Միսիայի կոչումներ
Քարոզիր Իմ ավետարանը ուղեցույցի նախաբան


«Քարոզիր Իմ ավետարանը ուղեցույցի նախաբան», Քարոզիր Իմ ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց (2023)

«Նախաբան», Քարոզիր Իմ ավետարանը

Քարոզիր Իմ ավետարանը ուղեցույցի նախաբան

Տերը պատվիրել է Իր ծառաներին «քարոզելու Իր ավետարանը Հոգով, այսինքն` Մխիթարիչով, որն առաջ է ուղարկվել` ճշմարտությունն ուսուցանելու» (Վարդապետություն և Ուխտեր 50.14):

Քարոզիր Իմ ավետարանը նախատեսված է օգնելու հասնել ձեր միսիոներական նպատակին։ Այն կենտրոնանում է միսիոներական աշխատանքի հիմունքների վրա: Այն չի պատասխանում բոլոր հարցերին կամ ուղղություն ցույց տալիս բոլոր իրավիճակներում, որոնց դուք կարող եք հանդիպել: Սակայն, այն ձեզ համար կենսական աղբյուր է հոգևոր զորությունը և ունակությունները զարգացնելու համար: Ուսումնասիրեք և կիրառեք ավետարանի վարդապետություններն ու սկզբունքները, որոնք գտնվում են սուրբ գրություններում և այս գրքում:

Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուս Քրիստոսին

Քարոզիր իմ ավետարանի կառուցվածքը կօգնի ձեզ հետևյալ եղանակներով․

Ձեր միսիայի ընթացքում բազմիցս ուսումնասիրեք գլուխները: Գնահատեք ձեր աշխատանքը։ Սահմանեք նպատակներ և ծրագրեր կազմեք դրանք իրականացնելու համար։ Այն միսիոներները, որոնք ամեն օր կանոնավոր կերպով պատրաստվում և կատարելագործվում են, կօրհնեն նրանց կյանքը, ում ուսուցանում և ծառայում են: Նրանք նաև օրհնություններ կստանան իրենց կյանքում:

Ուսմնասիրելու և սովորելու հնարավորություններ

Ձեր միսիայի ընթացքում արդյունավետ ուսումնասիրությունը կօգնի ձեզ ամրապնդել ավետարանի մասին ձեր վկայությունը և դառնալ Հիսուս Քրիստոսի ավելի հավատարիմ աշակերտ:

Սուրբ գրությունների և Քարոզիր իմ ավետարանի ուսումնասիրությունը կօգնի ձեզ ուսուցանել հոգևոր զորությամբ: Այն նաև կօգնի, որ ձեր ուսուցումը համապատասխանեցնեք անհատների կարիքներին:

Ուսումնասիրելու և սովորելու կարևոր հնարավորությունները հետևյալն են․

  • Անհատական ուսումնասիրություն։

  • Զուգընկերոջ հետ ուսումնասիրություն։

  • Զուգընկերների փոխանակում։

  • Շրջանի խորհրդի ժողովներ։

  • Գոտու համաժողովներ։

  • Միսիայի ղեկավարների խորհուրդ (երիտասարդ ղեկավար միսիոներների համար)։

Գրեթե բոլոր օրերի ձեր միսիոներական ժամանակացույցը ներառում է ժամանակահատված անձնական և զուգընկերոջ հետ ուսումնասիրության համար: Ծանոթացեք Հիսուս Քրիստոսի աշակերտների համար նախատեսված միսիոներական չափանիշներին, 2.4՝ ձեր ամենօրյա ժամանակացույցի մասին տեղեկություններ ստանալու համար։

Այն, ինչ դուք սովորում եք անձնական ուսումնասիրության ժամանակ, կօգնի ձեզ զուգընկերոջ հետ ուսումնասիրության և սովորելու վերոնշված այլ հնարավորությունների ժամանակ: Այս դեպքում դուք «միմյանց ուսուցանում եք արքայության վարդապետությունը» (Վարդապետություն և Ուխտեր 88.77):

Հիսուս Քրիստոսն ուսուցանում է ամբոխին

Գաղափարներ Քարոզիր Իմ ավետարանի ուսումնասիրությունը բարելավելու վերաբերյալ

Քարոզիր Իմ ավետարանը միավորում է սուրբ գրությունները և ավետարանի սկզբունքները, որպեսզի օգնի ձեզ ճանաչել Փրկչին և Նրա ավետարանը: Այն նպատակ ունի օգնելու ձեզ ավելի շատ ընկղմվել սուրբ գրությունների մեջ և հարստացնել ձեր ուսումնասիրությունը դրանց միջոցով: Ձեր միսիայի ընթացքում ուսումնասիրեք յուրաքանչյուր գլխում տեղ գտած սուրբ գրությունների հղումները:

Քարոզիր Իմ ավետարանի յուրաքանչյուր գլուխ ներառում է գաղափարներ և վարժություններ, որոնք կօգնեն ձեզ ուսումնասիրել և կիրառել այն, ինչ սովորում եք: Օգտագործեք դրանք ձեր անձնական և զուգընկերոջ հետ ուսումնասիրության ընթացքում (տես միսիոներական չափանիշներ, 2.4)։ Դուք կարող եք դրանք օգտագործել նաև շրջանի խորհրդի ժողովների և գոտու համաժողովների ժամանակ: Ձեր ուսումնասիրությունն ավելի արդյունավետ կլինի, եթե գտնեք ձեր սովորածը կիրառելու եղանակներ:

Օգտակար է ունենալ ձեր անհատական ուսումնասիրության ծրագիրը: Դուք կարող եք ստեղծել ձեր սեփական ծրագիրը, որն առաջնահերթություն կտա ավետարանի այն սկզբունքներին, որոնք դուք ցանկանում եք ավելի լավ հասկանալ։ Դուք կարող եք նաև ձեր ուսումնասիրությունը կառուցել ըստ Քարոզիր Իմ ավետարանի գլուխների։ Օրինակ՝ կարող եք օգտագործել 3-րդ գլխի դասերը՝ ուղղորդելու այն վարդապետությունների և սկզբունքների ուսումնասիրությունը, որոնք դուք կուսուցանեք։ Դուք պետք է լավ իմանաք այս դասերը, որպեսզի կարողանաք ուսուցանել Հոգով՝ ձեր բառերով:

Ուսումնասիրելիս նշումներ կատարեք: Օգտագործեք թղթային կամ էլեկտրոնային ուսումնասիրության օրագիր (օրինակ՝ Gospel Library հավելվածը), որը կօգնի ձեզ հասկանալ, հստակեցնել և հիշել այն, ինչ սովորում եք:

Սկսեք ձեր ուսումնասիրությունն աղոթքով, որպեսզի Սուրբ Հոգին օգնի ձեզ սովորել: Նրա շնորհիվ դուք ձեռք կբերեք գիտելիք, հասկացողություն և համոզմունք, որը կօրհնի ձեր կյանքը և հնարավորություն կտա ձեզ օրհնել ուրիշներին: Բացեք ձեր միտքն ու սիրտն այն տպավորությունների և գաղափարների համար, որոնք ստանում եք Նրանից: Ներառեք այս գաղափարները ձեր նշումներում:

Պարբերաբար վերանայեք ձեր ուսումնասիրության օրագիրը՝ հոգևոր փորձառությունները վերհիշելու, նոր գաղափարներ տեսնելու և ձեր աճը հասկանալու համար:

Preach My Gospel հավելվածը

Օգտագործեք Preach My Gospel հավելվածը (նախկինում կոչվում էր Area Book Planner հավելված), որը կօգնի ձեզ կիրառել այն սկզբունքները, որոնք սովորում եք: Այս հավելվածը հասանելի է ձեր բջջային սարքում: Այն ունի գործառույթներ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ իրականացնել ձեր միսիոներական նպատակը: Այդ գործառույթները հետևյալն են․

  • Տեղեկություններ այն մարդկանց կարիքների և առաջընթացի մասին, ում ուսուցանում եք:

  • Բաժին, որտեղ կարող եք գրանցել հիմնական ցուցանիշներին հասնելու նպատակների իրականացման ձեր առաջընթացը:

  • Օրացույց՝ ձեր պլանները և միջոցառումների ժամանակացույցը գրանցելու համար:

  • Ձեր տարածքի քարտեզը և այլ կարևոր տեղեկություններ, որոնք կօգնեն ձեզ իրականացնել ձեր նպատակները:

Preach My Gospel-ը ներառում է հավելվածն օգտագործելու բազմաթիվ գաղափարներ, որոնք կօգնեն ձեզ գտնել, ուսուցանել և մկրտել մարդկանց:

ընտանիքն ուսումնասիրում է սուրբ գրությունները

Քարոզիր Իմ ավետարանի օգտագործումը Եկեղեցու անդամների կողմից

Քարոզիր Իմ ավետարանը արժեքավոր աղբյուր է ոչ միայն միսիոներների, այլև Եկեղեցու բոլոր անդամների համար: Օրինակ՝ այն ուսումնասիրելը կօգնի անդամներին․

  • Սովորել և ուսուցանել Հիսուս Քրիստոսի ավետարանը (ուսումնասիրել գլուխներ 1, 2, 3 և 10-ը)։

  • Պատասխանել ավետարանի վերաբերյալ հարցերին (ուսումնասիրել գլուխներ 3 և 5-ը)։

  • Հասկանալ ավելին Սուրբ Հոգուն փնտրելու և Նրան ապավինելու մասին (ուսումնասիրել գլուխ 4-ը):

  • Հասկանալ Մորմոնի Գրքի զորությունը (ուսումնասիրել գլուխ 5-ը):

  • Փնտրել քրիստոսանման հատկանիշներ (ուսումնասիրել գլուխ 6-ը):

  • Կատարել ավետարանով կիսվելու իրենց ուխտի պարտավորությունը՝ ապրելով սիրելու, կիսվելու և հրավիրելու սկզբունքներով (ուսումնասիրել գլուխներ 9 և 13-ը):

  • Ամրացնել միասնությունը լիաժամկետ միսիոներների հետ (ուսումնասիրել գլուխ 13-ը):

Քարոզիր Իմ ավետարանը ուղեցույցի՝ հատկապես 3-րդ գլխի ուսումնասիրությունը, օգտակար կլինի ինչպես երիտասարդների, այնպես էլ տարեցների համար, որոնք պատրաստվում են միսիոներական ծառայության: