Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 18. Փրկիչը ծառայեց հոգևոր աշխարհում


Դաս 18

Փրկիչը ծառայեց հոգևոր աշխարհում

Նախաբան

Խոսելով Փրկչի մասին, մեր օրերի Առաքյալները վկայել են. «Նա մեծ փրկագնող պարգև էր հօգուտ բոլոր նրանց, ովքեր երբևէ ապրելու էին երկրի երեսին» («Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 2): Փրկչի քավող զոհաբերության և հոգևոր աշխարհում Նրա ծառայության շնորհիվ Երկրի վրա երբևէ ապրած Աստծո բոլոր զավակները ավետարանն ընդունելու կամ մերժելու հնարավորությունը կունենան: Այս դասում ուսանողները կսովորեն հոգևոր աշխարհում ունեցած Փրկչի դերի և մահացածներին փրկելու գործում ունեցած մեր դերի մասին:

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցանման առաջարկներ

Ղուկաս 23.39-43; Վարդապետություն և Ուխտեր 138.11-24

Հիսուս Քրիստոսն այցելեց հոգիների աշխարհ

Կարող եք ցուցադրել Հիսուսի թաղումը (Ավետարանի նկարների գիրք [2009], հ. 58; տես նաև LDS.org) և Մարիամը և Հարություն առած Հիսուս Քրիստոսը նկարները (Gospel Art Book, հ. 59)։

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Յոթանասունից Երեց Սպենսեր Ջ. Քոնդիի հետևյալ խոսքերը.

Երեց Սպենսեր Ջ. Քոնդի

«Հիսուսի մահվան և Հարության փաստերը Քրիստոնյա դավանանքներին հարողները գնահատել են որպես հիմնարար սկզբունքներ: Ինչևէ, Իր մահից հետո մինչև Իր Հարությունն ընկած ժամանակահատվածում այն, ինչ արեց Հիսուսի անմահ հոգին առեղծված էր բոլորի, սակայն ոչ Վերջին Օրերի Սրբերի համար: Եվ այդ ժամերի ընթացքում Նրա կատարած գործի նշանակալիությունը վարդապետական հիմք է ապահովում Երկրի վրա տաճարներ կառուցելու համար: Ավելին, Նրա կատարած գործի մասին վկայությունը կարող է մեծապես սփոփել նրանց, ովքեր սգում են սիրելիի մահը» (“The Savior’s Visit to the Spirit World,” Ensign, July 2003, 32):

Քրիստոսի թաղումը

Քրիստոսի թաղումը, Քարլ Հեյնրիխ Բլոխի: Օգտագործվել է Ֆրիդրիխսդորֆի Ազգային Պատմության Թանգարանի թույլտվությամբ, Հիլրոդ, Դանիա: Չպատճենահանել

Մարիամը և հարություն առած Հիսուս Քրիստոսը

Ինչո՞ւ ես լաց լինում. © 2015 by Simon Dewey. Օգտագործվել է Altus Fine Art-ի թույլտվությամբ, www.altusfineart.com

Անդրադարձեք նկարներին և հարցրեք դասարանին.

  • Ի՞նչ արեց Հիսուսը Իր թաղումից մինչև Իր Հարությունը ընկած ժամանակահատվածում:

Որպեսզի ուսանողները որոշ պատկերացում կազմեն, հանձնարարեք նրանց կարդալ Ղուկաս 23.39-43:

  • Ի՞նչ ասաց Փրկիչը խաչին գամված չարագործին: (Նշեք, որ Նախագահ Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Փրկչի արտասանած ավելի ստույգ խոսքերն են եղել. «Դու այսօր ինձ հետ հոգիների աշխարհում կլինես» [in History of the Church, 5:424–25]: Շատ Քրիստոնյաներ չեն հասկացվում չարագործին ուղղված Փրկչի խոսքերն այն առումով, որ մարդը կարող է ապաշխարել լուրջ մեղքերից իր կյանքի վերջում: Ինչևէ, սուրբ գրություններն ուսուցանում են, որ մենք չպետք է հետաձգենք մեր ապաշխարհությունը:)

  • Ըստ այդ խոսքերի, ի՞նչ գործ էր կատարում Փրկիչը մինչ Նրա մարմինը թաղված էր: Sես նաև Ա Պետրոս 4.6:)

Ուսանողներին ասեք, որ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը հայտնություն է ստացել, որը նկարագրում է Հիսուս Քրիստոսի այցը հոգիների աշխարհ: Որպեսզի ուսանողները հասկանան այդ հայտնության ենթատեքստը, ամփոփ ներկայացրեք Վարդապետություն և Ուխտեր 138 բաժնի ներածությունը և առաջին 10 հատվածները: Այնուհետև խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 138․11–12, 15-16, 18-19, 23-24: Քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ըստ այդ տեսիլքի, ի՞նչ արեց Փրկիչը Իր թաղումից մինչև Իր Հարությունը ընկած ժամանակահատվածում: (Ուսանողները պետք է հստակ ասեն, որ մինչ Իր մարմինը գտնվում էր գերեզմանում Հիսուսն այցելեց արդար հոգիներին հոգևոր աշխարհում:)

  • Ինչո՞ւ էին այդ արդար հոգիները լցված ուրախությամբ և ցնծությամբ: (Երբ ուսանողները պատասխանեն, շեշտեք հետևյալ ճշմարտությունը. Ըստ Աստծո ծրագրի, ննջեցյալները, ովքեր մահկանացու կյանքում եղել են հավատարիմ, կարող են մահից փրկագնվել Հիսուս Քրիստոսի Հարությունից հետո: Կարող եք նշել, որ մինչև Փրկչի մահը և Հարությունը միսիոներներ չեն ուղարկվել հոգևոր աշխարհ քարոզելու Ղուկաս 16.19-31; Մովսես 7.36-39]:)

Վարդապետություն և Ուխտեր 138․20-37

Աստծո բոլոր զավակներն ավետարանը լսելու հնարավորություն կունենան

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 138․20-21, 25-28 հատվածները և ներկայացնել, թե ինչ հարցի շուրջ էր խորհում Նախագահ Սմիթը: (Նշում. Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ սուրբ գրություններն ուսումնասիրելիս լավ հարցեր տալու և պատասխաններ փնտրելու կարևորությունը, նշեք, որ սուրբ գրություններում գրանցված բազմաթիվ հայտնություններ տրվել են անկեղծ են տրված հարցի արդյունքում:) Երբ ուսանողները պատասխանեն, խնդրեք նրանց կարդալ Վարդապետություն և Ուխտեր 138․29-30, և գտնել, թե ինչպես էին հոգիները բանտում լսելու ավետարանը: Հարցրեք.

  • Ի՞նչ արեց Փրկիչն արդարների մեջ, երբ այցելեց հոգիների աշխարհ: (Հավաստիացեք, որ ուսանողները բացահայտում են հետևյալ ճշմարտությունը. Հոգիների աշխարհում Հիսուսը կազմակերպեց մահացածների փրկության աշխատանքը:)

Ուսանողներին բաժանեք զույգերի: Խնդրեք նրանց ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 138․30-37 հատվածը և քննարկել բոլոր բառի կարևորությունը, որը օգտագործվում է 30, 31 և 37 հատվածներում: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հարցրեք.

  • Ո՞րն էր հոգիների աշխարհում Փրկչի ծառայության նպատակը: (Ուսանողները պետք է հստակ ներկայացնեն հետևյալ ճշմարտությունը. Փրկիչն ուղի բացեց Աստծո բոլոր զավակների համար ավետարանը լսելու և լիակատար ուրախություն ձեռք բերելու համար:)

  • Ինչո՞ւ պետք է ավետարանը քարոզվի Աստծո բոլոր զավակներին։ (Տես ՎևՈւ 138.33-34, Ա Պետրոս 3.18-20:)

  • Ի՞նչ է սա ուսուցանում մեզ Հիսուս Քրիստոսի կատարած քավության հետևանքների մասին: (Քավության հետևանքները հասնում են հոգիների աշխարհ:)

Կարող եք կիսվել Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի (1876–1972) հետևյալ խոսքերով.

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Իսկ ի՞նչ է սպասվում անթիվ մարդկանց, ովքեր մահացել են և երբեք չեն լսել Քրիստոսի մասին, երբեք չեն ունեցել ապաշխարության և իրենց մեղքերի թողության հնարավորությունը, երբեք չեն հանդիպել իշխանություն կրող Եկեղեցու երեցի: Մեր բարի քրիստոնյա հարևանները կասեն ձեզ, որ իրենք հավետ կորած են: …

Դա արդա՞ր է: Դա արդարացի՞ է: Ոչ: Տերն ամեն մարդու տալու է լսելու և հավերժական կյանք կամ իր արքայությունում մի տեղ ստանալու հնարավորություն» (Doctrines of Salvation, ed. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2:132):

  • Ինչո՞ւ են հոգիների աշխարհի մասին այդ ճշմարտությունները կարևոր: Իմանալով հոգիների աշխարհի վերաբերյալ այդ ճշմարտությունները, ի՞նչը կփոխվի ձեր կյանքում:

  • Հոգիների աշխարհում Փրկչի ծառայության մասին գիտելիքը ինչպե՞ս կարող է սփոփանք լինել ձեզ համար:

Մենք կարող ենք օգնել մահացածների փրկության գործում

handout iconՅուրաքանչյուր ուսանողի տվեք «Վերջին Օրերի աշխատանքը մահացածների համար» թերթիկի մեկական օրինակ։ Դասարանը բաժանեք փոքր խմբերի կամ զույգերի: Հանձնարարեք նրանց կարդալ թերթիկի վրա գրվածը, գտնելով և քննարկելով այն օրհնությունները, որոնք խոստացվել են նրանց, ովքեր մասնակցում են մահացածների փրկագնման աշխատանքին:

թերթիկ, Վերջին օրերի աշխատանքը մահացածների համար

Բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո, տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս է տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքում մեր մասնակցությունն օգնում մահացներին հասու լինել այն օրհնություններին, որոնք գալիս են Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերության շնորհիվ:

  • Մահացածների համար փոխարինող արարողություններին մասնակցելը ինչպե՞ս է օգնում մեզ էլ ավելի նմանվել Փրկչին: (Երբ ուսանողները պատասխանեն, շեշտեք հետևյալ սկզբունքը. Մասնակցելով մեր ազգականների համար կատարվող տաճարային արարողություններին մենք նպաստում ենք նրանց փրկության գործին և ամրանում հակառակորդի դեմ:)

Կարող եք կիսվել Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի (1910–2008) հետևյալ բացատրությամբ, թե ինչպես է մահացածների համար կատարվող փոխարինող աշխատանքը զուգորդվում Փրկչի փրկագնող աշխատանքի հետ.

Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Այն ինչ կատարվում է Տիրոջ Տանը, … մոտ է Տիրոջ զոհաբերության ոգուն ավելի, քան ինձ ծանոթ որևէ այլ գործ: Ինչո՞ւ: Որովհետև դա կատարվում է նրանց կողմից, ովքեր կամովին տրամադրում են իրենց ժամանակից և ունեցվածքից, առանց որևէ շնորհակալություն կամ վարձք ակնկալելու, անելով մյուսների համար այն, ինչ նրանք չեն կարող անել իրենց համար» (“A Century of Family History Service,” Ensign, Mar. 1995, 62–63; see also Obadiah 1:21):

Ուսանողների ուշադրությունը կրկին հրավիրեք թերթիկի վրա և հարցրեք.

  • Ե՞րբ եք տեսել կամ զգացել այն օրհնությունները, որոնք խոստացվել են նրանց, ովքեր մասնակցում են մահացածների փրկագնման աշխատանքին:

Հանձնարարեք ուսանողներին լուռ խորհել հետևյալ հարցի շուրջ.

  • Այդ խոստումներից որո՞նք կցանկանայիք ունենալ ձեր կյանքում այժմ, և ինչ եք ցանկանում անել դրանք ձեռք բերելու համար:

Ուսանողներին խրախուսեք հանդիպել իրենց ծխի ընտանիքի պատմության խորհրդատուին և ավելին սովորել իրենց մահացած նախնիների համար աշխատանք կատարելու մասին: Բարձրաձայն կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 128.22, և վկայեք Հիսուս Քրիստոսի հավերժական ծառայության և մահացածների համար կատարվող սուրբ աշխատանքի մասին, որը հաստատվել էր աշխարհի հիմնադրումից առաջ:

Ուսանողի ընթերցարան

Վերջին օրերի աշխատանքը մահացածների համար

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոն Ա. Վիդսոն (1872–1952) ուսուցանել է հետևյալը Աստծո որդիներին և դուստրերին փրկելու մեր կանխորոշված առաքելության մասին.

Երեց Ջոն Ա. Վիթսոու

«Մեր նախաերկրային կյանքում՝ մեծ խորհրդի օրը մենք որոշակի պայմանագիր ենք կապել Ամենազորի հետ: Տերն իր կողմից հղացած մի ծրագիր է առաջարկել: Մենք ընդունել ենք այն: Քանի որ այդ ծրագիրը նախատեսված էր բոլոր մարդկանց համար, այդ ծրագրի ներքո մենք դառնում ենք յուրաքանչյուր անձի փրկության մասնակիցը: Մենք տեղում համաձայնել ենք լինել ոչ միայն մեր փրկիչները, այլև … փրկիչները՝ ողջ մարդկային ընտանիքի: Մենք Տիրոջ հետ գործընկերության մեջ ենք մտել: Այն ժամանակ այդ ծրագրի գործարկումը դարձավ ոչ միայն Հոր աշխատանքը, և Փրկչի աշխատանքը, այլև մեր աշխատանքը: Մեզանից ամենափոքրը, ամենախոնարհը, գործակցում է Ամենազորի հետ, փրկության հավերժական ծրագրի նպատակն իրագործելու համար» (“The Worth of Souls,” Utah Genealogical and Historical Magazine, Oct. 1934, 189)” (in Doctrine and Covenants and Church History: Gospel Doctrine Teacher’s Manual [1999], 173):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը խրախուսել է Եկեղեցու երիտասարդներին տաճարային աշխատանք կատարել իրենց նախնիների համար.

Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Տաճարում կատարված ցանկացած աշխատանք ժամանակի լավ տնօրինում է, սակայն որպես փոխանորդ ձեր իսկ նախնիների համար ծեսեր ստանալը տաճարում անցկացրած այդ ժամանակը էլ ավելի սրբազան է դարձնում և բերում էլ ավելի մեծ օրհնություններ: …

Երիտասարդներ, դուք ուզո՞ւմ եք ապահով ուղի՝ ձեր կյանքում թշնամու ազդեցությունը նվազեցնելու համար: Ընկղմվեք ձեր նախնիների հետազոտության մեջ, պատրաստեք նրանց անունները փոխարինողների միջոցով տաճարում մատչելի սրբազան ծեսերի համար, ապա գնացեք տաճար և փոխարինող դարձեք նրանց համար, ստանալով մկրտության ուխտերը և Սուրբ Հոգու պարգևը: … Ես չգիտեմ ձեր կյանքում թշնամու ազդեցությունից պաշտպանվելու ավելի մեծ պաշտպանություն» («Մահացածներին փրկագնելու ուրախությունը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 93–94)։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է այդ այլաբանության իմաստը.

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Ես հրավիրում եմ Եկեղեցու երիտասարդներին սովորել Եղիայի Հոգու մասին և զգալ այն: Ես խրախուսում եմ ձեզ սովորել, փնտրել ձեր նախնիներին և պատրաստել ձեր անձերը` լինելու փոխանորդ և կատարելու մկրտություններ Տիրոջ տանը ձեր մահացած ազգականների համար (տես ՎևՈւ 124.28–36): Եվ ես հորդորում եմ ձեզ օգնել այլ մարդկանց իմանալ իրենց ընտանիքի պատմությունները:

Եթե դուք հավատքով արձագանքեք այս հրավերին, ձեր սրտերը կդառնան դեպի հայրերը: Աբրահամին, Իսահակին և Հակոբին տրված խոստումները կարմատավորվեն ձեր սրտերում: Ձեր հայրապետական օրհնությունները, բացահայտելով ձեր տոհմաբանական գիծը, կկապեն ձեզ այս հայրերի հետ և ավելի իմաստալից կդառնան ձեր համար: Ձեր սերն ու երախտագիտությունը ձեր նախնիների հանդեպ կմեծանան: Փրկչի մասին ձեր վկայությունը և դարձի ընթացքը կդառնան ավելի խորը ու հաստատուն: Եվ ես խոստանում եմ, որ դուք պաշտպանված կլինեք թշնամու սաստկացող ազդեցությունից: Մինչ դուք մասնակցեք այս սուրբ աշխատանքին և սիրեք այն, դուք պաշտպանված կլինեք ձեր երիտասարդության տարիներին և ձեր ողջ կյանքի ընթացքում» («Զավակների սրտերը պետք է դառնան», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 26–27):