Միսիայի կոչումներ
Առաջին Նախագահության ուղերձը


«Առաջին Նախագահության ուղերձը», Քարոզիր Իմ ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց (2023)

«Առաջին Նախագահության ուղերձը», Քարոզիր Իմ ավետարանը

Առաջին Նախագահության ուղերձը

Սիրելի միսիոներ ընկերներ։

Մենք շնորհավորում ենք ձեզ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներ դառնալու հիանալի հնարավորության համար: Չկա ավելի գրավիչ կամ կարևոր աշխատանք, քան Իսրայելի հավաքումն է:

Քարոզիր Իմ ավետարանը նպատակ ունի օգնելու ձեզ դառնալ ավելի պատրաստված և հոգևորապես ավելի հասուն միսիոներ: Այն նաև նպատակ ունի օգնելու ձեզ դառնալ ավելի արդյունավետ ուսուցիչ: Մենք հորդորում ենք ձեզ ամեն օր օգտագործել այն ձեր անձնական և զուգընկերոջ հետ ուսումնասիրության ընթացքում: Մենք նաև խրախուսում ենք ձեզ օգտագործել այն ձեր շրջանի խորհրդի ժողովներում և գոտու համաժողովներում: Ուսումնասիրեք նշված սուրբ գրությունները և սովորեք վարդապետություններն ու սկզբունքները:

Մենք հրավիրում ենք ձեզ ստանձնել նոր և ավելի մեծ պարտավորություն՝ օգնելու մեր Երկնային Հորը Իր փառահեղ աշխատանքում: Յուրաքանչյուր միսիոներ կարևոր դեր ունի՝ օգնելու Տիրոջն Իր աշխատանքում «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1․39)

Տերը կօրհնի ձեզ, երբ դուք խոնարհաբար նվիրվեք Նրան ծառայելուն: Թող որ դուք մեծ ուրախություն և երջանկություն գտնեք՝ Երկնային Հոր զավակների հետ աշխատելիս:

Առաջին Նախագահություն

Տպել