Միսիայի կոչումներ
Գլուխ 5. Կիրառեք Մորմոնի Գրքի զորությունը


«Գլուխ 5. Կիրառեք Մորմոնի Գրքի զորությունը», Քարոզիր Իմ Ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց (2023)

«Գլուխ 5», Քարոզիր Իմ ավետարանը

Հիսուսն ուսուցանում է Արևմտյան կիսագնդում (Հիսուս Քրիստոսն այցելում է Ամերիկա մայրցամաք), նկարը՝ ըստ Ջոն Սքոթի

Գլուխ 5

Կիրառեք Մորմոնի Գրքի զորությունը

Խորհեք սրա մասին

  • Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքը հանդիսանում մեր կրոնի պորտաքարը:

  • Ինչո՞ւ է Մորմոնի Գիրքն այդքան հզոր դարձի գալու գործում:

  • Ի՞նչ է ուսուցանում Մորմոնի Գիրքը Հիսուս Քրիստոսի մասին։

  • Ինչպե՞ս կարող եմ օգտագործել Մորմոնի Գիրքը, որպեսզի օգնեմ ինձ և ուրիշներին ավելի մոտենալ Աստծուն:

  • Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքն անդրադառնում հոգու հարցերին:

  • Ինչպե՞ս կարող եմ օգնել մարդկանց կարդալ և վկայություն ձեռք բերել Մորմոնի Գրքի վերաբերյալ:

Մորմոնի Գիրքը, Հոգու հետ միասին, ձեր դարձի գալու ամենազորավոր միջոցն է: Այս գիրքը հնագույն, սուրբ հիշատակարան է, որը գրվել է, որպեսզի համոզի բոլոր մարդկանց, որ Հիսուսը Քրիստոսն է (տես Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը): Ինչպես ասվում է նրա ենթավերնագրում, Մորմոնի Գիրքը «ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին»: Այն նաև համոզիչ ապացույց է, որ Աստված կանչել է Ջոզեֆ Սմիթին որպես մարգարե և վերականգնել է Հիսուս Քրիստոսի ավետարանը նրա միջոցով:

պորտաքարով կամարակապ դուռ

Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարն է

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Մորմոնի Գիրքը հանդիսանում է «մեր կրոնի պորտաքարը» (Մորմոնի Գրքի Նախաբանը)։ Մեկ այլ առիթով նա ասել է. «Հեռացրեք Մորմոնի Գիրքը և հայտնությունները և որտե՞ղ կլինի մեր կրոնը: Մենք չունենք այն» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 196

Կամարն ամուր ճարտարապետական կառույց է, որը պատրաստված է սեպաձև կտորներից, որոնք հենվում են միմյանց: Միջին կտորը կամ պորտաքարը սովորաբար ավելի մեծ է, քան այլ սեպերը և պահում է դրանք տեղում:

Նախագահ Էզրա Թավթ Բենսոնն ասել է, որ Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարն է հանդիսանում առնվազն երեք առումով․

Վկայում է Քրիստոսի մասին։ «Մորմոնի Գիրքը Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայության պորտաքարն է, իսկ Նա այն ամենի անկյունաքարն է, ինչ մենք անում ենք: Այն զորեղ ու հստակ կերպով վկայում է Նրա իրականության մասին»:

Վարդապետության լրիվությունն է։ «Տերն Ինքն է ասել, որ Մորմոնի Գիրքը պարունակում է «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը» [Վարդապետություն և Ուխտեր 20․9, 27.5]։ … Մորմոնի Գրքում մենք կգտնենք այն [վարդապետության] լրիվությունը, որոն անհրաժեշտ է մեր փրկության համար: Եվ [այն] ուսուցանվում է հասկանալի և պարզորեն, որպեսզի նույնիսկ երեխաները կարողանան սովորել փրկության և վեհացման ուղիները:

Վկայության հիմքն է։ «Ինչպես որ կամարը քանդվում է, եթե հանվում է պորտաքարը, այնպես էլ ողջ Եկեղեցին կանգնում կամ ընկնում է Մորմոնի Գրքի ճշմարտացիությունից կախված: … Եթե Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, … ապա մարդը պիտի ընդունի Վերականգման վերաբերյալ պնդումները»։ (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Էզրա Թաֆտ Բենսոն [2014], 129, 131128

Ձեռք բերելով վկայություն այն մասին, որ Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է, մենք կարող ենք իմանալ, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե էր: Նրա միջոցով Աստծո քահանայության իշխանությունը վերականգնվեց երկնային սուրհանդակների կողմից: Աստված նաև լիազորեց Ջոզեֆին կազմավորել Հիսուս Քրիստոսի Եկեղեցին: Հայտնությունը շարունակվում է այսօր ապրող մարգարեների միջոցով:

պատանին կարդում է սուրբ գրություններ

Մորմոնի Գիրքն առանցքային դեր ունի անձնական դարձի համար

Դարձի հիմնական մասը Սուրբ Հոգու զորությամբ վկայությունը ստանալն է, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Այն անկեղծորեն կարդալով և ուսումնասիրելով, դուք կզգաք, որ նրա խոսքերն ընդլայնում են ձեր հոգին: Նրա խոսքերը կլուսավորեն ձեր հասկացողությունը՝ կյանքի, Աստծո ծրագրի և Հիսուս Քրիստոսի մասին (տես Ալմա 32.28 հատվածը): Գրքի մասին աղոթեք անկեղծ միտումով և հավատքով առ Քրիստոսը: Այդպես վարվելով դուք Սուրբ Հոգու միջոցով վկայություն կստանաք, որ դա Աստծո խոսքն է (տես Մորոնի 10.4–5 հատվածները):

Մորմոնի Գրքի մասին ձեր վկայությունը կարող է հանգեցնել խորը և մնայուն հավատքի նրա զորության հանդեպ, ինչը կօգնի ուրիշներին դարձի գալ: Օգնեք մարդկանց, ում ուսուցանում եք, ճանաչել այն լուսավորվածությունը, որը նրանք զգում են, այն անկեղծորեն կարդալիս: Ընդգծեք Հիսուս Քրիստոսի մասին նրա հզոր վկայությունը: Խրախուսեք նրանց աղոթել, որպեսզի ստանան գրքի ճշմարտության մասին իրենց իսկ վկայությունը:

Ձեր ուսուցումը պետք է կենտրոնացած լինի մարդկանց խրախուսելու վրա, որպեսզի նրանք Սուրբ Հոգուց վկայություն փնտրեն Մորմոնի Գրքի վերաբերյալ: Մորմոնի Գիրքը կարող է ընդմիշտ փոխել նրանց կյանքը:

Օգտագործեք Մորմոնի Գիրքը՝ Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանելու համար

Մարգարե Ջոզեֆ Սմիթn ասել է․ «Մորմոնի Գիրքն ամենաճիշտն [է] երկրի վրա եղած բոլոր գրքերից» (Մորմոնի Գրքի նախաբան)։ Այն վկայում է Քրիստոսի մասին և հասկանալի ուսուցանում է Նրա վարդապետությունը (տես 2 Նեփի 31, 32.1–6, 3 Նեփի 11.31–39, 27.13–22): Այն ուսուցանում է Նրա ավետարանի լրիվությունը: Մորմոնի Գրքում ուսուցանվող ավետարանի առաջին սկզբունքներն ու արարողություններն ուղի է դեպի առատորեն օրհնված կյանք:

Օգտագործեք Մորմոնի Գիրքը որպես հիմնական աղբյուր՝ վերականգնված ավետարանն ուսուցանելու համար: Հետևյալ աղյուսակում թվարկված են Մորմոնի Գրքի որոշ ճշմարտություններ, որոնք դուք կուսուցանեք:

Միսիոներական դաս Գլուխ 3-ում

Վարդապետություն

Հղումներ

Միսիոներական դաս Գլուխ 3-ում

Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման ուղերձը

Վարդապետություն

Աստծո էությունը, Փրկչի ծառայությունը և Քավությունը, հեռացումը, Վերականգնումը, Ջոզեֆ Սմիթ, քահանայության իշխանությունը

Հղումներ

1 Նեփի 12–14

2 նեփի 3, 26–29

Մոսիա 2–5

Միսիոներական դաս Գլուխ 3-ում

Երկնային Հոր փրկության ծրագիրը

Վարդապետություն

«Հավերժական Աստծո մեծ ծրագիրը», ներառյալ Ադամի և Եվայի անկումը, Հիսուս Քրիստոսի Քավությունը, Հարությունը և Դատաստանը

Հղումներ

2 Նեփի 2, 9

մոսիա 3, 15–16

Ալմա 12, 34․9, 40–42

Միսիոներական դաս Գլուխ 3-ում

Հիսուս Քրիստոսի ավետարանը

Վարդապետություն

Հավատքն առ Քրիստոս, ապաշխարությունը, մկրտությունը, Սուրբ Հոգու պարգևը և մինչև վերջ դիմանալը

Հղումներ

2 Նեփի 31–32

3 Նեփի 11, 27․13–22

Միսիոներական դաս Գլուխ 3-ում

Ամբողջ կյանքում դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները

Վարդապետություն

Արարողություններ, ինչպիսիք են մկրտությունը, քահանայության կարգումը և հաղորդությունը

Հղումներ

3 Նեփի 11․22–2818

Մորոնի 2–6

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Ի՞նչ է ասում Փրկիչը Մորմոնի Գրքի վերաբերյալ:

Մորմոնի Գիրքը վկայում է Քրիստոսի մասին

Մորմոնի Գրքի հիմնական նպատակը Հիսուս Քրիստոսի մասին վկայելն է: Այն հաստատում է Նրա կյանքի, առաքելության, հարության և զորության իրականությունը: Այն ճշմարիտ վարդապետություն է ուսուցանում Քրիստոսի և Նրա Քավության մասին:

Որոշ մարգարեներ, որոնց գրությունները պահպանվել են Մորմոնի Գրքում, անձամբ են տեսել Քրիստոսին: Հարեդի եղբայրը, Նեփին և Հակոբը տեսել են նախաերկրային Քրիստոսին: Նեփիացիների մեջ բազմաթիվ մարդիկ ներկա էին Փրկչի ծառայությանը (տես 3 Նեփի 11–28 հատվածները): Ավելի ուշ Մորմոնը և Մորոնին տեսան հարություն առած Քրիստոսին (տես Մորմոն 1.15, Եթեր 12.39 հատվածները):

Երբ մարդիկ կարդան և աղոթեն Մորմոնի Գրքի մասին, նրանք ավելի լավ կճանաչեն Փրկչին և կզգան Նրա սերը: Նրանք կաճեն Նրա մասին իրենց վկայության մեջ: Նրանք կիմանան, թե ինչպես գալ դեպի Նա և փրկվել (տես 1 Նեփի 15.14–15 հատվածները):

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

«Հիսուս Քրիստոսի Քավության մասին Մորմոնի Գիրքը տրամադրում է ամբողջական և ամենահեղինակավոր հասկացողությունը, որը երբևէ եղել է մինչև այդ: Այն ուսուցանում է, թե ինչ է նշանակում վերստին ծնվել: … Մենք իմանում ենք, թե մենք ինչու ենք այստեղ՝ Երկրի վրա: Սա և այլ ճշմարտություններ ավելի հզոր ու համոզիչ են ուսուցանվում Մորմոնի Գրքում, քան որևէ այլ գրքում: Հիսուս Քրիստոսի ավետարանի ամբողջական զորությունը պարունակվում է Մորմոնի Գրքում» (Ռասել Մ. Նելսոնն, «Մորմոնի Գիրքը. Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա»: Լիահոնա, նոյեմբեր 2017, 62)։

Անհատական ուսումնասիրություն

Ձեր միսիայի ընթացքում ձեր ուսումնասիրության օրագրում գրի առեք հետևյալ հարցերի պատասխանները.

  • Ի՞նչ եք սովորել Հիսուս Քրիստոսի մասին Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրությունից:

  • Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրությունն ինչպե՞ս է ազդել Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայության վրա:

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել Մորմոնի Գիրքը, որպեսզի օգնեք մարդկանց ամրացնել իրենց վկայությունները:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Ի՞նչ պատճառներ են ունեցել Մորմոնի Գրքի մարգարեներն իրենց գրառումները գրելու համար:

Անհատական կամ զուգընկերոջ հետ ուսումնասիրություն

Մորմոնի Գիրքը գրված է, «որպեսզի համոզի [բոլոր ժողովուրդներին], որ Հիսուսը Քրիստոսն է» (Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը): Հետևյալ աղյուսակը թվարկում է Մորմոնի Գրքի որոշ գլուխներ, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի կյանքի, ուսմունքների և ծառայության մասին: Ընտրեք հատվածներ՝ ձեր միսիայի ընթացքում ուսումնասիրելու համար:

Բացի այդ, մտածեք այն մարդկանց կարիքների մասին, որոնց ուսուցանում եք: Ծրագրեր կազմեք՝ նրանց հետ այս հատվածներից մի քանիսը կարդալու համար, որպեսզի ամրացնեք Փրկչի մասին նրանց գիտելիքներն ու վկայությունը։

Տիտղոսաթերթ և նախաբան

Հստակեցրեք գրքի նպատակը:

1 Նեփի 10–11

Լեքին և Նեփին վկայում են Փրկչի մասին:

2 Նեփի 2, 9

Լեքին և Հակոբը վկայում են Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին:

2 Նեփի 31–33

Նեփին ուսուցանում է Քրիստոսի վարդապետությունը:

Մոսիա 2–5

Բենիամին թագավորը վկայում է Քրիստոսի մասին։

Ալմա 57

Ալման վկայում է Փրկչի մասին:

Ալմա 36

Ալման զգում է Քրիստոսի քավիչ զորությունը:

3 Նեփի 9–10

Փրկիչը հրավիրում է ինձ գալ դեպի Իրեն։

3 Նեփի 11–18

Փրկիչն ուսուցանում է նեփիացիներին Հոր և Նրա վարդապետության մասին:

3 Նեփի 27

Փրկիչն ուսուցանում է Իր ավետարանը:

Եթեր 12

Եթերը և Մորոնին ուսուցանում են, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքը գործողության և զորության սկզբունք է։

Մորոնի 7–8

Մորմոնն ուսուցանում է Քրիստոսի մաքուր սիրո և Նրա Քավության մասին:

Մորոնի 10

Մորոնին հրավիրում է բոլորին գալ դեպի Քրիստոսը և կատարելագործվել Նրանում:

Մորմոնի Գիրքն օգնում է մեզ ավելի շատ մոտենալ Աստծուն:

Մորմոնի Գրքի վերաբերյալ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է, որ «ապրելով ըստ դրա ցուցումների, տղամարդը [կամ կինը] ավելի շատ կմոտենա Աստծուն՝ հնազանդվելով նրա պատվիրաններին, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների» (Մորմոնի Գրքի նախաբանը)։ Հետևողականորեն ուսուցանելով և առաջարկելավ մարդկանց ապրել Մորմոնի Գրքի սկզբունքներով, դուք օգնում եք նրանց զարգացնել հավատքն առ Հիսուս Քրիստոսը և ավելի շատ մոտենալ Աստծուն:

Մորմոնի Գիրքը վկայություն է կառուցում և անձնական հայտնություն է առաջարկում: Օգտագործեք Մորմոնի Գիրքը, որպեսզի օգնեք մարդկանց ունենալ հոգևոր փորձառություններ, հատկապես վկայություն Սուրբ Հոգուց այն մասին, որ գիրքն ինքնին Աստծո խոսքն է:

Ուսուցանելիս առաջնահերթությունը տվեք Մորմոնի Գրքի հատվածներին: Նրանք դարձի բերելու զորություն ունեն Սուրբ Հոգու միջոցով: Մորմոնի Գրքով ավետարանն ուսուցանելիս ձեր ուսմունքը զորեղ և հստակ արձագանք կգտնի սրտում և մտքում:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է, որ «նրանք, ովքեր կարդացել են [Մորմոնի Գիրքը] աղոթքով, լինեն նրանք հարուստ, թե աղքատ, ուսյալ թե անուս, մեծացել են դրա զորությամբ»: Նա նաև ուսուցանել է.

«Առանց վերապահության ես խոստանում եմ ձեզ, որ եթե դուք աղոթքով կարդաք Մորմոնի Գիրքը, անկախ այն բանից, թե քանի անգամ եք կարդացել այն նախկինում, Տիրոջ Հոգին հավելյալ չափով կլցվի ձեր հոգիները: Դուք կվճռեք ապրել նրա պատվիրաններին հնազանդ և կունենաք ավելի մեծ վկայություն Աստծո Որդու կենդանի իրականության վերաբերյալ» («Մորմոնի Գրքի զորությունը», Ensign, հուն․ 1988, 6)։

սուրբ գրություններ կարդացող միսիոներները

Մորմոնի Գիրքն անդրադառնում է հոգու հարցերին

Մորմոնի Գիրքը Հոգու առաջնորդությամբ կարդալը կօգնի մարդկանց պատասխաններ կամ գաղափարներ գտնել իրենց անձնական կամ հոգու հարցերի վերաբերյալ: Օգնեք մարդկանց տեսնել, թե ինչպես են Մորմոնի Գրքի ուսմունքներն անդրադառնում կյանքի հարցերին:

Այս հարցերից մի քանիսը թվարկված են ստորև, ինչպես նաև դրանց վերաբերող Մորմոնի Գրքի հղումները:

Մորմոնի Գիրքը նաև տալիս է հետևյալ առաջնորդություններն այլ կարևոր հարցերի վերաբերյալ.

