Գրադարան
Դաս 27․ Նախապատրաստել աշխարհը Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին


Դաս 27

Նախապատրաստել աշխարհը Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին

Նախաբան

Փրկիչը մի օր երկիր կվերադառնա զորությամբ և մեծ փառքով Ի նախապատրաստություն այդ մեծ օրվան՝ Սրբերն ուսուցանվում են ուսումնասիրել Նրա գալուստի նշանները և նախապատրաստվել դրան՝ կանգնելով սուրբ վայրերում և վերցնելով «Սուրբ Հոգին որպես իրենց ուղեկից» (ՎևՈւ 45․57)։ Տերը հայտարարել է, որ Եկեղեցին և դրա անդամները պատասխանատվություն են կրում` նախապատրաստելու աշխարհը Փրկիչի Երկրորդ Գալուստին:

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 45․15–46, 56–57

Նշաններ, որոնք կնախորդեն Երկրորդ Գալուստին

Ուսանողներին ուղղեք հետևյալ հարցը.

  • Ինչպե՞ս կարող եք իմանալ, երբ է անձրև տեղալու։

Բացատրեք, որ ճիշտ այնպես, ինչպես կան նշաններ, որոնք օգնում են մեզ իմանալ, թե երբ է անձրև տեղալու, կան նաև նշաններ, որոնք օգնում են մեզ իմանալ, թե երբ է տեղի ունենալու Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը։ Ասեք ուսանողներին, որ ինչպես տրված է Մատթեոս ԻԴ գլխում, Փրկիչը հանդիպեց Իր աշակերտների հետ Ձիթենյաց սարում Իր մահից կարճ ժամանակ առաջ և նկարագրեց Իր Երկրորդ Գալուստի նշանները։ Այս ուսմունքներից մի քանիսը Նա կրկնեց Ջոզեֆ Սմիթին մեր օրերում, ինչպես տրված է Վարդապետություն և Ուխտեր 45-ում։ Շեշտեք, որ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին նախապատրաստվելը կարևոր թեմա է ամբողջ Վարդապետություն և Ուխտերում։ Հրավիրեք ուսանողներին Վարդապետություն և Ուխտերն ուսումնասիրելիս ժամանակ հատկացնել և նշել Երկրորդ Գալուստի վերաբերյալ ուսմունքները և խորհել, թե ինչպես նրանք կարող են նախապատրաստվել դրան։

Հրավիրեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45․15-17 հատվածները, փնտրելով, թե ինչ հարցրին Փրկիչի աշակերտները Նրան և, թե Նա ինչպես պատասխանեց։

  • Ի՞նչ հարցրին աշակերտները Հիսուսին:

  • Ո՞րն էր Նրա պատասխանը։

Որպեսզի օգնեք ուսանողներին ներկայացնել նշանները, որոնք նախորդելու են Երկրորդ Գալուստին, գրատախտակին գրեք հետևյալ հղումները․

ՎևՈւ 45․25-27

ՎևՈւ 45․28-31, 33

ՎևՈւ 45․40-43

Դասարանը բաժանեք զույգերի և յուրաքանչյուր զույգին հանձնարարեք գրատախտակին գրված հատվածներից մեկը: Խնդրեք նրանց միասին կարդալ հատվածները՝ փնտրելով այդ հատվածներում նշված նշանները։ Շեշտեք, որ նշաններից մի քանիսն արդեն իսկ կատարվել են կամ գտնվում են կատարման ընթացքում: Դուք կարող եք կիսվել հատված 30-ի հետ կապված հետևյալ տեղեկությամբ․ «Ժամանակաշրջանը, որում հիմնականում հեթանոսներն են ստացել ավետարանը, կոչվում է հեթանոսական ժամանակներ։ Այդ ժամանակ ոչ հրեաները … հնարավորություն են ունեցել ընդունելու ավետարանը և փրկություն ստանալու՝ նախքան գոնե հրեաների համար ինչ-որ չափով այդ իրավունքի ձեռք բերումը» (Bruce R. McConkie, Mormon Doctrine, 2nd ed. [1966], 721–22)։

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո խնդրեք զույգերին իրենց գտածների մասին զեկուցել դասարանին։ Կարող եք առաջարկել ուսանողներին ընդգծել նշաններն իրենց սուրբ գրություններում:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45․34 հատվածը՝ մինչ դասարանը հետևում է նրան։ Այնուհետև հարցրեք.

  • Երբ դուք կարդում կամ լսում եք իրադարձությունների կամ նշանների մասին, որոնք նախորդելու են Երկրորդ Գալուստին, դուք երբևէ անհանգստանո՞ւմ եք։ Ինչո՞ւ կամ ինչո՞ւ ոչ:

  • Ի՞նչ եղանակներով կարող է Փրկիչի Երկրորդ Գալուստի վերաբերյալ նշանների մասին սովորելն օգնել մեզ` հաղթահարել մեր կյանքում առկա վախը և տագնապը։

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45․35-38 հատվածները, որպեսզի սովորեն, թե ինչու է Փրկիչը հայտնի դարձրել նշանները, որոնք պետք է նախորդեն Իր Երկրորդ Գալուստին։

  • Ինչո՞ւ է կարևոր, Փրկիչի գալստյան նշանների կատարման ճանաչումը։

Խնդրեք ուսանողներին փնտրել, թե ինչպես կարելի է նախապատրաստվել Քրիստոսի Երկրորդ Գալուստին, երբ նրանք կարդան Վարդապետություն և Ուխտեր 45․32, 39, 56-57 հատվածները: Այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.

  • Այդ հատվածներից ի՞նչ եք սովորում Երկրորդ Գալուստին նախապատրաստվելու մասին: (Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, շեշտեք հետևյալ սկզբունքը․ Սուրբ վայրերում կանգնելը և Սուրբ Հոգին` որպես մեր ուղեկից վերցնելը կարևոր են, երբ մենք նախապատրաստվում ենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։)

  • Մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի ունենանք Սուրբ Հոգին` որպես մեր ուղեկից։

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի հետևորդը «կանգնել սուրբ տեղերում»։ (Սուրբ վայրերը ներառում են տաճարները, հավաքատները և տները։ Տունը կարող է սուրբ դարձվել մշտական անձնական և ընտանեկան աղոթքի, սուրբ գրությունների ուսումնասիրության, ծառայության և ընտանեկան երեկոյի միջոցով։ Սուրբ տեղերում կանգնելը կապված է նաև այն բանի հետ, թե ինչպե՞ս ենք մենք ապրում: Եթե մենք արժանի ձևով ենք ապրում Սուրբ Հոգու մշտական ուղեկցությունը ունենալու համար, ապա կանգնած ենք սուրբ տեղում: Կարող եք առաջարկել ուսանողներին գրել այս գաղափարներից մի քանիսը իրենց սուրբ գրությունների լուսանցքում` Վարդապետություն և Ուխտեր 45․32 հատվածի կողքին։)

  • Ինչպե՞ս եք դուք կարողացել կանգնել սուրբ տեղերում, չնայած ապրել եք ամբարիշտ աշխարհում:

  • Որո՞նք են այն պատճառները, որոնց համար դուք սպասում եք Փրկիչի Երկրորդ Գալուստին: Ինչո՞ւ եք դուք երախտապարտ այն բանի համար, որ Փրկիչը կրկին գալու է:

Վարդապետություն և Ուխտեր 29․7-9, 34․5-7, 39․19-23։

Նախապատրաստել աշխարհը Երկրորդ Գալուստին

Հիշեցրեք ուսանողներին, որ այս դասընթացի վերնագիրն է Վերականգնման հիմքերը: Հարցրեք ուսանողներին.

  • Ի՞նչ կապ կամ առնչություն եք դուք տեսնում ավետարանի Վերականգնման և Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի միջև:

Գրատախտակին գրեք հետևյալ հղումները։ Խնդրեք ուսանողներին ուսումնասիրել դրանք՝ փնտրելով ընդհանուր թեման․

Վարդապետություն և Ուխտեր 29․7-9

Վարդապետություն և Ուխտեր 34․5-7

Վարդապետություն և Ուխտեր 39․19-23

Բավարար ժամանակից հետո խնդրեք ուսանողներին իրենց կողքին նստած ուսանողի հետ քննարկել, թե ինչ ընդհանրություն կա սուրբ գրությունների այս հատվածների միջև: Հարցրեք մի քանի ուսանողների, թե ինչպես նրանք կամփոփեին այս սուրբ գրությունների ուղերձը: (Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, օգնեք նրանց ներկայացնել և հասկանալ այս սկզբունքը․ Երբ մենք ուրիշներին քարոզում ենք ավետարանը, մենք օգնում ենք նախապատրաստել աշխարհը Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։)

Ուսանողներին խնդրեք վերանայել Վարդապետություն և Ուխտերի 29, 34 և 39 բաժինները և ուշադրություն դարձնել հայտնությունների տրման ամսաթվերին։ Հարցրեք.

  • Եկեղեցու կազմավորումից հետո ե՞րբ Տերը սկսեց ուսուցանել նոր ներկայացրած սկզբունքը։

Խնդրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Վերականգնման վաղ շրջանից սկսած, Եղբայրները շատ լուրջ են վերաբերվել ավետարանի մասին հայտարարելու իրենց պարտականությանը։ 1837թվականին` Եկեղեցու կազմավորումից ընդամենը յոթ տարի անց, ավետարանն ուսուցանելու համար միսիոներներ ուղարկվեցին Անգլիա։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում միսիոներները քարոզում էին զանազան երկրներում՝ Ավստրալիայում, Ֆրանսիական Պոլինեզիայում, Հնդկաստանում, Բարբադոսում, Չիլիում և Չինաստանում։

Տերն օրհնել է այս աշխատանքը և եկեղեցիներ է հիմնել աշխարհով մեկ: … Արևը երբեք մայր չի մտնում արդարակյաց միսիոներների համար, ովքեր վկայում են Փրկիչի մասին։ Մտածեք 52000 միսիոներների հոգևոր ուժի մասին, ովքեր օժտված են Տիրոջ Հոգով և համարձակորեն հայտարարում են, որ «տրված չի լինի ոչ ուրիշ անուն, ոչ ուրիշ ճանապարհ, ոչ էլ միջոց, որի շնորհիվ կարող է փրկություն գալ մարդկանց զավակներին … միայն Քրիստոսի՝ Ամենակարող Տիրոջ անունով և միջոցով» [Մոսիա 3․17]։ … Աշխարհը նախապատրաստվում է Փրկիչի Երկրորդ Գալուստին բացառապես Տիրոջ աշխատանքի շնորհիվ՝ Նրա միսիոներների միջոցով» («Նախապատրաստել աշխարհը Երկրորդ Գալուստին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 51):

Քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս է Եկեղեցու միսիոներների կողմից ուսուցանված ուղերձը նախապատրաստում մարդկանց Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին:

  • Ինչո՞ւ էր անհրաժեշտ ավետարանի Վերականգնումը՝ նախքան Փրկիչի կրկին երկիր գալը։

Ցուցադրեք Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթի (1838–1918) հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթ

«Ավետարանը սովորեցնում է մարդկանց լինել խոնարհ, հավատարիմ, ազնիվ և արդարակյաց` Տիրոջ առաջ և միմյանց հանդեպ, և որքանով որ կկատարվեն ավետարանի սկզբունքները, այնքանով էլ խաղաղությունն ու արդարությունը կտարածվեն և կհաստատվեն երկրի վրա, և մեղքը, հակառակությունը, արյունահեղությունն ու ամեն տեսակի ապականությունը կդադարեն, երկիրը կմաքրվի և պիտանի կդառնա երկնային էակների բնակության և մեր Տեր Աստծո գալու և այնտեղ բնակվելու համար, ինչպես և կլինի Հազարամյակի ժամանակ» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Ֆ․ Սմիթ [1998], 394–95

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին … իր առաքելության մասն է համարում ճանապարհ պատրաստել Աստծո Որդու փառավոր գալուստի համար, որպեսզի թագավորի երկրի վրա և բնակվի Իր ժողովրդի հետ» (Ուսմունքներ․ Ջոզեֆ Ֆ․ Սմիթ, 395

Հարցրեք հետևյալը.

  • Այս դասի ընթացքում ի՞նչ մտքեր կամ հոգևոր տպավորություններ եք դուք ունեցել Եկեղեցու և անդամների պարտականությունների վերաբերյալ՝ օգնելու նախապատրաստել աշխարհը Երկրորդ Գալուստին։

  • Ձեր կարծիքով, ինչպես կարող է Երկրորդ Գալուստին նախապատրաստվելու գործում ուրիշներին օգնելը նպաստել նաև ձեր նախապատրաստմանը:

Դասի վերջում հրավիրեք ուսանողներին կիսվել, թե իրենք ինչ են արել, որպեսզի կիսվեն Վերականգնման ուղերձով նրանց հետ, ովքեր մեր հավատքից չեն։

Ուսանողի ընթերցարան

Տպել