասխան՝ Տերը հայտնություն տվեց, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 112-ում:
1837 թվականի հուլիսին, երբ Տերը տվեց այս հայտնությունը, Եկեղեցում տիրում էր պառակտվածությունը, հակառակությունը և ուրացությունը: Հպարտությունը և ագահությունը Եկեղեցու որոշ անդամների ստիպեցին բացեիբաց քննադատել Մարգարե Ջոզեֆ Սմիթին և կասկածի տակ առնել նրա իշխանությունը։ Եկեղեցու որոշ անդամներ, ինչպես նաև Տասներկու Առաքյալների Քվորումի որոշ անդամներ նույնիսկ փորձեցին հեռացնել Ջոզեֆ Սմիթին Եկեղեցու Նախագահի պաշտոնից։
-
Ի՞նչը ստիպեց Եկեղեցու որոշ անդամների` անտեսել ճշմարտության վերաբերյալ իրենց վկայությունները և բացահայտ կերպով դեմ դուրս գալ Մարգարե Ջոզեֆ Սմիթին։
Հրավիրեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 112․10-12, 15 հատվածները, փնտրելով խորհուրդը, որ Տերը տվեց Նախագահ Մարշին և Տասներկուսի Քվորումի մյուս անդամներին, որը կարող է օգնել Եկեղեցու անդամներին խուսափել իրենց ղեկավարների վերաբերյալ քննադատությունից։
Խնդրեք ուսանողներին զեկուցել իրենց գտած նյութը: Այնուհետև հարցրեք.
-
Ինչպե՞ս կարող է այս հատվածների խորհուրդն օգնել Եկեղեցու անդամներին խուսափել Եկեղեցու ղեկավարների վերաբերյալ քննադատությունից։ (Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, օգնեք նրանց հասկանալ հետևյալ սկզբունքները․ Եթե մենք խոնարհ ենք, Տերը կառաջնորդի մեզ և կպատասխանի մեր աղոթքներին։ Տերը պահանջում է, որ մենք աջակցենք այն ղեկավարներին, ովքեր կրում են Եկեղեցում նախագահելու բանալիները։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները հատված 15-ը համեմատեն Վարդապետություն և Ուխտեր 84․35–38 հատվածների հետ։ Դուք կարող եք նաև նշել, որ Տասներկուսի Քվորումի անդամներին խրատելու խորհուրդը տրվել էր Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահին և չի վերաբերում Եկեղեցու առանձին անդամների։)
Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք թերթիկի մեկական օրինակ, որը գտնվում է այս դասի վերջում։ Խորհեք դասարանը փոքր խմբերի բաժանելու և յուրաքանչյուր խմբին «Ուրացությունը Կիրթլենդում․ Եկեղեցու ղեկավարներին հավատարմորեն հետևելու կարիքը» վերնագրով բաժինը կարդալու հրավերի մասին։ Ուսանողներին խնդրեք իրենց խմբերում քննարկել բաժնի վերջում տրված հարցերը։
Դասի այս մասը դուք կարող եք ավարտել՝ ցուցադրելով և քննարկելով Առաջին Նախագահությունից Նախագահ Հեբեր Ս․ Քիմբալի (1801–68) հետևյալ մեջբերումը․
«Ես ձեզ մի բանալի կտամ, որը Եղբայր Ջոզեֆ Սմիթն էր սովորաբար տալիս Նավու քաղաքում: Նա ասաց, որ ուրացության հենց այս քայլը սկսվում է Եկեղեցու ղեկավարների և արքայության հանդեպ վստահությունը կորցնելուց, և երբ տեսնում եք այս ոգին, դուք կարող եք իմանալ, որ այն դրա տիրոջը կտանի դեպի ուրացության ճանապարհը» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 339):
Մարգարեին և Եկեղեցու այլ ղեկավարներին հավատարմորեն հետևելու կարևորությունը շեշտելու համար կարդացեք Բրիգամ Յանգի (1801–77) կյանքի հետևյալ փորձառությունը, ով այդ ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էր․
«Կիրթլենդում Նախագահ Բրիգամ Յանգը հանդիպեց մի խումբ ուրացյալների, ովքեր դավեր էին նյութում Մարգարե Ջոզեֆ Սմիթի դեմ հենց տաճարի պատերի ներսում։ Նա հայտարարեց․ «Ես կանգնեցի և պարզ ու կոպիտ ձևով ասացի նրանց, որ Ջոզեֆը Մարգարե էր, և ես գիտեի դա, և նրանք կարող էին վատաբանել ու չարախոսել նրա մասին` որքան ուզեին․ նրանք չէին կարողանա կործանել Աստծո Մարգարեի աշխատանքը, նրանք կարող էին կործանել միայն իրենց իսկ իշխանությունը, կտրել շղթան, որը կապում էր նրանց` Մարգարեի և Աստծո հետ ու խորտակվել դժոխքում» (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 79)։
Վարդապետություն և Ուխտեր 121․1–10, 16–17, 122․1–9
Հալածանք Հյուսիսային Միսսուրիում
Խորհեք ուսանողներին փոքր խմբերով պահելու և յուրաքանչյուր խմբին թերթիկի «Հալածանք Հյուսիսային Միսսուրիում․ սովորել հալածանքներին դիմանալ պատվով» վերնագրով երկրորդ բաժինը կարդալու հրավերի մասին։ Բացատրեք, որ այս բաժնում նկարագրվում են որոշ գործողություններ, որոնք ստիպեցին Սրբերին հեռանալ հյուսիսային Միսսուրիից և Մարգարեն ազատազրկման ենթարկվեց Լիբերթի բանտում։ Ուսանողներին խնդրեք իրենց խմբերում քննարկել այս բաժնի վերջում տրված հարցերը։
Երբ ուսանողները լրացնեն թերթիկները, բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 121-23 բաժինները պարունակում են հատվածներ այն նամակից, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը գրել էր Սրբերին` Լիբերթի բանտում գտնվելու վերջին օրերին։
Ուսանողներին խնդրեք հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 121․1-6 հատվածները: Հանձնարարեք ուսանողներին գտնել հարցերը, որոնք Մարգարեն ուղղել էր Տիրոջը։
-
Ի՞նչ հարցեր գտաք դուք:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 121․7–10, 16–17, 122․7–9 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել և մտածել այն մասին, թե ինչպես են Ջոզեֆ Սմիթի աղերսանքներին տրված Տիրոջ պատասխաններն ամրացրել Ջոզեֆին՝ դիմակայելու իր թշնամիների կողմից շարունակվող հալածանքներին։
Խնդրեք ուսանողներին շարադրել վարդապետություններ ու սկզբունքներ, որոնք սովորել են իրենց կարդացած հատվածներից: (Հնարավոր պատասխաններ․ Եթե մենք պատվով տանենք հալածանքը մահկանացու կյանքում, Աստված կօրհնի մեզ այժմ և հավերժության մեջ։ Նրանք, ովքեր մեղադրում են Տիրոջ ծառաներին, մեղքի ծառաներ են։ Մենք կարող ենք ուժեղանալ մեր փորձությունների մեջ, երբ մեր հույսը դնենք Փրկիչի Քավության վրա և հիշենք Նրա հավատարմորեն համբերելու օրինակը։)
Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ խոսքերը և հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.
«Ըստ սահմանման, փորձությունները փորձող կլինեն։ Կլինի ցավ, շփոթություն, անքուն գիշերներ, արցունքներից թրջված բարձեր։ Բայց մեր փորձությունները չպետք է հոգեպես մահացու լինեն։ Դրանք չպիտի հեռացնեն մեզ մեր ուխտերից կամ Աստծո տնից։ …
Թեժ կրակի պես, որը երկաթը պողպատի է վերածում, եթե հավատարիմ մնանք մեր հավատքի բորբոքված փորձության մեջ, մենք հոգևորապես կհղկվենք և կամրանանք» («Ձեր հավատքի փորձությունը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 41–42):
Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ են իրենք արել կամ կանեն, որպեսզի հիշեն, որ Աստված կարող է ամրացնել նրանց, երբ նրանք հանդիպում են իրենց հավատքի փորձությանը կամ հալածանքի։ Ուսանողներին ժամանակ տրամադրեք, որպեսզի կիսվեն իրենց փորձառություններով կամ մտքերով՝ դժվար պահերին Աստծուն ապավինելու վերաբերյալ։
Ուսանողի ընթերցարան
-
Վարդապետություն և Ուխտեր 112․10–15, 121․1–10, 16–17, 122․1–9։
-
Նիլ Լ․ Անդերսեն, «Ձեր հավատքի փորձությունը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 39-42։