Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հայտնության մեջ Տերը պատվիրեց, որ Իր Եկեղեցին կազմավորվի 1830 թվականի ապրիլի 6-ին (տես ՎևՈւ 20 բաժնի նախաբանը, ՎևՈւ 20․1): Այս հայտնությունը նաև ավելի մեծ հասկացողություն տվեց անդամներին Փրկչի առաքելության և ուսմունքների մասին։ Վարդապետություն և Ուխտեր 1․30 հատվածում տրված հայտնության մեջ վերականգնված Եկեղեցին Տերը ներկայացնում է որպես «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին ողջ երկրի երեսի վրա», որը շեշտում է կարևոր դերը, որ Եկեղեցին կատարում է վերջին օրերում և մեր կյանքում։
“Organization of the Church of Jesus Christ,” chapter 6 in Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. (Church Educational System manual, 2003), 67–68.
Boyd K. Packer, “The Only True Church,” Ensign, Nov. 1985, 80–83.
Jeffrey G. Cannon, “‘Build Up My Church’: D&C 18, 20, 21, 22,” Revelations in Context series, Jan. 3, 2013, history.lds.org.
Դասը սկսեք, խնդրելով ուսանողներին նկարագրել, թե ինչ գիտեն իրենք Նոր Կտակարանի ժամանակաշրջանում Հիսուս Քրիստոսի հիմնած Եկեղեցու մասին։ Այնուհետև հարցրեք.
Մեր կարծիքով, ի՞նչ պատահեց Հիսուս Քրիստոսի Եկեղեցու հետ Առաքյալների մահից հետո:
Ինչպե՞ս է սա բացատրում Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վերականգնման անհրաժեշտությունը։
Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը, մինչ դասարանը լսում է, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կազմավորումը վերականգնել Եկեղեցու կարևոր առանձնահատկությունները, որոնք հաստատվել են Հիսուս Քրիստոսի կողմից Նոր Կտակարանի ժամանակներում։
«1830թ. ապրիլի 6-ին, Մորմոնի Գրքի վաճառքի ազդարարումից տասնմեկ օր անց, մոտ 60 մարդ հավաքվել էր Պիտեր Ուիթմեր ավագի փայտե տանը, Նյու Յորք նահանգի Ֆայեթ գյուղում: Այնտեղ Ջոզեֆ Սմիթը պաշտոնապես կազմավորեց Եկեղեցին, որը հետագայում հայտնության մեջ սահմանվեց որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի (տես ՎևՈւ 115.4): Դա Հոգու մեծ դրսևորման ուրախալի իրադարձություն էր։ Հաղորդությունը սպասավորվեց, հավատացյալները մկրտվեցին ու ստացան Սուրբ Հոգու պարգևը, տղամարդկանց շնորհվեց քահանայությունը: Այդ հավաքի ժամանակ ստացված հայտնության մեջ Տերը Ջոզեֆ Սմիթին նշանակեց որպես Եկեղեցու ղեկավար. «տեսանող, թարգմանիչ, մարգարե, Հիսուս Քրիստոսի առաքյալ, եկեղեցու երեց՝ Հայր Աստծո կամքով և քո Տեր՝ Հիսուս Քրիստոսի շնորհով» (ՎևՈւ 21․1)։ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին մեկ անգամ ևս հաստատվեց երկրի վրա» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 8-9):
Հրավիրեք ուսանողներին նկարագրել Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու որոշ առանձնահատկություններ, որոնցով այն նմանվում է Նոր Կտակարանի Եկեղեցուն։
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտերը կարդալիս, օգտակար կլինի նաև բաժինների նախաբանները կարդալը։ Սա օգնում է հաստատել հայտնությունների պատմական ենթատեքստը։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20 բաժնի նախաբանը: (Դուք կարող եք նշել, որ Վարդապետություն և Ուխտերի 2013 թվականի հրատարակության մեջ բաժինների նախաբաններում ավելացված են որոշ պատմական տեղեկություններ, որոնք ներառված չէին 1981 թվականի հրատարակությունում։) Մեկ այլ ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20.1-3 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով ավետարանի Վերականգնմանը վերաբերող մտքեր: Հարցրեք.
Ավետարանի Վերկանգնման վերաբերյալ ի՞նչ ճշմարտություններ են ուսուցանվում այս հատվածներում: (Վարդապետություններից մեկը, որն ուսանողները կարող են գտնել, այն է, որ Ջոզեֆ Սմիթը կանչվեց Աստծո կողմից և նրան պատվիրվեց կազմակերպել Հիսուս Քրիստոսի Եկեղեցին:)
Բարձրաձայն կարդացեք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի (1910–2008) հետևյալ խոսքերը․
Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի
«Ջոզեֆ Սմիթը և նրա համախոհները հանդիպեցին Նյու Յորք նահանգի Ֆայեթ փոքրիկ գյուղի Պիտեր Ուիթմերի ագարակում գտնվող հասարակ փայտե տանը և կազմավորեցին Քրիստոսի Եկեղեցին։ …
Նախնական վեց անդամներից երկրպագողների մեծ ընտանիք է ձևավորվել։ … Այդ փոքրիկ գյուղից սկսվեց մի շարժում, որը տարածվեց աշխարհի մոտ 160 ազգերի մեջ։ … Սա նշանակալի առաջընթաց է։ Եկեղեցու ավելի շատ անդամներ են ապրում այս երկրից դուրս, քան դրա ներսում։ Դա նույնպես նշանակալի բան է։ Ամերիկայից դուրս եկած ոչ մի եկեղեցի այդքան արագ չի աճել և այդքան լայնորեն չի տարածվել։ … Սա եզակի երևույթ է՝ առանց նախադեպի»(“The Church Goes Forward,” Ensign, May 2002, 4)։
Ձեզ համար ի՞նչն է նշանակալից վերջին օրերում Եկեղեցու արագ աճի տեմպերի մեջ:
Ինչպե՞ս կարող ենք մենք որպես անհատներ օգնել, որ Տիրոջ Եկեղեցին շարունակի աճել մեր օրերում:
Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վարդապետությունը և մկրտված անդամների պարտականությունները
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտերի 20-րդ բաժինը Եկեղեցու վաղ շրջանի անդամներին հայտնի է եղել որպես Եկեղեցու Հանգանակներ և Ուխտեր։ Այս բաժինը պարունակում է Տիրոջ բազմաթիվ հրահանգները Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վարդապետության վերաբերյալ և անդամների պարտականությունները։ Այս հայտնությունը բարձրաձայն կարդացվել է վաղ շրջանի Եկեղեցու որոշ համաժողովների ժամանակ։
Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ նրանք 1830 թվականի Եկեղեցու նոր անդամներն են և ցանկանում են իմանալ, թե ինչին պետք է հավատան` որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ։ Դասարանի կեսին հրավիրեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20.17-28 հատվածները, իսկ մյուս մասին հրավիրեք կարդալ 29–36 հատվածները, փնտրելով վարդապետություն, որի իմացությունը կարևոր է Տիրոջ վերականգնված Եկեղեցու յուրաքանչյուր անդամի համար։ Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն իրենց գտածը։
Բավարար ժամանակից հետո հրավիրեք ուսանողներին կիսվել ճշմարտություններով, որոնք իրենք գտել են և բացատրել, թե ինչու է յուրաքանչյուր ճշմարտություն կարևոր իրենց համար: Խորհեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին գրելու մասին․ Հայտնության միջոցով Տերը պարզաբանել է վարդապետությունը և սկզբունքները, որոնց վրա հիմնված է Իր ավետարանը։
Դասարանի կեսին հրավիրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20.37 հատվածը, ուշադրություն դարձնելով պահանջներին նրանց համար, ովքեր ցանկանում են մկրտվել: Դասարանի մյուս կեսին խնդրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20․68-69 հատվածները, փնտրելով, թե ինչ է Տերն ակնկալում մեզանից մեր մկրտությունից հետո: Շեշտեք, որ այս հատվածներում տրված հրահանգները կազմում են պարզ օրինաչափություն, որին պետք է հետևեն Եկեղեցու անդամները։
Դասարանի հետ քննարկեք հետևյալ հարցերը.
Ի՞նչ պետք է ցուցաբերի անձը մկրտվելուց առաջ: (Ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալը. Մկրտվելուց առաջ մարդիկ պետք է լինեն խոնարհ, ապաշխարող, պատրաստակամ իրենց վրա վերցնելու Հիսուս Քրիստոսի անունը և վճռական ծառայելու Նրան մինչև վերջ:)
Ի՞նչ է Տերն ակնկալում մեզանից մեր մկրտվելուց հետո: (Ուսանողները կարող են տարբեր պատասխաններ տալ, սակայն նրանք պետք է ներկայացնեն հետևյալ ճշմարտությունը․ Մկրտությունից հետո մենք Տիրոջը ցույց ենք տալիս մեր արժանավորությունը մեր աստվածային քայլերով և հաղորդակցությամբ։
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ցուցաբերել «աստվածային քայլեր և հաղորդակցություն»: (ՎևՈւ 20․69)։
Ինչո՞ւ են օրհնություններ տրվում Եկեղեցու այն անդամներին, ովքեր առաջ են գնում՝ «սրբությամբ քայլելով Տիրոջ առաջ»։ (ՎևՈւ 20․69)։
Եթե ժամանակը թույլ է տալիս, դուք կարող եք ցույց տալ ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտեր 20 բաժնում տրված վարդապետությունները և Եկեղեցու կողմից դրանց կիրառությունները նկարագրված են նաև Մորմոնի Գրքում, օգնելով մեզ հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին բոլոր տնտեսություններում նույն հիմքերն է ունեցել։ Օրինակ, Վարդապետություն և Ուխտեր 20.17-36 հատվածներում նկարագրված վարդապետությունները նկարագրված են նաև Մորմոնի Գրքում։ Նմանապես, Վարդապետություն և Ուխտեր 20.73-80 հատվածներում տրված արարողությունները և կիրառությունները տրված են նաև Մորմոնի Գրքում։
Բացատրեք, որ շատերը մեր օրերում հավատում են, որ բոլոր եկեղեցիները ճիշտ են և հավասարապես արդար Աստծո աչքում։ Այնուամենայնիվ, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կազմավորումից մոտավորապես մեկ ու կես տարի անց, Տերը կարևոր նկարագրություն տվեց Եկեղեցու վերաբերյալ: Ուսանողներին հրավիրեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1․30 հատվածը: Այնուհետև հարցրեք.
Ինչպե՞ս Տերը նկարագրեց վերականգնված Եկեղեցին: (Ուսանողները պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին է ողջ երկրի վրա։)
Ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար այն, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին է» երկրի վրա։ (Նախքան ուսանողների պատասխանելը դուք կարող եք հիշեցնել նրանց, որ այս վարդապետությունը չի նշանակում, որ մենք պետք է մեզ վեր դասենք ուրիշներից։)
Ցուցադրեք Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ․ Այրինգի և Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ խոսքերը և հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք. Խնդրեք դասարանին հետևել, փնտրելով, թե ինչու է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին համարվում «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին»։
Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ
«Սա ճշմարիտ Եկեղեցի է, միակ ճշմարիտ Եկեղեցին, քանի որ այն ունի քահանայության բանալիները: Միայն այս Եկեղեցում է Տերը թողել կնքելու զորությունը երկրի վրա և երկնքում, ինչպես Նա արեց Պետրոս Առաքյալի ժամանակ: Այդ բանալիները վերականգնվեցին Ջոզեֆ Սմիթի համար, ով հետագայում լիազորվեց դրանք շնորհելու Տասներկուսի Քվորումի անդամներին» (Հենրի Բ․ Այրինգ, «Ճշմարիտ և կենդանի Եկեղեցի», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 20)։
Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար
«Տերը հայտարարել է, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին է ողջ երկրի վրա» (ՎևՈւ 1.30): Այս վերականգնված Եկեղեցին ճշմարիտ է, որովհետև այն Փրկչի Եկեղեցին է. Նա է «ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը» (Հովհաննես ԺԴ.6): Եվ այն կենդանի եկեղեցի է Սուրբ Հոգու գործածության և պարգևների պատճառով» (Դեյվիդ Ա․ Բեդնար, «Ստացիր Սուրբ Հոգին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 97):
Ինչպե՞ս են Նախագահ Այրինգի և Երեց Բեդնարի ներկայացրած ճշմարտությունները Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին տարբերակում երկրի մնացած բոլոր եկեղեցիներից։ (Այն Փրկչի Եկեղեցին է, այն ունի Սուրբ Հոգու գործածությունը և պարգևները, և այնտեղ կարելի է գտնել քահանայության բանալիները։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այս գաղափարներից մի քանիսը իրենց սուրբ գրություններում Վարդապետություն և Ուխտեր 1.30 հատվածի լուսանցքում:)
Բացատրեք, որ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերը մեջբերում է արել Վարդապետություն և Ուխտեր 1․30 հատվածից և հետո բացատրել, թե ինչու է Եկեղեցու վերաբերյալ Աստծո տված նկարագրությունը շատ կարևոր։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Փաքերի հետևյալ խոսքերը.
Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր
«Եթե անտեսենք այս վարդապետությունը, մենք չենք կարող արդարացնել Վերականգնումը։ …
Մենք չենք հորինել միակ ճշմարիտ եկեղեցու վարդապետությունը։ Այն տվել է Տերը։ Ինչպես էլ մեզ ընկալեն ուրիշները, որքան էլ մեծամիտ մենք երևանք նրանց, ինչպիսի քննադատություններ էլ ուղղվեն մեզ, մենք պետք է ուսուցանենք այն բոլորին, ովքեր կլսեն։ …
Մենք չենք հայտարարում, թե ուրիշները չունեն ճշմարտություն։ Տերը նկարագրել է նրանց որպես «աստվածայնության կերպարանք» ունեցող։ Եկեղեցու նորադարձները կարող են իրենց հետ բերել ողջ ճշմարտությունը, որ ունեն և ավելացնեն դրա վրա» (“The Only True Church,” Ensign, Nov. 1985, 82)։
Ինչպե՞ս է այս վարդապետությունը պարզաբանում Վերականգնման անհրաժեշտությունը։
Հրավիրեք ուսանողներին բացատրել, թե ինչպես կարող են անհատներն անձամբ իմանալ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ճշմարիտ է: