Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 15. Հիսուս Քրիստոսը հաստատեց հաղորդությունը


Դաս 15

Հիսուս Քրիստոսը հաստատեց հաղորդությունը

Նախաբան

«Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» հռչակագրում կարդում ենք. «[Հիսուս Քրիստոսը] հիմնեց հաղորդությունը՝ որպես հիշեցում Իր մեծ քավող զոհաբերության» (Ensign or Liahona, Apr. 2000, 2): Ճաշակելով հաղորդությունը մենք հիշում ենք, որ Փրկիչն արյունահոսեց իր յուրաքանչյուր ծակոտիից և մահացավ մեզ համար. մենք նաև նորացնում ենք մեր ուխտերը Տիրոջ հետ:

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցանման առաջարկներ

Մատթեոս 26․26-28; Ղուկաս 22.15

Հիսուս Քրիստոսը նոր ուխտ հիմնեց

Վերջին Ընթրիքը

Ցուցադրեք տրված նկարը կամ Վերջին Ընթրիքը պատկերող մեկ այլ նկար, և խնդրեք ուսանողներից մեկին բացատրել, թե ինչ իրադարձություն է պատկերված այդ նկարում.

Հարցրեք ուսանողներին.

  • Ինչպե՞ս կզգայիք, եթե Փրկիչն Ինքը պատրաստեր, օրհներ և ձեզ մատուցեր հաղորդությունը:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 22.15 հատվածը: Դասարանին խրախուսեք դասի ընթացքում դիտարկել, թե ինչու Փրկիչը ցանկացավ Զատիկն անցկացնել Իր Առաքյալների հետ:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 26․26-28 հատվածը, մինչ դասարանը կհետևի նրան: Սահմանեք վկայություն բառը՝ բացատրելով, որ այն հունարեն «ուխտ» բառի թարգմանությունն է (կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այդ սահմանումն իրենց սուրբ գրությունների լուսանցքում): Քննարկեք հետևյալ հարցը.

  • Եթե Հիսուսը նոր վկայություն կամ ուխտ էր հաստատում, ո՞ր ուխտին այն պետք է փոխարիներ:

Հետևյալ տեղեկությունը կօգնի ձեզ քննարկում ծավալել. Հնում երբ Եհովան Իր ուխտը կապեց Իսրայելի զավակների հետ, Մովսեսն ուսուցանեց Եհովայի խոսքերը և մարդիկ ուխտեցին հնազանդվել այդ խոսքերին: Երբ Մովսեսը կենդանի զոհաբերեց, վերցրեց կենդանու արյունը և ցողեց մարդկանց վրա ասելով. «Ահա այն ուխտի արյունը, որ Եհովան արավ ձեզ հետ այս բոլոր խոսքերի համեմատ»: (Sես Ելից 24.3-8:) Հիսուսը վկայակոչեց Մովսեսի խոսքերը, երբ ուսուցանեց, որ Ինքը հաստատում էր նոր ուխտ Աստծո զավակների հետ՝ հեղելով Իր արյունը (ճիշտ ինչպես կենդանիների արյունը ցողելը խորհրդանշում էր Իսրայելի զավակների Եհովայի հետ հին ուխտի մեջ մտնելը): Հիսուսն Իր Առաքյալներին ներկայացնելով գինու բաժակը՝ ազդարարեց հին ուխտի ավարտը և նոր ուխտի հաստատումը (տես Եբրայեցիս 9.12-15): Մովսեսի օրենքը (հին ուխտը), բազմաթիվ առումներով, մեծ մարգարեություն էր Մեսիայի մասին: Հիսուս Քրիստոսն իրագործումն էր այդ մարգարեության (տես 2 Նեփի 11.4; Հակոբ 4.5; Ալմա 34.13-14), մասնավորապես այն առումով, որ Իր քավող զոհաբերությամբ Նա իրագործեց այդ օրենքի վերջնական նպատակը:

  • Ինչի՞ վրա է մեր ուշադրությունը կենտրոնացնում արյան մատուցումը հին և նոր ուխտերում: (Հիսուս Քրիստոսի Քավությունը և Նրա արյուն թափելը մեր մեղքերի թողության համար:)

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ միտքը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Երեց Դալլին Հ. Օուքս

«Հաղորդությունը արարողություն է, որը փոխարինում է արյուն թափելով կատարվող զոհաբերություններին և ողջակեզներին՝ Մոսիայի օրենքով, որի հետ միասին եկավ Փրկչի խոստումը. «Եվ ով որ գալիս է ինձ մոտ կոտրված սրտով և փշրված հոգով, նրան ես կմկրտեմ կրակով և Սուրբ Հոգով» (3 Նեփի 9.20)» (“Sacrament Meeting and the Sacrament,” Ensign or Liahona, Nov. 2008, 19):

  • Ինչպե՞ս կամփոփեիք Վերջին Ընթրիքի մասին մինչ այժմ քննարկված ճշմարտությունները։ (Երբ ուսանողները պատասխանեն, շեշտեք, որ Հիսուս Քրիստոսը իրագործեց հին ուխտը, և հաղորդության միջոցով հաստատեց նոր ուխտը:)

Ղուկաս 22.14-20; 3 Նեփի 18.7, 11

Հաղորդությունն օգնում է մեզ հիշել Փրկչին

Դասարանը բաժանեք զույգերի: Հանձնարարեք յուրաքանչյուր զույգին կարդալ Ղուկաս 22.19–20 և 3 Նեփի 18.7, 11: Խնդրեք նրանց գտնել մեկ այլ պատճառ (նոր ուխտը հաստատելուց բացի), թե ինչու Փրկիչը հաստատեց հաղորդությունը: Քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ պատճառ բերեց Փրկիչը հաղորդությունը հաստատելու համար։ (Ուսանողները պետք է բացահայեն հետևյալ ճշմարտությունը. Հաղորդությունը ճաշակելիս մենք պետք է հիշենք Փրկիչն:)

  • Ինչո՞ւ է կարևոր, որ հաղորդությունն ընդունելիս մենք ջանքեր գործադրենք հիշելու Փրկչին։

  • Եթե մենք չենք հիշում Փրկչին և այն ինչ Նա արել է մեզ համար, ի՞նչ իմաստ ունի հաղորդությունը:

թերթիկ, Հոլլանդի ելույթը

handout iconԿարող եք յուրաքանչյուր ուսանողի տալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի ելույթից հատվածներ պարունակող թերթիկ: Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ այն: Բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո, քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ խորհուրդ կտաք մեկին, ով ջանք է թափում հաղորդության սպասավորման ընթացքում կենտրոնանալ Փրկչի և Նրա զոհաբերության վրա: (Երբ ուսանողները պատասխանեն, կարող եք նշել, որ երբ շաբաթվա ընթացքում ամեն առիթ օգտագործենք խորհելու համար Փրկչի կյանքի և ծառայության մասին, մեզ համար հեշտ կլինի կենտրոնանալ Նրա վրա կիրակի օրը հաղորդության ընթացքում:)

  • Ի՞նչ օրհնություններ եք զգացել, երբ փորձել եք հաղորդության ժամանակ հիշել Փրկչին և Նրա Քավությունը:

Ա Կորնթացիս 11.27–30; 3 Նեփի 18.28–29; 20.8–9

Արժանիորեն հաղորդությունը ճաշակելը նորոգում է մեր ուխտերը

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ և համեմատել Ա Կորնթացիս 11.27–30 և 3 Նեփի 18.28–29; 20.8–9 հատվածները: Հանձնարարեք նրանց բացահայտել հաղորդության վերաբերյալ տրված զգուշացումը։ Այնուհետև հարցրեք.

  • Ինչո՞ւ է անխոհեմ համարվում հաղորդությունից անարժանորեն ճաշակելը:

Օգտակար կլինի կիսվել Յոթանասունից Երեց Ջոն Հ. Գրոբերգի հետևյալ խոսքերով, ով բացատրում է, թե ինչ է նշանակում արժանիորեն ճաշակել հաղորդությունից.

Երեց Ջոն Հ. Գրոբերգ

«Եթե մենք ցանկանում ենք բարելավվել (որն է՝ ապաշխարել) և չենք գտնվում քահանայության սահմանափակման ներքո, ապա, իմ կարծիքով, մենք արժանի ենք: Սակայն եթե մենք մենք բարելավվելու ցանկություն չունենք, եթե Հոգու առաջնորդությանը հետևելու մտադրություն չունենք, պետք է հարցնենք. Արդյո՞ք արժանի ենք հաղորդությունը ճաշակելու, թե ծաղրում ենք հաղորդության բուն նպատակը, որը պետք է հանդես գա որպես կատալիզատոր անձնական ապաշխարության և կատարելագործման համար: (“The Beauty and Importance of the Sacrament,” Ensign, May 1989, 38):

  • Որո՞նք են հաղորդությունն արժանիորեն ճաշակողների օրհնությունները: (տես 3 Նեփի 20.8-9): (Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են, որ եթե մենք հաղորդությունն ընդունում ենք աղոթքով և ապաշխարող հոգով, մենք կարող ենք մեղքերի թողություն ստանալ, ինչպես մենք ստացանք դա մկրտվելիս:)

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ միտքը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Երեց Դալլին Հ. Օուքս

«Մեր մկրտությունից հետո հետագա մաքրման համար առանց որոշակի նախապատրաստության մեզանից յուրաքանչյուրը կորած կլինի հոգևոր բաների համար: Մենք չենք կարող ունենալ Սուրբ Հոգու ընկերակցությունը և վերջին դտաստանի օրը մենք անխուսափելիորեն «կվտարվենք հավիտյանս» (1 Նե. 10.21): Որքա՞ն երախտապարտ ենք մենք, որ Տերը Իր Եկեղեցու յուրաքանչյուր մկրտված անդամի համար մի գործընթաց է ապահովել, ըստ որի մենք կարող ենք պարբերաբար մաքրվել հողի մեղքից: Հաղորդությունն այդ գործընթացի կարևոր մասն է» (“The Aaronic Priesthood and the Sacrament,” Ensign, Nov. 1998, 38)։

  • Ըստ Երեց Օուքսի, ինչո՞ւ է հաղորդությունն ավետարանական այդքան կարևոր արարողություն հանդիսանում:

Կիսվեք Երեց Օուքսի այս խոսքերով ևս.

Երեց Դալլին Հ. Օուքս

«Մեզ պատվիրված է ապաշխարել մեր մեղքերից և գալ դեպի Տերը կոտրված սրտով և փշրված հոգով և ճաշակել հաղորդությունը համապատասխան դրա ուխտերի: Երբ մենք այս եղանակով վերանորոգում ենք մեր մկրտության ուխտերը, Տերը վերանորոգում է մեր մկրտության մաքրագործող ազդեցությունը: Այսպես մենք մաքրվում ենք և կարող ենք Նրա Հոգին միշտ մեզ հետ ունենալ: Դրա կարևորությունն ակներև է Տիրոջ պատվիրանում, որ մենք ամեն շաբաթ ընդունում ենք հաղորդությունը» (տես ՎևՈւ 59.8–9)» (“The Aaronic Priesthood and the Sacrament,” Ensign, Nov. 1998, 38)։

Կարող եք բացատրել, որ երբ մենք արժանիորեն ընդունում ենք հաղորդությունը, մենք «նորացնում ենք Տիրոջ հետ կապած բոլոր ուխտերը» (Delbert L. Stapley, in Conference Report, Oct. 1965, 14; italics added; see also L. Tom Perry, “As Now We Take the Sacrament,” Ensign or Liahona, May 2006, 41):

Հանձնարարեք ուսանողներին վերնայել Ղուկաս 22.15-ը: Այնուհետև հարցրեք.

  • Եթե ինչ-որ մեկը հարցներ ձեզ, թե ձեր կարծիքով, ինչու էր Հիսուսն այդքան շատ ցանկանում Զատիկն անցկացնել Իր Առաքյալների հետ, ինչպե՞ս կպատասխանեիք: Ի՞նչ վկայություն կբերեիք:

Վկայեք, որ հիշելով Հիսուս Քրիստոսին և Նրա քավող զոհաբերությունը, և արժանիորեն ընդունելով հաղորդությունը, մենք նորացնում ենք Աստծո հետ կապած մեր ուխտերը: Խրախուսեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են հաղորդությունն ընդունելիս անհատապես «կոտրված սիրտ ու փշրված հոգի» մատուցել: Քաջալերեք նրանց հաղորդության ծեսը դարձնել կանոնավոր հոգևոր փորձառություն:

Ուսանողի ընթերցարան

Ջեֆրի Ռ. Հոլլանդի ընտրանի, «Սա արեք ի հիշատակ ինձ»

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Եթե հիշելը մեր սկզբունքային գործողությունն է, ապա ի՞նչ պետք է անմիջապես հիշենք, երբ մեզ են մատուցվում այդ պարզ և արժեքավոր խորհրդանիշները:

Կարող ենք հիշել Փրկչի նախամահկանացու կյանքը և այն ամենը, ինչ նա արել է որպես մեծ Եհովա, արարիչ երկնքի, երկրի և այն ամենի, ինչ կա նրանցում: Մենք կարող ենք հիշել, որ անգամ Երկնքի Մեծ Խորհրդում նա սիրեց մեզ և այնքան մեծ ուժ ուներ, որ Քրիստոսի զորությամբ և առ Գառի արյունը մեր հավատքով հաղթեց անգամ այնտեղ (տես Հայտ. 12.10-11):

Կարող ենք հիշել նրա ծննդյան անպաճույճ շքեղությունը: …

Կարող ենք հիշել Քրիստոսի գործած հրաշքները, նրա ուսմունքները, նրա բժշկումներն ու նրա օգնությունը: Կարող ենք հիշել, որ նա կույրին տեսողություն շնորհեց և բժշկեց խուլին, ոտքի կանգնացրեց կաղին, խեղվածին և տկարին: Ապա այն օրերին, երբ զգում ենք, որ մեր առաջընթացը դադարել է կամ մեր ուրախություններն ու տեսակետները խամրել են, մենք կարող ենք Քրիստոսի հանդեպ հաստատակամությամբ առաջ մղվել: …

Մենք կարող ենք հիշել, որ անգամ իրեն տրված նման լուրջ առաքելությամբ, Փրկիչն ուրախություն էր գտնում կյանքում, նա սիրում էր մարդկանց և իր աշակերտներին պատվիրում էր ուրախ լինել: Նա ասել է, որ մենք պետք է ոգևորվենք ավետարանով կարծես մի մեծ գանձ ենք գտել, իսկական թանկագին մարգարիտ, հենց մեր շեմին դրված: …

Կարող ենք հիշել, որ Քրիստոսն իր աշակերտներին ընկերներ կոչեց: …

Կարող ենք և պետք է հիշենք այն հրաշալի բաները, որ եկել են մեր կյանք, և որ «բոլոր բաները, որոնք բարի են, գալիս են Քրիստոսից» (Մորո. 7.24): …

Երբեմն առիթ կլինի հիշելու դաժան վերաբերմունքը, որ նրա հանդեպ դրսևորվեց, որ նա մերժվեց և անարդարությունը, օ~, այն անարդարությունը, որ նա կրեց: Երբ մենք ևս դիմակայում ենք այդ ամենին մեր կյանքում, կարող ենք հիշել, որ Քրիստոսը ևս կրեց ամեն նեղություն, սակայն չճնշվեց, վրդովվեց, սակայն չհուսահատվեց, հալածվեց, բայց երեսից չընկավ, վայր ընկավ, բայց չկործանվեց (տես Բ Կոր. 4.8–9):

Երբ մեր կյանքում նման դժվար պահեր են լինում, մենք կարող ենք հիշել, որ Հիսուսն իջավ ամեն ինչից վար, նախքան կբարձրանար ամեն ինչից վեր, և որ նա կրեց ցավեր, չարչարանքներ և ամեն տեսակի գայթակղություններ, որպեսզի լցվեր ողորմածությամբ և իմանար, ինչպես նեցուկ լիներ իր ժողովրդին իրենց տկարություններում (տես ՎևՈւ 88.6; Ալմա 7.11–12):

Ովքեր երերում կամ սայթաքում են, նա պատրաստ է հաստատել և ամրացնել: Ի վերջո, նա պատրաստ է փրկել մեզ և այդ ամենի համար նա տվեց իր կյանքը: …

… Այդ ամենը մենք կարող ենք հիշել, երբ ծնկի իջած երիտասարդ քահանան մեզ կոչ է անում միշտ հիշել Քրիստոսին» (Ensign, Nov. 1995, 67–69):