Նախագահ Դալլին Հ․ Օուքս

«Միսիոներները պետք է իմանան, թե ինչպես օգտագործել Մորմոնի Գիրքն իրենց իսկ հարցերին պատասխանելու համար, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ օգտագործել այն և օգնել ուրիշներին նույնն բանն անել: … Նրանք պետք է անձնավորեն Մորմոնի Գրքի զորությունը վերականգնված ավետարանն ուսուցանելիս՝ նախ կիրառելով այն իրենց կյանքում, ապա կիսվելով նրանց հետ, ում ուսուցանում են» (Դալլին Հ. Օուքս, «Խորհուրդ միսիայի ղեկավարների համար», սեմինար միսիայի նոր ղեկավարների համար, հունիսի 25, 2022):

Անհատական կամ զուգընկերոջ հետ ուսումնասիրություն

Թվարկեք հոգու հարցերը, որոնք դուք ունեք կամ լսել եք ուրիշներից: Գտեք Մորմոնի Գրքի այն հատվածները, որոնք անդրադառնում են այս հարցերին: Գրի առեք գաղափարները և Մորմոնի Գրքի հղումները ձեր ուսումնասիրության օրագրում: Օգտագործեք դրանք ուսուցանելիս:

Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը լրացնում են միմյանց

Տերն ասել է․ «ուսուցանեք իմ ավետարանի սկզբունքները, որոնք Աստվածաշնչի մեջ են, և Մորմոնի Գրքի, որը պարունակում է ավետարանի լրիվությունը» (Վարդապետություն և Ուխտեր 42.12): Վերջին Օրերի Սրբերը «հավատում են, որ Աստվածաշունչն Աստծո խոսքն է, որքան որ այն ճիշտ է թարգմանված» (Հավատո Հանգանակ 1.8, տես նաև 1 Նեփի 13.29 հատվածը): Աստվածաշունչը սուրբ գրություն է: Մորմոնի Գիրքն ուղեկից սուրբ գրություն է, որը պարունակում է Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը:

Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը լրացնում և հարստացնում են միմյանց (տես Եզեկիել 37.16–17, 1 Նեփի 13.40, Մորմոն 7.8–9 հատվածները): Սուրբ գրությունների երկու հատորներն էլ հին մարգարեների կողմից արձանագրված ուսմունքների հավաքածու են: Աստվածաշունչը պատմում է Աստծո և Արևելյան կիսագնդի մարդկանց հազարավոր տարիների փոխհարաբերությունների մասին: Մորմոնի Գիրքը պատմում է Հին Ամերիկայի մարդկանց և Աստծո ավելի քան հազար տարվա փոխհարաբերությունների մասին:

մարդն ընդգծում է սուրբ գրությունները

Ամենակարևորը՝ Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը լրացնում են միմյանց Հիսուս Քրիստոսի մասին վկայելով: Աստվածաշունչը վկայում է Փրկչի ծննդյան, մահկանացու ծառայության և Քավության մասին՝ ներառելով Նրա մահն ու Հարությունը: Մորմոնի Գիրքը ներառում է Փրկչի ծննդյան և առաքելության մարգարեությունները, Նրա Քավության մասին ուսմունքները և Ամերիկա մայրցամաքներում Նրա ծառայության պատմությունը: Մորմոնի Գիրքը հաստատում և ընդլայնում է Աստվածաշնչի վկայությունն այն մասին, որ Հիսուսն աստծո Միածին Որդին է և աշխարհի Փրկիչը:

Ե՛վ Աստվածաշունչը, և՛ Մորմոնի Գիրքն ուսուցանում են վկաների օրենքը. «Երկու կամ երեք վկաների բերանից ամեն բան կհաստատվի» (Բ Կորնթացիս 13.1, տես նաև 2 Նեփի 11.2–3 հատվածները): Այս օրենքին համապատասխան՝ սուրբ գրությունների երկու գրքերն էլ վկայում են Հիսուս Քրիստոսի մասին (տես 2 Նեփի 29.8 հատվածը):

Անհատական կամ զուգընկերոջ հետ ուսումնասիրություն

Մորմոնի Գրքում և Աստվածաշնչում գտեք խաչաձև հղումներ հետևյալ թեմաների վերաբերյալ: Յուրաքանչյուր թեմայից հետո փակագծերում տրված են օրինակներ: Ավելացրեք ձեր սեփական թեմաներն ու հատվածները:

Օգնեք մարդկանց կարդալ և հասկանալ Մորմոնի Գիրքը

Նրանք, ովքեր չեն կարդում կամ չեն հասկանում Մորմոնի Գիրքը, դժվարություններ կունենան նրա ճշմարտության մասին վկայություն ստանալիս: Դուք կարող եք օգնել նրանց հասկանալ գիրքը՝ կարդալով այն նրանց հետ: Կարդացեք ուսուցման ժամանակ, հաջորդ այցելության ընթացքում կամ տեխնոլոգիաների միջոցով: Կարող եք նաև այնպես կազմակերպել, որ անդամներն էլ կարդան իրենց հետ: Մորմոնի Գրքի տեսանյութը դիտելը, այնուհետև դրան առնչվող գլուխների ընթերցումը կարող է շատ օգտակար լինել:

Աղոթեք օգնության համար մարդկանց մտահոգություններին և կարիքներին վերաբերող հատվածներն ընտրելիս: Կարդացեք և քննարկեք կարճ հատվածներ, օրինակ՝ 1 Նեփի 3.7-ը կամ Մոսիա 2.17-ը։ Նաև կարդացեք և քննարկեք ավելի երկար հատվածներ կամ ամբողջական գլուխներ, օրինակ՝ 2 Նեփի 31-ը, Ալմա 7-ը կամ 3 Նեփի 18-ը։ Խրախուսեք մարդկանց կարդալ Մորմոնի Գիրքը սկզբից, ներառյալ երեք և ութ վկաների վկայությունները և Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունները։

կիրակնօրյա դպրոցի դասարան

Մարդկանց հետ Մորմոնի Գիրքը կարդալիս նկատի ունեցեք հետևյալ առաջարկները.

  • Աղոթեք կարդալուց առաջ: Հասկանալու համար օգնություն խնդրեք: Աղոթեք, որ Սուրբ Հոգին վկայի նրանց, որ այն ճշմարիտ է:

  • Հերթով կարդացեք: Ընթերցեք նրանց արագությամբ: Բացատրեք անծանոթ բառերն ու արտահայտությունները:

  • Երբեմն կանգ առեք, որպեսզի քննարկեք ձեր կարդացածը:

  • Բացատրեք հատվածի պատմական հիմքը և համատեքստը, օրինակ՝ ով է խոսում, ինչպիսին է մարդը և ինչպիսին է իրավիճակը: Եթե կա Մորմոնի Գրքի համապատասխան տեսանյութ, կարող եք այն ցուցադրել:

  • Նշեք հիմնական ուղերձները կամ վարդապետությունը, որոնք պետք է փնտրել:

  • Կիսվեք ձեր վկայությամբ և համապատասխան գաղափարներով, զգացմունքներով և անձնական փորձառություններով:

  • Վարդապետությունն ուսուցանեք անմիջապես Մորմոնի Գրքի մարգարեների խոսքերից: Այն կօգնի մարդկանց զգալ գրքի հոգևոր ուժը:

  • Օգնեք մարդկանց «նմանեցնել» իրենց կյանքի հետ այն, ինչ կարդում են (1 Նեփի 19.23): Օգնեք նրանց տեսնել, թե որքանով են սուրբ գրություններն առնչվում անձամբ իրենց:

Երբ դուք կիրառեք այս սկզբունքները, դուք կօգնեք մարդկանց զարգացնել Մորմոնի Գիրքն ինքնուրույն կարդալու իրենց կարողությունն ու ցանկությունը: Շեշտեք, որ այդ գիրքն ամեն օր կարդալն առանցքային նշանակություն ունի դեպի մկրտություն առաջընթացի և ամբողջ կյանքում դարձի գալու համար:

Ապավինեք Մորոնի 10.3–5 հատվածների խոստումին: Խրախուսեք մարդկանց անկեղծորեն կարդալ Մորմոնի Գիրքը և անկեղծ միտումով աղոթել, որպեսզի իմանանան, որ այն ճշմարիտ է: Բացատրեք, որ անկեղծ միտումը նշանակում է պատրաստ լինել գործելու համաձայն Սուրբ Հոգու միջոցով իրենց ստացած պատասխանի: Յուրաքանչյուր անձ, ով կարդում է, խորհում և աղոթում անկեղծ միտումով Մորմոնի Գրքի մասին, Սուրբ Հոգու զորությամբ կարող է իմանալ, որ այն ճշմարիտ է:

Դուք պետք է նաև կանոնավոր կերպով կիրառեք այս խոստումը, որպեսզի ամրապնդեք ձեր սեփական վկայությունը Մորմոնի Գրքի մասին: Ձեր վկայությունը ձեզ վստահություն կներշնչի, որ նրանք, ովքեր կիրառում են այս խոստումը, վկայություն կստանան այն մասին, որ այդ գիրքն Աստծո խոսքն է:


Գաղափարներ ուսումնասիրության և կիրառման համար

Անհատական ուսումնասիրություն

  • Կարդացեք 2 նեփի 2, 9, 30, 3132 հատվածները: Նշեք Հիսուս Քրիստոսի մասին յուրաքանչյուր հղում: Այս գլուխներում Քրիստոսի տարբեր անունների և կոչումների ցուցակ կազմեք: Նշեք Նրա ասած խոսքերը: Ընդգծեք Նրա հատկանիշներն ու գործողությունները:

  • Ամեն օր Մորմոնի Գիրքը կարդալիս ձեր ուսումնասիրության օրագրում գրի առեք այն հատվածները, որոնք հատուկ նշանակություն ունեն ձեզ համար: Գրեք, թե ինչպես եք կիրառելու դրանք ձեր կյանքում:

  • Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք այն զգացմունքի մասին, երբ առաջին անգամ հոգևոր վկայություն ստացաք Մորմոնի Գրքի ճշմարտության վերաբերյալ:

  • Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք հետևյալ երեք հարցերը: Ձեր միսիայի ամբողջ ընթացքում ավելացրեք այս հարցերի պատասխանները:

    • Ինչպիսի՞ն կլիներ իմ կյանքն առանց Մորմոնի Գրքի:

    • Ի՞նչ չէի իմանա առանց Մորմոնի Գրքի:

    • Ի՞նչ չէի ունենա առանց Մորմոնի Գրքի:

  • Կարդացեք Լեռան քարոզը Մատթեոս 5–7 հատվածում և Քրիստոսի քարոզը տաճարում 3 Նեփի 12–14 հատվածում։ Դրանք միասին կարդալն ինչպե՞ս է օգնում ձեզ ավելի լավ հասկանալ Փրկչի ուսմունքները:

  • Մորմոնի Գրքում ուսումնասիրեք աղոթողի վերաբերյալ յուրաքանչյուր հղում: Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք, թե Մորմոնի Գրքից ինչ եք սովորում աղոթքի մասին:

  • Մոսիա 11–16 գլուխների վերնագրերից գրեք Աբինադիի ուսուցանածի ամփոփումը: Այնուհետև կարդացեք այս գլուխները և ընդլայնեք ձեր ամփոփումը:

  • Մոսիա 2–5 գլուխների վերնագրերից գրեք Բենիամին թագավորի ուսուցանածի ամփոփումը: Այնուհետև կարդացեք այս գլուխները և ընդլայնեք ձեր ամփոփումը:

Ուսումնասիրություն զուգընկերոջ հետ և զուգընկերների փոխանակում

  • Միասին կարդացեք Մորմոնի Գրքի հատվածները: Կիսվեք ձեր սովորածով և զգացածով: Քննարկեք, թե ինչպես եք կիրառելու դրանք ձեր կյանքում:

  • Միասին կարդացեք Ալմա 26 և 29 գլուխները։ Կիսվեք, թե ինչ եք զգում ձեր առաքելության վերաբերյալ։ Ձեր զգացմունքները գրեք ուսումնասիրության ձեր օրագրում:

  • Կարդացեք Ալմա 37.9 հատվածը և քննարկեք, թե որքան կարևոր էին սուրբ գրություններն Ամմոնի և նրա ընկերներակից միսիոներների համար: Գտեք հղումներ, որոնք նկարագրում են, թե ինչպես են նրանք օգտագործել սուրբ գրությունները:

  • Կարդացեք Ալմա 11–14 գլուխները, որտեղ ձեզանից մեկը պետք է կատարի Ալմայի կամ Ամուղեկի դերը, իսկ մյուսը՝ զրպարտիչների դերը: Քննարկեք, թե ինչպես են այս միսիոներները պատասխանել դժվար հարցերին:

Շրջանի խորհուրդ, գոտու համաժողովներ և միսիայի ղեկավարների խորհուրդ

  • Սովորեք օգտագործել Մորմոնի Գիրքը ցանկացած եղանակներով, որոնք նշված են այս գլխի հիմնական վերնագրերում:

  • Թվարկեք նրանց կողմից բարձրացված հարցերը, ում ուսուցանում եք: Բացատրեք միմյանց, թե ինչպես կարձագանքեիք այս հարցերին Մորմոնի Գրքի միջոցով:

  • Միասին կարդացեք Մորմոնի Գրքի հատվածները: Կիսվեք գիտելիքներով, զգացմունքներով և վկայությամբ:

  • Սովորեք օգտագործել Մորմոնի Գիրքը Վերականգնման ուղերձը հաստատելու համար:

  • Հրավիրեք միսիոներներին կիսվել Մորմոնի Գրքի օգնությամբ ստացած իրենց փորձառություններով և նրանց փորձառություններով, ում ուսուցանել են դարձի գալու ընթացքում:

  • Առաջարկեք միսիոներներին կիսվել Մորմոնի Գրքում տեղ գտած իրենց սիրելի սուրբ գրությամբ, որն անրադառնում է հոգու հարցերին։

  • Առաջարկեք նորադարձ մի անդամի կիսվել, թե ինչ դեր է ունեցել Մորմոնի Գրքն իր դարձի մեջ:

Միսիայի ղեկավարներ և միսիայի խորհրդականներ

  • Ուսուցանեք միսիոներներին, թե ինչպես օգտագործել Մորմոնի Գիրքը՝ Վերականգնման ուղերձի ճշմարտացիությունը հաստատելու համար:

  • Միսիոներների հետ կարդացեք 1 Նեփի 1 հատվածը և համեմատեք այն Ջոզեֆ Սմիթի փորձառության հետ:

  • Միսիոներներին տրամադրեք Մորմոնի Գրքի փափուկ կազմով մաքուր օրինակը։ Առաջարկեք նրանց կարդալ և երկու անգամ նշումներ կատարել գրքում հաջորդ երկու կամ երեք տեղափոխության ժամանակաշրջանի ընթացքում:

    • Առաջին ընթերցման ժամանակ խնդրեք նրանց նշել այն ամենը, ինչը մատնանշում է Հիսուս Քրիստոսին կամ վկայում Նրա մասին:

    • Երկրորդ ընթերցման ժամանակ խնդրեք նրանց նշել ավետարանի վարդապետությունն ու սկզբունքները:

    Խնդրեք միսիոներներին կիսվել նրանով, թե ինչ են սովորել և զգացել: Երեց Ռոնալդ Ա․ Ռասբենդը նկարագրել է, թե ինչ ազդեցություն է թողել իր միսիոներական գործունեության վրա Մորմոնի Գրքի նմանատիպ ընթերցանությունը։

Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդ

«Իմ ընթերցանությունը շատ ավելին էր, քան պարզապես հատվածների նշումը։ Մորմոնի Գրքի յուրաքանչյուր ընթերցման ժամանակ՝ սկզբից մինչև վերջ, ես լցված էի Տիրոջ հանդեպ խորը սիրով: Ես մեծ վկայություն զգացի Նրա ուսմունքների ճշմարտության և այն մասին, թե ինչպես են դրանք կիրառվում «այս օրը»: Այս գիրքը համապատասխանում է իր վերնագրին՝ «Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին»: Այդ ուսումնասիրությամբ և ստացած հոգևոր վկայությամբ ես դարձա Մորմոնի Գրքի միսիոներ և Հիսուս Քրիստոսի աշակերտ» («Այս օրը», Լիահոնա, նոյեմբ. 2022, 25)։

  • Առաջարկեք միսիոներներին կիսվել ձեզ հետ Մորմոնի Գրքի այն հատվածներով, որոնք կարևոր դեր են կատարել իրենց կյանքում:

  • Բացահայտեք հոգու հարցերը ձեր միսիայի մարդկանց համար: Առաջարկեք միսիոներներին գտնել Մորմոնի Գրքի այն հատվածները, որոնք անդրադառնում են այս հարցերին: