Միսիայի կոչումներ
Գլուխ 7․ Սովորեք ձեր միսիայի լեզուն


«Գլուխ 7․ Սովորեք ձեր միսիայի լեզուն», Քարոզիր Իմ ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց (2023)

«Գլուխ 7», Քարոզիր Իմ ավետարանը

երկրագունդ և դրոշներ

Գլուխ 7

Սովորեք ձեր միսիայի լեզուն

Խորհեք սրա մասին

  • Ինչպե՞ս կարող եմ ամրացնել իմ հավատքն առ Տերը, որպեսզի Նա օգնի ինձ նոր լեզու սովորել:

  • Ինչո՞ւ ես պետք է շարունակաբար բարելավեմ լեզուն սովորելու իմ կարողությունները:

  • Ինչպե՞ս կարող եմ բարելավել իմ միսիայի լեզվով խոսելու և ուսուցանելու իմ կարողությունը:

  • Ինչպե՞ս կարող եմ լեզուների պարգև ստանալ:

Պատրաստվեք հոգևորապես

Տերը հայտարարել է․ «Ամեն մարդ կլսի ավետարանի լրիվությունն իր լեզվով՝ իր մայրենի լեզվով, նրանց միջոցով, ովքեր կարգված են այդ զորությանը» (Վարդապետություն և Ուխտեր 90․11

Ստորև թվարկված են եղանակներ, որոնցով կարող եք ամրացնել ձեր հավատքն առ այն, որ Տերը կօգնի ձեզ ուսուցանել և վկայել ձեր միսիայի լեզվով.

  • Հավատացեք, որ դուք կանչվել եք Աստծո մարգարեի կողմից:

  • Անկեղծ աղոթքի միջոցով Աստծուց օգնություն խնդրեք:

  • Աշխատեք ջանասիրաբար՝ ամեն օր ուսումնասիրելով, վարժվելով և օգտագործելով ձեր միսիայի լեզուն:

  • Արժանի եղեք Սուրբ Հոգու ընկերակցությանը` պահելով պատվիրանները և ապրելով միսիոներական չափանիշներով:

  • Մաքրեք ձեր շարժառիթները՝ սիրելով Աստծուն և Նրա զավակներին և ցանկանալով օրհնել նրանց:

Եղեք նվիրված և ջանասեր

Ձեր միսիայի լեզվով արդյունավետ ուսուցանելը պահանջում է եռանդուն ջանքեր և Հոգու պարգևներ: Մի զարմացեք, եթե առաջադրանքը դժվար է թվում։ Դա ժամանակ է պահանջում: Համբերատար եղեք ինքներդ ձեր հանդեպ։ Նվիրվելով լեզուն սովորելուն, դուք ձեռք կբերեք հմտություններ, որոնք անհրաժեշտ են ձեր միսիոներական նպատակին հասնելու համար:

Դուք մենակ չեք սովորում ձեր միսիայի լեզուն: Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կօգնեն ձեզ, երբ դուք փնտրեք նրանց օգնությունը: Փնտրեք և բաց եղեք ընդունելու ձեր զուգընկերոջ, անդամների, նրանց, ում ուսուցանում եք, այլ միսիոներների և այլ մարդկանց օգնությունը:

Ուշադիր լսեք և ցանկացած հնարավորության դեպքում խոսեք այդ լեզվով: Մի վախեցեք սխալվելուց։ Նոր լեզու սովորելիս բոլորը սխալվում են: Մարդիկ կհասկանան և կգնահատեն իրենց լեզուն սովորելու ձեր ջանքերը:

Շարունակեք բարելավել ձեր լեզվական հմտությունները մինչև ձեր միսիայի ավարտը: Աճելով այդ լեզվով խոսելու ձեր կարողության մեջ, մարդիկ ավելի շատ կլսեն ձեր ասածը, քան այն, թե ինչպես եք դա ասում: Դուք ավելի քիչ կմտահոգվեք այն բանով, թե ինչպես շփվել և ավելի լավ կկարողանաք արձագանքել ուրիշների կարիքներին:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Մենք … հույս ունենք, որ յուրաքանչյուր միսիոներ, որը սովորում է նոր … լեզու, կտիրապետի դրան ցանկացած եղանակով: … Եվ մինչ դուք դա անեք, ձեր [ուսուցանելու] և վկայելու հմտությունները կբարելավվեն: Ձեզ ավելի լավ կընդունեն այն [մարդիկ, որոնց ուսուցանում եք] և ավելի մեծ հոգևոր տպավորություն կթողնեք նրանց վրա։ …

Մի բավարարվեք միայն նրանով, ինչ մենք անվանում ենք միսիոներական բառապաշար: Ձգեք ձեր լեզվական հմտությունները, և դուք ավելի մեծ մուտք կստանաք դեպի մարդկանց սրտերը» (Ջեֆրի Ռ. Հոլանդ, միսիոներական արբանյակային հեռարձակում, օգ. 1998):

Շարունակեք օգտագործել ձեր միսիայի լեզուն տուն վերադառնալուց հետո: Տերը շատ բան է տվել ձեզ, և նա կարող է օգտագործել ձեր լեզվական ունակությունները հետագա ձեր կյանքում:

Սովորեք անգլերեն

Եթե դուք չեք խոսում անգլերեն, դուք պետք է ուսումնասիրեք այն որպես միսիոներ: Այն կօրհնի ձեզ ձեր միսիայի և ձեր ողջ կյանքի ընթացքում: Անգլերեն սովորելը նույնպես կօրհնի ձեր ընտանիքը:

Անգլերեն սովորելու ընթացքում լրացուցիչ օգնության համար տես EnglishConnect for Missionaries։

օրագրում գրող կին

Լեզվի ուսուցման սկզբունքները

Պատասխանատվություն ստանձնեք

Ձեր լեզվական ունակությունները բարելավելու նպատակներ դրեք և կանոնավոր կերպով համապատասխանեցրեք ձեր գործողությունները դրանց: Ստեղծեք լեզվի ուսումնասիրության ծրագիր: Օգտագործեք լեզուն ցանկացած հնարավորության դեպքում:

Դարձրեք ձեր ուսումնասիրությունն իմաստալից

Կիրառեք այն, ինչ ուսումնասիրում եք իրական իրավիճակներում և ձեր առօրյա գործողություններում: Կենտրոնացեք լեզվի վրա, որը կօգնի ձեզ ասել այն, ինչ անհրաժեշտ է ասել:

Ձգտեք շփվել

Հնարավորինս խոսեք այդ լեզվով ձեր ընկերակցի հետ: Օգտվեք սովորելու և վարժվելու յուրաքանչյուր հնարավորությունից: Օրինակ՝ կարող եք խնդրել վերադարձող անդամին կամ մեկին, ում ուսուցանում եք, օգնել ձեզ լեզվի հետ կապված հարցերում: Լեզուն կրողների հետ խոսելուն ոչ մի բան չի կարող փոխարինել:

Մի համեմատեք

Մի համեմատեք ձեր լեզվական հմտությունները ձեր զուգընկերների կամ այլ միսիոներների հմտությունների հետ: Համեմատությունը մղում է կա՛մ հպարտության կա՛մ հուսահատության:

Խորապես սովորեք նոր հասկացությունները

Կանոնավոր կերպով վերանայեք ձեր ուսումնասիրածը և կիրառեք այն նոր իրավիճակներում: Այն կօգնի ձեզ վերհիշել և կիրառել այն, ինչ սովորում եք:

տղամարդը նայում է գրքին

Ստեղծեք լեզվի ուսումնասիրության ծրագիր

Լեզվի ուսումնասիրության ծրագիրն օգնում է ինչպես նոր, այնպես էլ փորձառու միսիոներներին ամեն օր կենտրոնանալ իրենց միսիայի լեզվով խոսելու անձնական կարողությունը բարելավելու վրա։ Ձեր ծրագիրը պետք է ներառի այն, թե ինչ եք անելու ձեր լեզվի ուսումնասիրության և ողջ օրվա ընթացքում:

Հետևյալ քայլերը ցույց են տալիս, թե ինչպես կարող եք ստեղծել լեզվի ուսումնասիրության ծրագիր՝ օգտագործելով 8-րդ գլխի նպատակադրման գործընթացը: Անհրաժեշտության դեպքում հարմարեցրեք այս գործընթացը:

  1. Աղոթքով նպատակներ դրեք և ծրագրեր կազմեք: Շաբաթական և ամենօրյա նպատակներ դրեք, որպեսզի բարելավեք ձեր ընդհանուր կարողությունը՝ հաղորդակցվելու և ավետարանն ուսուցանելու համար: Ներառեք այն բաները, որոնք ցանկանում եք հիշել, օրինակ՝ բառեր, արտահայտություններ, սուրբ գրություններ և հատվածներ:

  2. Գրանցում և ժամանակացույց Որոշեք, թե լեզվական որ միջոցները կօգնեն ձեզ հասնել ձեր նպատակներին: Լեզվական միջոցները կարող են ներառել սուրբ գրություններ, բառարաններ, քերականական գրքեր, TALL Embark հավելված և այլն: Ծրագրում ներառեք լեզուն պաշտոնապես սովորելու և օգտագործելու մեկնարկի ժամանակահատվածը։ Օրինակ՝ դուք կարող եք պլանավորել ամեն օր ճաշի ընթացքում 15 րոպե բարձրաձայն կարդալ հատվածներ Մորմոնի Գրքից:

  3. Գործեք համաձայն ձեր ծրագրի: Տերը սիրում է ջանքը, ուստի ջանասիրաբար աշխատեք ձեր նպատակներն իրականացնելու համար: Պաշտպանեք ձեր լեզվի ուսումնասիրության ժամանակը և տեղափոխեք այն ավելի ուշ, եթե հակասություններ առաջանան:

  4. Ստուգեք և հետևեք։ Հաճախակի վերանայեք ձեր ուսումնական ծրագիրը, որպեսզի գնահատեք նրա աշխատունակությունը։ Առաջարկեք ձեր զուգընկերոջը, միսիայի ղեկավարներին, անդամներին և ձեր տարածքում գտնվող այլ մարդկանց, որպեսզի նրանք տրամադրեն ձեզ եղանականեր, որոնց միջոցով դուք կարող եք կատարելագործվել: Մասնակցեք լեզվի գնահատման կանոնավոր ծրագրերին, որպեսզի հետևեք ձեր առաջընթացին և բարելավվելու ուղիներ գտնեք:

Հավասարակշռեք նպատակները․ մի կողմում լեզվական հիմք ստեղծելու լեզվի ձեր ուսումնասիրության երկարաժամկետ նպատակներն են, մյուս կողմում՝ ձեր որոշակի գործունեությունը և մարդիկ, որոնց ուսուցանում եք։

Լեզվի պաշտոնական ուսումնասիրության ընթացքում հավասարակշռեք ձեր նպատակներն ու ծրագրերը ստորև ներկայացված լեզվի հիմնական ոլորտներում: Որոշեք, թե ինչ եք սովորելու օրվա ընթացքում:

լսելու հմտություններ

կարդալու հմտություններ

քերականություն

խոսելու հմտություններ

գրելու հմտություններ

բառապաշար

Անհատական կամ զուգընկերոջ հետ ուսումնասիրություն

Ամեն շաբաթ ժամանակ հատկացրեք լեզվի ձեր ուսումնասիրությունը գնահատելու համար՝ տալով հետևյալ հարցերը.

  • Այս շաբաթ ես ամեն օր ուսումնասիրե՞լ եմ իմ միսիայի լեզուն: Ի՞նչ կարող եմ ես անել, որպեսզի հետևողականորեն բարելավեմ իմ միսիայի լեզուն:

  • Արդյո՞ք իմ ծրագիրն օգնում է ինձ ավելի լավ գտնել, ուսուցանել և աշխատել անդամների հետ: Ի՞նչ շտկումներ ես պետք է կատարեմ իմ ծրագրում։

  • Ի՞նչն է ինձ ամենաշատը դուր գալիս լեզվի իմ ուսումնասիրության մեջ: Ի՞նչ կարող եմ անել ավելի շատ բավականություն ստանալու համար։

  • Որքա՞ն ժամանակ ես պետք է ծախսեմ լսելու, կարդալու, գրելու և խոսելու հմտությունները զարգացնելու համար: Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ սովորել բառապաշարը, քերականությունը և արտասանությունը:

  • Ի՞նչ միջոցներ և աղբյուրներ եմ ես օգտագործում լեզուն ուսումնասիրելու համար: Որո՞նք են ինձ ամենից շատ օգնում: Ի՞նչ այլ աղբյուրներ կամ միջոցներ կարող են օգտակար լինել:

  • Ինչի՞ն է պետք ավելի շատ ուշադրություն դարձնել:

Այս հարցերին պատասխանելուց հետո համապատասխանեցրեք ձեր ուսումնական ծրագրերը և տեսեք, թե արդյոք դրանք կբարելավեն ձեր արդյունքները: Հոգին կառաջնորդի ձեզ, երբ դուք շարունակաբար ձգտեք բարելավել ձեր լեզվի ուսումնասիրությունը:

Սովորեք ձեր զուգընկերների հետ

Օգնեք ձեր զուգընկերներին հաջողություններ ունենալ և վստահություն ձեռք բերել միսիայի լեզուն կամ անգլերենը սովորելու ընթացքում: Անկեղծորեն և հաճախակի հաճոյախոսեք ձեր զուգընկերներին և այլ միսիոներներին իրենց առաջընթացի համար:

Բարությամբ արձագանքեք՝ պարզ և գործնական: Տվեք նրանց ուսուցանելու և հաջողությամբ վկայելու բազմաթիվ հնարավորություններ: Ուշադրություն դարձրեք, թե հետևյալ ճշմարիտ պատմության մեջ ավելի փորձառու միսիոներն ինչպես օգնեց իր զուգընկերոջը:

Ես հենց նոր էի ժամանել իմ երկրորդ տարածք, երբ իմ զուգընկերն ասաց, որ իմ հերթն է հոգևոր միտք ասել ընթրիքի ընթացքում: Իմ առաջին զուգընկերը միշտ հաճույքով էր ուսուցանում, և ես սովոր էի անցկացնել դասի իմ փոքր մասը, այնուհետև լսել:

Ես փորձեցի համոզել զուգընկերոջս, որ նա պետք է հոգևոր միտք ասի, սակայն նա խրախուսում էր ինձ կատարել այդ հանձնարարությունը։ Ես հմտացա նրա օգնությամբ։

Երբ պահը եկավ, ես բացեցի իմ սուրբ գրությունները և կարդացի հետևյալ հատվածները՝ 3 Նեփի 5 և 7։ Ես պայքարեցի, սակայն կարողացա բացատրել, թե ինչու էի զգում, որ իմ ընտրած հատվածները կարևոր էին, և ես թեթևություն զգացի, երբ ավարտեցի: Երբ հարցը հնչեց, ես նայեցի իմ զուգընկերոջը, որպեսզի լսեմ պատասխանը, սակայն նա բերանը չբացեց: Հենց այդ ժամանակ ես ինքս ինձ վրա զարմացա, երբ պատասխանեցի հասկանալի ֆրանսերենով։ Ես ավելի զարմացած էի, որ զուգընկերս կարծես թե չէր զգում, որ ես վստահ չեմ իմ հաղորդակցման հմտությունների հարցում։ Ես վստահություն ձեռք բերեցի և հասկացա, որ իմ ֆրանսերենն ավելի լավն է, քան ես մտածում էի:

Շաբաթներն անցնում էին, և իմ զուգընկերը շարունակեց ինձ թույլ տալ ուսուցանել, նույնիսկ այն ժամանակ, երբ ես չէի կարծում, որ կարող եմ դա անել, և նա էլ հավանաբար մտածում էր՝ արդյոք ես կարող եմ դա անել: Ես զգացի, որ պարզապես լուռ ընկերակից լինելու փոխարեն ես դարձել եմ մեր Երկնային Հոր գործիքը:

Անհատական կամ զուգընկերոջ հետ ուսումնասիրություն

Աշխատեք այլ միսիոներների հետ, որպեսզի օգնեն ձեզ սովորել ձեր միսիայի լեզուն:

  • Եթե դուք աշխատում եք նոր միսիոների հետ, ինչպե՞ս կարող եք ավելի լավ օգնել ձեր զուգընկերոջը սովորել միսիայի լեզուն կամ սովորել անգլերեն:

  • Եթե դուք նոր միսիոներ եք, ի՞նչպիսի օգնություն կարող եք խնդրել ձեր զուգընկերոջից:

միսիոներներն ուսուցանում են կնոջը

Մշակույթ և լեզուների ուսուցում

Մշակույթը և լեզուները սերտորեն կապված են։ Ժողովրդի մշակույթը հասկանալը կօգնի բացատրել լեզվի օգտագործման եղանակը: Այս ըմբռնումը կօգնի նաև, որ դուք մարդկանց համար պարզ եղանակով փոխանցեք Վերականգնման ուղերձի յուրահատուկ կողմերը:

Ամենամեծ բաներից մեկը, որ կարող եք անել մարդկանց վստահությունն ու սերը ձեռք բերելու համար, նրանց մշակույթը համապատասխան եղանակներով հարգելն ու ընդունելն է: Շատ մեծագույն միսիոներներ արել են դա (տես Ա Կորնթացիս 9.20–23 հատվածները):

Անհատական կամ զուգընկերոջ հետ ուսումնասիրություն

Օգտագործեք ստորև բերված գաղափարը, որպեսզի պատրաստվեք ուսուցանել մեկին, ով այլ մշակույթ կամ ծագում ունի:

  • Մտածեք այն մարդկանց մշակութային և կրոնական ծագման մասին, որոնց ուսուցանում եք: Բացահայտեք նրանց ծագման մի ասպարեզ, որը կարող է դժվարացնել նրանց համար ավետարանի սկզբունքը հասկանալու գործընթացը: Ծրագրեք այս սկզբունքն ուսուցանելու հստակ եղանակներ:

Լեզուների պարգևը

Հոգու պարգևներն իրական են: Լեզուների պարգևն ու լեզուների մեկնաբանությունը բազմաթիվ դրսևորումներ ունեն։ Դրանցից մի քանիսը ներառում են լեզուներով խոսելը, հասկանալը և թարգմանելը: Այսօր լեզուների պարգևն ամենից հաճախ դրսևորվում է Հոգով ամրացած ուսուցման և ուսումնասիրության մեջ, որպեսզի օգնի միսիոներներին սովորել իրենց միսիայի լեզուն։

Սուրբ Հոգին կարող է դրսևորել ձեր վկայության ճշմարտացիությունը, անգամ, երբ ձեր և նրանց միջև, ում ուսուցանում եք, լեզվական խոչընդոտ գոյություն ունենա: Նույն կերպ, Սուրբ Հոգին կարող է բառեր և արտահայտություններ հիշեցնել ձեզ և օգնել հասկանալ, թե մարդիկ ինչ են ասում իրենց սրտից:

Մեծ մասամբ դուք այս պարգևները չեք ստանա առանց ջանք գործադրելու: Դուք պետք է ակտիվորեն փնտրեք դրանք ուրիշներին օրհնելու համար (տես Վարդապետություն և Ուխտեր 46.8–9, 26 հատվածները): Լեզուների պարգևը փնտրելու մաս է կազմում աշխատելը և անելու այն, ինչ կարող եք լեզուն սովորելու համար: Եղեք համբերատար, երբ դուք աղոթքով ուսումնասիրում և կիրառում եք լեզուն: Վստահեք, որ Հոգին կօգնի ձեզ, երբ դուք եռանդուն ջանք գործադրեք: Հավատացեք, որ լեզուների պարգևը կարող է օգնել ձեզ և նրանց, ում ուսուցանում եք:

Երբ դուք դժվարանում եք արտահայտվել այնքան հստակ, որքան ցանկանում եք, հիշեք, որ Հոգին կարող է խոսել Աստծո զավակների սրտերի հետ: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է.

«Կա մեկ լեզու … որն ընդհանուր է յուրաքանչյուր միսիոների համար՝ Հոգու լեզուն: Այն չի ուսումնասիրվում գրականագետների գրած դասագրքերի միջոցով, ոչ էլ ձեռք է բերվում ընթերցանության և անգիր սովորելու միջոցով: Հոգու լեզուն գալիս է նրա մոտ, ով ամբողջ սրտով ձգտում է ճանաչել Աստծուն և պահել Նրա աստվածային պատվիրանները: Այս լեզվի իմացությունը թույլ է տալիս մարդուն քանդել արգելքները, հաղթահարել խոչընդոտները և դիպչել մարդու սրտին» («Հոգին կյանք է տալիս», Ensign, հուն․ 1997, 2):

Անհատական կամ զուգընկերոջ հետ ուսումնասիրություն

Լեզուների պարգևը փնտրելու ձեր ջանքերը գնահատելու համար օգտագործեք հետևյալ պնդումները: Գրի առեք այն տպավորությունները և նպատակները, որոնք կօգնեն ձեզ բարելավել ձեր լեզվի ուսուցումը:


Գաղափարներ ուսումնասիրության և կիրառման համար

Անհատական ուսումնասիրություն

  • Վերանայեք լեզվական աղբյուրները Missionary Portal-ում: Բացահայտեք այն, ինչ դեռ չեք փորձել, և նպատակ դրեք փորձել այն հաջորդ մի քանի օրվա ընթացքում:

  • Ձեր հաջորդ շրջանի խորհրդում հարցրեք փորձառու միսիոներին, ով լեզվի լավ ունակություն ունի, թե ինչ է նա արել լեզուն սովորելու համար:

Ուսումնասիրություն զուգընկերոջ հետ և զուգընկերների փոխանակում

  • Ուսուցանեք միմյանց միսիոներական դասերը ձեր միսիայի լեզվով: Սկզբում նոր միսիոներները կարող են ուսուցանել շատ պարզ ձևով, կիսվել պարզ վկայությամբ և արտասանել անգիր արված սուրբ գրությունները: Երբ նրանց վստահությունն ու կարողությունը մեծանա, նրանք կկարողանան ավելի լիարժեք մասնակցել ուսուցմանը:

  • Վերանայեք այս գլխում ներառված գաղափարները և լեզվական աղբյուրները Missionary Portal-ում: Քննարկեք, թե որ առաջարկները կարող եք օգտագործել հաջորդ շաբաթվա ընթացքում զուգընկերոջ հետ ուսումնասիրության ժամանակ:

  • Խնդրեք ձեր զուգընկերոջը լսել ձեր արտասանությունը և օգնել ձեզ բարելավվել: Խնդրեք նրան ուշադրություն դարձնել այն իրավիճակներին, երբ ձեզ չեն հասկանում: Կազմեք բառերի, արտահայտությունների կամ քերականության կանոնների ցանկ, որոնք կարող են օգնել: Բացատրեք և վարժվեք, թե տվյալ ցանկում ներառվածն ինչպես օգտագործել մոտակա միջոցառումների ընթացքում:

  • Վարժեցրեք ակտիվորեն լսելու ունակությունը: Օրվա ընթացքում ժամանակ հատկացրեք ակտիվորեն լսելու համար, որպեսզի բացահայտեք ձեր սովորած բառապաշարն ու օրինաչափությունները: Երբ արտահայտություն եք լսում, որը տարբերվում է ձեր ասած եղանակից, գրեք այն և վարժվեք:

  • Կազմեք այն բաների ցուցակը, որոնք մարդիկ կարող են ասել այդ օրը: Պլանավորեք և վարժվեք, թե ինչպես կարող եք արձագանքել:

Շրջանի խորհուրդ, գոտու համաժողովներ և միսիայի ղեկավարների խորհուրդ

  • Առաջարկեք լեզուն կրողներին ներկա գտնվել այս ժողովներից մեկին: Կազմակերպեք, որ միսիոներներն ուսուցանեն նրանց փոքր խմբերով: Խնդրեք լեզուն կրողներին նշումներ կատարել և արձագանքել միսիոներների լեզվական կարողությունների վերաբերյալ:

  • Նախապես հանձնարարեք մեկ կամ երկու միսիոներների, որպեսզի պատմեն լեզվի ուսումնասիրության ընթացքում իրենց ունեցած հաջողությունների մասին:

  • Փորձառու միսիոներին հանձնարարեք համառոտ ներկայացնել լեզվի այն մասը, որը սովորաբար դժվարություն է հանդիսանում միսիոներների համար: Խնդրեք նրան ներկայացնել լեզվի օգտագործման լավ օրինակներ, իսկ միսիոներները վարժվեն դրանցում:

  • Խնդրեք տվյալ մշակույթը կրող միսիոներներին կիսվել իրենց գաղափարներով:

Միսիայի ղեկավարներ և միսիայի խորհրդականներ

  • Շեշտեք լեզուն ամեն օր հետևողականորեն ուսումնասիրելու կարևորությունը:

  • Խրախուսեք միսիոներներին հնարավորինս օգտագործել միսիայի լեզուն:

  • Տրամադրեք միսիայի լեզվի ուսումնասիրության ծրագրի տարրերը համակարգված ուսումնասիրության ժամանակացույցում: Վերանայեք սա շրջանի խորհրդի ժողովներում:

  • Հնարավորություններ փնտրեք միսիոներների հետ խոսելու այն լեզվով, որը նրանք սովորում են: Պարբերաբար հարցազրույցներ վերցրեք նրանցից այս լեզվով:

  • Խնդրեք տեղական ղեկավարներին և անդամներին գաղափարներ հայտնել այն մասին, թե ինչպես կարող են միսիոներները բարելավել իրենց լեզվական ունակությունները:

  • Գոտու համաժողովում կամ միսիայի ղեկավարության խորհրդում ցուցումներ տվեք ամենատարածված սխալների վերաբերյալ, որոնք թույլ են տվել ձեր միսիայի լեզուն սովորողները:

  • Միսիոներներին ուսուցանեք հոգևոր պարգևները:

  • Հետևեք միսիոներներին, երբ նրանք ուսուցանում են միսիայի լեզվով: