Միսիայի կոչումներ
Գլուխ 8․ Աշխատանքը կատարեք նպատակների և ծրագրերի միջոցով


«Գլուխ 8. Աշխատանքը կատարեք նպատակների և ծրագրերի միջոցով», Քարոզիր Իմ ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց (2023)

«Գլուխ 8», Քարոզիր Իմ ավետարանը

Go Ye Therefore, and Teach All Nations, (Ուրեմն գնացեք և բոլոր ազգերն աշակերտեցեք), Հարի Անդերսոն

Գլուխ 8

Աշխատանքը կատարեք նպատակների և ծրագրերի միջոցով

Խորհեք սրա մասին

  • Ինչո՞ւ ես պետք է նպատակներ դնեմ։

  • Ինչպե՞ս կարող են դարձի գալու հիմնական ցուցանիշներն օգնել ինձ կենտրոնանալ անհատների հոգևոր առաջընթացի վրա:

  • Ինչպե՞ս կարող եմ նպատակներ դնել, ծրագրեր կազմել դրանք կատարելու և իմ ծրագրերն իրականացնելու համար:

  • Ինչպե՞ս կարող եմ շաբաթական և ամենօրյա պլանավորման նիստեր անցկացնել:

  • Ինչպե՞ս կարող եմ օգտագործել Preach My Gospel հավելվածը, որպեսզի օգնի ինձ կատարել իմ աշխատանքը:

  • Ո՞րն է պատասխանատվության սկզբունքը։ Դա ինչպե՞ս կօրհնի իմ ջանքերը:

Դուք նշանակված եք օգնելու Տիրոջ աշխատանքին որոշակի տարածքում: Նա ցանկանում է, որ դուք օրհնեք անհատներին Իր սիրով և ճշմարտությամբ: Նա ցանկանում է, որ դուք առաջարկեք և օգնեք նրանց գալ Նրա մոտ:

Տերը ցանկանում է, որ դուք «ջերմեռանդ ներգրավված լինեք [այս] բարի գործի մեջ»։ Նա խնդրում է, որ դուք «շատ բաներ անեք [ձեր] իսկ ազատ կամքով, և շատ արդարություն գործեք» (Վարդապետություն և Ուխտեր 58.27, տես հատվածներ 26–29-ը): Ամեն ինչ արեք, որպեսզի յուրաքանչյուր ծխում կամ ճյուղում ծառայելուց հետո հեռանաք ավելի ուժեղացած:

Այս գլուխը կօգնի ձեզ սովորել, թե ինչպես նպատակներ դնել, ծրագրեր կազմել դրանք կատարելու համար և ջանասիրաբար իրականացնել ձեր ծրագրերը: Այն նկարագրում է ձեր ջանքերն առաջնորդող դարձի հիմնական ցուցանիշները, որոնք օգնում են Աստծո զավակների հոգևոր առաջընթացին: Ապա այն ներկայացնում է նպատակադրման պարզ գործընթաց, որը կարող եք օգտագործել միսիոներական աշխատանքի բոլոր ոլորտներում, ներառյալ ձեր անձնական և զուգընկերության նպատակները: Այնտեղ նաև համառոտ շարադրված է, թե ինչպես անցկացնել շաբաթական և ամենօրյա պլանավորման նիստեր ձեր զուգընկերոջ հետ:

Նպատակներ դնելու և ծրագրեր կազմելու ունակությունը կարող է օրհնել ձեզ ողջ կյանքում: Այն կարող է օգնել ձեզ Աստծո հետ ուխտեր կապել և պահել, հավատարմորեն ծառայել Եկեղեցում, հետամուտ լինել կրթությանը, աճել ձեր աշխատանքի մեջ և կառուցել ամուր ընտանիք:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Ի՞նչ կարող եք սովորել հետևյալ սուրբ գրություններից, որպեսզի ծրագիր կազմեք՝ Աստծո աշխատանքի կատարմանն օգնելու համար։

Նա բուժեց բազմաթիվ տարբեր հիվանդություններ, Ջ. Քըրք Ռիչարդս

Օգնեք ուրիշներին դարձի գալ դեպի Փրկիչը

Կենտրոնացեք ձեր միսիոներական նպատակի վրա

Հավանաբար դուք մտածել եք, թե ձեր բազմաթիվ միսիոներական պարտականություններից որն է ամենակարևորը: Սա լավ հարց է, որի շուրջ պետք է խորհել, երբ դուք նպատակներ եք դնում և պլանավորում եք դրանք ամեն շաբաթ և ամեն օր: Այդ հարցին պատասխանելու համար մտածեք ձեր միսիոներական նպատակի մասին.

«Հրավիրել մարդկանց գալ դեպի Քրիստոսը՝ օգնելով նրանց ստանալ վերականգված ավետարանը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ հավատքի, ապաշխարության, մկրտության, Սուրբ Հոգու պարգևի ստացման և մինչև վերջ համբերելու միջոցով»:

Թող ձեր միսիոներական նպատակն առաջնորդի ձեր նպատակներն ու ծրագրերը: Կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչպես կարող եք օգնել անհատներին գործադրել իրենց ազատ կամքը՝ դեպի Փրկիչը դարձի գալու և Նրա ավետարանը ստանալու համար:

Նպատակներ դնելիս և ծրագրեր կազմելիս փնտրեք Հոգու առաջնորդությունը և խորհրդակցեք ձեր զուգընկերոջ հետ: Այնուհետև հետևեք ձեր ծրագրերին և արդյունավետ օգտագործեք ձեր ժամանակը:

Նախագահ Դալլին Հ․ Օուքս

«Մենք չենք քարոզում և ուսուցանում, որպեսզի «մարդկանց բերենք Եկեղեցի», կամ ավելացնենք Եկեղեցու անդամների թիվը: Մենք չենք քարոզում և ուսուցանում, որպեսզի ուղղակի համոզենք մարդկանց ավելի լավ կյանքով ապրել: … Մենք հրավիրում ենք բոլորին գալ դեպի Քրիտոսը՝ ապաշխարության, մկրտության և հաստատման միջոցով, որպեսզի բացենք սելեստիալ արքայության դռները Աստծո որդիների և դուստրերի համար։ Ուրիշ ոչ ոք չի կարող անել սա» (Դալլին Հ. Օուքս, «Միսիոներական աշխատանքի նպատակը», միսիոներական արբանյակային հեռարձակում, ապրիլ 1995):

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Ինչպե՞ս են այս միսիոներներն ու մարգարեները կատարել իրենց ծրագրերը Տիրոջ օգնությամբ:

Համապատասխանել դարձի գալու հիմնական ցուցանիշներին

Եկեղեցու ղեկավարները դարձի գալու վեց հիմնական ցուցանիշ են բացահայտել: Հիմնական ցուցանիշներն օգնում են ձեզ կենտրոնանալ Աստծո զավակների հոգևոր առաջընթացի վրա: Դրանք նախատեսված են օգնելու ձեզ համապատասխանեցնել ձեր ամենօրյա ջանքերը ձեր միսիոներական նպատակին:

Դարձի գալու հիմնական ցուցանիշները ներկայացված են ստորև:

միսիոներները սեղմում են տղամարդու ձեռքը

Ուսուցանվող նոր մարդիկ։ Յուրաքանչյուր անձ (չմկրտված), ում դաս է ուսուցանվել տվյալ շաբաթվա ընթացքում (բայց վերջին երեք ամիսների ընթացքում դասեր չի ուսուցանվել) և ընդունել է կրկին հանդիպման նշանակումը։ Դասը սովորաբար ներառում է աղոթք (եթե դա տեղին է), ավետարանի առնվազն մեկ սկզբունքի ուսուցանում և հրավեր:

միսիոներների ուսուցումը

Դասեր անդամի ներկայությամբ: Դասերի քանակը տվյալ շաբաթվա ընթացքում, որոնք ուսուցանվել են անձին (չմկրտված) և որոնց մասնակցել է որևէ անդամ:

ընտանիքը եկեղեցում

Ուսուցանվող մարդիկ, որոնք հաճախում են Հաղորդության ժողովին: Յուրաքանչյուր անձ (չմկրտված), ում դուք ուսուցանում եք, ով հաճախել է հաղորդության ժողովին տվյալ շաբաթվա ընթացքում:

ընտանիքն աղոթում է

Մկրտություն ամսաթիվ ունեցող մարդիկ։ Յուրաքանչյուր անձ, ով համաձայնել է որոշակի օրը մկրտվել և հաստատվել:

մկրտություն

Մարդիկ, ովքեր մկրտված և հաստատված են: Յուրաքանչյուր նոր անդամ, ով ստացել է մկրտության և հաստատման արարողությունները, և որոնց համար ձևաթուղթը տվյալ շաբաթվա ընթացքում ներկայացվել է էլեկտրոնային եղանակով: (Տես գլուխ 12-ը՝ դարձի եկած անձանց մկրտության սահմանման և գրառումներ ստեղծելու մասին տեղեկությունների համար):

կանայք եկեղեցում

Հաղորդության ժողովին մասնակցող նոր անդամներ: Յուրաքանչյուր նոր անդամ, ում Մկրտության և Հաստատման ձևաթուղթը ներկայացվել է վերջին 12 ամիսների ընթացքում, ովքեր ներկա են եղել հաղորդության ժողովին տվյալ շաբաթվա ընթացքում:

Ամփոփելով, առաջնահերթություն տվեք մարդկանց օգնելուն՝ ընտրելով մասնակցել այս փորձառություններին: Կենտրոնացրեք ձեր ջանքերը հետևյալ գործողությունների վրա.

  • Նրանք, ովքեր օգնում են ձեզ ուսուցանելու համար նոր մարդկանց գտնել

  • Նրանք, ովքեր օգնում են մարդկանց առաջադիմել ուխտեր կապելու և պահելու գործընթացում

  • Նրանք, ովքեր օգնում են անցյալ տարվա ընթացքում մկրտված և հաստատված մարդկանց

Եթե դուք չեք կարող տեսնել, թե ինչպես կարող են ձեր ջանքերն օգնել մարդուն առաջադիմել այնպես, ինչպես արտացոլված է ձեր դարձի գալու հիմնական ցուցանիշներում, գնահատեք՝ արդյոք ձեր ժամանակն արդյունավետ է ծախսվում այդ գործունեության համար։

Շարունակեք զարգացնել այն մարդկանց հետաքրքրությունն ավետարանի հանդեպ, ում հետ ավելի քիչ ժամանակ եք ծախսում: Դուք կարող եք առաջարկել անդամներին կապ հաստատել նրանց հետ: Դուք կարող եք նաև օգտագործել տեխնոլոգիաները, որպեսզի քաջալերեք և շարունակեք ծառայել նրանց: Լրացուցիչ գաղափարների համար տես «Օգտագործել տեխնոլոգիաները» գլուխ 9-ում։

Երեց Քվենթին Լ. Քուք

«Պլանավորման և նպատակադրման վերջնական նպատակն աշակերտներ պատրաստելն է, այսինքն՝ ունենալ նվիրաբերված նորադարձներ, ովքեր կապում և պահում են սրբազան ուխտերը՝ սկսած մկրտության ուխտից, որը տանում է դեպի տաճարային ուխտեր» (Քվենթին Լ. Քուք, «Նպատակ և պլանավորում», միսիայի նախագահների սեմինար, 25 հունիսի, 2019):

Սահմանեք հիմնական ցուցանիշների նպատակները և կազմեք ծրագրեր

Շաբաթական պլանավորման ընթացքում դուք և ձեր ընկերակիցը նպատակներ սահմանեք բոլոր հիմնական ցուցանիշների համար: Ձեր հիմնական ցուցանիշների նպատակները պետք է արտացոլեն ձեր ցանկությունը՝ օգնելու ավելի շատ մարդկանց զգալ դարձի գալու օրհնությունները:

Նպատակներ դրեք և ծրագրեր կազմեք՝ անելու այն, ինչը գտնվում է ձեր վերահսկողության տակ, որը կարող է ազդել հիմնական ցուցանիշների արդյունքների վրա: Օրինակ՝

  • Դուք կարող եք հիմնական ցուցանիշի նպատակ սահմանել՝ շաբաթվա ընթացքում որոշակի թվով նոր մարդկանց ուսուցանելու համար: Կհասնե՞ք արդյոք այդ նպատակին, թե ոչ, կախված է այլ մարդկանց ազատ կամքից: Սակայն արեք այն, ինչ ձեր վերահսկողության տակ է, որպեսզի հասնեք ձեր նպատակին: Եղանակներից մեկն է՝ սահմանել նպատակ ամեն օր խոսելու որոշակի թվով նոր մարդկանց հետ: Ապա ծրագրեք, թե ինչպես եք դա անելու։ Տես գաղափարներն այս գլխի Հավելված 2-ում և Գլուխ 9-ում։

  • Դուք կարող եք հիմնական ցուցանիշների նպատակներ սահմանել, որպեսզի որոշակի թվով նոր անդամներ և մարդիկ, որոնց դուք ուսուցանում եք, ներկա գտնվեն հաղորդության ժողովին: Կգա՞ն նրանք, թե ոչ, կախված է նրանց ազատ կամքից: Սակայն արեք այն, ինչ ձեր վերահսկողության տակ է, որպեսզի ազդեք այս հիմնական ցուցանիշների արդյունքների վրա: Ծրագրեք, թե երբ կարող եք հրավիրել նրանց և ինչպես լինել հետևողական:

  • Դուք կարող եք հիմնական ցուցանիշի նպատակ սահմանել, որպեսզի անդամները շաբաթվա ընթացքում մասնակցեն որոշակի թվով դասերի։ Կհասնե՞ք այդ նպատակին, թե ոչ, կախված է անդամներից և այն մարդկանցից, ում ուսուցանում եք: Սակայն արեք այն, ինչ կարող եք, որպեսզի ազդեք այս հիմնական ցուցանիշների արդյունքների վրա: Նպատակ դրեք աշխատել ծխի ղեկավարների հետ՝ անդամների ներկայությունն ապահովելու համար: Ապա ծրագիր կազմեք, թե ինչպես եք համակարգելու նրանց մասնակցությունը:

Որպես զուգընկերություն՝ դուք սահմանում եք ձեր տարածքի հիմնական ցուցանիշների նպատակները: Հիմնվեք (1) նրանց առաջադիմության վրա, ում ուսուցանում եք և (2) ուսուցանելու համար նոր մարդկանց գտնելու անհրաժեշտության վրա: Ուսուցանելու համար նոր մարդկանց գտնելու կարիքը միշտ կա։

Միսիայի ամբողջ ընթացքում հիմնական ցուցանիշների նպատակները հիմնված են յուրաքանչյուր զուգընկերության կողմից սահմանված նպատակների վրա:

Հիմնական ցուցանիշների նպատակները սահմանելիս Preach My Gospel հավելվածը կօգնի ձեզ կենտրոնալ մարդկանց վրա: Այս հավելվածը նաև կօգնի ձեզ դասեր քաղել անցյալ նպատակներից և ցույց տալ ձեր ընթացիկ նպատակների առաջընթացը:

Հիմնական ցուցանիշների նպատակներն ու արդյունքներն ավտոմատ կերպով զեկուցվում են ձեր միսիայի ղեկավարներին և երիտասարդ ղեկավար միսիոներներին Preach My Gospel հավելվածի միջոցով:

Զգույշ եղեք, որպեսզի չկարևորեք մեկ հիմնական ցուցանիշի նպատակը մյուսների նկատմամբ: Բոլոր հիմնական ցուցանիշների վրա շարունակական կենտրոնացումը կօգնի ձեզ հետևողականորեն առաջարկել ուրիշներին գալ դեպի Քրիստոսը և ուխտեր կապել:

Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոն

«Երբ գործողությունը մտածված է, այն բարելավվում է: Երբ գործողությունը չափվում և զեկուցվում է, բարելավման ընթացքն արագանում է» (մեջբերված Թոմաս Ս. Մոնսոնի կողմից, «Դու ուսուցիչ ես, որ գալիս ես Աստծուց», Improvement Era, դեկտ. 1970, 101):

Աշխատեք ջանասիրաբար

Տերը ցանկանում է, որ դուք «գործեք … ողջ ջանասիրությամբ» ձեր միսիոներական ծառայության մեջ (Վարդապետություն և Ուխտեր 107.99): Ջանասիրությունը ջանքերի հետևողական և անվեհեր գործադրում է։

Ջանասիրաբար աշխատեք ձեր հիմնական ցուցանիշների նպատակների վրա: Մարդկանց հրավիրեք ստանձնել պարտավորություններ, որոնք տանում են դեպի դարձ: Ձեր եռանդուն ջանքերը կարող են ոգեշնչել նրանց կատարել գործողություններ, որոնք կօգնեն նրանց գալ դեպի Քրիստոսը (տես 2 Նեփի 2.14–16 հատվածները):

Ուսուցանեք ավետարանն այնպիսի եղանակով, որը կբավարարի մարդկանց կարիքները: Հավանականությունը մեծ է, որ Հոգուց հասկացված Վարդապետությունն ավելի կոգեշնչի նրանց գործել, քան որևէ այլ բան։

Միևնույն ժամանակ գիտակցեք, որ հիմնական ցուցանիշների նպատակները կախված են ուրիշների ազատ կամքից: Միշտ հարգեք մարդկանց ազատ կամքը:

Հիշեք, որ հիմնական ցուցանիշները վերջնական նպատակ չեն համարվում: Փոխարենը, դրանք ներկայացնում են մարդու հոգևոր առաջընթացի ներուժը դեպի մկրտություն, հաստատում և հարատև դարձ։ Մարդկանց իրական առաջընթացը կախված կլինի նրանց ընտրությունից: Դուք աջակցում եք նրանց առաջընթացին, երբ նրանց անունից հավատք եք գործադրում առ Քրիստոսը՝ սահմանելով նպատակներ, ծրագրեր կազմելով, գործելով ջանասիրաբար և ոգեշնչված կերպով ծառայելավ նրանց:

Ինչպե՞ս սահմանել նպատակներ և ծրագրեր կազմել դրանք իրականացնելու համար։

Նպատակ սահմանելը և ծրագրեր կազմելը հավատքի գործեր են: Նպատակներն արտացոլում են ձեր սրտի ցանկությունները և ձեր տեսլականը՝ օգնելու ինքներդ ձեզ և ուրիշներին գալ դեպի Փրկչը:

Ուշադրությամբ մտածված նպատակներն ու ծրագրերը ձեզ հստակ ուղղություն կտան: Նրանք կարող են օգնել ձեզ ուսուցանելու համար ավելի շատ մարդ գտնել։ Նրանք կարող են առաջնորդել ձեզ օգնելու նրանց, ում ուսուցանում եք, ամրացնել իրենց հավատքը և առաջադիմել դարձի գալու գործում:

Ձեր նպատակադրումը և պլանավորումը դարձրեք ոգեշնչված փորձառություն: Աղոթեք ջերմեռանդորեն, հավատք գործադրեք, խորհրդակցեք ձեր զուգընկերոջ հետ և հետևեք Հոգու հուշումներին: Երբ ծրագրեր կազմեք այս եղանակով, դուք կզգաք, որ Տերն աշխատում է ձեր միջոցով՝ ուրիշներին օրհնելու համար:

Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդ

«Նպատակը՝ նպատակակետ է կամ ավարտ, մինչդեռ ծրագիրն այն երթուղին է, որով դուք հասնում եք այնտեղ: … Նպատակադրումը, ըստ էության, սկսվում է մտքում վերջնական նպատակ ունենալուց: Եվ ծրագրեր կազմելն այդ նպատակին հասնելու եղանակ է մշակում» (M. Rassell Ballard, «Վերադառնալ և ստանալ», Լիահոնա, մայիս 2017, 62–63):

Նպատակներ սահմանելու և իրագործելու սկզբունքներ

Հետևյալ գործընթացը կօգնի ձեզ նպատակներ սահմանել և իրականացնել դրանք:

նպատակադրման աղյուսակ
  1. Աղոթքով նպատակներ դրեք և ծրագրեր կազմեք: Սահմանեք այնպիսի իրատեսական նպատակներ, որոնք կլարեն ձեր ուժերը և հավատք կպահանջեն: Խուսափեք շատ բարձր կամ շատ ցածր նպատակներ սահմանելուց: Ծրագրեք, թե ինչպես եք դրանք իրականացնելու։

  2. Գրանցում և ժամանակացույց։ Գրի առեք ձեր նպատակներն ու ծրագրերը մանրամասնող ժամանակացույցում:

  3. Գործեք համաձայն ձեր ծրագրի: Ջանասիրաբար աշխատեք ձեր նպատակներին հասնելու համար: Հավատք գործադրեք առ այն, որ Տերը կօգնի ձեզ:

  4. Ստուգեք և հետևեք։ Գնահատեք առաջընթացը և պարբերաբար գրի առեք ձեր ջանքերը: Որոշեք, թե ինչն է պետք անել այլ կերպ և ինչպես այն բարելավել: Համապատասխանեցրեք ծրագրերն ըստ անհրաժեշտության:

Երբ դուք օգտագործեք նպատակադրման այս գործընթացը, Տերը կբազմապատկի ձեր ջանքերը: Դուք կաճեք ձեր կարողության մեջ՝ լինելով գործիք Նրա ձեռքերում: Դուք շատ լավ բաներ կբերեք՝ օրհնելով Երկնային Հոր զավակներին:

Նպատակներ դրեք և ծրագրեր կազմեք աշխատանքի բոլոր ոլորտներում

Աղոթքով փնտրեք Հոգու առաջնորդությունը՝ կիրառելով նպատակադրման գործընթացը միսիոներական աշխատանքի բոլոր ոլորտներում: Դրանցից մի քանիսը ներառում են.

  • Առաջադիմելու համար օգնել մարդկանց, ում ուսուցանում եք (տես Հավելված 1-ն այս գլխում):

  • Ուսուցանելու համար նոր մարդկանց գտնել (տես Հավելված 2 այս գլխում):

  • Աշխատել համայնքի և ծխի անդամների հետ աշխատել և ծառայել մարդկանց (տես գլուխները 9-ը և 13-ը):

  • Միասնաբար աշխատել ձեր զուգընկերոջ հետ (տես «Շաբաթական պլանավորման նիստի» կետ 6-ը):

  • Ամրապնդել ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Բարելավել ձեր գիտելիքներն ու կարողությունները, ներառյալ լեզվի ուսուցումը (տես գլուխ 7-ը):

Ունենալ պատշաճ նպատակներ

Խուսափել այլ միսիոներների համար հիմնական ցուցանիշների նպատակներ սահմանելուց: Այնուամենայնիվ, դուք կարող եք առաջնորդել և խրախուսել նրանց՝ կիրառել նպատակադրման սկզբունքներն այն ժամանակ, երբ նրանք իրենց նպատակներն են սահմանում:

Զգույշ եղեք ձեզ ուրիշների հետ համեմատելուց։

Նպատակին հասնելու հանգամանքը մի օգտագործեք որպես արժանիք՝ հանրային ճանաչում ձեռք բերելու, որևէ մեկին հրապարակայնորեն ուղղելու կամ անհարմար վիճակի մեջ դնելու համար:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Մենք իսկապես հավատում ենք նպատակներ դնելուն: Մենք ապրում ենք նպատակներով: … Կա [մեկ] կարևոր նպատակ՝ ավետարանը հասցնել բոլոր մարդկանց: … Մեր նպատակն է հասնել հավերժական կյանքի: Դա աշխարհում ամենամեծ նպատակն է» (Սպենսեր Վ. Քիմբալ, տարածաշրջանային ներկայացուցիչների սեմինար, 3 ապրիլի, 1975, 6):

Շաբաթական և ամենօրյա պլանավորման նիստերի անցկացում

Շաբաթական պլանավորումն օգնում է ձեզ տեսնել ընդհանուր պատկերը և կենտրոնանալ մարդկանց վրա: Այն նաև օգնում է ձեզ կենտրոնանալ ամենակարևոր գործողությունների վրա: Ամենօրյա պլանավորումն օգնում է ձեզ հարմարվել և պատրաստվել հատուկ գործողությունների կատարմանն ամեն օր: Դուք ցանկանում եք լինել նաև արդյունավետ, այլ ոչ միայն զբաղված:

Պլանավորման նիստերի ընթացքում ինքներդ ձեզ հիմնական հարցեր տվեք այն մասին, թե ձեր կարծիքով Տերն ինչ կցանկանար, որ դուք անեիք: Ոգեշնչում փնտրեք, որպեսզի յուրաքանչյուր իրավիճակի և անձի համար համապատասխան եղանակներով պատասխանեք այս հարցերին: Այնուհետև պատասխանները պետք է առարկայական դառնան ձեր ծրագրերում:

Շաբաթական պլանավորման նիստ

Շաբաթական պլանավորման նիստ անցկացրեք ձեր զուգընկերոջ հետ ձեր միսիայի նախագահի կողմից սահմանված օրը և ժամին: Հետևեք ստորև նշված քայլերին։

  1. Աղոթեք և ոգեշնչում փնտրեք: Խնդրեք Երկնային Հորն առաջնորդել ձեզ ծրագրեր կազմելիս, որոնք կօգնեն իրականացնել Նրա նպատակները: Խնդրեք Նրան օրհնել ձեր ջանքերը, որոնք ուղղված են օգնելու մարդկանց առաջադիմել և գալ դեպի Քրիստոսը:

  2. Սահմանեք նպատակներ և ծրագրեր կազմեք բոլոր հիմնական ցուցանիշների համար՝ օգտագործելով Preach My Gospel հավելվածը: Օգտագործեք այս գլխում ավելի վաղ նկարագրված նպատակադրման գործընթացը: Սկսեք՝

    • Մարդկանցից, ովքեր մկրտվել և հաստատվել են անցյալ տարվա ընթացքում:

    • Մարդկանցից, ովքեր ունեն մկրտության նշանակված ամսաթիվ:

    • Մարդկանցից, որոնց դուք ուսուցանում եք և ովքեր հաճախում են հաղորդության ժողովին:

    • Ուսուցանվող նոր մարդկանցից։

    • Վերադարձող անդամներից, մասնակի անդամ ընտանիքներից և ապագա երեցներից:

    • Մարդկանցից, ովքեր նախկինում ուսուցանվել են։

    Տես գաղափարներին վերաբերող Հավելված 1-ն այս գլխում, որտեղ նկարագրված են նպատակադրման գործընթացն օգտագործելու աշխատանքներն այն մարդկանց հետ, ում ուսուցանում եք:

  3. Օգտագործեք նպատակադրման գործընթացը, որպեսզի գտնեք մարդկանց՝ ուսուցանելու համար (փնտրելու համար տես Հավելված 2-ն այս գլխում և գլուխ 9-ը):

  4. Օգտագործեք նպատակադրման գործընթացը ծխի ղեկավարների և անդամների հետ հարաբերություններ կառուցելու համար: Նպատակներ դրեք և ծրագրեր կազմեք, թե ինչպես դուք կաջակցեք նրանց ավետարանով կիսվելու իրենց ջանքերում (տես գաղափարները գլուխների 9-ում և 13-ում): Պատրաստվեք ծխի շաբաթական համակարգման ժողովին (տես գլուխ 13-ը):

  5. Վերանայեք ձեր ծրագրերն ու նպատակները Preach My Gospel հավելվածում: Հաստատեք ձեր նշանակումներն ու ժողովները:

  6. Անցկացրեք զուգընկերակցական խորհուրդ։ Սա սովորաբար ներառում է հետևյալ տարրերը.

    • Ցանկության դեպքում կիսվեք համապատասխան անձնական նպատակներով և խնդրեք, որ ձեր զուգընկերն օգնի իրականացնել դրանք։

    • Քննարկեք, թե որքան ամուր են ձեր հարաբերությունները: Քննարկեք ցանկացած մարտահրավեր՝ կապված հնազանդ լինելու կամ միասնաբար աշխատելու հետ: Լուծեք ցանկացած վեճ՝ (1) թույլ տալով յուրաքանչյուր անձի լիարժեք արտահայտել իր տեսակետները, (2) հասկանալով և ընդունելով յուրաքանչյուրի մտահոգությունները և (3) միասնաբար այնպիսի լուծում գտնելով, որը կբավարարի ամենակարևոր մտահոգությունները:

    • Կիսվեք ձեր զուգընկերոջ հետ, թե ձեր կարծիքով, որոնք են նրա ուժեղ կողմերը: Առաջարկներ խնդրեք ձեր բարելավվման վերաբերյալ։

    • Նպատակներ սահմանեք, որոնք կբարելավեն ձեր հարաբերությունները:

    Զուգընկերակցական խորհուրդները կարող են օգնել ձեզ զարգացնել կարևոր հմտություններ, որոնք դուք կարող եք օգտագործել ձեր անձնական և ընտանեկան կյանքում, Եկեղեցու ծառայության, աշխատանքի և գործունեության այլ ոլորտներում:

  7. Ավարտեք աղոթքով:

Ամենօրյա պլանավորման նիստ

Ամեն առավոտ 30 րոպե հատկացրեք ձեր զուգընկերոջ հետ նպատակներ սահմանելուն և ծրագրեր կազմելուն։ Հետևեք ստորև նշված քայլերին։

  1. Աղոթեք և ոգեշնչում փնտրեք:

  2. Վերանայեք շաբաթական հիմնական ցուցանիշների նպատակներին հասնելու ձեր առաջընթացը:

  3. Վերանայեք ձեր ծրագրերը, որպեսզի օգնեք մարդկանց, ում ուսուցանում եք: Առաջնահերթություն տվեք ձեր ջանքերին, որպեսզի օգնեք նրանց, ովքեր առավելագույն առաջընթաց են գրանցում: Համապատասխանեցրեք ամենօրյա նպատակներն ու ծրագրերն ըստ անհրաժեշտության:

  4. Պարտավորվեք այդ օրը կատարել այնպիսի գործողություններ, որոնց միջոցով կգտնեք նոր մարդկանց ուսուցանելու համար և կօգնեք այն մարդկանց, ում արդեն ուսուցանում եք։

  5. Ծրագրեք, թե ինչպես եք աշխատելու տեղական ղեկավարների և անդամների հետ:

  6. Ավարտեք աղոթքով:

Ուսումնասիրություն զուգընկերոջ հետ

Գաղափարների համար վերանայեք այս գլխի վերջում գտնվող Հավելված 1-ը և Հավելված 2-ը, որոնք կօգնեն ձեզ կիրառել նպատակադրման գործընթացն ուսուցման և որոնման մեջ: Բացահայտեք, թե ինչպես կարող եք օգտագործել այս գաղափարներից մի քանիսը:

Օգտագործեք Preach My Gospel հավելվածը

Ինչ վերաբերում է նրանց, ովքեր մկրտվել էին իր օրերում, Մորոնին ասել է. «Եվ նրանց անունները գրի էին առնվում, որպեսզի հիշվեին և սնուցվեին Աստծո բարի խոսքով՝ պահելու նրանց ճշմարիտ ուղու վրա» (Մորոնի 6.4): Այս սկզբունքը կիրառելու եղանակներից մեկը՝ մանրակրկիտ գրառումներ կատարելն է:

Գրի առեք ձեր ջանքերը

Գրառումների կատարումը ձեր տարածքին ջանասիրաբար հետևելու մի մասն է կազմում, որը դուք անում եք սիրով և մտահոգությամբ: Կատարեք ձեր գրառումները ճշգրիտ և միշտ թարմացրեք այն: Այն կօգնի ձեզ հիշել, թե ինչ պետք է անել մարդկանց օգնելու համար:

Preach My Gospel հավելվածը թույլ է տալիս տեղական ղեկավարների և անդամների հետ համակարգել և կիսվել մարդկանց առաջընթացի և աշխատանքի վերաբերյալ կարևոր տեղեկություններով:

Հետևեք տվյալների և գաղտնիության ուղեցույցներին

Նպատակներ և ծրագրեր գրանցելիս հետևեք տվյալների պահպանման և գաղտնիության ուղեցույցներին՝ Preach My Gospel հավելվածում և տպագիր նյութերում: Տեղեկությունների համար տես Միսիոներական չափանիշներ Հիսուս Քրիստոսի աշակերտների համար, 7.5։

Նախքան Preach My Gospel հավելվածում, էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերում, նշումներում կամ այլ հաղորդակցություններում տեղեկատվություն գրանցելը կամ տարածելը, տվեք ձեզ հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս կվերաբերվի այս մարդն այն ամենին, ինչ ես գրանցում եմ:

  • Ինչպե՞ս ես ինձ կզգայի, եթե ինչ-որ մեկն իմ մասին նման տեղեկատվությամբ կիսվի ուրիշների հետ:

  • Արդյո՞ք ես հետևում եմ Եկեղեցու քաղաքականությանը և տվյալների գաղտնիության օրենքներին իմ տարածքում, եթե գրանցում եմ այս տեղեկատվությունը կամ կիսվում եմ դրանով։

միսիոներներն աղոթում են

Պատասխանատվություն

Պատասխանատվության սկզբունքը հիմնական է Աստծո հավերժական ծրագրում (տես Ալմա 5.15–19, Վարդապետություն և Ուխտեր 104.13, 137.9 հատվածներում): Այս սկզբունքն ազդում է այն բանի վրա, թե ինչ եք դուք մտածում և զգում այն սուրբ պատասխանատվության մասին, որը Տերը տվել է ձեզ: Պատասխանատվությունը նաև ազդում է այն բանի վրա, թե ինչպես եք դուք մոտենում ձեր աշխատանքին:

Իր երկրային ծառայության ընթացքում Փրկիչը հանձնարարություններ տվեց Իր աշակերտներին, որպեսզի օգնի նրանց աճել, զարգանալ և կատարել Իր աշխատանքը: Նա նաև հնարավորություն տվեց, որ նրանք հաշվետու լինեն իրենց տրված աշխատանքի համար (տես Ղուկաս 9.10, 3 Նեփի 23․6–13 հատվածներում): Որպես միսիոներ, դուք նույնպես հաշետու եք այն աշխատանքի համար, որը Տերը տվել է ձեզ:

Մոտեցեք ձեր նպատակադրմանը և պլանավորմանն այն գաղափարով, որ ամեն օր աղոթքի միջոցով հաշետու կլինեք Տիրոջը: Նաև հաշվետու եղեք ինքներդ ձեզ և ձեր միսիայի ղեկավարներին:

Հաշվետու լինելը պետք է լինի սիրով լի, դրական փորձառություն, որի ընթացքում ձեր ջանքերը կճանաչվեն և դուք կբացահայտեք այն եղանակները, որոնց միջոցով կարող եք բարելավվել:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Ի՞նչ է նշանակում հաշվետու լինել:

Ինչո՞ւ է ազատ կամքը կարևոր հաշվետու լինելու մեջ:

Ինչպե՞ս պետք է միսիոները և միսիայի ղեկավարը միասին աշխատեն:

Ի՞նչ է Տերը խոստանում նրանց, ովքեր հավատարիմ են իրենց պարտականություններին:


Գաղափարներ ուսումնասիրության և կիրառման համար

Անհատական ուսումնասիրություն

  • Մտածեք ձեր կոչ նամակում տեղ գտած հետևյալ նախադասության մասին. «Երբ ձեր ժամանակը և ուշադրությունը նվիրեք Տիրոջը ծառայելուն՝ հետևում թողնելով բոլոր անձնական գործերը, Տերը կօրհնի ձեզ Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի մասին ավելի մեծ գիտելիքով և վկայությամբ»: Տվեք ձեզ հետևյալ հարցերը և գրի առեք ձեր տպավորությունները։

    • Ինչպե՞ս եմ ես իմ ժամանակը և ուշադրությունը նվիրում Տիրոջը ծառայելուն:

    • Ի՞նչ օրհնություններ եմ ստացել դրա արդյունքում:

    • Ինչպե՞ս է ամրապնդվել իմ վկայությունը:

    • Ինչպե՞ս ես կարող եմ բարելավվել։

  • Տրամադրեք մի քանի րոպե՝ միսիայի երկրում ձեր վերջին օրվա մասին մտածելու համար: Երբ գալիս է այդ օրը.

    • Ինչպիսի՞ն եք ցանկանում տեսնել ձեր հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

    • Ինչպիսի՞ մարդ կցանկանայիք դառնալ։

    Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք այս հարցերից յուրաքանչյուրի պատասխանը: Օգտագործեք նպատակադրման գործընթացը, որպեսզի ծրագրեք այն, թե ինչ կարող եք անել հիմա՝ այդ նպատակներին հասնելու համար: Գրի առեք ձեր ծրագրերը:

Ուսումնասիրություն զուգընկերոջ հետ և զուգընկերների փոխանակում

  • Օգտագործելով Preach My Gospel հավելվածը, պատասխանեք ստորև ներկայացված հարցերին.

    • Արդյո՞ք բոլոր գրառումները ճշգրիտ են և արված են ժամանակին:

    • Արդյո՞ք ձեր տարածքի նորեկ միսիոները կկարողանա օգտվել գրառումներից և ուսուցանելու համար նոր մարդիկ փնտրելու ձեր արդեն իսկ կատարած ջանքերից։

    • Եթե դուք հենց հիմա վերանայեիք ձեր հավելվածը, այն կօգնե՞ր ձեզ իմանալ, թե որ փուլում են գտնվում մարդիկ: Արդյոք կօգնի՞ այն ձեզ իմանալ նրանց առաջընթացի մասին:

Շրջանի խորհուրդ, գոտու համաժողովներ և միսիայի ղեկավարների խորհուրդ

  • Միսիոներներին հրավիրեք կիսվել փորձառություններով, երբ նպատակներ սահմանելով և ծրագրեր կազմելով, կարողացել են օգնել մարդկանց առաջադիմել: Օրինակները կարող են ներառել մարդկանց օգնելու համար սահմանված նպատակներ և ծրագրեր.

    • Ավելի մեծ հավատք զարգացնել Փրկչի հանդեպ։

    • Ապաշխարել և փոփոխություններ կատարել՝ Աստծուն ավելի մոտենալու համար:

    • Մկրտվել և հաստատվել։

    • Վերադառնալ Եկեղեցի և նորոգել իրենց մկրտության ուխտը:

  • Միսիոներների համար կարդացեք հետևյալ իրավիճակներից մեկը. Թող միսիոներները բաժանվեն փոքր խմբերի: Հանձնարարեք յուրաքանչյուր խմբին օգտագործել նպատակադրման գործընթացի 1-ին և 2-րդ քայլերը, որպեսզի այս օրինակներով օգնեն մարդկանց առաջադիմել դեպի մկրտություն և հաստատում: Յուրաքանչյուր խումբ թող կիսվի իր գաղափարներով:

    • Անձը, ում դուք ուսուցանում եք, ընդունել է այս շաբաթ եկեղեցի հաճախելու հրավերը:

    • Անձը ընդունել է մկրտության հրավերը և ձեզ հետ այդ մասին նպատակ է սահմանել:

    • Անձը ընդունել է Մորմոնի Գիրքը կարդալու ձեր հրավերը և պարտավորվել է կարդալ այն 1 Նեփի 1։

  • Միսիոներներին հրավիրեք օգտագործել Preach My Gospel հավելվածը, որպեսզի օգնեք նրանց սահմանել իրատեսական, սակայն ընդլայնվող նպատակներ՝

    • Նախորդ հիմնական ցուցանիշների պատմության և առաջընթացի վերանայում:

    • Ամենօրյա, շաբաթական և ամենամսյա նպատակների սահմանում:

    • Մարդկանց ավելացում հիմնական ցուցանիշների նպատակներին:

    Քննարկեք, թե ինչպես կարող են այս քայլերն օգնել միսիոներներին ավելի արդյունավետ ծրագրեր կազմել, երբ նրանք օգնում են մարդկանց առաջադիմել: Խնդրեք միսիոներներին հաշվի առնել հետևյալը.

    • Ըստ ձեր ծրագրածի, ինչպե՞ս կօգտագործեք Preach My Gospel հավելվածն ապագայում:

    • Ի՞նչ այլ եղանակներ եք հայտնաբերել հավելվածն ավելի արդյունավետ օգտագործելու համար:

Միսիայի ղեկավարներ և միսիայի խորհրդականներ

  • Հաճախակի վերանայեք միսիոներների Preach My Gospel հավելվածը: Առաջարկեք նրանց կիսվել, թե ինչպես են այն օգտագործում, որպեսզի հետևեն իրենց նպատակներին և ծրագրերին և օգնեն մարդկանց առաջադիմել:

  • Ժամանակ առ ժամանակ հետևեք միսիոներների շաբաթական կամ ամենօրյա պլանավորման նիստերին:

Հավելված 1

Կիրառեք նպատակադրման գործընթացն այն մարդկանց հետ աշխատելիս, որոնց ուսուցանում եք

Այս բաժինը տրամդրում է օրինակներ, թե ինչպես կարող եք կիրառել նպատակադրման գործընթացը, որպեսզի օգնեք մարդկանց, ում ուսուցանում եք:

1․ Նպատակներ սահմանեք և ծրագրեր կազմեք

Աղոթքով մտածեք այն մարդկանց հոգևոր կարիքների մասին, որոնց ուսուցանում եք: Նպատակներ սահմանեք և ծրագրեր կազմեք, որպեսզի օգնեք նրանց հոգալ այդ կարիքները: Օգտագործեք Preach My Gospel հավելվածը՝ յուրաքանչյուր մարդու առաջընթացը վերանայելու համար: Օգտագործեք դարձի հիմնական ցուցանիշները, որպեսզի բացահայտեք այն գործողությունները, որոնք կօգնեն յուրաքանչյուր մարդու կատարել Քրիստոսի մոտ գալու հաջորդ քայլը։

Նպատակներ սահմանելիս և ծրագրեր կազմելիս, ինքներդ ձեզ տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչպիսի՞ ընտրություն է անում մարդը, որը ցույց է տալիս նրա հավատքի աճն առ Հիսուս Քրիստոսը:

  • Ինչպիսի՞ փորձառություններ է ունենում մարդը Հոգու հետ:

  • Ինչպիսի՞ մարտահրավերների կարող է նա հանդիպել:

  • Ավելին ի՞նչ կարող ենք սովորել այս մարդուց՝ նրան օգնելու համար:

  • Ի՞նչ պետք է պատահի այս մարդու հետ, որը կօգնի նրան զարգացնել իր հավատքն առ Հիսուս Քրիստոսը, զգալ և ճանաչել Հոգին, ապաշխարել և մկրտվել:

  • Ինչպե՞ս կարող ենք պատրաստվել ծխի շաբաթական համակարգման ժողովին, որպեսզի ներառենք ծխի ղեկավարներին և անդամներին այս անձին օգնելու գործում (տես գլուխ 13-ը)։

  • Ի՞նչ հիմնական ցուցանիշների նպատակներ կարող ենք սահմանել, որոնք կարտացոլեն մեր հավատքն առ Տերը:

2. Գրի առեք և պլանավորեք ձեր ծրագրերը

Օգտագործեք Preach My Gospel հավելվածը՝ ձեր նպատակներն ու ծրագրերը մանրամասն գրանցելու և պլանավորելու համար: Սա կօգնի ձեզ կազմակերպել աշխատանքը և բացահայտել գործողությունները, որոնք անհրաժեշտ է կատարել ամեն օր: Հետևեք ձեր տարածքի տվյալների գաղտնիության օրենքներին:

Ձեր ծրագրերը գրանցելիս և ծրագրեր կազմելիս, ինքներդ ձեզ տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ որոշակի բաներ կարող ենք անել այսօր և այս շաբաթ, որպեսզի աջակցենք այս անձի առաջընթացին:

  • Ո՞ր վարդապետությունը (կամ դասը) կօգնի այս մարդուն ավելի ամուր հավատք զարգացնել առ Քրիստոսը և ապրել ավետարանով: Ինչպե՞ս կարող ենք մենք ուսուցանել այս վարդապետությունը, որպեսզի նա հասկանա այն և շենանա Սուրբ Հոգով:

  • Ինչպե՞ս և ե՞րբ ենք մենք հաստատելու նշանակումները:

  • Ինչպիսի՞ հրավերներ պետք է ուղղենք կամ հետևողական լինենք: Ինչպե՞ս և ե՞րբ ենք մենք հետևելու:

  • Ինչպե՞ս և ե՞րբ ենք մենք օգնելու այս մարդուն հաճախել եկեղեցի, կարդալ սուրբ գրությունները, աղոթել և պահել պարտավորությունները, որոնք տանում են դեպի Աստծո հետ ուխտեր կապելուն:

  • Անդամներն ինչպե՞ս կարող են մասնակցել:

  • Ինչպիսի՞ առցանց աղբյուրներով կարող ենք կիսվել տվյալ անձի հետ:

  • Ինչպիսի՞ լրացուցիչ ծրագրեր կարող ենք կազմել, եթե ինչ-որ բան այնպես չընթանա, ինչպես նախատեսված է:

3․ Գործեք համաձայն ձեր ծրագրի

Օրվա ընթացքում աղոթեք ձեր սրտում, երբ գործում եք համաձայն ձեր ծրագրերի: Հոգին կօգնի ձեզ իմանալ, թե ուր գնալ, ինչ անել, ինչ ասել և ինչ փոփոխություններ կատարել:

Օրվա ընթացքում ինքներդ ձեզ տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս կարող ենք հավատքով աշխատել և վստահել Տիրոջը, որ Նա օգնի մեզ և մեծացնի մեր ջանքերը, որպեսզի ծառայենք Նրա զավակներին:

  • Ինչպե՞ս կարող ենք ստեղծագործ և համարձակ լինել, երբ գործում ենք համաձայն մեր ծրագրերի:

  • Ինչպե՞ս կարող ենք մեր ծրագրերը հարմարեցնել մարդկանց կարիքներին և հանգամանքներին:

Ծրագրերի իրականացումը միշտ չէ, որ ընթանալու է այնպես, ինչպես ցանկանում եք: Եղեք ճկուն և անհրաժեշտության դեպքում պահուստային ծրագրեր օգտագործեք:

4․ Վերանայեք առաջընթացը և հետևողական եղեք

Ձեր զուգընկերոջ հետ վերանայեք առաջընթացը դեպի այն նպատակները, որոնք դուք սահմանել եք, որպեսզի ուսուցանեք մարդկանց և օգնեք նրանց առաջադիմել: Ծրագրեք հետևողական լինելու եղանակները: Համապատասխանեցրեք ձեր ծրագրերն ըստ անհրաժեշտության, երբ ձգտում եք հասնել ձեր նպատակներին:

Ինքներդ ձեզ տվեք հետևյալ հարցերը.

  • Արդյո՞ք մարդիկ, որոնց մենք ուսուցանում ենք, շարժվում են Աստծո հետ ուխտեր կապելու ուղղությամբ:

  • Ի՞նչ դժվարությունների են նրանք հանդիպում: Ի՞նչ մտահոգություններ նրանք ունեն:

  • Ի՞նչ կարող ենք անել այսօր, որպեսզի օգնենք և խրախուսենք նրանց գործել՝ անձամբ կամ տեխնոլոգիաների միջոցով:

  • Նրանք ունե՞ն Հոգին զգալու փորձառություններ:

  • Արդյո՞ք նրանք կապված են Եկեղեցու ղեկավարների և անդամների հետ և հաստատո՞ւմ են արդյոք ընկերական հարաբերություններ: Հաջորդ անգամ, երբ մենք ուսուցանենք, ո՞վ կարող է մասնակցել:

  • Ի՞նչ կարող ենք սովորել անհաջողություններ ունենալու դեպքում։

  • Որքանո՞վ ենք մենք հաջողությամբ հասել մեր նպատակներին: Կա՞ որևէ բան, որը մենք պետք է հարմապատասխանեցնենք կամ անենք այլ կերպ:

  • Արդյո՞ք ժամանակն է ավելի քչացնել հաճախակի շփումները:

Տես գլուխ 11-ը, որպեսզի իմանաք, թե ինչպես լինել հետևողական և օգնել մարդկանց առաջադիմել՝ կիրառելով ավելի շատ սկզբունքներ և գաղափարներ։

Հավելված 2

Կիրառեք նպատակադրման գործընթացը, որպեսզի գտնեք մարդկանց ուսուցանելու համար։

Այս բաժինը տրամդրում է օրինակներ, թե ինչպես կարող եք կիրառել նպատակադրման գործընթացը, որպեսզի գտնեք մարդկանց ուսուցանելու համար: Օգտագործեք այս գործընթացը ձեր շաբաթական և ամենօրյա պլանավորման մեջ:

1․ Նպատակներ սահմանեք և ծրագրեր կազմեք

Ձեր զուգընկերոջ հետ աղոթքով մտածեք, թե Երկնային Հայրն ինչ կցանկանար, որ դուք անեիք ավելի շատ մարդկանց ուսուցանելու համար: Արեք դա ամեն շաբաթ և ամեն օր: Հավատացեք, որ Նա պատրաստում է մարդկանց ձեզ համար (տես Վարդապետություն և Ուխտեր 100.3–8 հատվածները):

Ամեն օր նպատակներ սահմանեք գտնելու համար: Ձեր վերահսկողության տակ գտնվող գործողությունների ծրագրեր կազմեք, որոնք ազդում են հիմնական ցուցանիշների արդյունքների վրա: Հետևյալ օրինակները ներառում են.

  • Քանի՞ նոր մարդկանց հետ կխոսեք ավետարանի մասին ամեն օր:

  • Քանի՞ անգամ կհարցնեք այն անդամներին, մարդկանց, ում ուսուցանում եք, և մարդկանց, ում հետ շփվում եք, թե արդյոք նրանք ճանաչում են մեկին, ով կարող է հետաքրքրվել ձեր ուղերձով:

  • Որքան արագ կպատասխանեք սոցիալական ցանցերում տեղ գտած հարցումներին կամ մեկնաբանություններին:

Վերանայեք Preach My Gospel հավելվածը և ինքներդ ձեզ տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ կցանկանար Երկնային Հայրը, որ մենք անեինք այսօր և այս շաբաթ, որպեսզի գտնենք մարդկանց ուսուցանելու համար:

  • Ինչպիսի՞ ամենօրյա և շաբաթական հիմնական ցուցանիշների նպատակներ կարող ենք սահմանել, որպեսզի գտնենք մարդկանց ուսուցանելու համար:

  • Մարդկանց գտնելուն վերաբերող ո՞ր գործողությունն է լավագույնն օրվա այս ժամի և գտնվելու վայրի համար:

  • Ինչպե՞ս մենք կարող ենք ոգեշնչել և աջակցել ծխի անդամներին ավետարանով կիսվելու իրենց ջանքերում, որոնք գործադրվում են սիրելու, կիսվելու և հրավիրելու սկզբունքների միջոցով:

  • Ո՞ր նոր անդամների հետ կարող ենք կապվել, որպեսզի օգնենք նրանց ներկա գտնվել հաղորդության ժողովին: Նրանք ունե՞ն ընկերներ, որոնց կարող են հրավիրել:

  • Ինչպե՞ս կարող ենք աշխատել ծխի խորհրդի կամ ծխի շաբաթական համակարգման ժողովի մասնակիցների հետ, որպեսզի բացահայտենք և կապ հաստատենք մասնակի անդամ ընտանիքների, վերադարձող անդամների և ապագա երեցների հետ։

  • Կապ հաստատելու համար կարո՞ղ ենք դիմել այն մարդկանց, ովքեր ներկայումս ուսուցանվում են կամ նախկինում ուսուցանվել են: Մենք ինչպե՞ս պետք է կապ հաստատենք նրանց հետ (անձամբ, տեխնոլոգիաների միջոցով, հեռախոսով կամ այլ եղանակներով)։

  • Որո՞նք են մարդկանց գտնելու նոր եղանակները:

  • Ինչպիսի՞ անձնական տաղանդներ և ուժեղ կողմեր կարող ենք օգտագործել:

  • Ինչպե՞ս կարող ենք բարելավել ուսուցանելու համար մարդկանց գտնելու մեր կարողությունը:

  • Ինչպե՞ս կարող ենք օգնել մարդկանց, ում հետ շփվում ենք, զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը:

Մարդկանց գտնելու համար գործողությունների օրինակները տես գլուղներ 9-ում, 10-ում և 13-ում։

Օգտագործեք Preach My Gospel հավելվածը, որը կօգնի ձեզ բացահայտել գործողություններ, որոնք անցյալում արդյունավետ են եղել։ Օրինակ՝ դուք կարող եք տեսնել, թե ինչպես են գտնվել վերջին դարձի եկածները:

Ոգեշնչում փնտրեք և բաց եղեք նոր տպավորությունների և գաղափարների համար: Խուսափեք գործողությունների առօրյա կրկնությունից։ Միսիոներները, ովքեր հետևողականորեն նոր մարդկանց են գտնում ուսուցանելու համար, ամեն շաբաթ հաճախ օգտագործում են տարբեր եղանակներ: Նրանք մշտապես աշխատում են դրա վրա:

2. Գրի առեք և պլանավորեք ձեր ծրագրերը

Ձեր զուգընկերոջ հետ օգտագործեք Preach My Gospel հավելվածը՝ ձեր նպատակներն ու ծրագրերը մանրամասն գրանցելու և պլանավորելու համար: Ձեր ծրագրերի գրանցումը և պլանավորումը կօգնի ձեզ բացահայտել, թե ինչ գործողություններ է անհրաժեշտ կատարել և երբ դրանք պետք է կատարել:

Ինքներդ ձեզ տվեք հետևյալ հարցերը.

  • Ե՞րբ և ինչպե՞ս մենք պետք է կապ հաստատենք մարդկանց հետ: Որո՞նք են լավագույն մոտեցումները: Որտե՞ղ են գտնվում լավագույն վայրերը: Որո՞նք են տարբեր եղանակներով մարդկանց գտնելու օրվա լավագույն ժամերը:

  • Ինչպե՞ս կարող ենք բովանդակալից զրույցներ ունենալ մեզ հանդիպած մարդկանց հետ։

  • Ինչպե՞ս և ե՞րբ մենք կգտնենք մարդկանց համացանցում՝ օգտագործելով սոցիալական ցանցերը և այլ տեխնոլոգիաներ:

  • Ե՞րբ ենք կապ հաստատելու մեզ ուղղորդված մարդկանց հետ:

  • Պահուստային ի՞նչ ծրագրեր պետք է կազմենք, եթե մյուս ծրագրերը ձախողվեն։

3․ Գործեք համաձայն ձեր ծրագրի

Ջանասիրաբար ձգտեք հասնել ձեր նպատակներին, որպեսզի գտնեք մարդկանց ուսուցանելու համար: Օրվա ընթացքում աղոթեք ձեր սրտում: Բաց եղեք ողջունելու և զրուցելու այն մարդկանց հետ, ում հանդիպում եք: Հոգին կօգնի ձեզ իմանալ, թե ուր գնալ, ինչ անել, ինչ ասել և ինչ փոփոխություններ կատարել:

Օրվա ընթացքում ինքներդ ձեզ տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս կարող ենք հավատքով աշխատել և վստահել Տիրոջը, որ Նա օգնի մեզ և մեծացնի մեր ջանքերը, որպեսզի ծառայենք Նրա զավակներին:

  • Ինչպե՞ս կարող ենք ստեղծագործ և համարձակ լինել, երբ գործում ենք համաձայն մեր ծրագրերի:

  • Ինչպե՞ս կարող ենք մեր ծրագրերը հարմարեցնել մարդկանց կարիքներին և հանգամանքներին:

  • Ինչպե՞ս կարող ենք օգնել, որ մարդիկ զգան Սուրբ Հոգու ազդեցությունը։

Ծրագրերի իրականացումը միշտ չէ, որ ընթանալու է այնպես, ինչպես ցանկանում եք: Եղեք ճկուն և անհրաժեշտության դեպքում պահուստային ծրագրեր օգտագործեք:

4․ Վերանայեք առաջընթացը և հետևողական եղեք

Օրվա և շաբաթվա ընթացքում աղոթքով վերանայեք ձեր նպատակներին հասնելու առաջընթացը, որպեսզի գտնեք մարդկանց ուսուցանելու համար: Ինքներդ ձեզ տվեք հետևյալ հարցերը.

  • Որքանո՞վ ենք մենք հաջողությամբ հասել մեր նպատակներին և հետևողական եղել մեր ծրագրերին։

  • Ի՞նչ փոփոխություններ է անհրաժեշտ կատարել, որպեսզի հասնենք մարդկանց գտնելու մեր նպատակներին:

  • Ինչպե՞ս կարող ենք խուսափել գործողությունների առօրյա կրկնությունից , որն արդյունավետ չէ ուսուցանելու համար մարդկանց գտնելու հարցում:

  • Ի՞նչ նոր բան կարող ենք փորձել օրվա այս ժամին:

  • Որո՞նք են այն մի քանի գաղափարները, որոնք մենք կարող ենք քննարկել ծխի շաբաթական համակարգման ժողովում, և որոնք կօգնեն մեզ գտնել մարդկանց ուսուցանելու համար (տես գլուխ 13-ը)։

Որպես զուգընկերություն, օգտագործեք 9-րդ գլխի «Գտնելու ջանքեր» աղյուսակը, որպեսզի գնահատեք մարդկանց գտնելու ձեր շաբաթական և ամենօրյա ջանքերը: Ճանաչեք այն բաները, որոնք դուք լավ եք անում, և մտածեք, թե ինչպես կարող եք այն բարելավել:

Օրվա ընթացքում մի քանի րոպե դադար տվեք, որպեսզի ճանաչեք Աստծո ձեռքը ձեր աշխատանքում: